Խաղ Կապույտ Կետ

Կապույտ կետ (նաև «Լուռ տուն», «Արթնացրու ինձ 4:20», «Կարմիր բու», «Կետերի ծով», «Ծիր Կաթին», «NaN», «F57» և այլն), 2016 թվականի վերջին ստեղծված ռուսական քաղաքային լեգենդ։ Կապույտ կետը, իբրև գոյություն ունեցող խաղ է, որի վերջնական նպատակը ինքնասպանություն գործելն է։ Ռուսական լրատվամիջոցներում լուր տարածվեց մի խաղի մասին, որը դեռահասներին հասցնում է ինքնասպանության, ինչը ռուսական հասարակության մեջ բարոյական խուճապի առաջացման պատճառ դարձավ։ Այդուհանդերձ, խաղի գոյության մասին փաստը մինչ օրս հաստատված չէ։

Ըստ ԶԼՄ-ների տված տեղեկությունների՝ խաղը սկսելու համար սոցցանցերի օգտատերերը (մեծ մասամբ՝ դեռահասները) իրենց էջերում գրում են #синийкит, #явигре, #синий, #тихийдом #f57 #f48 վանդականիշերը։ Հետո օգտատերերի հետ կապվում է «կուրատորը», որը նրանց հետ շփում է հաստատում։ Որպես կանոն, «կուրատորները» հանդես են գալիս կեղծ էջերով՝ ուրիշ մարդկանց անուններով, ուստի նրանց հնարավոր չէ նույնականացնել։ Սկզբում նրանք բացատրում են կանոնները․ «ոչ ոքի չասել խաղի մասին», «կատարել բոլոր առաջադրանքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն», «առաջադրանքը չկատարելու դեպքում քեզ ընդմիշտ կհեռացնենք խաղից, և վատ հետևանքներ տեղի կունենան»։ Հետո կուրատորը հանձնարարում է առաջին առաջադրանքը։ Հիմնականում նախատեսվում է 50 առաջադրանք․ ամեն օրվա համար մեկը։ Ինչպես հայտնում է «մահվան խմբերի» մասին հոդվածի հեղինակ լրագրող Գ․ Մուրսալիևան, սա հղում է Սթեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» վեպին։

Խաղի ծագում

Կետի կերպարը, հավանաբար, վերցված է «Lumen» խմբի «Гореть» երգից և նշանակում է մենություն, օտարություն։ Երբ մեկ կամ մի քանի կետի ինչ-որ վատ բան է պատահում, նրանք աղետի ազդանշան են արձակում, և մյուսները լողում են նրանց մոտ՝ օգնելու։ Արդյունքում այն կետը, որը հայտնվել էր ծանծաղուտում, իր հետևից քաշում է մնացած կետերին։ «Կապույտ կետ» խաղում դրված է նմանատիպ սկզբունք. խաղացողը օգնություն է կանչում, բայց փրկվելու փոխարեն, ակամա մնացածներին դնում է վտանգավոր դրության մեջ։

Գոյություն ունեն «կապույտ կետ» խաղի ծագման բազմաթիվ վարկածներ։ Օրինակ, լրագրող Վլադիմիր Տոդորովը համոզված է, որ «Ռուսաստանում երբեք չեն եղել չար աղանդներ, որոնց նպատակը դեռահասներին ինքնասպանության հասցնելն էր»։ Երբեմն անանուն կուրատորների դերում ևս հանդես են գալիս այնպիսի դեռահասներ, ինչպես նրանց հիպոթետիկ զոհերը։

Խաղի տարածվածություն և դրա մասին կարծիքներ

Մահվան խմբերի հետ կապված պատմությունը հայտնի դարձավ «Новая газета» թերթի 2016 թվականի մայիսի 15-ի «Մահվան Խմբեր» հոդվածի հրատարակումից հետո։ Լրագրողները հավատացնում էին, որ 2015 թվականից մինչև 2016 թվականի սկիզբը խաղի հետևանքով մահացել է մոտ 130 դեռահաս։ Սակայն խաղի հայտնիության գագաթնակետը 2017 թվականի փետրվարն էր, երբ սոցցանցերի 800-ից ավելի օգտատերեր հրապարակեցին #синийкит հեշթեգը՝ սպասելով իրենց կուրատորների հանձնարարություններին։ Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաքում դատախազության տվյալներով երկու դպրոցական ինքնասպան է եղել «Կապույտ կետ» խաղի պատճառով։

