Տաջիկստան

Տաջիկստան (Тоҷикистон), պետություն Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն, անկախացել է 1991 թվականին։ ԱՊՀ անդամ պետություն է։

Տաջիկստանի Հանրապետություն
Ҷумҳурии Тоҷикистон
Ջոմհուրի-յի Տոջիկստոն
جمهوری تاجیکستان
Տաջիկստանի դրոշ
Դրոշ
Տաջիկստանի Coat of Arms
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Սուրուդի Միլլի
Տաջիկստանի դիրքը
Տաջիկստանի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դուշանբե
38°33′N, 68°48′E
Պետական լեզուներ Տաջիկերեն Պարսկերեն
Կառավարում
 -  Նախագահ Էմոմալի Ռահմոն
 -  Վարչապետ Ակիլ Ակիլով
Անկախություն ԽՍՀՄ-ից 
 -  Սամանիդ հարստության հաստատում
875 AD 
 -  Հայտարարված սեպտեմբերի 9 1991 
 -  Ամբողջված դեկտեմբերի 25 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 143,100 կմ²  (95-րդ)
 -  Ջրային (%) 0.3
Բնակչություն
 -  հուլիս 2006 նախահաշիվը 7,320,000  (100-րդ)
 -  2000 մարդահամարը 6,127,000 
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $8.802 բիլիոն (139-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,388 (159-րդ)
Ջինի (2003) 32.6 (միջին
ՄՆԶԻ (2004) Տաջիկստան0.652 (միջին) (122-րդ)
Արժույթ Սոմոնի (TJS)
Ժամային գոտի TJT (ՀԿԺ+5)
Ազգային դոմեն .tj
Հեռախոսային կոդ +992
Տաջիկստան
Լեռնային տեսարան
Տաջիկստան
Տաջիկ կանայք
Տաջիկստան
Կառավարական շենքը Դուշանբեում

Աշխարհագրական նկարագիր

Ունի խիստ լեռնային մակերևույթ, որի մոտ կեսի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակի 3000 մ-ը։ Երկրի արևելյան մասը խիստ նոսր է բնակեցված. այս շրջանում գտնվում է Պամիր լեռնաշղթան, որի Իսմիաիլ Սամանի գագաթը նախկինում Խորհրդային Միության ամենաբարձր կետն էր (կոչվում էր Կոմունիզմի պիկ)։ Երկրի արևելյան հատվածում է գտնվում Բադախշան ինքնավար շրջանը, որտեղ բնակվում են բազմաթիվ փոքր ազգություններ։

Մայրաքաղաք Դուշանբեն գտնվում է երկրի արևմտյան շրջանում, Հիդոր լեռնաշղթայի ստորոտում, որտեղով հոսում են Ամուրդարյա և Սիրդարյա գետերը։ Տաջիկստանի արևմտյան շրջանը նեղ միջանցքով կապված է Սոգդիա շրջանի հետ։ Վերջինում գտնվում է երկրի բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ Խոջանդը։

Տաջիկստանի մաս են կազմում նաև մի քանի էքսկլավներ, որոնցից խոշորագույնը՝ Վորուխը աշխարհրագրորեն ընկած է Ղրղզստանի տարածքում։

Տարածքային բաժանում

Վարչականորեն բաժանված է 4 մարզերի, որոնք են՝

  • Սուղդ
  • Կարոտեգին
  • Խաթլոն
  • Լեռնային Բադաշխան (ինքնավար մարզ)

Ազգագրություն

Ազգաբնակչությունը կազմում է 7.349.145 (2009 թ. տվյալներով), որոնց գերակշիռ մասը տաջիկներ են։ Տաջիկերենը իրանական լեզու է և մեծ ընդհանրություններ ունի պարսկերենի հետ, որի պատճառով համարվում է պարսկերեն լեզվի տարբերակ։ Տաջիկստանից բացի պետական լեզու է Իրանում և Աֆղանստանում։

Ազգային փոքրամասնությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում ուզբեկները և ապա ռուսները, վերջիններիս մեծ մասը սակայն լքել է երկիրը քաղաքացիական պատերազմի տարիներին։

Տնտեսություն

Արտաքին առևտրի կարևոր բաղադրիչներն են մետաքսի և ալյումինի արտահանումը (վերջինս հիմնականում Տուրսունզոդա քաղաքից) և ավելի նվազ չափով՝ արծաթը, ոսկին, ուրանը և վոլֆրամը։ Տաջիկստանի տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել վեց տարի տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով։

Աղքատություն

Տաջիկստանը նախկին խորհրդային հանրապետություններից ամենաաղքատն է և աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ բնակչության 44,4%-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում։

Ծանոթագրություններ

Տաջիկստան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաջիկստան» հոդվածին։

Tags:

Տաջիկստան Աշխարհագրական նկարագիրՏաջիկստան Տարածքային բաժանումՏաջիկստան ԱզգագրությունՏաջիկստան ՏնտեսությունՏաջիկստան ԾանոթագրություններՏաջիկստան1991ԱՊՀԱֆղանստանԿենտրոնական ԱսիաՂրղզստանՈւզբեկստանՉինաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի մայրաքաղաքների ցանկՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)ՆորվեգիաՀայաստանի լեռներԳեղարքունիքի մարզԱնսեռ բազմացումՍակավարյունությունԹանաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԴեքսամետազոնԱրհեստական բանականությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՎբեթՎիտամին CՀայկական լեռնաշխարհՈսկիՍյունիքի մարզՀայերՀնդկաստանԹմրամիջոցԱրտաշատՄիքայել ՆալբանդյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՇունԱրևմտյան ՀայաստանԶվարթնոցի արծիվՖեյսբուքՍինդրիկՄուտացիաՍալոմե (նկար)Կրծքագեղձի քաղցկեղՈւիլյամ ՇեքսպիրԲուրգ (երկրաչափություն)Հաղորդակցային գործընթացՁեռնաշարժությունԿուսաթաղանթՀեշտոցային արտադրությունԿասկադ համալիրՀայաստանի զինանշանԿանադաՀայաստանի զինված ուժերՆիդերլանդներՎլադիմիր ԼենինԿառլես ՊուչդեմոնՀայկ նահապետԹաթուլ ԿրպեյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԼիտրԱշոտ Բ ԵրկաթԲասկետբոլԵրաժշտությունՏնտեսական համակարգԱրտադրյալՎիտամին D-ի անբավարարությունՊեպոԳարեգին ՆժդեհԲառարանԲյուրականի աստղադիտարանԵրեքնուկՎահագն ԴավթյանԾխախոտՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱնուղղակի խնդիրՀեքիաթԱծական անունՀակոբ ԱսլանյանՕլիմպիական խաղերԹոմաս ԷդիսոնԵղջերուներՌոբերտ ԱբաջյանԲրազիլիաԵրիկամաքարային հիվանդությունԵվրոպական միությունՉինաստանԱրյուն կղանքումՄարսողական համակարգ🡆 More