Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, խոշոր պայթյուն Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին։ Պայթյունի հետևանքով արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ։

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում
Տեսակաղետ
ՏեղադրանքԵրևան
ԵրկիրՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Հայաստան
Տարեթիվօգոստոսի 14, 2022
Զոհվածներ16 մարդ
Վիրավորներ61
Անհետ կորածներ1
Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում 2022 Yerevan explosion Վիքիպահեստում

Պայթյունից մոտ 2 ժամ անց Հայաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ռումբի տեղադրման մասին տեղեկությունները կեղծ են։

Ի հիշատակ առևտրի կենտրոնում զոհվածների՝ օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարվել է սգո օր Հայաստանում և Արցախի Հանրապետությունում։

Իրադարձությունների ընթացք

Օգոստոսի 14-ին տեղական ժամանակով ժամը 13։23-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական համայնքի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։

Շրջանառված վարկածներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեղի ունենալու և պատճառների կապակցությամբ շրջանառվել են մի շարք վարկածներ։

Պաշտոնական նախնական վարկածն այն է, որ պայթել է հրավառության համար նախատեսված պարագաների պահեստը։ Այդ մասին խոսել են Հայաստանի մի շարք պետական մարմիններ և պաշտոնատար անձինք։ Մասնավորապես, օգոստոսի 15-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ «պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»։ Օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ «Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը»։

Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ պայթյունը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքասյանի հետ։ Այս վարկածին անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել «ՍԻԼ գրուպ»-ի հետ»։

Շրջանառվող մյուս վարկածը ահաբեկչությունն է։ Պայթյունից կարճ ժամանակ անց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը բացառել է ահաբեկչության վարկածը։ Օգոստոսի 16-ին լրագրողների հարցին ի պատասխան Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ տվյալ պահին իմաստ չկա խոսել ահաբեկչության մասին, քանի որ իրենք տեղյակ են, թե ինչ նյութեր են եղել շենքում և որ պայթյունը դիտավորություն չի եղել։ Օգոտսոսի 18-ին տեղի ունեցած Հայաստանի կառավարության նիստում ահաբեկչության վարկածը բացառել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ դա ահաբեկչություն չէ, քանի որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։

Շրջանառվող մեկ այլ վարկածով պայթյունի առաջացման մեջ խոսվում է ռուսական հետքի մասին։ Օգոստոսի 17-ին այս առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը գրություն է ուղարկել, որում ասված է․ «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ»։

Հետևանքներ

Օգոստոսի 16-ի կեսօրի դրությամբ, ըստ պաշտոնական հայտարարության, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16, 8 անձ անհետ կորել է։ Նույն օրվա դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներով բուժհաստատություններ են դիմել 60 անձ։

Օգոստոսի 15-ին Հայաստանի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտարարել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած ծխի և այլ քիմիական նյութերի արտանետումները օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում տարածվել են հիմնականում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Ըստ հայտարարության՝ Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³: Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³։

Պետական կառույցների գործողություններ

Պաշտոնատար անձանց արձագանք

Պայթյունի հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ դեպքի վայր է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրան դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Օգոստոսի 17-ին պայթյունի վայր է ժամանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ասել է․ «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։

Քրեական վարույթ

Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Ցավակցական ուղերձներ և արձագանք

Երկրներ

  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա ուղերձում մասնավորապես գրված է. «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր խորին ցավակցություններն է հայտնել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է հայ ժողովրդին։ Հայաստանի ժողովրդին ցավակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Օգոստոսի 15-ին պաշտոնական Երևանին ցակակցել է Վրաստանի արտգործնախարարությունը։ Օգոստոսի 16-ին ցավակցությունն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցական հեռագիրն է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Օգոստոսի 15-ին Կիպրոսի արտակարգ գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում Լիբանանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։
  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։

Կառույցներ և անհատներ

  • Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում  Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ կոչով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին։ Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին։ Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը»։

