Ռուբեն Մարուխյան: հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր

Ռուբեն Արամի Մարուխյան (նոյեմբերի 15, 1934(1934-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2024(2024-01-07)), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր։ 1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2020 թվականից՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։ 2021 թվականին արժանացել է ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչման։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարուխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Մարուխյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1934(1934-11-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 7, 2024(2024-01-07) (89 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ, ռեժիսոր և արձակագիր
ՔաղաքացիությունՌուբեն Մարուխյան: Կենսագրություն, Մրցանակներ և պարգևներ, Երկեր ԽՍՀՄ և Ռուբեն Մարուխյան: Կենսագրություն, Մրցանակներ և պարգևներ, Երկեր Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960)
ԱնդամակցությունՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ռուբեն Մարուխյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։

1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։

Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։

Մրցանակներ և պարգևներ

  • «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։
  • «Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։
  • «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։
  • Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։
  • Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021)։

Երկեր

  • Հեքիաթների տոնավաճառ, Երևան, 2003
  • Զրույցներ թատրոնի մասին, Երևան, 2006
  • Չիկարելիի նոր արկածները, Երևան, 2008, նաև ռուսերեն, Երևան, 2008
  • Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ, Երևան, 2013
  • Ընտրանի, Երևան, 2015
  • Պիեսներ ժողովածու, 2021 (խմբագիր՝ դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյան)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուբեն Մարուխյան: Կենսագրություն, Մրցանակներ և պարգևներ, Երկեր Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մարուխյան» հոդվածին։

Tags:

Ռուբեն Մարուխյան ԿենսագրությունՌուբեն Մարուխյան Մրցանակներ և պարգևներՌուբեն Մարուխյան ԵրկերՌուբեն Մարուխյան ԾանոթագրություններՌուբեն Մարուխյան Արտաքին հղումներՌուբեն Մարուխյան1934197820202024Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայՀայաստանի գրողների միությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունվարի 7Նոյեմբերի 15Ռեժիսոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զինվորական կոչումներԵրևանի վարչական բաժանումՄուրացանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արգանդի վզիկի քաղցկեղԱլավերդիԴուբայԿենդանակերպԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊարզ թիվՄանդակԼադանիվաՏիգրան ՊետրոսյանՀարցական նշանԷկոհամակարգՄետաղԱլեքսանդր ԹամանյանՕրգանական միացություններԴանթեական առասպելՀայերեն հայհոյախոսությունԻնդոնեզիաԲաժանարարների աղյուսակՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԴանիել ՎարուժանԱնմոռուկԼեյկոցիտԼյարդի ցիռոզՆոր ԿտակարանՖրանսիաՄթնոլորտի աղտոտումՄիացյալ ԹագավորությունՌուսաստանԵրաժշտությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄաշկային հիվանդություններԷլեկտրոլիզԿարսի պայմանագիրԱրա ԳեղեցիկԱդենոմիոզԴիմադրություն (էլեկտրական)Աստվածածնի վերափոխման տոնԱրամ ԽաչատրյանՃապոնիաԵրևանի մետրոպոլիտենԱշոտ Բ ԵրկաթԿաթվածԱղբյուր ՍերոբԻոսիֆ ՍտալինԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀորոսկոպՄեծ ՀայքԽոյ (կենդանակերպի նշան)Հինգերորդ շարասյունՎարդգես ՍուրենյանցԵռանկյան բարձրությունՕքեյՎիտամին CԲանաստեղծությունԳայանե (բալետ)Քաոս (վեպ)ԱդրբեջանԱմբերդ (ամրոց)Մերկուրի (մոլորակ)ԽուստուփՎահագն ԽաչատուրյանԿիրանց (Տավուշի մարզ)Հեպատիտ BԱուտիզմՆորավանքՀայաստանի տնտեսությունՍասնա ծռերԱսորեստանԳյումրիՍիֆիլիսՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՏրդատ ԳԶատիկ🡆 More