Հեռուստացույց

Հեռուստացույց, էլեկտրոնային սարք պատկերների և ձայների ընդունման և ցուցադրման համար, որոնք փոխանցվում են անլար ալիքներով։

Հեռուստացույց
Ժամանակակից հեռուստացույց

Հեռուստացույցների տիպեր

Այժմ գոյություն ունի հեռուստացույցների 6 տիպ՝

  1. Մեխանիկական
  2. Կինեսկոպային
  3. Հեղուկաբյուրեղային
  4. Պլազմային
  5. Լազերային
  6. Պրոյեկցիական

Ստեղծման պատմությունը

Հեռավորության վրա պատկերներ, տեսաձայնագրություններ նայելու, տեսնելու գաղափարը ծագել էր դեռ շատ վաղուց, նույնիսկ ավանդազրույցներում և հեքիաթներում (օրինակ՝ «Հեքիաթ արծաթե և լիքը խնձորներով սկուտեղի մասին»), սակայն տեխնիկական և վարկածային բազան առաջացել են միայն 19-րդ դարի վերջին, ռադիոյի ստեղծումից հետո։ 1884 թվականին գերմանացի գյուտարար Պաուլ Նիպկովը հայտնագործեց Նիկովի սկավառակ մեխանիզմը, որը մեխանիկական հեռուստատեսության հիմքն էր։ 1906 թվականի հոկտեմբերի 10-ին գյուտարար Մակս Դիկմաննը, Կառլ Ֆեևդինանտ Բրաունի աշակերտը և Գլագեն գրանցեցին արտոնագիր՝ օգտագործելու համար Բրաունի ստեղծած խողավակը (трубка), պատկերների ցուցադրման համար։ Բրաունը դեմ էր այդ ոլորտի հետազոտություններին՝ կարծում էր՝ միտքը ոչ գիտական է։ 1907 թվականին Դիկմաննոմը ցույց տվեց, մի քսանգծանոց հեռուստատեսային ընդունիչ, որի էկրանի չափը 3x3 սմ էր, իսկ սկանի հաճախականությունը՝ 10 կադր վայրկյանում։

1907 թվականի հուլիսի 25-ին Պետորբուրգյան տեխնիկական համալսարանի պրոֆոսոր Բորիս Լվովիչ Ռոզինգը հայտ ներկայացրեց՝ «Էլեկտրական պատկերների փոխանցումը հեռավորության վրա» թեմայով, ապացուցելով կատոդ լիցքերի օգտագործմումը՝ որպես էլեկտրական ազգանշաններ, հնարավոր լինելը և տեսքը որպես երևացող պատկերներ։ Ճառագայթների արձակումը խողովակի մեջ, կատարվել է մագնիսական դաշտի միջոցով, իսկ ազդանշանի մոդուլյացիան (գունավորման փոփախությունները)՝ կոնդենսատորի միջոցով, որը կարողանում էր ճառագայթներն անդրադարձնել ուղղահայց, դրանով իսկ փոխելով դրագրամայից էկրան փոխանցվող էլեկտրոնների թիվը։

1911 թվականի մայիսի 9-ին Ռուսական տեխնիկակական հասարակության՝ Ռոզինգի հանդիպման ժամանակ, ներկայացրեց հասարակ երկրաչափական տարրեր հեռուստատեսային վիճակով և դրանց տեսքը էկեկտրոնային էկրանում։ Ներկայացվող պատկերները հաստատուն էին, այսինքն օբյեկտների շարժունակությունը բացակայում էր։

1908 թվականին հայ գյուտարար Հովհաննես Ադամյանը ստեղծեց երկգույնանի սարք՝ ազգանշանների հաղորդման համար («Սարք՝ տեղական լույսի փնջի՝ արտացոլված հայելային տատանագրիչից, Գեյսլերի խողավակների գունավորման տատանումների համար» հայտը ներկայացվել է 1907 թվականին)։ Ավելի ուշ նա ստացավ անոլագիական արտոնագիր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում (1910 թվականին՝ «Պատկերների փոխադրիչ՝ էլեկտրական փոխացմամբ հեռավորության վրա»)։ 1918 թվականին Հովհաննես Ադամյանը հավաքեց Ռուսաստանում առաջին տեխնիկան, որը ունակ էր ցույց տալ սև ու սպիտակ պատկերներ (ստատիկ ֆիգուրաներ), ինչը ահռելի մեծ քայլ էր հեռուստատեսային տեխնոլոգիայի զարգացման համար։ 1925 թվականին նա ստացավ տեխնոլոգիա՝ եռագույն հեռուստացույցի ցուցադրման համար։ Սկավառակի պտտման հետ միասին երեք գույնը մեկ պատկերի մեջ էին միացված։ Փորձարարական դիդումները եղել են նույն թվականին Երևանում։ Գոյություն ունեն բազմաթիվ ցուցադրություններ և 1928 թվականին էլեկտրոնային հեռուցտացույցի ստեղծումից հետո՝ Տաշքենդից Գրաբովսկի և Բելյանսկի գիտնականի շնորհիվ։ Պատմության մեջ առաջին ընդունիչ-հեռուստացույցը, որի վրա անցկացվել էր տաշքենդյան փորձը, կոչվեց՝ «տելեֆոտ»։

