Հրաշապատում Հեքիաթ

Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գարեգին Սրվանձտյանը, Տ.

Նավասարդյանցը, Ս. Հայկունին, Երվանդ Լալայանը, Ս. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը։

Հրաշապատում Հեքիաթ
Գրիմ Եղբայրներ «Հենզելն ու Գրետելը»

Հրաշապատում հեքիաթ՝ հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն։ Հեքիաթները բաժանվում են երեք տեսակների։ Տարածված են՝

  • հրաշապատում կամ կախարդական,
  • իրապատում,
  • կենդանական
Հրաշապատում

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով։

Իրապատում

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը։ Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն։

Կենդանական

Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ։ Օրինակ՝ Առյուծը, մուկը, աղվեսը և այլն։ Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկություններ։ Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն։

Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ

Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ։ Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատորյակը (1958-1985)։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են։ Ուշագրավ է նաև 1980 թվականին լույս տեսած «Արև հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղված են մի շարք հեքիաթներ՝ ասմունքող Սուրեն Քոչարյանի մշակմամբ։ 1981 թվականին լույս է տեսել «Հրեղեն ձին» ժողովածուն, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առածներ և ասացվածքներ. իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից լսելով ու գրառելով՝ դրանք «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթին էին ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, Այսրկովկասի հայաշատ վայրերից՝ 2-10-րդ դասարանների աշակերտները։ Կուտակված նյութն այնքան առատ էր, որ 2003 թվականին լույս է տեսել նույն ժողովածուի երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները» խորագրով (հավաքող՝ Սերգեյ Վարդանյան)։ Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝

Ե՛վ հայկական ժողովրդական, և՛ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով։

Հեքիաթը որպես բանահյուսության ժանր Վ. Պրոպի տեսանկյունից

Հեքիաթներն ընդհանրապես, այդ թվում նաև հայ ժողովրդական հեքիաթներր, վիպական ժանրի ստեղծագործություններ են։ Իրենց բովանդակության և բնույթի համեմատ դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի.

