Օսկար Ուայլդ

Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերտի Ուիլս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854(1854-10-16), Դուբլին, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1900(1900-11-30), Փարիզ), ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, գրաքննադատ, մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկը եվրոպական գրականության մեջ։

Օսկար Ուայլդ
անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde
Օսկար Ուայլդ
Ծննդյան անունանգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde
Ծնվել էհոկտեմբերի 16, 1854(1854-10-16)[…]
ԾննդավայրԴուբլին, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 30, 1900(1900-11-30)[…] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանOscar Wilde's tomb
Գրական անունС.3.3. և Sebastian Melmoth
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, լրագրող, մանկագիր, վիպասան, գրող, հեղինակ, արձակագիր, հրապարակախոս, ակնարկագիր և առակագիր
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՔաղաքացիությունՕսկար Ուայլդ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Իռլանդիա
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Թրինիթի քոլեջ
Ստեղծագործական շրջան1881—1898
Ժանրերկատակերգություն, գոթական գրականություն, պոեզիա, դրամա, ողբերգություն, հեքիաթ, քնարապատմողական, վեպ, պատմվածք և էսսե
Գրական ուղղություններէսթետիզմ և անկումային արվեստ
Ուշագրավ աշխատանքներՈրքան կարևոր է լինել լուրջ, Դորիան Գրեյի դիմանկարը, Քենթերվիլյան ուրվականը, The Soul of Man under Socialism? և Ռեդինգյան բանտի բալլադը
Պարգևներ
ԱմուսինԿոնստանս Լլոյդ
Համատեղ ապրողԱլֆրեդ Դուգլաս
ԶավակներՎիվիան Հոլանդ և Սիրիլ Հոլանդ
Изображение автографа
Կայքcmgww.com/historic/wilde/
Օսկար Ուայլդ Վիքիքաղվածքում
Օսկար Ուայլդ Oscar Wilde Վիքիպահեստում

Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդենտության առավել հայտնի ներկայացուցիչներից է։

Կրթություն

Օսկար Ուայլդը 1864-1871 թվականներին սովորել է Պորտորի թագավորական դպրոցում, 1871-1874 թվականներին՝ Դուբլինի Տրինիտի քոլեջում։ 1874 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1879 թվականին ավարտել է Օքսֆորդի Մագդալեն քոլեջը։

Գրական գործունեություն

1881 թվականին հրատարակել է առաջին՝ «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը հաջողություն է ունեցել։

1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և հետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։

Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենթերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ 19-րդ դարավերջի ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերը բանաստեղծական դրամայի վերածելու փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։

1880-ական թվականներին քննադատական հոդվածներում («Մտահղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել հոգեհարազատ ու քաջածանոթ երևույթները։

Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն։

Օսկար Ուայլդը հայերեն

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Gide A. Oscar Wilde In Memoriam. — Paris, 1948.
  • Gide A. Prétextes, 1929.
  • Gide A. Si le grain ne meurt. — Gallimard, 1951.
  • Bendz E. O. Wilde a retrospect. — Göteborg, 1921.
  • Braybrooke P. O. Wilde, 2 nd ed. — L., 1932.
  • Choisy L. F. O. Wilde, — P., 1927.
  • Davies R. H. The Letters of Oscar Wilde. — London, 1962.
  • Davies R. H. More Letters of Oscar Wilde. — London, 1985.
  • Davray H. O. Wilde. — P., 1928.
  • Douglas A. O. Wilde et moi. — Paris, 1917.
  • Douglas A. The Autobiography of Lord A. Douglas. — London, 1931.
  • Ellman R. Oscar Wilde. Biography. — London, 1987.
  • Hagemann C. O. Wilde. — Stuttgart, 1925.
  • Harris F. The Life & Confessions of O. Wilde. — N. Y., 1917.
  • Hirsch Ch. H. Teleny Ganymede club. — Paris, 1934.
  • Holland V. Son of Oscar Wilde. — London, 1954.
  • Hopkins R. T. O. Wilde։ a study of the man and his work. — L., 1913.
  • Hyde M. O. Wilde. — London, 1976.
  • Langlade, Jacques de. Oscar Wilde, ou La Vérité des masques. — Paris, 1987.
  • Lemonnier L. La vie d’Oscar Wilde. — P., 1931.
  • Mason S. Bibliography of O. Wilde. — L., 1914.
  • Mason S. O. Wilde and the Aesthetic գրական շարժումներ. — L., 1920.
  • Millard C. S. O. Wilde and the aesthetic գրական շարժումներ. — Dublin, 1920.
  • Pater, Walter A Novel by Mr. Oscar Wilde. — N. Y., 1919.
  • Ransome A. O. Wilde. — L., 1912.
  • Renier G., O. Wilde. — P., 1933.
  • Richter H. O. Wildes Dichterische Persö nlichkeit // Englische Studien. 1912. — Bd. 45.
  • Sawers, G., Hay, P. A Ladder for Mr. Oscar Wilde // Puddle Books. — Reading, 2002.
  • Symons A. Studies in prose and verse. — L., 1904.
  • Symons A. A Study of Oscar Wilde. — L., 1930.
  • Sherard R. H. The Life of O. Wilde. — L., 1906 [վերահրատարակություն].
  • Sherard R. H. The Real Oscar Wilde. — L., 1915.
  • Sherard R. H. Twenty Years in Paris. — L., 1920.