1925 թվականին շոտլանդացի գյուտարար Ջոն Լոջի Բերդը առաջին անգամ ցույց տվեց հեռուստատեսային հաղորդում հիմնված Նիպկովի ստեղծածի վրա։ 1920-ականների վերջին նրա հիմնադրած Baird Corporation ընկերությունը աշխարհում միակ հեռուստացույց արտադրողն էր։

Իրական առաջընթաց ապահովեց Ռողինգի աշակերտ՝ Զվորիկինը (հեղափոխությունից հետո տեղափոխվել էր Ամերիկա), 1923 թվականին հայտ ներկայացրեց հեռուստատեսության համար՝ հիմնված միայն էլեկտրոնային սկզբունքի վրա, իսկ 1931 թվականին ստեղծեց աշխարհում միակ փոխադրող ընդունիչը՝ խճանկարային ֆոտոկադրով։ Նա այն կոչեց «իկոնասկոպ» և հիմք դարձավ էլեկտրոնային հեռուստատեսության համար։ Իկոնասկոպը՝ առաջին էլեկտրանային հաղորդիչ խողովակն էր, որը թույլկ տվեց սկսել մասսայական հեռուստացույցների արտադրություն։

Հետագայում՝ Զվորիկինը հանձն առավ ամբողջական էլեկտրանային հեռուստատեսության ստեղծմանը։ Այդպիսի հաջողության համար պահանջվում էր իկոնասկոպի և կինեսկոպի՝ հաղորդիչ խողովակ, զարգացնելու մեծ աշխատանք, սարքեր՝ դրանց և էլեկտրոնային ազդանշաններ փոխանցման համար, տեխնոլոգիական խնդիրների լուծումներ, որոնք կախված էին ֆոտոզգայունության հետ և այլն։

Տես նաև

Հեռուստացույց  Ընթերցե՛ք «հեռուստացույց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 369 Հեռուստացույց 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական մշակույթԴերենիկ ԴեմիրճյանՀունգարիաԾաղկեվանք (Արա լեռ)Վարդենյաց լեռնանցքԲարորակ ուռուցքներՄաշկային հիվանդություններԿուսաթաղանթԱնթառամՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄարտիրոս ՍարյանՍտենտավորումՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍառը պատերազմՈրովայնային ցավՀին աստվածներ (դրամա)ԱլբանիաԹթվածնաքաղցՄիզուղիների ինֆեկցիաներՍամվել ԵրվինյանԼոռու մարզԿանաչ դաշտը (պատմվածք)ԹոքաբորբՄոնթե ՄելքոնյանՄոմիկԼյարդի ցիռոզSWOT վերլուծությունՇնչառությունԱնդրանիկ ՔոչարյանՑորենԳլխավոր էջՏաղավար տոներԱրցախյան ազատամարտԳուրգեն ՋանիբեկյանԿապ (խոսքի մաս)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008Խաչակրաց արշավանքներՄահՊահքՏուբերկուլոզԱդրենալինԿենդանակերպՄատյան ողբերգությանՄագնեզիումԱրաքսՆիդերլանդներՔաղցկեղՌոբերտ ԱբաջյանԿարմիր գիրքՎերաբերական (խոսքի մաս)ՍիֆիլիսՍահմանական եղանակՃապոնիաԿուրտ ԳյոդելՀովհաննես ԹումանյանԱլեքսանդր ՄակեդոնացիԵրվանդ ՔոչարՀիդրոցեֆալիաՆյարդային համակարգԲույսերԲուդդայականությունՊատվի համար (դրամա)ԼեյկոցիտԱվշային հանգույցԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱրշակունիներԱրյան շրջանառությունԱնիԼևոն ՇանթԿենդանակերպի նշաններՌուսաստանՀեշտոցԻլոն ՄասկԱրամ ԱսատրյանԱրգենտինաՌեալ Մադրիդ🡆 More