Լեռ Նեմրութ

Նեմրութ (հուն․՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ։ Նեմրութ, բարձունք Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ.

Նեմրութ լեռան վրա է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում հայ դիցարանի գլխավոր աստված Արամազդի արձանն է, որի մի կողմում Արամազդի որդիներ Միհրի և Վահագնի, մյուս կողմում՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձաններն են։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները հունարեն չորս արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Արամազդի, Միհր ու Վահագնի հետ։

Նեմրութ
Լեռ Նեմրութ
Տեսակլեռ
ԵրկիրԼեռ Նեմրութ Թուրքիա
Վարչատարածքային միավորԱդըյամանի մարզ
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ և Ankar Dağı?
Բարձրությունը ծովի մակարդակից2150 մետր
Մակերես11 հեկտար
Լեռ Նեմրութ
Նեմրութ լեռ
Nemrut Dağ*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Լեռ Նեմրութ
Երկիր Արևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 448
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային Լեռ Նեմրութ ժառանգություն

Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։

Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ.թ.ա. IV - III դդ. Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արևելյան հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղաքական պատմության, այդ ժամանակաշրջանի կրոնական պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են ստանում Նեմրութի սրբավայրի նյութերում։

Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում։ Բլուրն ունի մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասի տրամագիծը մոտ 150 մ է։ Բլրի երկու կողմերում կառուցված են նույնանման հարթակներ, որոնցում կրկնված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները։ Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային։ Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է մ.թ.ա. 62 թվականը։ Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը։

Հյուսիսային հարթակ

Հյուսիսային հարթակում գրեթե ոչինչ չի պահպանվել։ Այս հարթակում հավաքվել է արարողության մասնակից ժողովուրդը և ճանապարհով շարժվել դեպի Արևմտյան հարթակ։

Արևմտյան հարթակ

Արևմտյան հարթակն ավելի վատթար վիճակում է, քան Արևելյանը։ Արձաններից տեղում են մնացել միայն կրաքարե ստորին երեք շերտերը։ Արձանների գլուխները տեղադրված են գահավորակների առջևում։ Համաձայն վերակազմության, Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա՝ Ապոլոն-Միհր-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Վահագն-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է կրկին արծվի ու առյուծի արձանով։

Արևելյան հարթակ

Արևելյան հարթակն ամենամեծն է։ Այստեղ արձաններն ունեն նույն հերթականությունը, ինչ Արևմտյան հարթակում։ Արձանները մասամբ պահպանվել են մինչև ուսերը։ Արձանները տեղադրված են թիկունքով դեպի դամբարանը, բազմած գավավորակներին։ Արձանները պատրաստված են կրաքարե 8 շերտերից, որոնցից ստորին յոթն ունեն մինչև 1 մ բարձրություն, իսկ վերին՝ ութերորդ շերտը ձևավորում է արձանի գլուխը, բարձրությունը 2,5-3 մ է։ Այդպիսով, արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ։ Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական)։ Աստվածներն ունեն հայկական դիմագծեր։ Պահապան կենդանիների՝ արծվի ու առյուծի արձանները նույնպես կազմված են շերտերից (5 կամ 6), բարձրությունը 4,5-5 մ է։ Առյուծի արձանը գտնվում է երկու կողմերից եզրերում և մի քանի սմ-ով գերազանցում է արծվի արձանին։

Գրականություն

  • Нumаnn K., Puchstein О., Reisen in Kleinasien und Nordsyrien, B., 1890
  • Dorner F. K., Goe11 Th., Arsameia am Nymphaios, B., 1963

Տես նաև

Լեռ Նեմրութ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմրութ (լեռ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 219 Լեռ Նեմրութ 

Tags:

Լեռ Նեմրութ Հյուսիսային հարթակԼեռ Նեմրութ Արևմտյան հարթակԼեռ Նեմրութ Արևելյան հարթակԼեռ Նեմրութ ԳրականությունԼեռ Նեմրութ Տես նաևԼեռ ՆեմրութԱնտիոքոս Ա ԿոմմագենացիԱրամազդԿոմմագենեՀունարենՄիհր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արշակ ԲՎարդավառԷյֆելյան աշտարակԲարդ համադասական նախադասությունՎրաստանԿարմիր գիրքԱրյունահոսությունԱրարատ ԶուրաբյանԴաշտանային ցիկլԹթուներՄարքեթինգԱլեքսանդր ՍպենդիարյանԱդամ ՍմիթԿաթնասուններԲնությունԼուցկիԳլխուղեղի ուռուցքՄարդու կմախքՀայկական լեռնաշխարհԿույր աղիքՇեշտՌուզան Վիթ ՄեսրոպյանԵրաժշտությունԲյուզանդական կայսրությունՔարերի սիմֆոնիաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Արմեն Ալբերտ ԱլչյանԴավիթ ԲեկՀայկական գամփռՀայաստանի անկախության հռչակագիրԱուտիզմԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԿիպրոսՄոլորակԲուրգ (երկրաչափություն)Երկրների հեռախոսային կոդերի ցանկԼեղապարկԼեոնարդո դա ՎինչիՍասնա ծռերում գործող անձանց անուններԱնալ սեքսԿրիաներԱվստրիաՀայոց պատմությունԱստղիկՆյարդային համակարգՀին ՀունաստանԲջջային հեռախոսՀայ հեթանոսական առասպելներՉակերտներԱվշային հանգույցների բորբոքումԳոյության կռիվՀայկական խոհանոցԽտությունԻրավունքԿարեն Սարգսյան (սոցիոլոգ)ԲագրատունիներՔանդակագործությունՍաուդյան ԱրաբիաԹռչուններԿոռուպցիաՍալոմեԸղձական եղանակԱլբերտ ԱյնշտայնԱմենայն Հայոց ԿաթողիկոսԽորանարդԵրաժշտական գործիքներՀեքիաթՓշատենիՎայոց ձորի մարզՁյունՄիզուղիների ինֆեկցիաներՆերգործական սեռՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱրյան ընդհանուր հետազոտությունԱրյուն կղանքումՄիգրենԱպրիլի 24🡆 More