Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։
Հարավարևմտյան Ասիա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և ենթամայրցամաք |
Մայրցամաք | Ասիա |
Կազմված է | Հայաստան, Ադրբեջան, Բահրեյն, Կիպրոս, Վրաստան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Թուրքիա, ԱՄԷ, Եմեն, Լևանտ, Եգիպտոս և Իրան |
Մասն է | Ասիա |
Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։
Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ Իսրայելում, Հորդանանում և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռ, նուշ, ծիրան, թուզ, ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթ, բնական գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։
Այսօր քաղաքական տեսանկյունից Արևմտյան Ասիան ընդգրկում է հետևյալ երկրները՝
(չճանաչված կառավարություն)
Երկու հայկական պետություններ.
(չճանաչված կառավարություն)
Թբիլիսի (մասամբ Եվրոպայում)
Կահիրե (միայն Սինայի թերակղզին)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 40)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հարավարևմտյան Ասիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.