Վախթանգ Անանյան: հայ արձակագիր, գրող

Վախթանգ Ստեփանի Անանյան (օգոստոսի 8, 1905(1905-08-08), Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1980(1980-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վախթանգ Անանյան
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին
Ծնվել էօգոստոսի 8, 1905(1905-08-08)
ԾննդավայրՇամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 4, 1980(1980-03-04) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՎախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին Ռուսական կայսրություն և Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄաճկալ, Սոցիալիստական գյուղատնտեսություն և Կոլխոզնիկ
Պարգևներ
ԶավակներՆելլի Անանյան
Վախթանգ Անանյան Վիքիքաղվածքում
Վախթանգ Անանյան Վիքիդարանում
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին Vakhtang Ananyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։ Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 

1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931 թվականներ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935 թվականներ) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։

ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

1941 թվականին նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտում։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Վախթանգ Անանյանը մահացել է 1980 թ.-ին Երևանում։

Ստեղծագործական աշխատանք

Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյանի կիսանդրին Երևանում
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյանի «Եղնիկի ձագը» պատմվածքի կազմը

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։

1934 թվականին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951 թվական) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։

1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.

Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։ Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 

Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։

Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-1967 թվականներ) աշխատությունը։

«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։

Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։

Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957 թվականներ)։

Մեջբերումներ Անանյանի մասին

Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։ Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
- Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին  Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։
- Յա Եդլիչկա (չեխ գրող)
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 

Հիշատակ

Երկեր

  • Անանյան Վ., Կրակե օղակի մեջ, Երևան, 1930, 280 էջ։
  • Անանյան Վ., Որս, Երևան, 1934, 244 էջ։
  • Անանյան Վ., Քարանձավի բնակիչները, Երևան, 1936, 376 էջ։
  • Անանյան Վ., Դժոխքի դռան գաղտնիքը, Երևան, 1945, 162 էջ։
  • Անանյան Վ., Մարտի դաշտում, Երևան, 1946, 180 էջ։
  • Անանյան Վ., Պատերազմից հետո, Երևան, 1947, 212 էջ։
  • Անանյան Վ., Ֆերմայի մարդիկ, Երևան, 1951, 320 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 1, Երևան, Հայաստան, 1968, 560 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 2, Երևան, Հայաստան, 1969, 572 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 3, Երևան, Հայաստան, 1969, 592 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 4, Երևան, Հայաստան, 1970, 626 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 5, Երևան, Հայաստան, 1970, 476 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 6, Երևան, Հայաստան, 1971, 576 էջ։
  • Անանյան Վ. Անձրև, Երևան, Հայպետհրատ, 1963, 52 էջ։
  • Անանյան Վ. Լեռներ հայրենի. - Եր.։ Հայպետհրատ, 1963. 707 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ա. Երևան, Հայպետհրատ, 1947, 328 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Բ. Երևան, Հայպետհրատ, 1949, 478 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Գ. Երևան, Հայպետհրատ, 1953, 274 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Դ. Երևան, Հայպետհրատ, 1958, 368 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ե. Երևան, Հայպետհրատ, 1959, 408 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Զ. Երևան, Հայպետհրատ, 1966, 332 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Է. Երևան, Հայպետհրատ, 1974, 486 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ը. Երևան, Հայպետհրատ, 1977, 476 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1951, 538 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1953, 526 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1961, Հայպետհրատ, 517 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին. Գահիրէ, 1961, 490 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Պէյրութ, 1955. 296 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 1956. 532 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Գահիրէ, 1959. 568 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 1. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1961, 436 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 2. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1962, 416 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 3. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1965, 483 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 4. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1967, 360 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 5. Ձկներ և սողուններ, Երևան։ Հայպետհրատ, 1975, 452 էջ։
  • Անանյան Վ. Հին վրանի փոքրիկ բնակիչը, Երևան, Սովետ. գրող. 1978,476 էջ։
  • Անանյան Վ. Ուր են տանում կածանները (Վեպ). Երևան, Սովետ. գրող, 1980. 596 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 1, 1984, 392 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 2, 1984, 416 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 3, 1984, 400 էջ։
  • Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 4, 1984, 560 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին (Վիպակ), Երևան, Արևիկ, 1987. 504 էջ։
  • Անանեան Վ. Յովազաձորի գերիները, Անթիլիաս, 1989, 624 էջ։
  • Անանյան Վ. Երկեր (Պատմվածքներ, հուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր)։ Եր․, ՀԳՄ հրատ․, 2005, 562 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 2015, 574 էջ։
  • Անանյան Վ. Պատմվածքներ, Երևան, 2015, 208 էջ։
  • На березі Севану։ (Пригод. повість із життя юних натуралістів).- К.։ Молодь, 1955.- 377 с.։
  • На берегу Севана։ Повесть из жизни юных натуралистов.- М.։ Дет. лит., 1976.- 320 с.
  • Пленники Барсова ущелья։ Приключенч. повесть.- К.։ Рад. шк., 1986.- 382 с.։ ил.- (Библ. сер).
  • Пташине серце։ Бувальщини гір та лісів։ Казки та легенди.- К.։ Веселка, 1992.- 68 с.։ іл.

