Տոն Սուրբ Սարգիս: Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից

Սուրբ Սարգիս տոն (նաև՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, Երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

Տոն Սուրբ Սարգիս: Սուրբ Սարգիս, Սովորույթներ և ավանդույթներ, Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում
Սուրբ Սարգիս (18-րդ դարի սրբապատկեր)

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ըստ ավանդության՝ սուրբ Սարգիսը քաջ էր ու ազնիվ, օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նա, ըստ ժողովրդական պատկերացումների, գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սուրբ Սարգիսը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց բուք էր բարձրանում։ Սուրբը ձիով շրջում էր լեռներում և օգնում կարիքավոր ճանապարհորդներին։ Սակայն սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր։ Նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Տոն Սուրբ Սարգիս: Սուրբ Սարգիս, Սովորույթներ և ավանդույթներ, Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում 
Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին
Տոն Սուրբ Սարգիս: Սուրբ Սարգիս, Սովորույթներ և ավանդույթներ, Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում 
Գագա Սբ. Սարգիս վանքը

Սուրբ Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։

Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Սուրբ Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետև վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին և մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնվել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում։ Այս դեպքերը հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։

Այսպիսով, Սուրբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սուրբ Սարգիսի վկայարան» անվանումը։

Սովորույթներ և ավանդույթներ

Ս. Սարգսի տոնը իր ծագմամբ բավականին հին է։ Այն Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պնձից կամ կավից՝ աղքատ։ Կարևորվում էր նաև ջրի քանակությունը, ըստ որի որոշում էին ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տևողությունը։ Եթե բաժակը ջրով լիքն էր, շատ երկար կապրեին, եթե կիսատ էր, կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր, ընդամենը մի քանի տարի։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Շատ հավատացյալներ այցելում են Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։ Սրբի հիշատակի համար մոմեր էին վառում, աղոթում ու կենդանիներ զոհաբերում։

Հալեպի վիլայեթ

Մարաշցիները մեծ կարևորություն էին տալիս սբ. Սարգսի տոնին և այդ շաբաթ պահք էին պահում։ Ծոմի ժամանակ արգելված էր օգտագործել կենդանական ծագում ունեցող մթերք, փոխինդ, ցորեն և ալյուրից պատրաստված ուտելիքներ։

Ծոմի երրորդ օրը մասնակիցները չորեքշաբթի առավոտյան գնում էին եկեղեցի և «Խաչմէր» (օրհնված ջուր) խմելով ավարտում էին պահքը։ Այնուհետև վերադառնալով տուն՝ ուտում էին «ալլա հոց» կոչվող հացը (առանց աղի եւ թթխմորի հաց) կամ «փէխանդը»։ Վերջինս նույն փոխինդով խաշիլն էր, որ պատրաստվում էր բոված ալյուրից և խաղողի ռուպից (խաղողահյութից պատրաստված քաղցու)։ Փոխինդն ընդունված էր եփել մեծ քանակությամբ և բաժանել հարևաններին՝ սբ. Սարգսի բարեգթության խնդրանքով։

Ծոմ պահող կանայք և աղջիկները, ավանդության համաձայն, եկեղեցուց վերադառնալուց հետո պիտի «ըռպէվ շովրօ» (խաղողից ստացված քաղցույով ապուր) պատրաստեին և բաժանեին թաղի բոլոր տներին։ Եթե տանտերը աղքատ էր, ապա պիտի բավարարվեր ապուրը 7 ընտանիքի բաժանելով։

Ընդունված էր նաև երազանք պահել և մատաղ անել։ Մատաղի միսը փաթաթում էին «ալլա հոցի» մեջ և բաժանում հարևաններին։

Հինգ օր պահք պահել ցանկացողները պիտի շաբաթ օրը գնային եկեղեցի, հաղորդություն ստանային, պատարագից հետո մատաղ անեին (եթե ունևոր էին) և մի քանի գդալ մսի ջուր խմելուց հետո բացեին պահքի շրջանը։

Սուրբ Սարգսի տոնն անդրադառնում էր ոչ միայն խոհանոցի, այլև կենցաղի վրա։ Այսպես, այդ օրը կանայք և աղջիկները չպիտի լվացք անեին, բուրդ գզեին, թել մանեին և այլն։