Հարկավոր է նշել, որ ինչպես «Новая газета», այնպես էլ այլ պարբերականների լրագրողներն իրենց հոդվածներում ոչ մի օբյեկտիվ տվյալ չեն ներկայացնում խաղի «զոհերի» քանակի մասին։ Զոհերի թիվը չի հաստատվում նաև իրավապահ մարմինների կողմից։ Ավելին, մահվան խմբերի մասին գործի մասնակիցներին՝ Ֆիլիպ Բուդեյկինին, որը թաքնվել էր «Ֆիլիպ Լիս» կեղծանունով, և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ոչ թե կոնկրետ մարդկանց ինքնասպանության հասցնելու, այլ «տեսալսողական ստեղծագործությունների տեղադրման, ինքնասպանության թեմաներ քարոզող քննարկումների և արտահայտությունների համար»։

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ «Կապույտ կետի» հայտնիությունը կապված է Ռինա Պալենկովայի (իրական անունը՝ Ռենատա Կամբոլինա) մահվան հետ, որը սելֆի է արել գնացքի տակ նետվելուց առաջ։ Ռինայի հայտնիության ալիքով բարձրանալու ձգտման շնորհիվ տարածվեց այն գաղափարը, որ մարդուն կարելի է «խաղի» միջոցով հասցնել ինքնասպանության։ Այս գաղափարը ավելի մեծ տարածում ստացավ այն բանից հետո, երբ հակասուիցիդալ խմբերում ընդգրկված օգտատերերը ընդունեցին դա իբրև ճշմարտություն։

Ըստ մարդաբան, РАНХиГС հասարակական գիտությունների ինստիտուտի «Արդիական բանահյուսության մոնիթորինգ» հետազոտական խմբի մասնագետ Մարիա Վոլկովայի՝ «Կապույտ կետը» ժամանակակից մանկական սարսափ է։ Նա անդամագրվել է «սուիցիդալ» հանրություններին և շփվել դրանց մասնակիցների հետ։ Պարզվել է, որ նրանց մեծ մասը հետաքրքրվել է «Կապույտ կետ» խաղով ԶԼՄ-ներում դրանց լուսաբանվելուց հետո՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Այդպիսի խմբերի «կուրատորները» հաճախ հենց դեռահասներ էին։ Մոսկվայի հոգեբուժության ԳՀԻ սուիցիդոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Եվգենի Լյուբովի կարծիքով՝ «մահվան խմբերը» «դժբախտ երեխաների ախտաբանական խմբերն են, որոնք փոխըմբռնման կարիք ունեն»։ Լոբովը նաև նշում է, որ իրականում ինքնասպանությամբ կամ խելահեղությամբ «վարակել» հնարավոր չէ, բայց ԶԼՄ-ները, հիստերիա բորբոքելով, իրենք են հուշում ինքնասպանության ուղին դեռահասներին, որոնք գտնվում են ինքնասպանության սահմանին։

Ծնողների շրջանում բարոյական խուճապի հիմնական պատճառը համացանցի հետ երեխաների և երիտասարդների փոխգործակցության բնույթի փոփոխություններն են։ 8-16 տարեկան երեխաների 58 %-ը ծնողներից թաքցնում է իրենց՝ համացանցում կատարած որոշ գործողություններ՝ դրա համար որոշակի լրացուցիչ ջանքեր գործադրելով․ համացանց մտնել ծնողների բացակայության ժամանակ (18 %), սարքերի վրա գաղտնաբառ դնել (16 %), ջնջել բրաուզերի այցելությունների պատմությունը (10 %)։ Բացի այդ, երեխաների 22%-ը օգտագործում է գործիքներ, որոնք թույլ են տալիս նրանց մուտք գործել ցանց անանուն, իսկ 14%-ը հատուկ ծրագրեր է օգտագործում, որոնք օգնում են թաքցնել օգտագործված ծրագրերը։ Դրա արդյունքը ծնողների աճող անհանգստությունն է․ նրանց երեխաները վաղ տարիքից կարողանում են անընդհատ և անկառավարելի շփվել առցանց տարածությունում, որի կանոնները և լեզուն ոչ բոլոր ծնողները գիտեն։ Ըստ РАНХиГС-ի մասնագետների՝ «մեծերը, որոնք համացանցում ավելի քիչ են խորացած, քան դեռահասները, ընդունում են այն որպես անհասկանալի և վտանգավոր իրականություն։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Դմիտրի Գրոմովի կարծիքով՝ մանկական ինքնասպանության խնդիրը միշտ գոյություն է ունեցել։ 2008 թվականին՝ դեռահասության ինքնասպանության բռնկման ժամանակ, Պետական դումայի պատգամավորները պնդում էին, որ դրա պատճառը գոթերի և էմոների ենթամշակույթներն էին։ Նա նաև պնդում է, որ առասպելական ենթամշակույթներում և համայնքներում պատճառ փնտրելու փոխարեն ծնողներն ու մանկավարժները պետք է ավելի շատ շփվեն երեխաների հետ և ավելի ուշադիր լինեն նրանց նկատմամբ։