Պայթյունի կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։

Այլ տեղեկություններ

Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրային կենտրոնի պայթյունից հետո, լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ, որ մինչև պայթյունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով էլոկտրոնային փոստով ծանուցել է խուսափել գտնվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։ Հրապարակումներում հարցադրում է կատարվում, թե ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը որտեղի՞ց է իմացել սպասվող պայթյունի մասին։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հերքել է պայթյունից առաջ իր աշխատակիցներին Սուրմալու առևտրային կենտրոնից հեռու մնալու ծանուցման լուրերը։

Օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել է Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններից, քաղաքապետարանից և Ազգային ժողովի շինությունների տարածքներից։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից կարճ ժամանակ անց փլատակների մոտ Մար Մարգարյան անունով աղջիկը նստած քանոն է նվագել, ինչը հայաստանյան հանրության շրջանում մեծ վրդովմունք է առաջացրել։ Պայթյունի հաջորդ օրը նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ներկայացնելով իր արարքի նպատակը․ «Մենք ուզել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ ․․․ ու մի փոքր կադր էր, որ շատ փոքր հատված էր տեղավորվելու էն վիդեոյի ու գաղափարի մեջ, որը ստանալու էինք որպես մարդկանց ազնվագույն դրսևորման մաս, մեր երկրի դժբախտությունն այն է, որ ագրեսիան ուղղվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոչ մի վատ բան չեն ուզում անել, ուղղակի ծառայում են ազնվագույն արվեստին»։

Ծանոթագրություններ

Tags:

Պայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Իրադարձությունների ընթացքՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Շրջանառված վարկածներՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում ՀետևանքներՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Պետական կառույցների գործողություններՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Ցավակցական ուղերձներ և արձագանքՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում Այլ տեղեկություններՊայթյուն «Սուրմալու» Առևտրի Կենտրոնում ԾանոթագրություններՊայթյուն «Սուրմալու» Առևտրի ԿենտրոնումԵրևան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտաշես Ա ԲարեպաշտՍինուսիտՀայաստանի ազգային հերոսԸնտանի կենդանիներՏիգրան ՊետրոսյանՀայկյան տոմարԱստվածաշունչՎարդան Ղուկասյան (Դոգ)Վիկտոր ՀամբարձումյանՀայաստանի զինված ուժերՀաստատուն բաղադրության օրենքՀամո ՍահյանԱռյուծԼենկթեմուրՄոմիկԲայԱզատությունՀայկական մուֆլոնՎարդգես ՍուրենյանցԳառնու հեթանոսական տաճարՕշական (գյուղ)ԷրիթրոցիտներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԳյումրիԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՍիրտԵրկրորդ համաշխարհային պատերազմԳենետիկաՏերունական աղոթքԱրարատՈւրան (մոլորակ)Ակսել ԲակունցՄշո ճառընտիրՎիլհելմ ՍտեյնիցԱրաքսԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՌոմանոս ՄելիքյանԱնահիտ ՊարսամյանԿենդանիների հատկանիշների ցանկՀարցական և հարաբերական դերանուններՑեղասպանությունՀայաստանի ՍահմանադրությունՀայրենական մեծ պատերազմԲաժանարարների աղյուսակՀովհաննես ԱդամյանՄատյան ողբերգությանՇառլ ԱզնավուրԶուգահեռագիծՄովսես ԽորենացիՍերգեյ ՓարաջանովԼիմֆոմաՓոշոտումԱֆրիկաՖրանսիաԵրևանՆախադասության գլխավոր անդամներՀայաստանի անկախության հռչակագիրՌոբերտ ԱբաջյանԽաչքարԳուրգեն ՄահարիԳևորգ ԷմինԱվտոմեքենաԳրիգոր ՆարեկացիԲրուցելոզԷրիթրոցիտների նստեցման արագությունՍահմիԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայկական ազգային հագուստ (տարազ)Սահմանական եղանակՔաոս (վեպ)Ժառանգական փոփոխականությունՄանկական և պատանեկան հանրագիտարաններՆարե ՀայկազյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ալեքսանդր Սպենդիարյան🡆 More