Մեղրի: քաղաք Հայաստանում

Մեղրի, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։

Քաղաք
Մեղրի
Մեղրի: Անվանում, Աշխարհագրություն, Պատմություն
Մեղրի քաղաքի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք
Հիմնադրված է906 թ.
Այլ անվանումներԿարճավան
Տվյալ կարգավիճակում1984 թվականից
Մակերես3 կմ²
ԲԾՄ605 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային կլիմա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4500 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմեղրեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Փոստային դասիչ3401-3402
Պաշտոնական կայքՄեղրի համայնքի պաշտոնական կայք
Մեղրի (Հայաստան)##
Մեղրի (Հայաստան)
Մեղրի: Անվանում, Աշխարհագրություն, Պատմություն
Մեղրի (Սյունիքի մարզ)##
Մեղրի (Սյունիքի մարզ)
Մեղրի: Անվանում, Աշխարհագրություն, Պատմություն

Անվանում

Մեղրիի անվան ծագման մասին կան տարբեր վարկածներ։ Անվանումը երբեմն կապվում հնում այստեղ ստացվող մեղրի կամ տեղական քաղցրահամ թզի մեղրի նմանվող հյութի հետ։ Ոմանք համարում են, որ Մեղրիի անվանումը ծագել է պարսկերեն միհր («արև» նշանակությամբ) բառի հնչյունափոխությունից։ Մի ավանդության մեջ Հայոց Արշակ Բ թագավորը Մեղրիի գինին խմելիս բացականչել է՝ «Գինու չէ նման, այլ մեղրի»։

Աշխարհագրություն

Մեղրին գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին՝ ձգված նեղ գետահովտի երկարությամբ։ Աջափնյա մասը, որը վաղ ժամանակներում եղել է ավանի Մեծ թաղը, ընկած է բարձր և բուսականությունից զուրկ Սև լեռան ստորոտում։ Ձախափնյա մասը, որը գտնվում է նախկին ավանի Միջին ու Փոքր թաղամասերի տեղում, տարածվում է Գանձափարախ լեռան 3 ճյուղերի ձորաբերաններին և լեռան չոր ու ժայռապատ բարձրադիր լանջերից աստիճանաբար իջնում է դավանդնվերով մինչև գետի ծառապատ ափերը։ Քաղաքի ժայռամասերն ու գետամերձ տները թաղված են այգիների մեջ։ Ունի հարավային տաք կլիմա։

Պատմություն

Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ 5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։

18-րդ դարի սկզբին մեղրացիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։

Պատմամշակութային հուշարձաններ

Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար) և Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար)։ Քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։

Ծանոթագրություններ

Tags:

Մեղրի ԱնվանումՄեղրի ԱշխարհագրությունՄեղրի ՊատմությունՄեղրի ԾանոթագրություններՄեղրիՀայաստանՄեղրի (համայնք)Սյունիքի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սերգեյ ՓարաջանովԱնահիտՎիկտոր ՀամբարձումյանԱլցհայմերի հիվանդությունՎարդան Ղուկասյան (Դոգ)ՎանաձորՀայաստանի բուհերի ցանկՄարգարյանԹութքՎարդավառԱրտիստը (Շիրվանզադե)Վազգեն Ա ԲուխարեստցիԿոտորակ (մաթեմատիկա)ՋրածինՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարԱլբերտ ԱյնշտայնԳլխավոր էջՇնչառական համակարգԱմենայն Հայոց ԿաթողիկոսԵրաժշտությունՄաշկաբորբԱրկադի Տեր-ԹադևոսյանԻնքնաթիռԹվական անունՍահմանադրությունՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ՆապաստակներՀայոց ցեղասպանությունԱրագածոտնի մարզՈւզբեկստանՊյութագորասՇեշտՍտեփան Զորյան (գրող)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՎիտամին DԱլեքսանդր ՄակեդոնացիՎիտամին D-ի անբավարարությունՀայկական լեռնաշխարհԺառանգական փոփոխականությունՄարդ բանականԼյարդԼիբանանԵռանկյան մակերեսՕհան ԴուրյանՀայաստանի դրոշՀեշտոցի սնկային վարակԿիրճՏնտեսագիտությունՀովհաննես ՇիրազԱլեքսանդր ԹամանյանԳորիսՎիտիլիգոՄայր Հայաստան հուշահամալիրՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԳրիգոր ՆարեկացիԺողովրդավարությունՆիկոլ ՓաշինյանԾաղկազարդԶվարթնոցի տաճարՀամբարձում (տոն)Վանա լիճՀաղորդակցային գործընթացՂազախստանԱզատությունԲացատրական բառարանԱրտաշեսյանների թագավորությունՊրենատալ զարգացումԿիլիկիաԵրազահանԱլբերտո ՄորավիաՄիքայել ՆալբանդյանՀայկական բանակ (1918-1920)ՄայրցամաքՀովհաննես ԲաղրամյանՍրտի կծկումների հաճախականությունԱպրիլի 24ԿադմիումՍիֆիլիս🡆 More