Խեցգետնանմաններ

Խեցգետնանմաններ
Diastylis rathkei
Diastylis rathkei
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Crustacea
Լատիներեն անվանում
Crustacea

Խեցգետնանմաններ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Խեցգետնանմաններ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 83677NCBI 6657EOL 2598871

Խեցգետնանմաններ (լատին․՝ Crustaceae), հոդվածոտանիների տիպի ջրային կենդանիների դաս։ Մի քանի մմ-ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են։ Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում։ Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ։ Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար։ Տեսողության օրգանները ֆասետային բարդ աչքերն են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում։ Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից։

Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում։ Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով։ Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են։ Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է։ Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի։ Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած։

Բաժանասեռ են՝ առանձին նստակյաց ձևեր հերմաֆրոդիտ են։ Բեղմնավորությունն արտաքին է։ Որոշ խեցգետնանմաններ (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղերը, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ։ Հայտնի է մոտ 20 000 տեսակ։ Ապրում են ծովերում, կազմում պլանկտոնի հիմնական և բենթոսի զգալի մասը, որոշ խեցգետնանմաններ մակաբույծ են։ Սնվում են բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգանական նյութերի մնացորդներով։ Ունեն տնտեսական նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես սննդամթերք։ Խեցգետնանմանների առանձին տեսակներ բազմացնում են ձկնաբուծարաններում՝ մատղաշ ձկներին կերակրելու համար։ Մակաբույծ խեցգետնանմանները մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 49 Խեցգետնանմաններ
ԽեցգետնանմաններՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեցգետնանմաններ» հոդվածին։
ԽեցգետնանմաններՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեցգետնանմաններ» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սոս ՍարգսյանՎարդանանք (պատմավեպ)ՕքեյՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԼեոնիդ ԵնգիբարյանԱլժիրԸնտանի կենդանիներՄթնշաղի անուրջներՄեծ ՀայքՄովսես ԽորենացիԱղերԱրյան շրջանառությունԹոքի քաղցկեղԴվինԱռաքյալներՓոքրիկ իշխանըԿենդանիներԽաչքարՇունՎիտիլիգոՆաիրի ԶարյանԳլխուղեղի ուռուցքԲագրատունիներՄոնղոլական կայսրությունԻմպրեսիոնիզմՆար-ԴոսՃարտարապետությունՄակբայՐաֆֆիԱրտաշեսյանների թագավորությունԱյրին (նորավեպ)Հայկյան տոմարՁվարանի կիստաՈրդանման ելունի բորբոքումԲրուցելոզԱծխածինԱնասնաֆերմաՎոլեյբոլՏոտոԳեյմինգՀայկական գորգՄեքսիկաԴեռահասի հոգեբանությունՏաթևի վանքԼուսինՀաստատուն բաղադրության օրենքՕքսիդՀանրագիտարանՕդնոկլասնիկիԱծական անունՀայկական ազգային հագուստ (տարազ)Դերբայական դարձվածԱրջերԱրյան ճնշումԿանադաՇահեն ՄեղրյանՀավերժության հայկական նշանԱլեքսանդր ՊուշկինՎիլյամ ՍարոյանՄարտիրոս ՍարյանԵրվանդունիների թագավորությունՓավստոս ԲուզանդՌոբերտ ԱբաջյանԱլբերտ ԱյնշտայնՀունաստանԵս և նաԱջանտաԱրգենտինաՆիկոլ ՓաշինյանԴաունի համախտանիշԱշոտ Ա ՄեծՄարսողությունՆախադասությունՍահմանական եղանակՄոնա ԼիզաԱրցախյան շարժումՀամախառն ներքին արդյունքՕվկիանոսԵրազԿիրճ🡆 More