  1. հրաշապատում կամ ֆանտաստիկական,
  2. իրապատում կամ ռեալիստական։

Այս բաժանումն, անշուշտ, պայմանական է, քանի որ առաջին կարգի հեքիաթների մեջ հաճախ դրսևորված են լինում իրական դեպքեր ու դեմքեր, իսկ երկրորդ կարգի հեքիաթներում էլ երբեմն առկա են գերբնական առարկաներ ու երևույթներ։ Այդուհանդերձ, տվյալ բաժանումը հիմնականում ճիշտ պատկերացում է տալիս ժողովրդական հեքիաթների վերոհիշյալ խմբերի համար բնորոշ սյուժեների, մոտիվների և գաղափարական ու գեղարվեստական առանձնահատկությունների մասին։ Լինելով հրաշապատում, արկածային կամ կենցաղային բովանդակությամբ գեղարվեստական յուրօրինակ արձակ պատմություններ՝ հեքիաթներն ունեն իրենց որոշակի կառուցվածքն ու ոճը, պատկերավորման կայուն միջոցները (հատուկ սկսվածքներ, ընդմիջարկություններ, վերջավորություններ, կայուն էպիտետներ և այլն)։ Նրանց հիմնական մասի ժանրային ամենաբնորոշ հատկանիշը ստեղծագործական հնարանքի վրա հենված լինելու հանգամանքն է։ Հեքիաթներում պատկերված դեպքերն ու դեմքերը սովորական առումով քիչ հավաստի են, իսկ գործողության տեղն ու ժամանակն էլ անորոշ ու մտացածին։ Բնության և հասարակական կյանքի երևույթներն ու առարկաներն այստեղ հաճախ հանդես են գալիս ֆանտաստիկ կերպարանքով՝ համեմված զանազան հրաշալիքներով։ Ոչ ինքը հեքիաթասացը, ոչ էլ նրա ունկնդիրներր չեն հավատում պատմվածին։ Դրա լավագույն ապացույցը հեքիաթներից շատերի «եղել է, չի եղել» կամ «կար-չկար» երկբայական բանաձևի բնույթ ունեցող հայտնի սկսվածքներն են։ Եվ դա հասկանայի է, քանի որ հեքիաթների մի զգալի մասի մեջ հանդես եկող հրաշապատում կամ ֆանտաստիկական մոտիվները, կապված լինելով մարդկանց վաղնջական պատկերացումների ու հավատալիքների հետ, այլևս չեն համընկնում ժողովրդի նոր ըմբռնումներին ու հասկացություններին, ուստի և անհասկանալի ու անհեթեթ են թվում նրան։ Սակայն, սովորական առումով հաճախ անհավաստի ու անհավանական թվացող, վերոհիշյալ դեպքերն ու դեմքերը հեքիաթների մեջ միանգամայն տրամաբանական են ներկայանում գեղարվեստական և բարոյական տեսակետից և ձեռք են բերում սիմվոլիկ ու ընդհանրացնող նշանակություն։ Հնօրյա պատկերացումների ու հավատալիքների աստիճանական փոփոխության, կյանքում առաջ եկած կենցաղային, հասարակական նոր երևույթների ու հարաբերությունների հետ մեկտեղ, նրանց մեջ մուտք են գործում նոր սյուժեներ ու մոտիվներ, նորոգ թեմաներ ու գաղափարներ, հեքիաթային երևակայությունր ավելի սերտորեն է կապվում իրական կյանքի հետ։ Հայկական բանահյուսության հարստության պերճախոս