Դասական մեխանիկան ֆիզիկայում մեխանիկայի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է։ Այն դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ ֆիզիկական մարմինների շարժումը նկարագրող ֆիզիկական օրենքների բազմությունը։ Դասական մեխանիկան երբեմն անվանվում է նյուտոնյան մեխանիկա՝ ի պատիվ Իսահակ Նյուտոնի։ Այն ներառում է նաև համիլտոնյան և լագրանժյան ֆունկցիաներով տրվող դասական մոտեցումները։
«Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ»-ի առաջին գլուխը վերաբերում է ատոմային տեսությանը, որը Ֆեյնմանը համարում էր ֆիզիկայի ամենակոմպակտ պնդումը, որից գիտությունը կարող է նորից ստեղծվել, եթե մնացած ամբողջ գիտելիքը կորի։ Նյութը պինդ մարմինների բազմությամբ մոդելավորելով՝ հնարավոր է նկարագրել մոլեկուլային-կինետիկ տեսություն, որի հիմավ վրա ստեղծված է ջերմադինամիկան։
Ջերյմադինամիկան ուսումնասիրում է ջերմաստիճանի, ճնշման և ծավալի փոփոխության ազդեցությունները ֆիզիկական համակարգի վրա մակրոսկոպիկ աշխարհում, և էներգիայի տեղափոխությունը ջերմաքանակի տեսքով։ Պատմականորեն ջերմադինամիկան առաջացել է շոգեմեքենաներ կառուցելու գործնական ձգտումներից։
Ջերմադինամիկական նկատառումների մեծ մասը սկսվում է ջերմադինամիկայի օրենքներից, որոնք պնդում են, որ էներգիան ֆիզիկական համակարգերում կարող է փոխարինվել որպես ջերմություն կամ աշխատանք։ Նրանք նաև պնդում են էնտրոպիայի գոյությունը, որը կարող է սահմանվել կամայական համակարգի համար։ Ջերմադինամիկան ուսումնասիրում և դասակարգում է մեծ քանակությամբ օբյեկտների խմբերը։ Սրա հիմքում է համակարգի և շրջապատի գաղափարները։ Համակարգը կազմված է մասնիկներից, որոնց միջին շարժը սահմանում է իրենց հատկությունները, որոնք էլ իրենց հերթին կապված են միմիյանց հետ վիճակի հավասարումներով։ Հատկությունները կարող են օգտագործվել ներքին էներգիան և թերմոդինամիկական պոտենցիալը նկարագրելու համար, որոնք օգտակար են հավասարակշռության և ինքնաբուխ պրոցեսների վիճակը որոշելու համար։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆիզիկայի բաժիններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.