Սուրբ Սարգիս: զորավար

Սուրբ Սարգիս, Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։

Սուրբ Սարգիս
Սուրբ Սարգիս: զորավար
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Վախճան362 կամ 363
Վախճան պատճառգլխատում
Սրբացված կարգսուրբ
Աշխատանքռազմական գործիչ

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Սակայն շուտով ձեբակալվել է՝ պարսկական զինվորների մեջ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել։ Հավատացյալները նրա դին առևանգել և տարել են Ասորիք։ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինձ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215 Սուրբ Սարգիս: զորավար 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ստրեպտոկոկային ֆարինգիտԱրևածաղիկԵրեքնուկՀինդուիզմՓղերՀովհաննավանքՀարավային ԿորեաՈրոշիչՀայերենի կետադրությունԿատարԾաղիկԳյումրիԵնթակաՓայծաղԱպրիլի 18ՍաղմոսավանքԱրյունԱղբյուր ՍերոբՈրոտանՎիքիպահեստԱրյունահոսությունԱրմավիրՀայոց ցեղասպանության ճանաչումԹոքաբորբՀայաստանի զինված ուժերՋրի աղտոտումԳարեգին ՆժդեհԲանակում (հեռուստասերիալ)ՆոյՄաշկի սնկային հիվանդություններԱրկադի Տեր-ԹադևոսյանԱնտանտԵվրոպական միությունՀայերեն հայհոյախոսությունՄակդիրՓիլիսոփայությունԵրկիր ՆաիրիԼոռու մարզՀոգեբանությունԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԻսրայելԱրհեստական բանականություն44-օրյա պատերազմՀատապտուղԵղիշե ԿիրակոսյանՔարերի սիմֆոնիաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍասունցի ԴավիթՎիտամին CՄոնա ԼիզաՆապաստակներԵվրասիաԱղիների բորբոքային հիվանդությունՄերկուրի (մոլորակ)ԱրգենտինաԳոյական անունԳրիգոր ՆարեկացիԽՍՀՄ փլուզումՇեշտՕրգազմՊարզ նախադասությունԳլխուղեղի ուռուցքԱրագածոտնի մարզԲջիջԽտությունԱկսել ԲակունցՀունաստանԽոր ՎիրապՄարտիրոս ՍարյանՀացահատիկային բույսերՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հայաստանի գետերի ցանկԿրծքավանդակի ցավԿաթնասուններՀայաստանի թռչունների ցանկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրք🡆 More