Լիզպոն, Փորթուկալի մայրաքաղաքը, ծովային նաւահանգիստ՝ Ատլանտեան ովկեանոսէն 15 քմ հեռու։
Հիմնադրուած է Ք.Ա. 1-ին հազարամեակին։ Հին ատեն կոչուած է Օլիսիպօ (լատիներէն՝ Olisipo). եղած է լուզիատներ իբերական ցեղի գլխաւոր բնակավայրը։ Կ՛ենթադրեն, որ անուանումն ունի փիւնիկեան ծագում, առաջացած է ippo «ցանկապատ» բառէն (առաջին բաղադրիչը պարզ չէ) կամ ալիս-ուպպօ «ուրախ ծոց» արտայայտութենէն։
Ք.Ա. 2-րդ դարուն նուաճած են հռոմէացիները, որոնք այն անուանած են Ֆելիցիտաս Յուլիա (լատիներէն՝ Felicitas Julia)։ 714-ին գրաւած են արաբները ու այն անուանած են Ալ-Օշբունի կամ Լիշբունա, որմէ առաջացած է ներկայի փորթուկալերէն՝ Lisboa ձեւը։ Արեւելահայերէն Լիսաբոն ձեւը փոխառուած է ռուսերէնէն (Лисабон), որ իր հերթին այն փոխ առած է գերմաներէնէն (Lissabon)։ Արեւմտահայերէնին մէջ տարածուած է անուան Լիզպոն ձեւը, որ փոխառուած է ֆրանսերէնէն (Lisbonne)։ Լիզպոնը 1255-էն Փորթուկալի մայրաքաղաքն է։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Լիզպոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.