Մաշան Եւ Արջը

Մաշան և Արջը, ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ, ընդհանուր լսարանի համար։ Մուլտֆիլմը ստեղծվել է եռաչափ պատկերների օգնությամբ։ Մոդելավորման և շարժանկարի համար աշխատել է Autodesk Maya կոմպլեքսը։ «Անիմակորդ» ընկերությունը հովանավորել է մուլտսերիալի ստեղծմանը։ Մուլտսերիալը ցուցադրվում է նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Գերմանիայում։

Մաշան և Արջը
Մաշան Եւ Արջը
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրմանկական հեռուստատեսային սերիալ և computer-animated television series?
ՀիմքMasha and the Bear?
ՍտեղծողՕլեգ Կուզովկով
ՁայնագրումԱլինա Կուկուշկինա, Էլսի Ֆիշեր և Boris Kutnevich?
ԿերպարներՄաշա և Արջը
Պատմվածքի վայրՌուսաստան
ԵրաժշտությունVasily Bogatyrev?
ԵրկիրՄաշան Եւ Արջը Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքՌոսիա 1
Եթերաշրջաններ7
Սերիաների քանակ104
ՊրոդյուսերDmitrij Gennaděvič Lovejko? և Օլեգ Կուզովկով
ՌեժիսորՕլեգ Կուզովկով, Օլեգ Ուժինով և Նատալյա Մալգինա
ՍցենարիստՕլեգ Կուզովկով
ԸնկերությունAnimaccord?
Սերիայի տևողություն7 րոպե
Սփին-օֆMasha's Spooky Stories?, Masha's Tales? և Masha and the Bear: 12 Months?
mashabear.ru(ռուս.)

2009 թվականի նոյեմբերին մուլտսերիալը թողարկվեց DVD տարբերակով։

2013 թվականից մուլտֆիլմը հասանելի է Յութուբում, պաշտոնական կայքով։

Կերպարները

Մաշա

Մաշան իր խառնվածքով և բնավորությամբ նման է «Ժիխարկա» մուլտֆիլմի հերոսին։ Այդ մուլտֆիլմի և «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ռեժիսորը հանդիսանում է Օլեգ Ուժինովը։

Մաշան բարի, հետաքրքրասեր, չարաճճի, պատասխանատու և անմիջական աղջիկ է։ Նրան հնչյունավորում է Ալինա Կուկուշկինան, իսկ անգլերեն տարբերակում՝ Էլսի Ֆիշերը։

  • Սիրում է շաքար փայտիկի վրա, քաղցրեղեն, խաղալ Արջի մրցանակներով և սկահակներով, խաղալ գնդակներով, նայել մուլտֆիլմեր, թռչել դույլով, տալ բազմաթիվ հարցեր, պատմել հեքիաթներ։
  • Առաջարկություններում երկու անգամ կրկնում է «արդեն» («уже»)։
  • Ունի մի շարք հմտություններ, որոնք բնորոշ չեն իր տարիքային երեխաներին։

Արջ

Արջը անցյալում շատ հայտնի կրկեսային արջ է եղել, որի համար ունի մի շարք պատվոգրեր, մեդալներ և մրցանակներ։ Ուշադիր հետևում է իր ամեն մի գավաթին ու մեդալին՝ երբեմն նույնիսկ նրանց շոյելով ու փայփայելով։ Ապրում է անտառում։ Սիրում է խաղաղությունը, լռությունը, հարմարակեցությունը, ձկնորսությունը, մեղրը և ֆուտբոլը։ Ունի անձնական տնտեսություն` մեղվանոց, ծաղկաթումբ և բանջարանոց։ Տիրապետում է մի շարք մարդկային հմտությունների։ Երբ Մաշան իրեն հյուր է գնում, նրան վերաբերվում է, ինչպես ծնողը երեխային։

Արջուկը չի կարողանում խոսել մարդկային լեզվով, բայց հասկանում է Մաշային և կարողանում է նրա հետ շփվել տարբեր ժեստերի միջոցով։ Հնչյունավորում է Բորիս Կուտնևիչը։