«Կապույտ կետ» խաղի մասին լուրերը հայտնվեցին նաև արտասահմանում։ Ղազախստանում իրավապահ մարմինները պնդում էին, որ երեխաների՝ խաղի մեջ ներգրավվածության 63 դեպք է գրանցվել։ Ղրղզստանի ԶԼՄ-ները պնդում են, որ «խաղը» հայտնվել է նաև այնտեղ։ Տեղի դեռահասների հետ կապվելու՝ «կուրատորների» փորձերի մասին լուրեր են հայտնել նաև Լեհաստանի, Բուլղարիայի և Լատվիայի ԶԼՄ-ները։ Խաղի հայտնիության և նրա կանոնների մասին նաև հայտնել են անգլիական և ամերիկյան թերթերը, իսկ այս թեմայի վերաբերյալ անգլալեզու հարցումների քանակը 2017-ի փետրվարին կտրուկ աճել է։ Զանգվածային հիստերիան դուրս եկավ Ռուսաստանի Դաշնությունում քննարկման սահմաններից, և այսպես կոչված «խաղը» հայտնի դարձավ Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և շատ այլ երկրներում։ Սակայն այլ երկրներից դեռահասների մասնակցության ապացուցված դեպքեր չեն գրանցվել․ հնարավոր է, որ տեղի ԶԼՄ-ները և իրավապահ մարմինները, չհասկանալով «խաղի» իրական վիճակն ու համատեքստը, հանձնվել են Ռուսաստանում տարածված բարոյական հիստերիայի ազդեցությանը։

Բարոյական խուճապի տեքստերը կենտրոնանում են ավանդական մոդելի վրա, որտեղ հարձակման օբյեկտը (զոհը) երեխա է կամ դեռահաս՝ մարդ, որը չունի լիարժեք գործունակություն, սեփական ձայն և անպաշտպան է։ Այս սխեմայում դեռահասը հրաժարվում է սուբյեկտիվությունից, իրավիճակը վերլուծելու ունակությունից, վարքագիծը ինքնուրույն ձևավորելու մարտավարությունից։ Հենց դրանց վրա են հիմնված այն տեքստերը, որ դեռահասները ենթարկվում են մանիպուլյացիայի և հիպնոսի։

Ինքնասպանության բնույթի հեշթեգներ կիրառող օգտատերերի զգալի մասը իրականում պարզվում է, որ «դելֆիններ» կամ «հակակետեր» են՝ օգտատերեր, որոնք փորձում են զրույցի միջոցով հետ համոզել պոտենցիալ խաղացողներին հնարավոր ինքնասպանությունից։ Բացի այդ, խաղացողների պատկառելի մասը կազմում են ինտերնետ թրոլները, որոնք որսում են «կուրատորներին» և նրանց անհեթեթ հարցեր տալիս։

Հոգեբանական գիտությունների թեկնածու Նիկոլայ Մոլչանովն իր ««Կապույտ կետ» և սայրերով կոնֆետներ․ ինչպես են ապրում և տարածվում քաղաքային լեգենդները» հոդվածում պնդում է, որ «Կապույտ կետ» խաղը տարածվել է իր «կպչունության շնորհիվ»։ «Կպչուն» պայմանականորեն անվանում են այն իրադարձությունները, գաղափարները կամ հայեցակետերը, որոնք մտապահվում և երկար ժամանակ պահպանվում են մարդկանց հիշողության մեջ։ Նրանք պետք է ունենան վեց որակ՝ պարզություն, հետաքրքրություն, կոնկրետություն, վստահություն, հույզեր և պատմություն։ Այս բոլոր որակները բնորոշ են «Կապույտ կետին» և նմանատիպ երևույթներին։

