Նոտա

Նոտա (լատին․՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը։

Նոտա
Լա նոտայի նշանը։


Նոտա
Նոտան պատկերելու տարրերը՝
1 - պոչ,
2 - ցողուն,
3 - գլխիկ։

Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տևողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։

Նոտաները յոթն են՝

  1. Դո
  2. Ռե
  3. Մի
  4. Ֆա
  5. Սոլ
  6. Լյա
  7. Սի

Նոտաների անունները 11-րդ դարում գործածության մեջ է մտցրել եկեղեցական Գվիդո դ'Արեցցոն` վերցնելով Հովհաննես Մկրտչին ուղղված աղոթքի առաջին վանկերը։ Աղոթքը վերաբերում է ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տո´ւր մեզ մաքուր շուրթեր, Սո´ւրբ Հովհաննես, որպեսզի կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայել քո կատարած հրաշքների մասին»։

Բնօրինակ տեքստը հետևալն է՝

Նոտա

UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes

Նոտա

17-րդ դարում առաջին «Ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհնչուն «Դո» նոտայով` վերանվանվելով Աստծո Dominus լատիներեն անվան առաջին հնչյուններից, իսկ սի նոտան աղոթքի վերջին երկու բառերի սկզբնատառերով է։
Գվիդո դ'Արեցոն նոտայի բարձրության համար օգտագործում էր ձախ ձեռքը։ Յուրաքանչյուր մատի ծայրն ու հոդերը համապատասխանում էին որոշակի հնչյունների։ Դա թույլ էր տալիս, որ ցույց տա երգչախմբին, թե որ նոտան է հարկավոր երգել։

«Նոտա» տերմինն օգտագործվում է մատնանշելու համար ձայնով պայմանավորված նշանը և վերաբերում է միայն մի գրաֆիկական նշանի։ «Դո ձայնն» ընկալվում է` լսելով ձայնը կոնկրետ հաճախականությամբ, իսկ «Դո նոտան» նշան է, որն արտահայտում է դրա բարձրությունն ու երկարությունը։

Պատմություն

Նախքան նոտաների ներմուծումը եվրոպական երաժշտության մեջ օգտագործվում էին հատուկ նշաններ։ Ժամանակակից նոտագրությունը սկիզբ առավ 11-րդ դարի սկզբին Գվիդո դ'Արեցցոյի աշխատանքներից, ով նոտաները գրառում էր չորս տողերի վրա։ Հետագայում համակարգը շարունակեց կատարելագործվել (ավելացվեց հինգերորդ գիծը, փոխվեց նոտաների տեսքը, բանալիները և այլն)։ Ներկայիս տեսքով այն գոյություն ունի 17-րդ դարից։ Շուրջ 1700 թվականին գերմանացի գիտնական և երաժիշտ Անդրեաս Վերկմեյստերն առաջարկեց տասներկու տոն ունեցող լոգարիթմապես հավասարաչափ երաժշտական սանդղակ և ստեղծեց դրան համապատասխան լարված դաշնամուր։

Այս համակարգի սկզբնավորման ժամանակ կարողանում էին գրառել միայն ձայների բարձրությունը, բայց ոչ ռիթմը։ Վաղ մենզուրալ (13-րդ դար), «սև» մենզուրալ (14-րդ դար) և «սպիտակ» մենզուրալ (15-րդ, 16-րդ դդ.) նոտագրության ժամանակաշրջաններում հիմնականում զարգանում էր երաժշտության գրառման հենց այս բաղադրիչը։

Ձայնագրման ձևը և նոտան նոտայի տախտակի վրա

Նոտայի ձևը, կոչվում է հինգ գծեր, որտեղ գրվում են նոտաները։ Գծերը հաշվում են վերևից ներքև։ Նոտաներն օվալաձև են։ Յուրաքանչյուր նոտա ունի իր տեղը հնգագծի վրա։ Երբեմն օգտագործում են լրացուցիչ գծեր, ընդլայնելով աստիճանը վերև կամ ներքև։ Լրացուցիչ գծերը տարվում են միայն այն երկարությամբ, որ պահանջում է գրել նշանը։ Նոտայի ուղղահայաց դիրքը կախված է նոտայի բարձրությունից։ Յուրաքանչյուր տող ունի իր առանձնահատկությունը (դա ավելի հեշտ է ներկայացնել դաշնամուրի ստեղների վրա)։ Օրինակ, եթե երկրորդ տողի վրա գրեն նոտա, ապա դա կլինի «սոլ» նոտան, առաջին և երկրորդ գծերի միջև գտնվող նոտան «ֆա» նոտան է, առաջին գծի վրայի նոտան «մի» նոտան է և այդպես շարունակ։ Իմանալու համար, թե որ որտեղ է հնչում նոտան պետք է դնել բանալին, այն դրվում է հնգագծի ձախ մասում (սկզբում), հատուկ ձևով։ Առավել տարածված բանալին, դա սոլի բանալին է («սոլի բանալին» հիշեցնում է «G» լատիներեն տառը), այն գրվում է երկրորդ տողի վրա, և ցույց է տալիս սոլ նոտայի տեղը (առաջին օկտավա)։ Բասի բանալի («Ֆայի բանալի», իր գրելաձևով այն նման է «F» տառին), գրվում է երկրորդ գծի վրա և ցույց է տալիս փոքր օկտավայի «ֆա» նոտայի տեղը։ Սովորաբար երաժշտությունները ձայնագրվում են «սոլի բանալիում»։ Կան որոշ նոտաներ որոնք գրվում են գծերից ներքև կամ վերև, օրինակ՝ «դո» նոտան (առաջին օկտավա)։