ապացույցներն են 19-րդ և 20-րդ դարերում գրի առնված շուրջ 2000 հեքիաթները (տպագիր և անտիպ), 5000-7000 երգերը, մոտ 40000 առած-ասացվածքները, «Սասունցի Դավիթ» էպոսի 50-ից ավելի տարբերակները, բազմաթիվ զրույցներ, ավանդություններ և այլն։ Հեքիաթը վիպական բանահյուսության հնագույն տեսակներից է։ Այդ հարուստ և բազմազան նյութը ցույց է տալիս տարբեր ժողովուրդների բանահյուսությունների նմանությունները և համընկնումները՝ միաժամանակ զարմացնելով բովանդակության և լեզվի յուրահատկությամբ։ Ժողովրդական հեքիաթների կախարդական աշխարհը բնութագրվում է տարածաժամանակային պատկերավորությամբ, որտեղ իրողության տարրերը դիտարկվում են իրենց հատուկ շրջապատից կտրված և միմյանց միջև հաստատված նոր, անսովոր հարաբերություններով։ Այսպիսով, տեղի է ունենում շեղում ճշմարտացիությունից և իրական աշխարհի օրենքների հակառակ ըմբռնում։ Հեքիաթների միջոցով արտահայտվում են սոցիալական, բարոյախոսական բազմաթիվ կարևոր գաղափարներ ու մտքեր, որոնք հասարակական-ճանաչողական ու դաստիարակչական արժեք ունեն ոչ միայն մանուկ սերնդի, այլև բոլոր հասակի ու խավերի մարդկանց համար։ Հ. Թումանյանը գրել է. «Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհում, ավելի լավ երկրներում դեռ պարզ հասկացողություն չունեն։ Կարծում են դա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են»։ Հեքիաթը հայ ժողովրդական բանահյուսության ամենահին, ամենատարածված և ամենահարուստ ժանրերից մեկն է։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Հայ ժողովրդական հեքիաթների մեծագույն մասը խորապես ազգային ստեղծագործություններ են, որոնք տարբերվում են ուրիշ ժողովուրդների հեքիաթներից իրենց լեզվով, կյանքի, կենցաղի, բնության նկարագրով և հերոսների հոգեկան կերտվածքով։ Դրանցում արտացոլված են հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքը, նրա աշխարհայացքն ու աշխարհզգացումը։ Այս տեսակետից հայ ժողովրդական գրեթե բոլոր հեքիաթներում դրսևորված են բարու մշտական հաղթանակը չարի, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ և ընդհանրապես կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Հայ ժողովրդական հեքիաթները աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների հեքիաթների նման իրենց նկարագրով և իրականության արտացոլման եղանակներով միասեռ չեն։ Նրանք բաժանվում են հիմնականում երեք տեսակի, որոնցից առաջինը կենդանական, երկրորդը՝ հրաշապատում, իսկ երրորդը՝ իրապատում կամ կենցաղային, երգիծական հեքիաթներն են։