Զեյթունում նույնպես Սուրբ Սարգիսը համարվում էր ընտանիքի պահապան սուրբը։ Դժվարության պահին զեյթունցիները դիմում էին սրբին «Աման, Սուրբ Սարգիս տոն (դու) հասիր» աղոթքով։

Մեծահասակները մեկ շաբաթ, իսկ երիտասարդ աղջիկները երեք օր ծոմ էին պահում։ Ծոմը ավարտում էին շաբաթ օրը՝ ոչխար կամ այծ մատաղ անելով և միսը աղքատներին բաժանելով։

Տղայի ազգականները նվերներ և քաղցրավենիք էին նվիրում նշանված աղջկան։

Մուսա լեռում տոնի առիթով պատրաստում էին գումպու կոչվող հատուկ գաթան։

Խարբերդի վիլայեթ

Սուրբ Սարգսի տոնը առանձնակի ճոխությամբ էր նշվում Խարբերդի վիլայեթի Բարջանճ գյուղում։

Ըստ ավանդույթի՝ Հունաստանից Պարսկաստան փախուստի ժամանակ Սուրբ Սարգիսն ապաստանել է Բարջանճ գյուղի մոտ գտնվող Վարդգեղ կոչվող մի վայրում։ Այդտեղ մի աղբյուր է եղել, որ հետագայում կոչվել է սրբի անունով։

Սուրբ Սարգսի գիշերը, ըստ ավանդության, զորավարը իր սպիտակ ձիով անցնում է յուրաքանչյուր քրիստոնյայի տան միջով։ Կանայք 3 օր ծոմ էին պահում և թոնրատան մոտ ալյուրով կամ խմորով աման էին տեղադրում՝ հույսով, որ այդ գիշեր Սուրբ Սարգիսը ձիու պայտի հետքն էր թողնելու։

Խարբերդի վիլայեթի Հյուսենիկ գյուղի մոտ մի բարձր լեռնաշղթա կար, որի գագաթին՝ մի բնական ժայռե կամուրջ։ Մարդիկ հավատում էին, որ այդ վայրը մանուկներին բուժելու հատկություններ ունի։ Սուրբ Սարգսի օրը մայրերը իրենց զավակների հետ բարձրանում էին լեռան գագաթը, կամրջի մոտ մոմ վառում, համբուրում քարի անցքերը, որոնք, ըստ ավանդույթի, սբ. Սարգսի ձիու պայտի հետքերն էին, ապա մետաղադրամներ տեղադրում այդ անցքերում և վերադառնում տուն։

Արաբկիրի գավառակում Սուրբ Սարգսի տոնին ընդունված էր խավիծ պատրաստել։ Այն մատուցում էին ռուպով կամ մեղրով։

Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում

Սուրբ Սարգսի կերպարը հանդիպում է հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում։

Տոն Սուրբ Սարգիս: Սուրբ Սարգիս, Սովորույթներ և ավանդույթներ, Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում 
Սուրբ Սարգսի որմնանկարը Լմբատավանքում

Աղթամարի եկեղեցու պատի քանդակներում կարելի է հանդիպել նաև սբ. Սարգսին՝ ձիու վրա նստած։ Նա պատկերված է առանց որդու, ձեռքին՝ նիզակ։ Սրբի պատկերաքանդակը հանդիպում է Հավուց Թառի 13-րդ դարով թվագրվող խաչքարերից մեկի վրա[փա՞ստ]։

7-րդ դարում կառուցված Լմբատավանքի որմնանկարներից մեկում պատկերված է սբ. Սարգիսը՝ սպիտակ նժույգի վրա։

Սուրբ Սարգսին նվիրված եկեղեցիներ կառուցվել են նաև Կաֆայում (Թեոդոսիա) և Սուրխաթում (հին Ղրիմ)։

Սակայն սբ. Սարգսի պատկերն ավելի հաճախ կարելի է հանդիպել մանրանկարչության մեջ։

Մատենադարանում պահվում է Սյունիքում գրված և նկարածարդված մի ձեռագիր, որտեղ սուրբը պատկերված է իր որդու՝ Մարտիրոսի հետ։ Սբ. Սարգսի ձեռքում կա նիզակ։

