Որակական Ածականներ

Որակական ածականներ, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ։

Որակական ածականներն արտահայտում են՝

  • առարկաների արտաքին ու ներքին հատկանիշներ (օրինակ՝ բարձր, թեթև, մաքուր, նոր, ուղիղ և այլն),
  • մարդկանց ու կենդանիների բարոյական ու հոգեկան հատկանիշներ (օրինակ՝ լուրջ, համառ, սիրալիր, ծույլ և այլն),
  • գույներ (օրինակ՝ կանաչ, լուրթ, ճերմակ և այլն)
  • զգայարաններով ընկալվող հատկանիշներ (օրինակ՝ քաղցր, դառը, կծու և այլն) և այլն։

Որակական ու հարաբերական ածականների քանակական սահմանը շատ շարժուն է և հարաբերական։ Սակայն որակական ու հարաբերական ածականների բառիմաստային տարբերություններն ուղեկցվում են բառակազմական ու քերականական մի շարք տարբերություններով, այսինքն` կարելի է նշել մի շարք առանձնահատկություններ, որոնց հիման վրա կարելի է որակական ածականներն առանձնացնել հարաբերականներից։ Այդ տարբերություններն են`

  • Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ, օրինակ` համառ - ավելի համառ - ամենահամառ, բարձրահասակ - ավելի բարձրահասակ - ամենաբարձրահասակ և այլն։ Որոշ որակական ածականներ, սակայն, իրենց արտահայտած իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ և այլն։
  • Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` փոքր-փոքրիկ, լուռ-լռին և այլն։
  • Որակական ածականներից -ություն ածանցով կազմվում են գոյականներ, օրինակ` մաքուր-մաքրություն, համառ-համառություն, քաղցր-քաղցրություն և այլն։
  • Որակական ածականները սովորաբար ունեն հականիշներ, օրինակ` բարձր-ցածր, հեռու-մոտ, հաստ-բարակ և այլն։
  • Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև շարահյուսական կիրառությամբ։ Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել բայերի հետ` հանդես գալով որպես պարագա, օրինակ` գաղտնի մոտենալ, հստակ երևալ և այլն։
  • Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ` ամառային, քաղաքային, ծովափնյա, գիշերային, ոսկե, աղեղնավոր և այլն։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 128-131։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Tags:

ԱծականՈրակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պետրոս ԴուրյանԱլերգիաՀայ գրերի գյուտՀին աշխարհի յոթ հրաշալիքներԶուգահեռագիծՄիզուղիների ինֆեկցիաներՄշակույթԵռանկյան միջնագիծՍինդրիկՀայաստանի անկախության հռչակագիրԱրյան խումբՊատվի համար (դրամա)ԾաղիկՀովհաննես ՇիրազԴուբայԻնքնաթիռԿրաքարՍողուններԱրտաշեսյանների թագավորությունԵրկրաշարժԻլհամ ԱլիևՍիֆիլիսԿանաչ Ժամ եկեղեցիՀայրավանքՎիլհելմ ՍտեյնիցԱրգանդՖեյսբուքՇաքարային դիաբետԿոնՄարքեթինգՕլիմպիական խաղերՀովհաննես ԱյվազովսկիՀեմանգիոմաՄարմաշենի վանքԳորտերԲնական ընտրությունՀարավային ԿովկասՀորոսկոպԱվշային հանգույցների բորբոքումԵկեղեցիՀեպատիտ CՀիսուսՀայկ և ԲելՈւսուցման մեթոդներ և հնարներԳլխուղեղի ուռուցքՍեռական հարաբերությունՀայկական դրամՍպիտակ (քաղաք)ԹութքՖրանսիաԴերենիկ ԴեմիրճյանԽորանարդԻրանՑորենՄոմիկԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Մարդու աչքԴաշտանՀայաստանի առաջին հանրապետությունՀոմանիշՀենրիխ ՄխիթարյանՄարդու առնանդամի չափսԵռանկյունՄիքայել ՆալբանդյանԱմառԱնանուխԻտալիաՊղինձՄԻԱՎ/ՁԻԱՀԴերբայական դարձվածԲացառական հոլովՖարինգիտՀյուսիսային ԿորեաԿոտայքի մարզՇեշտԿապ (խոսքի մաս)🡆 More