Հրաշապատում տարրը հեքիաթներում

Ինչպես այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի հեքիաթների դասական տեսակը կազմում են հրաշապատում կամ ֆանտաստիկական հեքիաթները։ Վերջիններս ոչ այլ ինչ են, բայց եթե այն արտաքին ուժերի ֆանտաստիկ մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում։... Պատմության սկզբում այդպիսի արտացոլման առարկաներ են հանդիսանում ամենից առաջ բնության ուժերը, որոնք հետագա զարգացման րնթացքում զանազան ժողովուրդների մոտ երևան են գալիս դրանց ամենաբազմազան ու խայտաբղետ անձնավորումներով։ Շուտով բնական ուժերի կողքին հանդես են գալիս նաև հասարակական ուժեր, որոնք հակադրվում են մարդուն և նույնքան օտար են ու սկզբնապես նրա համար նույնքան անբացատրելի, որքան և բնության ուժեր են։ Այն ֆանտաստիկ պատկերներր, որոնց մեջ սկզբնապես արտացոլվում էին միայն բնության խորհրդավոր ուժերը, այժմ հասարակական հատկանիշներ էլ են ձեռք բերում և պատմական ուժերի ներկայացուցիչներ են դառնում։ Անհրաժեշտ է սակայն նշել, որ յուրաքանչյուր հրաշապատում հեքիաթի հիմքում, ինչքան էլ այն բեկված լինի ֆանտաստիկ պատկերների և սիմվոլիկ կերպարների մեջ, առկա են իրականության տարրերը։ Հեքիաթներր ոչ միայն արտացոլում են իրականությունը, այլև դատավճիռ են կարդում վերջինիս նկատմամբ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ չկա ֆանտազիա, որի ենթահողը իրական չլինի։ Հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական սյուժեների մեք ցայտուն կերպով դրսևորված են նրանց ժանրային առանձնահատկությունները, բովանդակության մոտիվներր, գեղարվեստական հատկանիշները և հասարակական-գաղափարական միտվածությունը։ Ահա մի քանի բնորոշ օրինակ։ 1. Կրտսեր արքայազնը հաշողությամբ կատարում է թագավոր հոր առաջարկած դժվարին խնդիրները, մի բան, որ չեն կարողանում գլուխ բերել իր ավագ ու միջնակ եղբայրները։ Նա սպանում է թագավորական այգու անմահական խնձորներր հափշտակող դևին, բերում է հրաշալի Հազարան բլբուլին, ճարում է կուրացած հոր աչքերի դեղը և այլն։ Ավագ և միջնակ արքայազները, նախանձելով իրենց կրտսեր եղբորը, դավում են նրան և տիրանամ նրա ձեռք բերածներին (Հազարան-բլբուլ, հրեղեն գեղեցկուհի և այլն)։ Ընկնելով «մութ աշխարհը», կրտսեր արքայազնը սպանում է արծվի ձագերին հափշտակող և ժողովրդին ջրից փրկող ահռելի վիշապ-օձին, ձեռք է բերում լուսարձակ փետուրի տեր հրաշալի թռչունին, թագավորի հրեղեն աղջկան, նորից դուրս է գալիս «լույս աշխարհ» և ոսկերչի աշակերտի կամ քաչալի կերպարանքով վերադառնում է հայրենիք։ Շատ չանցած պարզվում է թե նրա ով լինելր և թե' նրա ավագ ու միջնակ եղբայրների դավադրությունը։ Կրտսեր արքայազնը մեծահոգությամբ ներում է եղբայրներին, ամուսնանում է իր բերած հրեղեն հարսնացուի հետ և հոր փոխարեն բազմում է նրա գահին։ 2. Արհեստ սովորելու նպատակով, ծնողներն իրենց տղային (աղջկան) տալիս են աղբյուրի ակում ապրող կախարդ ծերուկին (Օխիկ, Ուխայ բաբի և այլն)։ Սա իր աշակերտին սովորեցնում է թռչունի և կենդանու փոխակերպվելու արհեստը։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտն ուզում է տուն վերադառնալ, սակայն ուսուցիչը թույլ չի տալիս, վախենալով, որ նա կտարածի իր արհեստի գաղտնիքր։ Աշակերտր կախարդ ծերուկի տղայի (աղջկա) օժանդակությամբ մի կերպ դուրս է սողոսկում աղբյուրի ակից։ Կախարդ ծերուկը զանազան թռչունների ու կենդանիների կերպարանքներ րնդունելով հետապնդում է նրան։ Աշակերտր նույն միջոցին դիմելով ազատվում է նրա հետապնդումներից և ի վերջո, ոչնչացնելով կախարդ ծերուկին, վերադառնում է տուն։ 3. Ձկնորսի աշակերտր (արքայազնը) խղճահարվելով նորից ծովն է նետում իր բռնած գեղեցիկ ոսկեգլուխ) ձկանը։ Ժամանակ անց հիշյալ ձուկը անծանոթ օտարականի (արաբի) կերպարանք մտած հայտնվում է իր բարերարին, պատասխանում նրան առաջարկված բարդ հարցերին, փրկում զանազան դժվարին կացություններից և այլն։ Երբ ձկնորսի աշակերտր (արքայազնը) ուզում է հատուցել անծանոթ օտարականին (արաբին) նրա արած լավությունների համար, սա հայտնում է, որ ինքը այն ձուկն է, որին նա ժամանակին ազատ էր արձակել և հիշեցնում է՝ “Լավություն արա, գցի ջուրը, աստված չիմանա, ձուկը կիմանա” առածը և այլն։