Տոն Սուրբ Սարգիս: Սուրբ Սարգիս, Սովորույթներ և ավանդույթներ, Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստում 
Վառնայի հայկական Սբ. Սարգիս եկեղեցին

Սբ. Սարգսի պատկերը կարելի է գտնել նաև հայ ասեղնագործության մեջ, մասնավորապես եկեղեցական վարագույրների վրա։ Օրինակ, Վառնա քաղաքի Սբ. Սարգիս հայկական եկեղեցուն նվիրաբերվել է 1756 թվականին Թոքատում ստեղծված մի վարագույր, որի վրա պատկերված են Քրիստոսի վարքը, սրբերի պատկերները և սբ. Սարգիսն իր զավակի հետ։ Վերջինս կրում է մեջքը գրկող թիկնող և կոնաձև գլխարկ։

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում պահվում է 1710 թ. Թոքատում գործված խորանի վարագույր, որի վրա պատկերված են Ադամի, Եվայի, կենաց ծառի և սրբերի պատկերները, իսկ կամարի տակ սբ. Սարգսի պատկերն է։

Հայաստանի պատմության թանգարանում պահվում է 1674 թ. Կ. Պոլսում գործված ասեղնագործ վարագույր, որի վրա պատկերված է պայքար վիշապների դեմ, կենաց ծառ և սբ. Սարգիսն իր որդու հետ։

Քրիստոնեական և սրբապատկերներով նկարազարդումները բնորոշ էին Քյոթահիայի խեցեղեն իրերին։ Այսպես Ցինցինետի գեղարվեստի թանգարանում պահվում է մի թաս, որի վրա կա «սբ. Սարգիս» գրությունը։ Կենտրոնում պատկերված է հեծյալը՝ գուրզը ձեռքին, լուսապսակով։ Զավակը նստած է կողքին՝ նիզակը ձեռքին։

Սբ. Սարգսի պատկերին կարելի է հանդիպել նաև Սկևռայի կամ Հեթում թագավորի մասունքների պահարանի (1293 թ.) վրա արված պատկերաքանդակներում։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

Տոն Սուրբ Սարգիս Սուրբ ՍարգիսՏոն Սուրբ Սարգիս Սովորույթներ և ավանդույթներՏոն Սուրբ Սարգիս Սուրբ Սարգսի կերպարը հայ միջնադարյան կերպարվեստումՏոն Սուրբ Սարգիս Արտաքին հղումներՏոն Սուրբ Սարգիս ԾանոթագրություններՏոն Սուրբ ՍարգիսԶատիկՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրեքնուկՄարդու իրավունքներԶվարթնոցի տաճարՀոգեբանությունՓայծաղՈւղղանկյուն եռանկյունՀայաստանի թռչունների ցանկՎբեթՔրիստափոր ԿոլումբոսԲյուրականի աստղադիտարանԵվրասիաԲառակապակցությունՀականիշԼևոն ԲԿանադաՇավարշ ԿարապետյանԻբուպրոֆենՄարս (մոլորակ)ՁմերուկՀայերենի կետադրությունԺենգյալով հացՓիլիսոփայությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՓղերՎարդավառՀայերԱնմոռուկԿիրանց (Տավուշի մարզ)Հավերժության հայկական նշանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԸղձական եղանակՌուբեն ՍևակԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՇվեյցարիաԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱրծիվներՍանահինի վանական համալիրՀակահիստամինային դեղերՍերժ ՍարգսյանԱրտազատական համակարգՀայաստանի գետերի ցանկՎրաստանԱֆրիկաՕնիկ ԳասպարյանԱվստրալիաՓոքրիկ իշխանըԶապել ԵսայանՀենրիկ ՍևանSourՏնտեսագիտությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՀինդուիզմՀնդկաստանՄագաղաթՕձերԳևորգ ԷմինՕստեոարթրոզՄաշկ (մարդ)Արմավիրի մարզԱղմուկ ականջներումԿայծակԼեյկոցիտՊետրոս ԴուրյանՍյունիքի մարզԼյարդի հիվանդություններՆոյեմբերյանՀայաստանի ձկների ցանկՇունՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Վերականգնվող էներգիաԹեհրանՄակդիրՅուպիտեր (մոլորակ)Քարերի սիմֆոնիաՀրազդան (քաղաք)ԵրկրաշարժՏրդատ Գ🡆 More