Մայիսյան Բզեզ: միջատների դաս

Մայիսյան բզեզ, թերթաբեղիկավորների ընտանիքի Melolontha սեռի բզեզների 2 տեսակի ընդունված անվանումը։ Երկարությունը 22-29 մմ է։ Մարմինը՝ սև, վերնաթևերը՝ կարմրագորշ, պատված խիտ, գորշ մազիկներով։ Բզեզի 2 տեսակի թրթուրները դեղնասպիտակավուն են (երկարությունը՝ մինչև 60 մմ) և համարյա չեն տարբերվում։ Արևելյան Մայիսյան բզեզը (Melolontha hippocastani) տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Արևմտյան Մայիսյան բզեզը (Melolontha melolontha) հանդիպում է միայն Եվրոպայում։

Մայիսյան Բզեզ: միջատների դաս

Մեծ վնաս է հասցնում պտղատու, հատապտղային և անտառային ծառերի ու թփերի մատղաշ տնկիներին, ինչպես նաև բանջարանոցային ու դաշտային կուլտուրաներին (զանգվածային թռիչքի տարիներին լրիվ ուտում են տերևները)։ Այս բզեզների թռիչքը սկսվում է մայիսին, հարավում՝ ապրիլի վերջին։ Թռիչքի սկզբից 10-20 օր հետո զուգավորվում են, ապա էգը հողում մի քանի անգամ ձվադրելուց (50-70 ձու ընդհանուր քանակով) հետո սատկում է։

Առավել վնասակար են թրթուրները, որոնք սկզբից սնվում են հումուսով և խոտաբույսերի, ապա՝ ծառերի արմատներով։ Հողում թրթուրի զարգացումը շարունակվում է 4-5 տարի։ Հատկապես տուժում են սոճու մատղաշ տնկիները։ Թրթուրներով վարակված տնկիները և սերմնաբույսերն արագ ոչնչանում են կամ դանդաղում է դրանց բնականոն զարգացումը։

Պայքարի միջոցներն են՝ առողջ և դիմացկուն տնկարկների աճեցումն ապահովող միջոցառումներ (մեկ կամ երկու տարվա ցել, ծառա և թփատեսակների ճիշտ ընտրություն ցանքա և տնկանյութի բարձրարժեք սորտերի օգտագործում), միջատասպաններով տնկարկների (բզեզի թռիչքի շրջանում), տնկումից առաջ տնկանյութի արմատների մշակում միջատասպան նյութերով և հողում թրթուրների ոչնչացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 203 Մայիսյան Բզեզ: միջատների դաս

Tags:

ԱսիաԲզեզԵվրոպաԸնտանիք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էռնեստ ՀեմինգուեյՕգնյեն ՉանչարևիչՀարավային Ամերիկայի երկրների ցանկԿրծքավանդակի ցավՏիեզերքԷվերեստԵվրոպական միությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՔառօրյա պատերազմԱմբողջ թիվԱտոպիկ մաշկաբորբԵրևանի պետական համալսարանՔվարցՕրալ սեքսՍուրճՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿանդիդոզՄինչամուսնական սեքսԿույր աղիքԵրվանդ ԵրզնկյանՔամիՊարույր ՍևակԻբուպրոֆենՄթնոլորտԴերենիկ ԴեմիրճյանՀարկՍևրի պայմանագիրԱրյունՀին ՀունաստանԳևորգ Մարզպետունի (վեպ)Զատկի ձուԱմերիկաԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵս և նաԲուրգ (երկրաչափություն)ԿիպրոսՍամվել (վեպ)Երկաթ պակասորդային սակավարյունությունՇոկոլադԱրմավիրի մարզՍակավարյունությունՀայաստանի զինված ուժերՎինսենթ վան ԳոգԱվելացված արժեքի հարկԳրիգոր ԼուսավորիչՄայրցամաքՄանրանկարչությունՀամո ՍահյանՈւզբեկստանԹուրքիաԱրյան շրջանառությունՀովհաննես ԱյվազովսկիԿոկորդի քաղցկեղՆեմեսիս գործողությունԳլաուկոմաՀունարենի այբուբենՀայկական դրամՈսկու պաշարներՐաֆֆիԲլոգԱշխարհի երկրներն ըստ տարածքիՎիլյամ ՍարոյանԱնաֆիլաքսիաՄենինգիտՏեղեկատվական տեխնոլոգիաներԱրաբական Միացյալ ԷմիրություններՀայրենՀայերենի այբուբենՍրտային անբավարարությունՀարադրությունՄիզոպրոստոլՀիմնական գույներՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍպիրտՈրոտանՍևանի իշխան🡆 More