Հրաշապատում Հեքիաթ 
Ալեքսանդր Պուշկին «Ոսկե ձկնիկը»

Գաղափարական խնդիրը

Տարբերվելով իրարից սյուժեներով, գործող անձերով և հերոսներով, հրաշապատում հեքիաթները մոտ ու նման են իրար իրենց հասարակական-գաղափարական լիցքով։ Նրանց բոլորի մեք էլ, տարբեր ձևերով ու երանգավորմամբ, դրսևորված են մարդկանց լավագույն ձգտումներն ու երազանքները առատության, երջանկության, խաղաղության, համերաշխության, աղատ ու անկաշկանդ կյանքի ու աշխատանքի, ծերության և զանազան հիվանդությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Նրանց բոլորի մեջ էլ, տարբեր ձևերով, արձագանք են գտել այն ճիգերն ու ջանքերը, որ գործադրել են մարդիկ այդ ձգտումներն ու երազանքներր ի կատար ածելու, շրջապատի բնության և հասարակական կյանքի չար ուժերը ճանաչելու, դրանք հաղթահարելու և առհասարակ իրականությունը վերափոխելու ուղղությամբ։ Մարդկային վերոհիշյալ ձգտումների ու երազանքների հեքիաթային ուրույն խորհրդանիշներից են։ Հռչակավոր կախարդական սփոոցր, որին տիրապետողր ուզած դեպքում ունենում է անհրաժեշտ քանակությամբ ուտելիք ու խմելիք։ Հրաշագործ թասը, որը ձեռք բերողը ամենակարճ ժամանակում դառնում է հարուստ ու ապահով մարդ։ Կախարդական աշտանակը, որի գաղտնիքին տիրապետողը իր օրն անց է կացնում երգով ու պարով, գեղեցիկ աղջիկների շրջապատում։ Հրաշագործ երկանքը, որն ունեցողը ընդմիշտ ազատվում է հացի ծանր հոգսից և ապրում է առատության ու լիության մեք, և շատ ուրիշ կախարդական առարկաներ ու նյութեր (անմահական ջրեր ու խնձորներ, խոտեր ու պտուղներ), որոնց շնորհիվ մարգը դառնում է երիտասարդ ու գեղեցիկ, բուժվում ծանր ախտերից ու հիվանդություններից։ Ապահով ու երջանիկ կյանքի հասնելու մարդկային ձգտումը հրաշապատում հեքիաթների մեք սերտորեն շաղկապված են մարդու կողմից բնության գաղտնիքներն ըմբռնելու, նրա ուժերին տիրապետելու և դրանք իր կենսական շահերին ծառայեցնելու անհրաժեշտ ության գիտակցության հետ։ Հեքիաթային հռչակավոր թռչող գորգր, որի միջոցով հերոսը կամ հերոսուհին մի ակնթարթում կտրում, անցնում է հսկայական տարածություններ, փրկվելով վերահաս ահեղ վտանգից կամ էլ շտապ օգնության է հասնում ծանր վիճակի մեջ եղողներին, քւփ վրա քայլող կախարդական կոշիկները, որոնց օգնությամբ նրանք ազատվում են թշնամական հետապնդումներից, ժամանակին Հասնում իրենց նպատակներին, և էլի ուրիշ կախարդական առարկաներ, հին մարդկանց վերոհիշյալ գիտակցության ցայտուն արտահայտություններն են։ Դրանց մեջ դրսևորված են ժողովրդի՝ մատերիալիստական հիմքեր ունեցող սուր միտքն ու դեպի Հեռուներր սավառնող երևակայությունր, գիտության ու տեխնիկայի ապագա խոշորագույն նվաճումները կանխագուշակելու նրա ընդունակությունները։ Ինչպես կյանքում, այնպես էլ հրաշապատում հեքիաթների մեջ, մարդկային լավագույն ձգտումների ու երազանքների իրականացումր կատարվում է երկարատև ու համառ պայքարի միջոցով։ Եվ դա բնական ու հասկանալի էր քանի որ այդ ձգտումներն ու երազանքները դարեր շարունակ հակասության մեջ են եղել մի կողմից բնության և մյուս կողմից՝ տիրող հասարակական ամենակարող ու բազմադեմ չար ուժերի հետ։ հրաշապատում հեքիաթների մեջ ցայտուն անդրադարձում գտած չարի ու բարու կռիվը այդ պայքարի սիմվոլիկ արտահայտությունն է, անձնավորված համապատասխան հեքիաթային բացասական ու դրական կերպարների մեջ։

