Քաղաք Խոյ: քաղաք

Խոյ, Հեր (պարս.՝ خوی, ադրբ.՝ Xoy), քաղաք ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում (նահանգում), Կապուտան լճից դեպի հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 198 845 մարդ (2016)։

Քաղաք
Խոյ
պարս.՝ خوی
Քաղաք Խոյ: Բնակչություն, Պատմություն, Կառուցվածք
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Խոյ
ԲԾՄ1143 մետր
Բնակչություն198 845 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0461
Պաշտոնական կայքkhoy.ir
Խոյ (քաղաք) (Իրան)##
Խոյ (քաղաք) (Իրան)
Քաղաք Խոյ: Բնակչություն, Պատմություն, Կառուցվածք

Նախկինում Խոյը եղել է Պարսկահայքի գլխավոր քաղաքներից մեկը։ Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք։

Բնակչություն

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 198 845 մարդ, որոնք կազմում էին 59 964 տնտեսություն։ Խոյը Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից հետո։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 34 491 47 648 137 885 148 944 178 708 200 958 198 845

Բնակչության մեծամասնությունը կազմում են իրանական ադրբեջանցիներ, ապրում են նաև քրդեր, պարսիկներ և փոքր թվով հայեր։

Պատմություն

Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։

Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին։

Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791 թ. դեկտեմբերի 27ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։

Հայերը Խոյում

Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առանձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ։ Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—1829 թվականներին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս։

Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն։ Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով։ Կապված էր Վանի և Թավրիզի հետ։

Կառուցվածք

Փռված քաղաք է Խոյը։ XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ։ Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ)։ Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ։ Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը։

Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ։ Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ։

Տնտեսություն

Ներկայումս Խոյը Ռուսաստան և Թուրքիա տանող ավտոճանապարհների հանգույց է, առևտրական կենտրոն։ Այնտեղ գործում է տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գորգերի և բրդյա գործվածքեղենի տնայնագործական արտադրություն, շաքարի գործարան։

Պատմամշակութային կոթողները

Բերդը

Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում։ Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ։ 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828 թ.) նորից վերադարձվել է Իրանին։

Այլ կառույցներ

Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները։ Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը։

Քաղաքից 2–3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ։ Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը։

Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին։ Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր հայ մանուկներ։

Տես նաև

Աղբյուրներ

  • Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 147-149։

Ծանոթագրություններ

Քաղաք Խոյ: Բնակչություն, Պատմություն, Կառուցվածք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյ (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 70 Քաղաք Խոյ: Բնակչություն, Պատմություն, Կառուցվածք 

Tags:

Քաղաք Խոյ ԲնակչությունՔաղաք Խոյ ՊատմությունՔաղաք Խոյ ԿառուցվածքՔաղաք Խոյ ՏնտեսությունՔաղաք Խոյ Պատմամշակութային կոթողներըՔաղաք Խոյ Տես նաևՔաղաք Խոյ ԱղբյուրներՔաղաք Խոյ ԾանոթագրություններՔաղաք Խոյ2016ԱդրբեջաներենԱրևմտյան ԱդրբեջանԻրանԽոյի դաշտԿապուտանԿարմիր (գետ)ՊարսկերենՕսթան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդան Ղուկասյան (Դոգ)ԵրևանԱմբողջ թիվԲարդիՀամբարձում (տոն)Հյուսիսային ԱմերիկաԴավիթ ԱնհաղթԿայծակՍիլվա ԿապուտիկյանՍայաթ-ՆովաԱլբերտ ԱզարյանՇառլ ԱզնավուրԱստղԹանաԱրջերԱկացիաԻտալիաԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայաստանի ձկների ցանկԱտլանտյան օվկիանոսՄիջուկային զենքՀաղպատի վանական համալիրԱվստրալիաԱրման ԾառուկյանԱրգենտինաԴաունի համախտանիշԿառավարում (տնտեսագիտություն)ՆերսիսյանԱմառԵղիշե ՉարենցԱյբուբենԱղբյուր ՍերոբՍևրի պայմանագիրԿենդանակերպի նշաններՎարդան ՄամիկոնյանՀայերենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԳլոբալ տաքացումԶատիկԱծական անունԳոյական անունԹվական անունՀայաստանի տնտեսությունՍինդրիկՄթնոլորտի աղտոտումՍննդային շղթաՀովհաննես ԲաղրամյանԿարմիր կիրակիԱբել ԱբելյանԱկսել ԲակունցԷվոլյուցիաԼեհաստանԵրևանի մետրոպոլիտենԴավիթ ՄուրադյանՀայաստանի անկախության հռչակագիրԴեղաբույսերԱրտավազդ և ԱրտաշեսԱնմոռուկԽաչատուր ԱբովյանԱլեքսանդր ՄակեդոնացիԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Բաթումի պայմանագիրՄիրհավ (պատմվածք)Աղմուկ ականջներումԱրգանդի միոմաՁեռնաշարժությունԿիլիկիայի հայկական թագավորությունՌուսերենԱնմոռուկ (խորհրդանիշ)Ապրիլի 22Արցախի ՀանրապետությունԱրմավիրի մարզԱրյան խումբՀայկ և ԲելԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄակբայՏիգրան Մանսուրյան🡆 More