Նոտա 
Նոտաներ՝ ամբողջից մինչև վաթսունչորսերորդական
Նոտա 
Պաուզաներ՝ ամբողջից մինչև վաթսունչորսերորդական

Կան «մաքուր» նոտաներ՝ «դո», «ռե», «մի», «ֆա», «սոլ», «լյա», «սի», բայց կան նաև ածանցավոր նոտաներ «n-դիեզ», «n-դուբլ-դիեզ», «n-բմել» և այլն։ Այս նշանները կարող են լինել յուրաքանչյուր գծի սկզբում, որոնք նշում են, որ նոտան իջած կամ բարձրացած է կես տոնով։

Նոտա 
Տակտեր
Նոտա 
Տևողություններ՝ ամբողջ= երկու կեսի= չորս քառորդի և այսպես շարունակ

Նոտայի միջի գույնը (սև կամ սպիտակ), պոչիկներ և դրոշակներ։ Հիմնականում նոտաները լինում են ամբողջ (կլոր, առանց ներկելու), նրա կեսը, կես նոտա (սպիտակ պոչիկով), քառորդ (սև, այսինքն՝ ներկած, և պոչիկ), ութերորդ (սև, պոչիկով և մի հատ դրոշակով), տասնվեցերորդական (սև, պոչիկով և երկու դրոշակով), երեսուներկուերորդական (սև, պոչիկով և երեք պոչիկով) և այսպես շարունակ։ Շատ ավելի քիչ են օգտագործվում փոքր տևողություններ ունեցող նոտաները (վացունչորսերորդականները, հարյուր քսանութերորդականները), և ավելի մեծ տևողություններ ունեցողները։

Երաժշտության ուժեղ և թույլ մասերն իրարից անջատվում են տակտերով։ Դրանք իրարից բաժանվում են տակտի գծերով՝ բարակ ուղղահայաց գիծ է, որն անցնում է բոլոր հինգ գծերով։

Անուններ և նշանակություններ

Նոտաների անուններ և դրանց պատմություններ

Ներկայումս հետևյալ անուններն ունեն իրենց նշանակությունները (դաշնամուրի սպիտակ ստեղների հաջորդականությամբ)՝ Դո, Ռե, Մի, Ֆա, Սոլ, Լյա, Սի։

UT queant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum,
SOLve polluti
LAbii reatum,
Sancte Ioannes.

Նոտաների անունները ներկայացրել է Գվիդո դԱդրեցոն։

Նոտաների անունների նշանակություն

Եվս մեկ նոտաների նշում՝ այն կարելի է նշել այբբենական կարգով։ Այն նշանակում ենք լատիներեն այբուբենի C-ից մինչև B-ն՝ C, D, E, F, G, A, H, Սա այսպես կոչված գերմանական նշելաձևն է, որտեղ սի նոտային համապատասխանում է H տառը։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ այն երկրները, որոնց մայրենի լեզուն անգլերենն է, օգտագործում են գերմանական համակարգը։ B տառը կարդում ենք նաև սի-բեմոլ։

Կան նաև նոտաների անգլերեն նշումները, օրինակ` սի նոտային համապատասխանում է B տառը (տառերը դասավորվում են հետևյալ կերպ՝ A, B, C, D, E, F, G,)։ Այս համակարգը առավել տարածված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, մասամբ օգտագործում են Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։ Հետևաբար, անգլերեն գրականությունում օգտագործվում են անգլերեն տառատեսակները։

Եթե նոտային ավելացնում ենք բեմոլ, ապա նրան համապատասխան տառին ավելանում է -es (օրինակ՝ Ces- դո-բեմոլ), իսկ եթե ավելացնում ենք դիեզ՝ -is: Լինում են նաև բացառություններ՝ Aes = As, Ees = Es, իսկ Нes = B (գերմանական համակարգում)։

Գերմանական համակարգ Անգլիական համակարգ
Նոտա (Բեկար) Դիեզ Բեմոլ (Բեկար) Դիեզ Բեմոլ
դո c cis C C-sharp
ռե d dis des D D-sharp D-flat
մի e es E E-flat
ֆա f fis F F-sharp
սոլ g gis ges G G-sharp G-flat
լա a ais as A A-sharp A-flat
սի h b B B-flat

Պարզեցված համակարգ

Կա նաև պարզեցված մի եղանակ, որը նախատեսված է մի շարք երաժշտական գործիքների համար։ Այս համակարգով կարող է սովորել ցանկացած անձ (նույնիսկ նրանք ովքեր չունեն երաժշտական կրթություն)։

