Որոշյալ Դերանուն

Որոշյալ դերանուն, ցույց է տալիս առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու, հարաբերակցվում է գոյականին, ածականին, թվականին և մակբային։

  • Օրինակ՝

Բոլոր երեխաները ժամանակին վերադարձան՝ յուրաքանչյուրը ուռենու մեկական ճյուղը ձեռքներին։ Այստեղ բոլոր բառը ցույց է տալիս անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար, յուրաքանչյուրը բառը՝ որոշյալ ամբողջություն` առանձին-առանձին վերցրած։

Որոշյալ դերանունները ըստ կիրառության բաժանվում են երկու խմբի՝ հատկանիշային և առարկայական։ Հատկանշային իմաստ են արտահայտում ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն դերանունները։ Սրանք նախադասության մեջ հիմնականում լինում են որոշիչ`

  • Օրինակ՝

Ամբողջ գյուղը եկել էր նրան բարի ճանապարհ մաղթելու։ Առարկայական իմաստ են արտահայտում ամբողջը, ամենը, ամեն ինչ (ը), ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը դերանունները։ Սրանք հոլովվում են՝ ենթարկվելով ի հոլովման՝

  • Օրինակ՝

բոլորի, ամեն ինչից, յուրաքանչյուրով, և նախադասության մեջ կատարում են գոյականին հատուկ պաշտոններ. լինում են՝ ենթակա`

  • Օրինակ՝

Բոլորն աշխատում էին որսալ նրա հայացքը։ ստորոգյալի մաս`

  • Օրինակ՝

-Ուրեմն չկարողացար,- տխրեց Վռամշապուհը։ -Կարողացա,-ասաց վարդապետը,- սա ամբողջն է, լրիվ է։ լրացում`

  • Օրինակ՝

Ոնց է ժպտում իմ հոգին Չարին, բարուն, ամենքին։

Առարկայական իմաստ արտահայտող ամեն մեկը, ամենքը որոշյալ դերանունները ուղիղ ձևում հանդես է գալիս միայն որոշիչ հոդով։

Ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք դերանունները հարադրական կազմություն ունեն։ Դրանց բաղադրիչները գրվում են անջատ։

Որոշյալ դերանունների ընդհանուր նկարագիր

Ըստ իրենց ընդհանրական իմաստի դրսևորման տարբերությունների՝ որոշյալ դերանունները կարելի է բաժանել երեք խմբի՝

  1. Դերանուններ, որոնք ցույց են տալիս առարկաների քանակային ամբողջությունը՝ չնշելով այդ ամբողջության մեջ մտնող առարկաներին առանձին-առանձին։ Դրանք են՝ ամենքը, բոլորը։
  2. Դերանունները, որոնք ցույց են տալիս առարկաների կամ նրանց քանակի ամբողջությունը՝ շեշտելով ամբողջականության մեջ մտնող առարկաներին առանձին-առանձին։ Դրանք են՝ ամեն, ամեն ոք, ամեն ինչ, ամեն մեկը, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք։
  3. Դերանուններ, որոնք ցույց են տալիս մի առանձին առարկայի ամբողջությունը։ Դրանք են՝ ողջ, ամբողջ, համայն, ամենայն։

Գոյականաբար գործածվելիս հատկանշային և առարկայական խմբի դերանունները կարող են նաև գոյականին հատուկ պաշտոններ կատարել և հանդես գալ ենթակայի, հատկացուցչի, խնդրի, պարագայի շարահյուսական պաշտոններով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Գոյական անուն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրաքսՄոլորակԽորանարդՓողային երաժշտական գործիքներՀայկ և ԲելՅուրի ՎարդանյանՀովհաննես ԲաղրամյանԵնթակաԵրազահանԱրյան խումբՌեալ ՄադրիդՊահանջարկԱցտեկներԲուլինգՀայկական պարՆշիկաբորբԵռանկյունՀայաստանի դրոշՎիկտոր ՀամբարձումյանՀայերեն հայհոյախոսությունԿանոնավոր բազմանիստԳևորգ ՉաուշՏեղերի վանքԾիրանի փողըՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՓոքր ՄհերՈւրան (մոլորակ)ԿենսոլորտԴեռահասի հոգեբանությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԽոսքի մասերԱրշակունիների թագավորությունՀակոբ ՊարոնյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշՋրի աղտոտումԵվրասիական տնտեսական միությունՄարդու իրավունքներԻսրայել ՕրիՍեռական հերպեսՄԻԱՎ/ՁԻԱՀՍիֆիլիսԾխախոտԳրիգոր ՆարեկացիՓիղՄուշեղ ԳալշոյանՄայիսի 1 (տոն)Պոլ ՄորֆիՉինգիզ խանԱրյունահոսությունՍայաթ-ՆովաՎիտիլիգոՄոնղոլական կայսրությունՍանահինի վանական համալիրՀայերՄագնեզիումՏերունական աղոթքԱյրին (նորավեպ)ԷնդոմետրիոզՄենինգիտԴավիթ ԱնհաղթԳարունՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարՁիԻսպանիաԵրաժշտական գործիքներԳևորգ Մարզպետունի (վեպ)ՍաղմոսավանքՀականիշԱզատությունՎարդան ՄամիկոնյանՀաղթանակի օրԳևորգ ԿասպարովԷվոլյուցիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԻոսիֆ ՍտալինԽաչքարՎան🡆 More