Գրականություն Անանյանի մասին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։
Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365 Վախթանգ Անանյան: Կենսագրություն, Ստեղծագործական աշխատանք, Մեջբերումներ Անանյանի մասին 

Tags:

Վախթանգ Անանյան ԿենսագրությունՎախթանգ Անանյան Ստեղծագործական աշխատանքՎախթանգ Անանյան Մեջբերումներ Անանյանի մասինՎախթանգ Անանյան ՀիշատակՎախթանգ Անանյան ԵրկերՎախթանգ Անանյան Գրականություն Անանյանի մասինՎախթանգ Անանյան ԾանոթագրություններՎախթանգ Անանյան Արտաքին հղումներՎախթանգ Անանյան19051980d:Q33778ԴիլիջանԵրկրորդ համաշխարհային պատերազմԵրևանԵրևանի նահանգԽՍՀՄ Գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿովկասի փոխարքայությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄարտի 4Ռուսական կայսրությունՕգոստոսի 8

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռուբեն ՍևակՀարավային ԿորեաՎերին ՈսկեպարՄեղրատու մեղուԵղիշե ՉարենցԷպիլեպսիաԱղասի ԱյվազյանՀռոմեական կայսրությունԶոյա ԿոսմոդեմյանսկայաՍոս ՋանիբեկյանՀայաստանի ազգային հերոսԳլխուղեղի բորբոքումՄենք ենք, մեր սարերը (ֆիլմ)ԱքիսՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՑեղակրոնությունԿրաքարՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՄայիսյան հերոսամարտերՀայերեն հայհոյախոսությունԻնգա և Անուշ ԱրշակյաններԿարմիր գիրքՎրաստանԱպրիլի 24Գևորգ ՉաուշԱղավնիներԱղբյուր ՍերոբՀովհաննես ԱյվազովսկիԲրուցելոզՊարզ թիվԶանգվածի պահպանման օրենքՆշիկաբորբԻրանՀայրենական մեծ պատերազմՈւիլյամ ՇեքսպիրՊարացետամոլՀայկական դիցաբանությունՌեալ ՄադրիդԱյծեղջյուրԹամարա ՊետրոսյանԷնդոմետրիոզՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ԱստղԶվարթնոցի տաճարԿառավարում (տնտեսագիտություն)Վահագն ԴավթյանՀայաստանի ՍահմանադրությունԵռանկյան միջնագիծՎահանագեղձՄովսես ԽորենացիՀայերենի այբուբենԽատուտիկՀայկական ԽՍՀ շրջաններՌուսաստանՈսկեպարԱնլռելի զանգակատունՀունաստանԿարիճներԷյֆելյան աշտարակՈսկիԳաստրիտԱնահիտՀարավային ԿովկասԶուգահեռագիծՌոբերտ ԱբաջյանՈրոտանի կիրճԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀեշտոցի սնկային վարակՋրծաղիկԱպրիլի 22Սրտի կծկումների հաճախականությունԾիածանԱնուղղակի խնդիրԲուդդայականությունՄատյան ողբերգությանՀովհաննես Ադամյան🡆 More