Սամվել Լիմինդրի Ալեքսանյան (օգոստոսի 19, 1968(1968-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, առավել հայտնի է որպես Լֆիկ Սամո), Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, օլիգարխ, բարերար։
Սամվել Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | |
Կրոն | ՀԱԵ |
Մասնագիտություն | Տնտեսագետ |
Աշխատանք | ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից «Նիգ-Ապարան» ՀԿ նախագահ ԵԿՄ ՀԿ վարչության անդամ |
Գործունեություն | Բիզնեսմեն, պատգամավոր |
Աշխատավայր | ՀՀ ԱԺ |
Ամուսին | Շողերինա Ստեփանի Մկրտչյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Սամվել Ալքեսանյանը ծնվել է 1968 թ.-ի օգոստոսի 19-ին Երևանում։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ Ս. Ալեքսանյան մի առիթով դպրոցի մասին արտահայտվել է հետևյալ կերպ՝ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի»։ 1988-1990 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում։ 2002 թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։
Ամուսնացած է, ունի 7 երեխա։
Չնայած Հայաստանի Սահմանադրությունը արգելում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր։ 2013 թ.-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր։
«Ալեքս Գրիգ» ընկերությունը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի Հայաստանի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ։ «Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»։
Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով Հայաստանի «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը։
Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը։ Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով Հայաստանում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա։
Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը։ Ընկերությունը Հայաստանի կառավարությունից ստացել է նաև թմրանյութերի և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման թույլտվություն։
Սամվել Ալեքսանյանը հայտնի է նաև անորակ օղիների արտադրության իրականացմամբ, ինչպես նաև օղու միջազգային շուկայում հայտնի ապրանքատեսակներ հանդիսացող օղիների կեղծմամբ։ Նման գործունեություն նա իրականացնում է «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որը չունի գրանցում, սակայն Հայաստանի Կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ։
Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ալեքսանյանին են պատկանում բազմաթիվ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ Հայաստանի Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում գտնվող 11-12 հա զբաղեցնող ձկնաբուծարանը, որոնց գործունեության հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային համակարգը։
Չնայած նրան, որ փաստերն ակնհայտ են, և դա մի քանի անգամ հաստատել է հենց ինքը՝ գործարարը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրությամբ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել գործարարությամբ, Ալեքսանյանը հաճախ հերքում է բիզնես ունենալու մասին լուրերը։
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ալեքսանյանը հարցազրույցի ժամանակ ասել է. «Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում։ Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում։ Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։
Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ, որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում։
Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից։ 2012 թվականի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից։ 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաև խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։
Սամվել Ալեքսանյանը 2011 թ.-ի դեկտեմբերի 17-ին «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում ընտվել է կազմակերպության նախագահ։
Ս.Ալեքսանյանը հանդիսանում է նաև Երկրապահ կամավորական միություն հասարակական կազմակերպության վարչության անդամ։
2014 թվականին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միություն ՀԿ-ի համագումարից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ասելով Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին։ Մ․Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչներից մի քանի մարդ նշել է, որ Ս․Ալեքսանյանը եղել է թիկունքի գծով տեղակալ, մյուսների պնդմամբ՝ կռվել է Շահումյանում, Ֆիզուլիում, զենք է մատակարարել։ Իսկ նշված բրիգադի շտաբի պետը, որին զինակիցները կոչել են «Պալկովնիկ», հայտարարել է, որ ինքը կարող է հրամանի թուղթը ցույց տալը, որը փաստում է, որ Ս.Ալեքսանյանը կռվել է իր ղեկավարած ստորաբաժանման կազմում։
Սակայն 5-րդ բրիգադի շարքային անդամները, ովքեր կռվել են առաջին գծում, հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։
Լրագրողական շրջանակներում և հասարակության մոտ այս տեղեկությունը հեգնանքի է արժանացել․ «Լրագիր» լրատվամիջոցը նույնիսկ «Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը» վերնագրով ծաղրական հոդված է հրապարակել։
Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր տեսակի հանցագործությունների համատեքստում։ Բացի այն, որ նա բիզնես գործունեություն իրականացնելիս ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ խախտումներ է կատարել, որոնք ենթակա են քրեական և վարչական պատասխանատվության, նաև մասնակից է եղել տարբեր տեսակի հանցավոր միջադեպերի, այդ թվում՝ սպանություններ, մարմնական վնասվածքներ, առևանգումներ։
Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ
Ս. Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով։
Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով։
Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկան Երևան սիթի սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները ի պաշտպանություն գործարարի շուկայի վերանորոգման ընթացքում հաճախակի հավաքվում էին շինության դիմաց և իրենց աջակցությունը հայտնում իրենց գործատուի։ Նրանք վանկարկում էին՝ «Ալեքսանյան բարերար» և կրում էին կարմիր գլխարկներ։ Շուրջ 1000 հոգուց կազմված այդ խմբին ղեկավարում էին ԽՍՀՄ վերաստեղծմանն կողմնակից ու ռուսական կողմնորոշվածություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը և «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սամվել Ալեքսանյան (գործարար), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.