Արտաքին հղումներ

Օսկար Ուայլդ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օսկար Ուայլդ հոդվածին
Օսկար Ուայլդ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Ուայլդ» հոդվածին։
Օսկար Ուայլդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Ուայլդ» հոդվածին։

Tags:

Օսկար Ուայլդ ԿրթությունՕսկար Ուայլդ Գրական գործունեությունՕսկար Ուայլդ ը հայերենՕսկար Ուայլդ ԾանոթագրություններՕսկար Ուայլդ ԳրականությունՕսկար Ուայլդ Արտաքին հղումներՕսկար Ուայլդ18541900d:Q173500d:Q30875ԱնգլերենԱնկումային արվեստԴեկադենտությունԴուբլինՀոկտեմբերի 16Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՆոյեմբերի 30Փարիզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴիլիջանԱյրին (նորավեպ)Բաղադրյալ թիվՍեռական հարաբերությունՋրհեղեղԼեհաստանՄեծապատիվ մուրացկաններՎիտամին D-ի անբավարարությունԹռչնագիրԵրկրի օրԱդոլֆ ՀիտլերՍեղան (երկրաչափություն)ԹուրքիաՇարահյուսությունԿրծքագեղձի քաղցկեղՄխիթարյան միաբանությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀայաստանի քաղաքներըՄոսկվաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրկրորդ համաշխարհային պատերազմԳուլիվերի ճանապարհորդություններըPornhubՀնդեվրոպական լեզուներՀարավային ԿորեաՎանի թագավորությունԿոտրվածքԿլիմայի փոփոխությունԱրաքսՄեջքի ցավԵրեխայի իրավունքներՄեծ ՀայքՀայաստանի լեռներՆշիկաբորբԷկոլոգիաՄայիսի 1 (տոն)ԻրավունքԱրմեն Տիգրանյան (երգահան)ԵվրոպաՌուսական այբուբենՄԱՄՈՒԼ․ամԳուրգեն ՄահարիԱրամ ԱսատրյանՀայկական ճարտարապետությունԵս և նաԿրոնԱտլանտյան օվկիանոսՀայաստանի զինանշանԲանաստեղծությունՔարերի սիմֆոնիաԿապ (խոսքի մաս)Մերկուրի (մոլորակ)Ավշային հանգույցԱնմոռուկ (խորհրդանիշ)Արյան շրջանառությունՍպիտակավոր վանքՊապ թագավորԱրաբական արշավանքները ՀայաստանՈսկիՇնչառական համակարգՏարերային աղետներԱրծիվներԶվարթնոցի արծիվԱլպիական մանուշակ (պատմվածք)ՍտամոքսԲագրատունիների թագավորությունՓոքր ՄհերՆահանջը առանց երգիՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԲարդիՏեղի պարագաՊարագաներԳորշ արջԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրտաշատՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր🡆 More