Կերպարաստեղծումը

Հայկական հրաշապատում հեքիաթների կենտրոնական դեմքը, նրանց հիմնական հերոսը ժողովրդի մարդն է, իր ուրույն հոգեբանությամբ ու բնավորությամբ, իր պայքարով ու ոդորու մներ ովւ։ Տարբեր ստեղծագործությունների մեջ նա հանդես է գալիս ու գործում տարբեր անունների տակ, տարբեր կերպարանքներով։ Մի տեղ, օրինակ, դա որսորդի որդին է կամ հենց ինքը՝ որսորդը, մի ուրիշ տեղ հովիվը կամ նրա տղան, մի երրորդ տեղ ձկնորսը կամ հողագործ գյուղացին, ուրիշ դեպքերում՝ խեղճ ցախահավաքը, իմաստուն ջուլհակը և այլն։ Ժողովրդական այդ բոլոր հերոսներր աչքի են րնկնում իրենց ազնվությամբ, բարությամբ, աշխատասիրությամբ, խելքով, շնորհքով, համարձակությամբ և ֆիզիկական ու հոգեկան ուրիշ բարեմասնություններով։ Դրանք մեծ համառությամբ ու հետևողականությամբ հաղթահարում են իրենց առջև ծառացած դժվարություններն ու խոչընդոտները, անձնական ջանքերով ստեղծում ապահով ու երջանիկ կյանքի պայմաններ։ Այդպիսիք են հրաշապատում հեքիաթների ոչ միայն տղամարդ, այլև կին հերոսները, որոնք նույնպես հանդես են գալիս իբրև գեղեցկության, խելքի, ուժի, բարոյական բարձր սկզբունքների կենդանի մարմնացումներ՝ հիանալիորեն բացահայտելով ժողովրդի պատկերացումներր իդեալական կնոք վերաբերյալ։ Հրաշապատում հեքիաթների մեք իբրև գլխավոր հերոս բավական հաճախ հանդես է գալիս նաև կրտսեր արքայազնը, որն այստեղ սովորաբար հակադրվում է իր ավագ ու միջակ եղբայրներին։ Որսորդի, ձկնորսի, հովվի, գյուղացու զավակների և մյուսների նման նա հակամարտության մեջ է զանազան թագավորների, նազիր-վեզիրների, իշխանների, մելիքների, խաների, բեգերի հետ, մերկացնում, չարաչար պատժում ու պարտության է մատնում վերջիններիս։ Կրտսեր արքայազնի հեքիաթի հերոս դառնալու կամ ավելի ճիշտ՝ այդ հերոսի կրտսեր արքայազն կոչվելու հանգամանքը ամենայն հավանականությամբ պետք է բացատրվի այն հայացքով, որ ունեցել է ժողովուրդն առհասարակ կրտսեր զավակների վերաբերյալ, իբրև ընտանիքի ամենաերիտասարդ, հետևաբար և ամենից ավելի կենսունակ, կարելիություններով լի և առավել սիրված մի արարածի՝ հեքիաթի հերոս դարձնելով կրտսեր արքայազնին և հակադրելով նրան իր թագավոր հորը, ավագ ու միջնակ արքայազն եղբայրներին, ժողովուրդը դրանով կարծես դիմել է յուրահատուկ այլաբանության՝ դրսևորելու համար սոցիալական սանդուղքի ստորին, միջին և վերին աստիճանների միջև գոյություն ունեցող անջրպետը, դրանց հակամարտությունն ու պայքարը։ Որ կրտսեր արքայազնը ըստ էության բուն ժողովրդական հերոս է, պերճախոս կերպով հաստատվում է այն սերտ կապով ու համագործակցությամբ, որ նա հանդես է բերում հեքիաթների մեք՝ քաղաքների արվարձաններում ապրող աղքատ բարի պառավների, ճանապարհների խաչմերուկներում հանդիպող իմաստուն ձերունիների և նմանների հետ, լսելով վերջիններիս խորհուրդները և վայելելով նրանց օժանդակությունն ու պաշտպանությունը։ Պակաս պերճախոս ապացույց չէ նաև այն հանգամանքը, որ կրտսեր արքայազնը հեքիաթների մեք մեծ մասամբ անտեսված ու հալածված է թագավորների և մյուս արքայազների կողմից, օժտված է հասարակ մարդկանց հատուկ բնավորության գծերով, նրանց հոգեբանությամբ ու հայացքներով։

