Ռադիո

Ռադիո (լատին․՝ radio - ճառագայթում եմ ← radius - ճառագայթ), ոչ լարային կապի տարատեսակ, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։

Ռադիո

Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։

Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։

Ձայնի հաղորդումը ռադիոյով

Ռադիո 

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների։ Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։ Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՛ մթնոլորտում, և՛ անօդ տարածության մեջ։ Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյուններ։

Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն։)

Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն։

Ռադիոյի կիրառությունը

Ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար։

Ինչպես լույսն ու ձայնը, ռադիոալիքները նույնպես արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են դրանից։ Անդրադարձված ալիքներով կարելի է հայտնաբերել արգելքը և որոշել դրա չափերը։ Այս երևույթի վրա է հիմնված ռադիոտեղորոշումը՝ առարկաների հայտնաբերումը ռադարներով։ Նավերում և ինքնաթիռներում ռադիոն անհրաժեշտ է կապի և տեղորոշման համար։

Ռադիոյով հաղորդվող ազդանշան-հրամանների օգնությամբ ճարտարագետները կառավարում են միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքերի աշխատանքը։ Այդպես էին կառավարվում և՛ լուսնագնացը, և՛ Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ինքնաշխատ կայանները։ Ռադիոյով կառավարվող մեխանիզմները կարող են աշխատել մարդու համար վտանգավոր տեղերում՝ թունավոր մթնոլորտում, ճառագայթաակտիվ վայրերում, օվկիանոսի հատակին և այլուր։

Արտաքին հղումներ

Ռադիո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիո» հոդվածին։

Tags:

ԼատիներենՌադիոալիքներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բարորակ ուռուցքներԱրարատի մարզՀայաստանի քաղաքներըՀոգեբանությունՄովսես ԽորենացիԵրևանի պետական համալսարանԴավիթ ԱնհաղթՆաիրի ԶարյանՌուսական կայսրությունԱրյան խումբՎբեթԴերբայԱլեն ՍիմոնյանՄայրության և գեղեցկության տոնԱբովյան (քաղաք)Հավերժության հայկական նշանԿարմիր գիրքՆիդերլանդներՆավթՀովհաննավանքՏաթևի վանքՄինաս ԱվետիսյանՇաքարային դիաբետԿենդանակերպԱմերիկայի հայտնագործումԱրման ԾառուկյանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՍալոմե (նկար)Հայաստանի ազգային հերոսՀեշտոցային արտադրությունԳոյական անունՇախմատՍամվել (վեպ)Գորշ արջԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Տնտեսական համակարգՀռոմՄեր ժամանակի հերոսըՍևանա լիճԲալիստիկ հրթիռՄոնթե ՄելքոնյանԿանդիդոզԻսրայելԱրմավիրՀրեաներԱնալ սեքսՎիտամին D-ի անբավարարությունՋավախքԼոգիստիկաԼիմֆոմաՎերաբերական (խոսքի մաս)Խոր ՎիրապՏիեզերքՍյունիքի մարզՀայ ավետարանական եկեղեցիԹարախակույտՇնչառությունԳլխուղեղՌուսաստանՊարբերական աղյուսակԿիլիկիայի հայկական թագավորությունԻջևանԿրծքավանդակի ցավՉարենցավանՍահմիՄարտիրոս ՍարյանԱրգանդի միոմաՄարդու իրավունքներՍպիտակի երկրաշարժԳարունԲանակում (հեռուստասերիալ)Հայերեն հայհոյախոսությունՈսկերիչների փողոց (Երևան)ԿարիճներՀայերենՊարբերական հիվանդությունՍարդարապատի հերոսամարտ🡆 More