Սոցցանցերը համագործակցում են իրավապահ մարմինների հետ․ Instagram-ը ջնջում է համապատասխան հեշթեգներով նկարները, իսկ «Вконтакте»-ի ադմինիստրացիան ներկայացրել է բողոքների համար հատուկ ձև և սկսել արգելափակել օգտատերերին։

«Կապույտ կետ» և «Лис» պիտակներ «ВКонтакте»-ում

2017թվականի ապրիլի 28-ին «ВКонтакте» սոցցանցում հայտնվեց «Лис» խումբը, որը ստեղծում էր իր համանուն պիտակների հավաքածուն (հույզերն արտահայտելու ձև) և դրանք որոշ առաջադրանքների իրականացման դիմաց անվճար տալիս օգտատերերին։ Առաջադրանքները կապված էին տարբեր «պատմություններ» տեղադրելու հետ (նկարներ, որոնք կորչում են մեկ օրվա ընթացքում)։ «ВКонтакте» սոցցանցում օգտատերերի միջև բանավեճ սկսվեց այն մասին, թե այսպես կոչված «մահացու վտանգավոր» խաղը և դրա ստեղծողները կապ ունեն այդ պիտակների ստեղծման հետ, իսկ չաթ բոտի վերջին առաջադրանքը ինքնասպանություն գործելն է։ Բաշկիրական «BST» ալիքը կրակի վրա յուղ լցրեց՝ մի աղջկա մասին կեղծ ռեպորտաժ ստեղծելով, որին, իբրև, այդպիսի առաջադրանք էին ուղարկել։

Բայց սոցիալական ցանցի ղեկավարությունը հերքեց պիտակների և «խաղի» միջև կապը։ Սոցիալական ցանցի օգտատերերի մեծամասնության համար զանգվածային հիստերիայի այս դեպքը հումորի առիթ է դարձել։

Ավելի ուշ ստեղծեցին «Синий Лис» խումբը, որի թեման ստեղծագործական առաջադրանքներն են։ 2-րդ առաջադրանքը հաջող ավարտելուց հետո հետևորդներին հասանելի է լինում երկրորդ խումբը, որտեղ խաղի շարունակությունն է։ Ըստ էության, խումբը ոչ մի հակաիրավական մտադրություն չունի, բայց կապի, տեղեկատվայնացման և ԶԼՄ-ների ոլորտում պետական վերահսկողության ղազախստանյան կոմիտեն որոշում է կայացրել արգելափակել խումբը Ղազախստանի տարածքում։

Պայքար դեռահասների՝ ապակառուցողական խմբերում ներգրավվելու դեմ

Չնայած որ «Կապույտ կետը» այնպիսի ձևով, ինչպես ներկայացնում էին ԶԼՄ-ները, երբեք գոյություն չի ունեցել, դեռահասները ընդհանուր առմամբ ենթարկվում են խմբին կամ նախաձեռնություններին, որոնք վնասակար կամ նույնիսկ վտանգավոր են նրանց համար։ Քայքայիչ խմբերի հետագա տարածումը կանխելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել սոցիալական ցանցերում «մահվան խմբերի» շուրջ ստեղծված իրադրությանը և հանգիստ մթնոլորտում երեխաներին պատմել համացանցում որոնելիս այդտեղ ընկնելու հնարավորության և դրանց վտանգավորության մասին, բացատրել, որ ուրիշները չպետք է տեսնեն իր սոցիալական էջը, այն չպետք է ունենա մեծ քանակությամբ անձնական տեղեկությունների բաց մուտք (հեռախոսահամար, տան հասցե, գտնվելու վայր, սովորելու վայր), երեխաների հետ մշտապես քննարկել ոչ միայն դպրոցում նրանց հաջողությունները, այլև այն, թե իրական կյանքում և սոցիալական ցանցերում ինչպիսի ընկերներ ունեն։ Անհրաժեշտ է ընտանիքում ստեղծել վստահության և սիրո մթնոլորտ, որը պետք է զգա երեխան, բացի այդ, հարկավոր է երեխային վստահեցնել, որ ծնողները հավատում են նրա ներուժին և միշտ պատրաստ են նրան աջակցություն ցուցաբերել։

