Հրաչիկ Սևոյան: բանաստեղծ

Հրաչիկ Եզեկիմի Սևոյան (սեպտեմբերի 27, 1931(1931-09-27), Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀԳՄ անդամ, տնտեսագետ, մանկավարժ։

Հրաչիկ Սևոյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1931
ԾննդավայրՄարտունու շրջան, Վարդենիկ գյուղ
Վախճանվել է1993
Մասնագիտությունտնտեսագետ, մանկավարժ, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀԳՄ անդամ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՎարդենիկ գյուղի միջնակարգ դպրոց
Կայքhrachiksevoyan.am

Կենսագրություն

Հրաչիկ Սևոյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Վարդենիկ գյուղում։ 1950 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ 1951 թվականին ընդունվել Երևանի ֆինանսական տեխնիկումը։ Նույն թվականին զորակոչվում է Խորհրդային բանակ։ Հրաչիկը զորացրվելուց հետո շարունակում է ուսումը և ավարտում տեխնիկումը։ 1954 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։

1959 թվականին որպես ավագ տնտեսագետ սկսում է աշխատել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՀՍՍՀ) ֆինանսների նախարարությունում, այնուհետև որպես ֆինբաժնի, իսկ հետո էլ պլանբաժնի վարիչ՝ շինարարության նախարարությունում։

Ծանր հիվանդության պատճառով 1993 թվականին Հրաչիկ Սևոյանը մահանում է։ Նրա աճյունը տեղափոխվում է Երևանում։

Մանկավարժական գործունեություն

1969 թվականից սկսվում է Հրաչիկ Սևոյանի մանկավարժական գործունեությունը։ Սկզբում դասավանդել է Երևանի ֆինանսական տեխնիկումում և զբաղեցրել հեռակա ուսուցման բաժնի վարիչի պաշտոնը։ Այդ ընթացքում ստանձնել է նաև «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։

1970-1975 թվականներին որպես քաղտնտեսության ամբիոնի դասախոս աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում և միաժամանակ քաղտնտեսություն է դասավանդել Երևանի ժողովրդական տնտեսության և գեղարվեստաթատերական ինստիտուտներում։ Հրաչիկը աշխատել է նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական ՀանրապետոՀայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ՀՍՍՀ ԳԱ) Տնտեսագիտության ինստիտուտում։

1978-1980 թվականներին աշխատել է Հայհրատպետկոմում, սկզբում որպես ավագ, ապա` առաջատար խմբագիր։ 1980 թվականից դարձել է «Սովետական գրող» հրատարակչության պլանավորման բաժնի վարիչ։

Ընտանիք

1959 թվականին ավարտելով համալսարանը՝ ամուսնանում է։ Ունի երեք զավակ` մեկ որդի և երկու դուստր։

Ստեղծագործություններ

Չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը, Հրաչիկ Սևոյանը թողել է հրաշալի գրական ժառանգություն։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները՝ թարգմանությունները, Սայաթ-Նովայի կյանքին վերաբերող գրականագիտական աշխատությունը և նույնիսկ դիսերտացիայի թեման, որոնք լույս են տեսել տարբեր գրքերում, վկայում են, որ Հրաչիկ Սևոյանը կոչվում է բանաստեղծ։

  • Հրաչիկ Սևոյան, Ազնվության վկան ։ Լեգենդներ, առակներ, զրույցներ, Երևան, «Արևիկ»։
  • Հրաչիկ Սևոյան, Անթեղ ։ Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող»։
  • Հրաչիկ Սևոյան, Առակներ, Երևան, «Սովետական գրող»։
  • Հրաչիկ Սևոյան, Վլադիմիր Դանիելյան, Կախարդված այգին ։ [Զրույցներ և հեքիաթներ] ։ Դպր. միջին տարիքի համար, Երևան, «Սովետական գրող»։
  • Հրաչիկ Սևոյան, Կենաց սրտիս, Երևան, «Զանգակ-97»։
  • Հրաչիկ Սևոյան, Հողի բույրը։ Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող»։
  • Հրաչիկ Սևոյան, Նոր էջեր Սայաթ-Նովայի կյանքից, Երևան, «Հայաստան»։
  • Հրաչիկ Սևոյան, Սոցիալիստական մրցությունը որպես տնտեսական օրենք, Երևան, «Գիտելիք»։
  • Հրաչիկ Սևոյան, Ստվերներ ։ Առակներ, Երևան, «Սովետական գրող»։
  • Հրաչիկ Սևոյան, Փրկության խարիսխ ։ Արձակ ստեղծագործություններ, Երևան, «Զանգակ-97»։

Թարգմանություններ

Հրաչիկ Սևոյան: Կենսագրություն, Մանկավարժական գործունեություն, Ընտանիք  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Ժակ Վ.; Խալուպսկի Ի.; Եֆրեմով Վ.:
  • Ռեգիստան Հարոլդ։ Աստղերը ձյան մեջ.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 137 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մեծ մասը։

Ծանոթագրություններ

Tags:

Հրաչիկ Սևոյան ԿենսագրությունՀրաչիկ Սևոյան Մանկավարժական գործունեությունՀրաչիկ Սևոյան ԸնտանիքՀրաչիկ Սևոյան ՍտեղծագործություններՀրաչիկ Սևոյան ԹարգմանություններՀրաչիկ Սևոյան ԾանոթագրություններՀրաչիկ Սևոյան19311993Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունԲանաստեղծԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի գրողների միությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄանկավարժՄարտունու շրջան (ՀԽՍՀ)Սեպտեմբերի 27ՎարդենիկՏնտեսագետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉակերտներԿատարՀեմանգիոմաՉարենցավանԱմերիկաԳոշավանքՄաշկաբորբԲագրատ ԳալստանյանԽաչքարՄինաս ԱվետիսյանԱրյան մակարդումՀամբարձում (տոն)Սասունցի ԴավիթՈրոտանԱֆրիկաԳագիկ ԱՀակոբ ՊարոնյանՀարավային ԿովկասՀեքիաթԿոտայքի մարզՕլիմպիական խաղերՀամաչափությունՀայկական մշակույթՄիավորված ազգերի կազմակերպությունԿարմիր գիրքՔարերի սիմֆոնիաԳեղարդի վանքՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍակուրաԲագարանՎոլեյբոլՀայաստանի քաղաքներըԲյուզանդական կայսրությունՆերքին ՈսկեպարԹթուներԱրգանդի միոմաԱռյուծԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԿենդանակերպի նշաններՄակրոֆագերՑորենՀին ՀունաստանՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՀետանցքի ճաքՀայկական ճարտարապետությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍրտի կծկումների հաճախականությունԲաղանիս ԱյրումՑրված սկլերոզՋրծաղիկՎարդանանք (պատմավեպ)Մհեր ՄկրտչյանՁկներԱվշային հանգույցների բորբոքումԶոլի ԱդոկՌուսաստանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱմառԴաջվածքՎիժումՄանդակՀարթագյուղՕքեյԼիլիթ ՀովհաննիսյանՆար-ԴոսԱնուղղակի խնդիրՔաղցկեղՎիքիմեդիա ՀիմնադրամԲաղաբերդՄասոնականությունՄիջին ականջի բորբոքումՖրանսիաԴերենիկ ԴեմիրճյանՎահանաձև գեղձի քաղցկեղՓիղ🡆 More