Ցուցական Դերանուն

Ցուցական դերանուն, մատնացույց է անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։ Ցուցական են այն դերանունները, որոնք ցույց են տալիս չտարբերակված առարկա, առարկայի և գործողության ընդհանուր չտարբերակված հատկանիշ և կարող են դրանք մատնացույց անել տարածական կամ ժամանակային հարաբերությամբ։

  • Օրինակ՝

Այստեղ բազեն տարիներով անում է նույն պտույտը։ Այստեղ և նույն բառերը ցուցական դերանուններ են։ Այստեղ բառը գործողության տեղ է ցույց տալիս, նույն բառը՝ առարկայի հատկանիշ։ Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ։

Սա, դա, նա դերանունները փոխարինում են գոյականին։ Նրանք գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն։

  • Օրինակ՝

Սա էլ է ուզում քաղաք գնալ։ Դա մի հին տուն էր։

Ցուցական դերանվան հոլովում

Սադանա, սրանքդրանքնրանք դերանունները ունեն եզակի և հոգնակի թիվ։ Եզակի թվում հոլովվում են գոյականից տարբեր ձևով՝ դերանվանական հոլովմամբ՝ սա-սրա, հոգնակի թվում ենթարկվում են գոյականական ց հոլովման՝ նրանք-նրանց։ Նշված դերանունները ցույց են տալիս խոսողին՝ սասրան, խոսակցին՝ դադրանք և խոսողից ու խոսակցից հեռու գտնվող առարկա, որը կարող է և՛ անձ, և՛ ոչ անձ լինել։

Այս դերանունների սեռական և տրական հոլովները եզակի թվում ձևով տարբերվում են՝ սա-սրա-սրան։

Այս դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը։

Հոլով Եզակի թիվ Հոգնակի թիվ
Դեմք առաջին դեմք երկրորդ դեմք երրորդ դեմք առաջին դեմք երկրորդ դեմք երրորդ դեմք
Ուղղ․ սա դա նա սրանք դրանք նրանք
Սեռ. սրա դրա նրա սրանց դրանց նրանց
Տր. սրան դրան նրան սրանց դրանց նրանց
Հայց. սա (սրան) դա (դրան) նա (նրան) սրանք (սրանց) դրանք (դրանց) նրանք(նրանց)
Բաց․ սրանից դրանից նրանից սրանցից դրանցից նրանցից
Գործ. սրանով դրանով նրանով սրանցով դրանցով նրանցով
Ներգ․ սրանում դրանում նրանում սրանցում դրանցում նրանցում

Այս, այդ, այն, ցուցական դերանունները հաճախ գործածվում են չկրկնելու համար պարբերության մեջ օգտագործված զանազան գոյականները։ Այս դեպքում այս ցուցական դերանունը ներկայացնում է մոտավոր գոյականը, այն ներկայացնում է հեռավոր գոյականը։ Այս, այդ, այն, նույն դերանունները հիմնականում փոխարինում են ածականներին՝

  • Օրինակ՝

Այս գյուղը հազար թելերով կապված է աշխարհին։ Երբեմն գործածվում են գոյականաբար` ունենալով միայն եզակի թիվ և ուղղական կամ հայցական հոլովաձև։

  • Օրինակ՝

Այս այսպես է և այսպես էլ կմնա։ Այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ՝ այստեղ, այստեղի, այստեղից և այլն։

Մնացած ցուցական դերանուններից հոդ են ստանում և հոլովվում են միայն գոյականաբար գործածվողները` ենթարկվելով ի հոլովման՝ այսքանի, մյուսին, այդպիսիներից և այլն։

Այս այդ, այն, նույն դերանուններով և քան, չափ, տեղ բառերով կազմված դերանունները՝ այսքան, այդչափ, այնտեղ, հոգնակի թիվ չունեն։

Ցուցական դերանունները նախադասության մեջ լինում են`

Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ նույնիսկ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամով է լույս տալիս նրա անտառներին։

Գուցե այդպես է եղել աշխարհն այդ դարերում։

Այստեղ է լացել իմ մայրը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Երևանի 2005, 1987, էջ 291-294
  • Լևոն Եզեկյան Հայոց լեզու, Երևան 2007 էջ 261-263

Tags:

Ցուցական Դերանուն Ցուցական դերանվան հոլովումՑուցական Դերանուն Տես նաևՑուցական Դերանուն ԾանոթագրություններՑուցական Դերանուն ԱղբյուրներՑուցական ԴերանունՀատկություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ղազար ՓարպեցիԱռնո ԲաբաջանյանՀովհաննես ՇիրազԱպրիլի 23Աղասի ԱյվազյանՀավերժության հայկական նշանԱլեքսանդր ԹամանյանԴաշտանային ցիկլԱնդրեյ ԲիտովՀանգԴերբայՀայաստանի կենտրոնական բանկՔաղաքական գործիչՌուսերենԶոլի ԱդոկՎիտամին CՇավարշ ԿարապետյանՀայաստանում ֆրանսիական համալսարանԱլպիական մանուշակ (պատմվածք)ԿրեատինինՍատուրն (մոլորակ)ՔութեշԱրմեն Տիգրանյան (երգահան)Նիկոլ ՓաշինյանՄիխայիլ ԻվանովԾիծեռնակներՀայրենիք (հասկացություն)Սպիտակավոր վանքՏիգրան ՀամասյանԿաթվածՍտեփան Զորյան (գրող)ՎանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՄագնեզիումՓոքր ՄհերԿատուներՆԱՏՕՀարավային ԿորեաՎիտամին B12 անբավարարությունՊյութագորասՈւկրաինաՇվեյցարիաՄովսես ԽորենացիMercedes-BenzՄեր հայրենիքՃարտարապետությունՊետրոս ԴուրյանԱրգենտինաՁգողականությունԵրիկամաքարային հիվանդությունՎլադիմիր ԼենինՄթնոլորտի աղտոտումԻններորդ ալիքԵրկրորդ համաշխարհային պատերազմՋահերով երթՀակահիստամինային դեղերՏնտեսագիտությունԶատիկԱնլռելի զանգակատունԱրաբական խալիֆայությունՆերսիսյանՌևմատոիդ արթրիտԿրծքավանդակի ցավԱրվեստԿարմիր կիրակիՍևրի պայմանագիրԱղիների բորբոքային հիվանդությունՁիԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Երկաթ պակասորդային սակավարյունությունԿենսաբանական դասակարգումՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱշոտ Բ ԵրկաթՍրտային անբավարարությունՍուրբ ծնունդԱդոլֆ ՀիտլերԲեղմնավորում🡆 More