Եզրակացություն

Մեծ է առհասարակ հեքիաթների, այդ թվում նաև հայկական հեքիաթների, ինչպես դաստիարակչական, այնպես էլ պատմաճանաչողական և գրական -գեղարվեստական արժեքն ու նշանակությունը։ Հեքիաթները ժողովրդի համար միայն Հաճելի ժամանցի առարկա չեն եղեի որոնցով նա կարճել է ձմռան երկար ու ձանձրալի գիշերները, փարատել ցերեկվա ծանր առօրյայի ճնշիչ տպավորությունը։ Նրանք կատարել են Հասարակական լայն զանգվածների լավագույն ձգտումների ու իղձերի յուրահատուկ հաղորդիչի դերը, ամրապնդել են նրանց նվիրական ավանդները իրար հաջորդող սերունդների գիտակցության մեջ։ Հեքիաթների միջոցով ժողովուրդը դրսևորել է այն ոգևորումները, որ մղել է ինքը բնության տարերային ուժերի հաղթահարման համար, արտահայտել իր մտորումները, որոնել է իր կրած անլուր տառապանքների պատճառները, պայքարի կոչ է արել ամեն տիպի բռնության, ճնշման, անարդարության ու շահագործման դեմ։ Մարդիկ դարեր շարունակ ոգևորվել են հեքիաթների հերոսների խիզախության, անվեհերության, խելքի ու հնարամտության հիանալի օրինակներով, դժվարությունները հաղթահարելու մեծ կամքով, չքավորներին ու ընկածներին զորավիգ կանգնելու ազնիվ ձգտումով, արդարությունը պաշտպանելու և ճշմարտությանը հասնելու անձնազոհ պատրաստակամ ութ յամ բ, ջանադիր աշխատասիրությամբ, հավատարմությամբ և անձնազոհությամբ։ Ժողովրդական բանահյուսության մյուս մանրերի հետ միասին, հեքիաթները շնորհակալ ու հարուստ նյութ են տալիս ժողովրդի հոգեբանությունր, նրա իղձերն ու ակնկալությունները, նրա բուն պատմությունը ուսումնասիրելու համար։ Գալով խոր հնադարից, հեքիաթների լավագույն նմուշները այսօր Էլ չեն կորցրել իրենց հմայքն ու ուժը և գեղարվեստական մեծ բավականություն են պատճառում մարդկանց։ Նրանք ունեն յուրահատուկ «անհասանելի նորմայի» նշանակություն, այնքանով, որքանով որ բանաստեղծական բարձր ձևերի մեջ կերպավորում են ժողովրդի դարավոր մտքերն ու զգացմունքները, մարդկության (անկրկնելի մանկությունը)։

Հրաշապատում

Հրաշապատում հեքիաթների բնույթին ու բովանդակությանր միանգամայն համահնչուն է նաև նրանց արվեստը։ Այդ հեքիաթներր աչքի են ընկնում իրենց գրավիչ պատմելաձևով և ոճով, հիպերբոլիկ պատկերներով, խոսուն շնչավորումներով և գունեղ անձնավորումներով, հետաքրքրաշարժ ինտրիգներով ու կոլիզիաներով, դինամիկ զարգացող հարուստ սյուժեներով, «տիտանական ընդհանրացումների» հասնող սիմվոլիկ կերպարներով։ Ի տարբերություն գրական կերպարների, որոնք սովորաբար Հանդես են գալիս իրենց զարգացման ու լինելիության հոգեբանական պրոցեսի մեջ, հրաշապատում հեքիաթների կերպարները մարդկային որոշակի գծեր ու հատկություններ խտացնող միանգամ ընդմիշտ տրված պատրաստի ու ամբողջական տիպեր են։ Հեքիաթների մեծ մասը առհասարակ կազմում են ընդհանուր կամ միջազգային ստեղծագործությունները։ Դրանք այն հեքիաթներն են, որոնց զուգահեռները առկա են Էթնիկապես և աշխարհագրորեն տարրեր ազգերի անգիր բանահյուսության մեջ, և որոնք նման են իրար ինչպես իրենց սյուժեներով, գործող անձերով ու հերոսներով, այնպես էլ հասարակական գաղափարական բովանդակությամբ։

