Վարդան Այգեկցի: առակագիր

Վարդան Այգեկցի (12-րդ դարի վերջ — 1250), միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։

Վարդան Այգեկցի
Վարդան Այգեկցի: Կենսագրություն, Ստեղծագործություն, Երկեր
Ծնվել է12-րդ դարի վերջ
ԾննդավայրՀայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա գյուղ
Վախճանվել է1250 թվական
Մասնագիտությունառակագիր, քահանա, աստվածաբան, մատենագետ, հասարակական գործիչ, գրող, ժամանակագիր և քարոզիչ
ՔաղաքացիությունՀայոց Միջագետք
ԿրթությունԱրքայակաղնի վանք
Ուշագրավ աշխատանքներԱղվեսագիրք, «Եզն և ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն զինվոր»
Վարդան Այգեկցի Վիքիքաղվածքում
Վարդան Այգեկցի: Կենսագրություն, Ստեղծագործություն, Երկեր Vardan Aygektsi Վիքիպահեստում

Կենսագրություն

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Ստեղծագործություն

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, բարոյախրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Առակներ

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իրիսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Այգեկցու հետնորդները մինչև անգամ XVII դար, նրա առակների մատյանը հարստացրել են՝ ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը «Աղվեսագիրք» ընդհանուր անվամբ պահպանվել և հասել է մեզ։ Գրքի անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ առակների գործող կերպարը աղվեսն է։ «Աղվեսագիրք»-ը հրատարակվել է 1668 թվականին, Ամստերդամում։ Այն թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն։ Հիշենք նաև, որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը»՝ նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից

Երկեր

  • Հատընտիր առակք, Փարիզ, 1825, 98 էջ։
  • Ժողովածոյք առակաց, Սանկտ Պետերբուրգ, 1894։
  • Աղվեսագիրք, Յերևան, 1935, 116 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 1951, 144 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 1955, 84 էջ։
  • Խրատք, Վենետիկ, 1956, 88 էջ։
  • Առակներ, Երևան, 1972, 52 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 1972։
  • Աղվեսագիրք, Երևան, 1981, 112 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 1986, 80 էջ։
  • Աղուեսագիրք, Անթիլիաս, 1993, 96 էջ։
  • Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ, Երևան, 1998, 448 էջ։
  • Խրատներ, Երևան, 1999, 220 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 2002, 36 էջ։
  • Խրատներ, Անթիլիաս, 2002, 136 էջ։
  • Խրատ բոլոր քահանաներին եւ ժողովրդին, Թեհրան, 2005, 264 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2007, 92 էջ։
  • Աղուեսագիրք, Հալէպ, 2008, 80 էջ։
  • Խրատ քահանաներին եւ ժողովրդին, Էջմիածին, 2008, 288 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2010, 120 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 2012, 92 էջ։
  • Առակներ, Երևան, 2013, 92 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2014, 96 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Հայկական առակներ, Երևան, 2015, 112 էջ։

Գրականություն

Արտաքին հղումներ

Վարդան Այգեկցի: Կենսագրություն, Ստեղծագործություն, Երկեր Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Այգեկցի» հոդվածին։
Վարդան Այգեկցի: Կենսագրություն, Ստեղծագործություն, Երկեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Այգեկցի» հոդվածին։

Tags:

Վարդան Այգեկցի ԿենսագրությունՎարդան Այգեկցի ՍտեղծագործությունՎարդան Այգեկցի ԵրկերՎարդան Այգեկցի ԳրականությունՎարդան Այգեկցի Արտաքին հղումներՎարդան Այգեկցի12-րդ դար1250

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոսրովի անտառ պետական արգելոցՎարդավառԸղձական եղանակԼյուդվիգ վան ԲեթհովենՍողոմոն ԹեհլիրյանՍասանյան ՊարսկաստանԱնմոռուկՀեպատիտ CԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀռոմեական կայսրությունՀատկացուցիչԾիրանի փողըՄիրհավ (պատմվածք)Աբել ԱբելյանԱստվածաշունչԶվարթնոցի տաճարՍևանի իշխանԷնդոմետրիոզՕվկիանոսԺամանակի պարագաՎինսենթ վան ԳոգՎարդՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀովհաննես ՇիրազԶապել ԵսայանԱղիների բորբոքային հիվանդությունՀայրենիք (հասկացություն)ԲուլղարիաԱյրին (նորավեպ)Կիլիկիայի հայկական իշխանությունԳետԿիստաՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Թաթուլ ԿրպեյանԱկրոստիքոսԳարունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Բուրգ (երկրաչափություն)ՌուսաստանՏրական հոլովԿոտորակ (մաթեմատիկա)Ձվարանի կիստաՊյութագորասի թեորեմԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՍիրտ-անոթային հիվանդությունԲարդ նախադասությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼիբանանԱդոլֆ ՀիտլերՊարույր ՍևակՎահագն ԽաչատուրյանՀամախառն ներքին արդյունքԿարմիր կիրակիՀեմոգլոբինՊարբերական հիվանդությունՄիջնադարԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀովհաննես ԱդամյանՆապաստակներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ալեքսանդր ՇիրվանզադեԽաղաղ օվկիանոսՄեծ ՄհերԵվրասիական տնտեսական միությունԱնահիտՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄիջուկային զենքՎերք Հայաստանի (վեպ)Կալցիումի հիդրօքսիդՄայիսյան հերոսամարտերՀաղթանակի օրՄոնթե ՄելքոնյանԵռանկյան բարձրությունՎեներա (մոլորակ)🡆 More