Ժխտական Դերանուն

Ժխտական դերանուն, ցույց է տալիս ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, կամ առարկայի ժխտող հատկանիշ՝ առանց դրանք անվանելու։

  • Օրինակ՝

Տարիներ շարունակ այս քաղաքում ոչինչ չի փոխվում։ Որոշ լեզվաբաններ այս խումբը չեն առանձնացնում դերանունների համակարգում և դրանք համարում են որոշյալ դերանունների ժխտական ձևերը։ Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը (ամեն մեկը)։

Ժխտական դերանունների հոլովում

Ժխտական դերանունները հոլովվում են ի հոլովմամբ, և նախադասության մեջ կարող են հանդես գալ գոյականին և թվականին հատուկ շարահյուսական պաշտոններով՝

  • Օրինակ՝

Ինձ այդ մասին ոչ ոք ոչինչ չասաց (առաջինը ենթակա է, երկրորդը՝ խնդիր)։ Ոչ մեկի ասածը ճիշտ չէր (հատկացուցիչ)։ Ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ ժխտական դերանուններն ունեն միայն եզակի թիվ՝ ոչ ոքի, ոչնչից, ոչ մեկով։

Ոչ մի դերանունը գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։

Ժխտական դերանունները նախադասության մեջ լինում են`

Նրա մասին այլևս ոչ ոք ոչ մի բան չիմացավ։

Նրա արածը այդ տան վրա ոչինչ է։

Ծառերի վրա ոչ մի թռչուն այլևս չի ծլվլում։

Ես ոչ մեկին չեմ մեղադրում։

Ժխտական դերանունների գրությունը

Ոչինչ-ը, գրվում է բաղադրիչները միացած, իսկ մյուս երեքը` ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, գրվում են անջատ։ Ժամանակակից գրական արևելահայերենում, ի տարբերություն արևմտահայերենի, ժխտական կառույցի նախադասությունները կազմվում են կրկնակի ժխտումով՝ և՛ ժխտական դերանունների և՛ բայի ժխտական խոնարհմամբ։

  • Օրինակ՝

Ոչ ոք չէր խոսում այդ մասին։ Նրա այդ ելույթից ոչինչ չստացվեց։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Ժխտական Դերանուն Ժխտական դերանունների հոլովումԺխտական Դերանուն Ժխտական դերանունների գրությունըԺխտական Դերանուն Տես նաևԺխտական Դերանուն ԾանոթագրություններԺխտական ԴերանունԱնձ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դաունի համախտանիշԲարդ նախադասությունՄոնա ԼիզաՎանաձորՆապաստակներՀյուսիսային ԱմերիկաՈզնիներՀայոց ցեղասպանությունՀենրիկ ՍևանՄարտիրոս ՍարյանՄարդու կմախքՇվեյցարիաՊրիզմաՍայաթ-ՆովաԱնահիտՇունՌուսական այբուբենԳյումրիՎարդան Ղուկասյան (Դոգ)Կիլիկիայի հայկական իշխանությունԵրկրի օրԱկսել ԲակունցԵրաժշտությունՍառը պատերազմԷվոլյուցիաՄհեր ՄկրտչյանՍմբատ Ա ՆահատակԾիրանի փողըՆախադասության գլխավոր անդամներՍելեկցիաԲջիջՀայաստանի թռչունների ցանկՑեղասպանությունԱրշիլ ԳորկիԱկնարկ (ժանր)ԷպիլեպսիաԽոր ՎիրապՀայրենիք (հասկացություն)ԿարտոֆիլԼյարդԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Ալմա-Աթայի հռչակագիրՄեղրՍահմիԱրարատի մարզԱրտաշեսյաններՌուսաստանի քաղաքների ցանկՔութեշՎահագն ԽաչատուրյանՍինդրիկՌևմատոիդ արթրիտԻսլամԳերմանիաԼենկթեմուրԱզոտական թթուՎիտամին EԽաչքարՇնչառությունԲուլինգՌուբեն ՍևակՌոբերտ ԱբաջյանՀամաչափությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀակաբիոտիկներՀաստ աղիքների բորբոքումՄաշկաբորբՎեներա (մոլորակ)Մարս (մոլորակ)ՀոմանիշԴուբայՄակբայՀակոբ ՊարոնյանՄուշեղ ԳալշոյանԴատաԼեքսՄարդու առնանդամ🡆 More