Գրականություն

  • Ա. Ղանալանյան, Հայժողովրդական հեքիաթները,
  • Ա. Ղանալանյան, Ժողովրդական ավանդություների էությունն ու ժանրային առանձնահատկություները
  • Թ. Հայրապետյան, Ծիսական մրցության մշակույթը հայկական հրաշապատումը հեքիաթներում
  • Հայ ժողովրդական հեքիաթներ 3 հատոր; Երևան 1962 թ.
  • Գ. Գրիգորյան, Հայ ժողովրդական բանահյուսություն; Երևան 1967 թ.
  • Մ. Սանթոյան Էպիկական կերպարի ստեղծման չափումները; Երևան 2006 թ.

Ծանոթագրություններ

Tags:

Հրաշապատում Հեքիաթ ՀրաշապատումՀրաշապատում Հեքիաթ ԻրապատումՀրաշապատում Հեքիաթ ԿենդանականՀրաշապատում Հեքիաթ Աշխարհի ժողովուրդների հեքիաթներՀրաշապատում Հեքիաթ Հեքիաթը որպես բանահյուսության ժանր Վ. Պրոպի տեսանկյունիցՀրաշապատում Հեքիաթ Հրաշապատում տարրը հեքիաթներումՀրաշապատում Հեքիաթ Գաղափարական խնդիրըՀրաշապատում Հեքիաթ ԿերպարաստեղծումըՀրաշապատում Հեքիաթ ԵզրակացությունՀրաշապատում Հեքիաթ ԳրականությունՀրաշապատում Հեքիաթ ԾանոթագրություններՀրաշապատում ՀեքիաթԱռասպելԱրձակԳարեգին ՍրվանձտյանԳույնԵրվանդ ԼալայանԺանր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կրիշտիանու ՌոնալդուՎեներա (մոլորակ)Օնիկ ԳասպարյանԱվշային հանգույցՊարացետամոլԱղմուկ ականջներումԼիոնել ՄեսսիՇեշտԿապանՀայաստանի դրոշՄիջուկային զենքԶատիկԳլոբալ տաքացումՍասնա ծռերԿարմրուկԳյումրիԲագրատունիների թագավորությունՆար-ԴոսԱրաբական արշավանքները ՀայաստանԿանադաՀենրիխ ՄխիթարյանՎազգեն Ա ԲուխարեստցիԴիլիջանԼևոն ԲԷպոսԴաշտանային ցիկլՓոշոտումԲարդ ստորադասական նախադասությունԼեոնիդ ԱզգալդյանԿրեատինինՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄթնոլորտի աղտոտումԱրտաշատՏուբերկուլոզՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՋրծաղիկՄիակազմ նախադասություններՏիգրան ՄեծՌուսաստանԿոկորդաբորբՇեղանկյունԲրազիլիաԱշխարհի մայրաքաղաքների ցանկԺենգյալով հացԱրարատ Երևան ՖԱՍիրտԱքիլեսյան գարշապարՀամանուններՄետաղԵրաժշտական գործիքներԳևորգ ՄկրտչյանՀնդեվրոպական լեզուներԳրիգոր ԼուսավորիչՎիտամին AԱուտիզմՎահանավանքՇառլ ԱզնավուրՀայկյան տոմարՄանրանկարչությունԱնորոշ դերբայՄիզուղիների ինֆեկցիաներԵրիկամաքարային հիվանդությունԳերմանիաԱրշակունիների թագավորությունՁկներՆոյՎազգեն ՍարգսյանՎարդան Ղուկասյան (Դոգ)Մուշեղ ԳալշոյանԾաղիկՀայաստանի քաղաքներըԱտլանտյան օվկիանոսՄեծ ՀայքՀանգՆիդերլանդներ🡆 More