Երկրորդական կերպարներ

Մաշան Եւ Արջը 
Կերպարների քանդակ
  • Էգ Արջ - ապրում է անտառում, Արջի հարևանությամբ։
  • Նապաստակ - Մաշայի և Արջի ընկերը։ Հաճախ բարկանում է Մաշայի չարաճճիություններից։ Երբեմն Արջի հետ բանջարանոցային աշխատանքներ է կատարում, երբեմն էլ նրանից գազար գողանում։
  • Գայլեր - ապրում են «Շտապ օգնության» հին մեքենայում։ Անտառում բժշկական օգնություն են ցուցաբերում։ Երազում են Արջի տան սնունդով լի սառնարանի մասին։
  • Սկյուռներ - ապրում են ծառերի վրա։ Երբեմն Մաշայի վրա նետում են կաղիններ։
  • Ոզնիներ - Հազվադեպ մասնակցում են Մաշայի խաղերին։ Չեն սիրում, երբ Մաշան գողանում է իրենց սնկերն ու խնձորները։
  • Կենդանաբանական տնտեսություն - Այծը, Հավը, Աքլորը, Խոզը և Շունը ապրում են Մաշայի տան բակում և թաքնվում նրանից։ Հավերը և Աքլորը միայն հանդիպում են առաջին դրվագում՝ «Առաջին հանդիպում» («Первая встреча»)։
  • Պանդա - Արջի զարմիկը։ Մաշայի հակառակորդը։
  • Վագր - Արջի կրկեսային հին ընկերը։
  • Պինգվին - Արջի խորթ տղան։ Ձվից դուրս է եկել և դաստիարակվել է Մաշայի ու Արջի կողմից, իսկ հետո ինքնաթիռով ուղարկվել տուն՝ Անտարկտիդա։
  • Ձմեռ Պապիկ - փոքրիկ ծերունի, Մաշայի հասակին։
  • Հիմալայան արջ - վճռական, ֆիզիկապես զարգացած, իսկական «տղամարդ»։

Դրվագներ

  • Դաշա - Մաշայի երկվորյակ քույրը։ Մաշայի հակապատկերը։ Տեսքով տարբերվում է միայն մազերի և աչքերի գույնով, ինչպես նաև ակնոց է կրում։
  • Քարանձավային արջ - Արջի հեռավոր նախնիներից, քարի դարից։ Մոխրագույն և բրդոտ։ Բնավորությամբ՝ ինչպես Արջը։
  • Քարանձավային Մաշա - Մաշայի հեռավոր նախնիներից։ Եվ խառնվածքով, և տեսքով նման է Մաշային։ Ընկերություն է անում Քարանձավային արջի հետ։

Հնչյունավորումը

  • Մաշա՝ Ալինա Կուկուշկինա
  • Արջ, Վագր՝ Բորիս Կուտնևիչ
  • Պանդա, Նապաստակ, Արջի զարմիկը՝ Մարկ Կուտնևիչ
  • Էգ Արջ՝ Իրինա Կուկուշկինա
  • Դաշա, Մաշայի քույրը՝ Ալինա Կուկուշկինա
  • Ձմեռ Պապիկ՝ Էդուարդ Նազարով
  • Ֆուտբոլային մեկնաբան՝ Վլադիմիր Դրոզդով
  • Հեռուստավար՝ Օլեգ Կուզնեցով
  • Հաղորդավար՝ Մարիա Դեմինա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մաշան Եւ Արջը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշան և Արջը» հոդվածին։

Tags:

Մաշան Եւ Արջը ԿերպարներըՄաշան Եւ Արջը ՀնչյունավորումըՄաշան Եւ Արջը ԾանոթագրություններՄաշան Եւ Արջը Արտաքին հղումներՄաշան Եւ ԱրջըԳերմանիաԿանադաՄուլտֆիլմՇվեյցարիաՍերիալՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏուֆՁիԱխթալայի վանքԱնահիտ ՊարսամյանՀրեաներՎոլեյբոլԿոմիտասՈրոտանի կիրճԱրա Գեղեցիկ և ՇամիրամԸղձական եղանակՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԷրիթրոցիտներՀուդայածառՄոմիկՀոգեբանությունՍաղմոսավանքՀայաստանի անկախության հռչակագիրԹմրամիջոցՀայերենի այբուբենԱրաբական Միացյալ ԷմիրություններՖուտբոլՄիզոպրոստոլԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)ՎիտամինՎրաստանՀետանցքի ճաքԿրաքարՇաքիի ջրվեժՔառանկյունՍայաթ-ՆովաՄեջքի ցավԹիթեռներՆշիկաբորբԵվրոպական միությունՕսմանյան կայսրությունՓորլուծությունՓորկապությունԳունային խորհրդանիշներԳլխուղեղի ուռուցքՀաստատուն բաղադրության օրենքՊապ թագավորՀասարակ հերպեսՄոսկվաՍևրի պայմանագիրՔարին տակՆոյյան տապանԿիրանց վանքՊետրոս ԴուրյանԽաղաղ օվկիանոսՎաղ հղիության արյունահոսությունԿապիկներԵրիկամաքարային հիվանդությունՀայերենՄԱՄՈՒԼ․ամՄայիսյան հերոսամարտերԿայծակՌափայել ՊատկանյանԵրևանի պետական համալսարանՊղինձԲերքաբերՎարդավառՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՎահանաձև գեղձի քաղցկեղՈւղղանկյուն եռանկյունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՍատուրն (մոլորակ)Համախառն ներքին արդյունքԼոպերամիդՇաքարային դիաբետՀամակարգային կարմիր գայլախտՎերածնունդԱծանցյալԴե յուրեՊրոլակտինՍինգապուր🡆 More