Չիլի (Սպաներէն՝ Chile), պաշտօնապէս՝ Չիլիի Հանրապետութիւն, երկիր է Հարաւային Ամերիկայի մէջ՝ Խաղաղական ովկիանոսի ափին։ Կը զբաղեցնէ ովկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածութիւն մը։ Մայրաքաղաքն է Սանթիակօն։ Հարաւէն սահմանակից է Փերուի, հարաւ-արեւելքէն Պոլիվիոյ եւ արեւելքէն՝ Արժանթինի։
Չիլէ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Արիքա եւ Փարինաքոթա, Թարափաքա, Անթոֆակասթա, Աթաքամա, Քոքիմպօ, Վալփարազիօ, Օ Հիկինզ, Մոլի, Պիոպիօ, Արուքանիա, Լոս Ռիոս, Լոս Լակոս, Այսէն, Մակելան եւ Չիլիի Անթարքթիքեան շրջանը, Սանթիակոյի տարածաշրջան եւ Նիւպլէ | ||||
Պետական լեզու | Սպաներէն | ||||
Մայրաքաղաք | Սանթիակօ | ||||
Օրէնսդիր մարմին | Չիլիի Ազգային Քոնկրես | ||||
Երկրի ղեկավար | Գաբրիէլ Փորիչ | ||||
Կառավարութեան ղեկավար | Գաբրիէլ Փորիչ | ||||
Ազգաբնակչութիւն | 19 458 000 մարդ (2021)[1] | ||||
Օրհներգ | Չիլիի Ազգային Քայլերգ | ||||
Կարգախօս | Por la razón o la fuerza, By Right or Might եւ Durch Überzeugung oder mit Gewalt | ||||
Հիմնադրուած է | 18 Սեպտեմբեր 1810 թ. | ||||
Արժոյթ | Չիլիական Փեսօ[2] | ||||
Ժամային համակարգ | UTC−3? եւ UTC-5 | ||||
Հեռաձայնային համակարգ | +56 | ||||
Համացանցի յղում | .cl? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,855[3] | ||||
thisischile.cl/?lang=en |
Ունի 756,950 քառ.քմ տարածութիւն:
Հիւսիսային Չիլին ունի արեւադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22°C է, տարեկան տեղումները՝ մինչեւ 50մմ), միջին Չիլին՝ չոր մերձարեւադարձային (ջերմաստիճանը՝ 8-22°C, տեղումները՝ 100-2500մմ), հարաւային Չիլին՝ չափաւոր ովկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14°C, տեղումները՝ 3000-7000մմ) կլիմայ։
Գետերը կարճ են, կը պատկանին Խաղաղական ովկիանոսի աւազանին։ Հարաւը կան բազմաթիւ լիճեր (գլխաւորապէս սառցադաշտային)։ Մեծ գետերն են Լոան, Ուասքոն, Լիմարին, Մաուլէն, Փիօ Փիօն եւ Պէյքերը։
Աւելի քան 90%-ը չիլիացիներ են։ Կը բնակին նաեւ զանազան հնդիկ ցեղեր, Զատիկ կղզիին մէջ՝ փոլինեզիացիներ։
Պաշտօնական լեզուն սպաներէնն է, կրօնը՝ կաթոլիկութիւնը, պաշտօնական տոմարը՝ Գրիգորեանը։
Մեծ քաղաքներն են Սանթիակօն, Վալփարաիսօն, Վինիա տել Մարը, Քոնսեփսիոնը, Տալաուանօն, Անթոֆաքաստան եւ Թեմուկօն։ 2021-ի տուեալներով, բնակչութեան թիւը կը հասնի 19.321 միլիոնի:
Արուեստագէտներու խումբ մը փորած է «Պոյսենթենեալ չիլտրըն՛զ փարք» խաղավայրը Չիլիի մէջ, Սանթիակօ քաղաքին բլուրներէն մէկուն լանջին վրայ: Բլուրին գագաթը բարձրանալու համար պէտք է առնել ելեկտրական կառք մը, ապա իջնել տասնեակ մը սահնակներէն մէկուն վրայէն սահելով, կամ գագաթին վրայ մնալ՝ զմայլելու համար բացուող տեսարանով:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Չիլէ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.