Բանալի (երաժշտական)

Բանալի (իտալ. chiave, իսպ. clave լատ. clavis; այլ լեզուներվ — անգլ. Schlüssel, ֆր. clef, անգլ. clef) — գծային նոտագրում, ձայնի հնչեղության որոշիչ նոտա։ Բանալիների հիմնական տիպերը, որոնք ընդունված են հնգագիծ տակտային նոտավորման մեջ, հետևյալն են՝ բանալի «սոլ», բանալի «ֆա» և բանալի «դո»։

Նոտա 
Միեւնույն triad la-do-mi ջութակի, վիոլայի, ջութակի օկտավայի հերթափոխով, տենոր և բասի բանալիներ:
Նոտա 
Բանալիներ

Նոտա  Նոտա  Նոտա  Նոտա  Նոտա 

Պատմական ակնարկ

Բանալիները ստեղծվել են գծային նշումների համար, քանի որ հարկավոր էր որոշակի «հսկողություն» սահմանել ձայնի բարձրության համար, որն էլ հաշվարկելու էր բոլոր ձայնային աստիճանները։ Բանալիները սկզբում ունեին գրաֆեմաների նշանների տեսք, ավելի ուշ՝ լատինական նոտավորման տեսք։ Սակայն XII դարի սկզբին բանալիները դարձան գծային նոտագրման կարևորագույն տարրեր։ Բազմաձայն վոկալ երաժշտության հեղինակ կոմպոզիտորները XVI և XVII դարերում կիրառում էին բանալիների ստանդարտ համակցություններ։ Ձայնային տատանումների ճիշտ գրանցման համար այլևս լրացուցիչ նոտագծեր չէին ստեղծում։ Առավել տարածված էին 2 համակցություններ. սովորական բանալիներ (իտալական chiavi naturali) և բարձր նոտայի բվանալիներ (իտալական chaivette տառերը «բանալիներ»), կիրառվում էին նաև շատ ավելի ցածր նոտայի բանալիներ (իտալական chiavi է contrabasso):

Նոտա 

Նոտա  Նոտա  Նոտա  Նոտա 
Նոտա  Նոտա  Նոտա  Նոտա 
Նոտա  Նոտա  Նոտա 

ձայն սովորական բարձր
S h-e2 d1-g2
A e-a1 g-c2
T c-f1 e-a1
B F-h A-d1

Արտաքին հղումներ

  • Նոտաների գրագրությունը
  • Соловьёв Н. Ф. (1890–1907). «Ключ, в нотном письме». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

Tags:

Նոտա ՊատմությունՆոտա Ձայնագրման ձևը և նոտան նոտայի տախտակի վրաՆոտա Անուններ և նշանակություններՆոտա Բանալի (երաժշտական)Նոտա Պատմական ակնարկՆոտա Արտաքին հղումներՆոտա ԾանոթագրություններՆոտաԵրաժշտությունԼատիներենՆոտագրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀամացանցՀայկական դիցաբանությունՀամբարձում (տոն)ԹթուներՐաֆֆիՏուֆՎահանագեղձԱշխարհի բնակչությունԷներգիաՀերպեսՀաղարծնի վանքԲազմացումՆորվեգիաԱրաքսՍինուսիտԱրմատ (բառագիտություն)Ծծմբական թթուԿիպրոսԾաղիկՁիԴերբայական դարձվածՀրանտ ՄաթևոսյանՍառը պատերազմԿոնֆլիկտՀայկական ատոմային էլեկտրակայանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄարդու առնանդամԱկրոստիքոսՎաղարշապատԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԽուստուփԹթվածինԽորանարդՀայաստանի ազգային հերոսՊարույր ՍևակՓոքրիկ իշխանըԱզատությունԱրշակունիների թագավորությունՓշատենիՎարդգես ՍուրենյանցՀեշտոցԱրշակունիներՄոսկվաԲարդ ստորադասական նախադասությունՍևրի պայմանագիրՏիգրան ՊետրոսյանԹռչուններԱդամ ՍմիթԵրկիրՇվեյցարիաՄովսես ԽորենացիՀայաստանի Կարմիր գիրքԲրոնխիալ ասթմաՄուրացանԻտալացի աղջկա երգըԹթենու մետաքսագործԾաղկեվանք (Արա լեռ)Երաժշտական գործիքներԵլակՍտորոգյալԹվաբանական պրոգրեսիաՉարլի ՉապլինԸղձական եղանակԿենդանիներՀայաստանի կենտրոնական բանկԿարսՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՈւղղանկյուն եռանկյունՀայկական մանրանկարչությունԿարեն Սարգսյան (սոցիոլոգ)ՄանրանկարչությունԲյուրականի աստղադիտարանՊարզ նախադասությունՏիգրան ՄանսուրյանԴաշտանային ցիկլԲանաստեղծությունԱռաջին համաշխարհային պատերազմՄարդու ատամ🡆 More