Քանակական Թվականներ

Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են քանակական թվականներ:

Քանակական Թվականներ
Թվական անուն

Քանակական թվականները լինում են՝

  • բացարձակ
  • կոտորակային
  • բաշխական

Բացարձակ թվականներ

Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով։


Բացարձակ թվականներ են՝ միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը։ Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից։ Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով։ Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն։ Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են։ Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը։ Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին։ Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց։

Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3... և այլն):

Կոտորակային թվականներ

Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր։


Օրինակ Օտարազգիները կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը։

Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երրորդ ածանցներով։ Կոտորակային թվականները գրվում են առանձին։

Բաշխական թվականներ

Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:

Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝

  1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական։ Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` ական ածանցը՝ 2-ական , 20 -ական, 100-ական։
  2. բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր։

Աղբյուրներ

http://www.imdproc.am/p/hayoc-lezu/7-dasaran/tvakan-9901/tvakani-tesakner-9902/re-a(չաշխատող հղում)

Tags:

Քանակական Թվականներ Բացարձակ թվականներՔանակական Թվականներ Կոտորակային թվականներՔանակական Թվականներ Բաշխական թվականներՔանակական Թվականներ ԱղբյուրներՔանակական Թվականներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱքիսՈրովայնի ճողվածք44-օրյա պատերազմՄիջատներՄուրացանԲյուզանդական կայսրությունԱրտաշես Ա ԲարեպաշտՀարցական նշանՔարային շինանյութերԱստվածՖրանսիաՆերքին ՈսկեպարՔառանկյունԱծանցյալՈրոտանԳերմանիայի քաղաքների ցանկ ըստ բնակչությանԵրաժշտական գործիքներԿենդանիներՈրովայնային ցավԲագրատունիների թագավորությունՀայաստանի քաղաքներըԻտալիաԽատուտիկ սովորականՀարթագյուղԴերենիկ ԴեմիրճյանԴիկլոֆենակՄեքսիկաՀարադրությունՍերժ ՍարգսյանՑորենՎահանանց պատերազմԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀրանտ ՄաթևոսյանԱղբյուր ՍերոբՎանՖիմոզԴեքսամետազոնԷդուարդ Թոփչյան (դիրիժոր)ՀիպոթիրեոզՀամո ՍահյանԶինվորական կոչումներԱվետիք ԻսահակյանԻտալիայի քաղաքների ցանկՀովհաննես ԲաղրամյանԼևոն ԲՍասունՊարագաներԱուտիզմԿիրանց վանքՊատվի համար (դրամա)ԻսպանիաՎլադիմիր ԼենինԴեմենցիաՋրածինԱրեգակի խավարումԱրարատՀայկական ԽՍՀ շրջաններSourՆաիրի ԶարյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄուսա լեռան քառասուն օրըՔաղցկեղՍրտի կծկումների հաճախականությունՀին ՀունաստանԱկնեՎայոց ձորի մարզԺառանգական հիվանդություններՓղերԶատիկՀիսուսի ծնունդՀեշտոցԴերբայՎբեթԱդրբեջան🡆 More