Ցանկացած ապակառուցողական շրջապատ մտնելու ռիսկի խմբում են այն երեխաներն ու դեռահասները, որոնք կյանքում նշանակալի չափահասներ չունեն։ Ծնողները պետք է մեղմ կապ հաստատեն երեխաների հետ, քաղաքավարի և անկեղծորեն հետաքրքրվեն նրանց կյանքով, նրանց համար լինեն ոչ միայն ծնողներ, այլև ընկերներ։ Անհրաժեշտ է երեխաներին հնարավորություն տալ արտահայտելու իրենց զգացմունքները, կիսվել պլաններով և գաղափարներով, լսել նրանց և հաստատել նրանց հետ վստահելի հարաբերություններ։ Այդ ժամանակ երեխաները դրսից երևակայական աջակցություն փնտրելու և կասկածելի «բարեհամբույր» մարդկանց հետ շփվելու և «վատ» շրջապատում հայտնվելու ցանկություն չեն ունենա։ Հարկ է նաև երեխաներին պատմել մահվան, կյանքի արժեքի, ընտանիքում և հասարակության մեջ նրանց ունեցած կարևորության մասին։ Այդ ամենն առողջ մթնոլորտ կստեղծի ընտանիքում և կխոչընդոտի երեխաների ներգրավմանը կասկածելի նախաձեռնություններում, իսկ առողջ արժեհամակարգը՝ պայմանական «ներքին առանցքը», քննադատական վերաբերմունք կստեղծի տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության նկատմամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Խաղ Կապույտ Կետ Խաղի ծագումԽաղ Կապույտ Կետ Խաղի տարածվածություն և դրա մասին կարծիքներԽաղ Կապույտ Կետ «Կապույտ կետ» և «Лис» պիտակներ «ВКонтакте»-ումԽաղ Կապույտ Կետ Պայքար դեռահասների՝ ապակառուցողական խմբերում ներգրավվելու դեմԽաղ Կապույտ Կետ Տես նաևԽաղ Կապույտ Կետ ԾանոթագրություններԽաղ Կապույտ Կետ Արտաքին հղումներԽաղ Կապույտ ԿետԲարոյական խուճապԻնքնասպանությունՔաղաքային լեգենդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռեալ ՄադրիդԿաուչուկներՄեյոզՎարդանանց պատերազմՄուտացիաԱրտազատական համակարգՊոլ ՄորֆիԴերբայԲաթումի պայմանագիրՍերմԱդրբեջանՄեսրոպ ՄաշտոցՊի թիվԱդոլֆ ԱնդերսենՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Էյֆելյան աշտարակՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿաթնասուններՄիջատներՔարԴարձվածքԵրևանի պետական համալսարանՎիրուսներՋուրՄիապետությունՖրանսիայի պատմությունՀինդուիզմՎերք Հայաստանի (վեպ)Չինական մեծ պարիսպԹուղթ (նյութ)Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցումԱկսել ԲակունցՏեսակարար ջերմունակությունԼիտրԿոչականՀայաստանի ազգային հերոսԴերենիկ ԴեմիրճյանՀայկական առածներ և ասացվածքներԽոսքի մասերԷջմիածնի Մայր ՏաճարԾիրանՀովհաննես ԹումանյանՍպիտակավոր վանքՋոն Մեյնարդ ՔեյնսԽաղողԲազմացումՓոխաբերությունԾաղկեվանք (Արա լեռ)Միջին ականջի բորբոքումՀամախառն ներքին արդյունքԱրցախյան ազատամարտՀաստատուն բաղադրության օրենքՔիմիական տարրերի ցանկՄարսողությունՍպիրտԱնտանտՎագրՓղերԱշոտ Բ ԵրկաթԻմպրեսիոնիզմՍինգապուրՆերգործական սեռՋրի աղտոտումՀայաստանի թռչունների ցանկԱլգորիթմԵրիկամՀայաստանՀավասարասրուն սեղանՊետությունՈւղիղ խնդիրՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՎիտամին AՀայերեն հայհոյախոսությունԱրշակունիների թագավորություն🡆 More