Օսլո

Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։

Քաղաք
Օսլո
նորվ.՝ Oslo
Դրոշ Զինանշան
Օսլո Օսլո

Օսլո
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԵրկրամասԱրևելյան Նորվեգիա
ՖյուլկեՕսլո
ՔաղաքապետՖաբիան Սթանգ
Հիմնադրված է1048 թ.
Առաջին հիշատակում1147
Այլ անվանումներԱսլո, Քրիտիանիա
Մակերես454 կմ²
Պաշտոնական լեզուՆորվեգերեն
Բնակչություն578 870 մարդ (2009)
Խտություն1225 մարդ/կմ²
Կրոնական կազմնորվեգացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+47 22
Փոստային դասիչ0001–1299
Պաշտոնական կայքoslo.kommune.no(նորվ.) (անգլ.)
Օսլո (Նորվեգիա)##
Օսլո (Նորվեգիա)
Օսլո

Հիմնադրվել է 1048 թվականին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականին Հաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցել Դանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկ Շվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին՝ հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավ Ակերսհուսի ամրոցին և գործող թագավոր Քրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Քրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։

Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային հաղորդակցման և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը կենտրոն է բազում ծովային կազմակերպությունների համար, որոնցից մի քանիսն ունեն համաշխարհային համբավ։ Օսլոն գործունեության վայր է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի համար։

2010 թվականի տվյալներով Օսլո մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1,442,318 մարդ, որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում, և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ, որով ստանում է Եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։

Աշխարհագրություն

Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Օսլոյին պատկանում են նաև 40 կղզիներ։ Քաղաքի տարածքում կան 343 լճեր, որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր։ Օսլոյի մեջով անցնում են 2 գետեր` Ակերսելվա և Ալնա։

Կլիմա

Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից 20 աստիճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։

Բնակչություն

Տարի Բնակչություն
2013 623 966 մարդ
2014 634 463 մարդ
2018 673 469 մարդ
2019 681 071 մարդ
2020 693 494 մարդ
2023 709 037 մարդ

Ծանոթագրություններ

Օսլո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլո» հոդվածին։

Tags:

Օսլո ԱշխարհագրությունՕսլո ԿլիմաՕսլո ԲնակչությունՕսլո ԾանոթագրություններՕսլոՆորվեգերենՆորվեգիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարսողական համակարգՀակոբյանԿենդանակերպի նշաններՈրոտանի կիրճԱրտաշեսյաններԽորեն ԼևոնյանՄատյան ողբերգությանՍննդային ալերգիաԳեղարդԼադանիվաՆորվեգիաՀորմուզի նեղուցԱրմավիրՀայկական ազգային հագուստ (տարազ)Մասլոուի պահանջմունքների բուրգԱրագածոտնի մարզՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՈրովայնային ցավՔարԴերբայական դարձվածՇաքիի ջրվեժՍտորոգյալՍիֆիլիսԿասկադ համալիրՇաքարային դիաբետՁվարանի կիստաԾծմբական թթուՇիրակի մարզՆԱՏՕՔութեշԲագրատունիների թագավորությունՀայերենԹիթեռներԻտալիաՇվեդիաՀայկական ատոմային էլեկտրակայանՉինաստանՍևանա լիճԿոստանդնուպոլիսՆիկոլ ՓաշինյանԵրևանի պետական համալսարանՂազարոս ՍարյանԱռաջին համաշխարհային պատերազմԳոշավանքՎոլեյբոլԹութքԱրման ԾառուկյանՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Հայկական պարՀորդանանՀայ ավետարանական եկեղեցիԻսլամՄինչամուսնական սեքսԳորիսԿոկորդաբորբՄիավորված ազգերի կազմակերպությունԵղջերուՓոքր ՄհերՊարբերական հիվանդությունՀարադրությունԱլավերդիՉարլի ՉապլինՏիեզերքԲյուրականի աստղադիտարանՀայ հեթանոսական առասպելներPornhubՀակասնկային դեղերԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԵրիկամԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԴեքսամետազոնՓոշոտումՍերգեյ ՏերյանԳարեգին ՆժդեհՃապոնիաՎազգեն Ա Բուխարեստցի🡆 More