Զինվոր

Զինվոր (պահլ․ zenavar — զինված, զինյալ), զինված ուժերի անձնակազմի հիմնական մասը կազմող զինծառայողների կատեգորիա։ Զինվորը կարող է լինել զորակոչիկ կամ կամավոր, ենթասպա կամ սպա։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ զինվորները զինծառայողներ են, որոնք ներգրավված են ցամաքային, ծովային կամ օդային ուժերում, որոնք սովորաբար հայտնի են որպես բանակ, ռազմածովային և ռազմաօդային ուժեր համապատասխանաբար։

Զինվոր
ՀՀ ԶՈՒ օդադեսանտային զորքերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ

Հին Հայաստանում կոչվել են զենուվոր, զինավոր, զինակիր։ Փոխաբերական իմաստով՝ զինվոր կոչվում է որևէ կազմակերպության կամ հասարակական շարժման կարգապահ, նվիրված, կայուն մասնակիցը։

Մշակույթում

Գեղարվեստական ֆիլմեր

  • «Բալլադ զինվորի մասին», 1959 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շարքայինի՝ 1942 թվականին արձակուրդի մեկնելու մասին, որն օգնելով պատահական ճանապարհորդներին, հասցնում է տուն գնալ միայն մի պահ, որպեսզի խոստանա. «Ես կվերադառնամ, մա՛մ»։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1962), ստացել Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես երիտասարդների համար լավագույն ֆիլմ (1960), արժանացել այլ կինոմրցանակների,
  • «Զինվոր Իվան Բրովկինը», 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը պատմում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության մասին,
  • «Զինվորներ», 1956 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» (ռուս․՝ «В окопах Сталинграда») գրքի մոտիվներով,
  • «Զինվորի հայրը», 1964 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմ,
  • «Զինվորն ու փիղը», 1977 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Դմիտրի Կեսայանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում,
  • «Ազատության զինվորներ», գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Օզերովը։

Գեղարվեստական գրականության կերպարներ

  • Զինվոր Շվեյկ, սատիրական կերպար, որ հորինել է չեխ գրող Յարոսլավ Հաշեկը, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի գլխավոր հերոսը։ Շվեյկի արկածների մասին պատմություններից շատերն ունեն ինքնակենսագրական բնույթ։
  • Վասիլի Տյորկին, գրական կերպար, Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» (1941-1945) և «Տյորկինը այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете», 1954) պոեմների գլխավոր հերոս։ Համարձակ, ուրախ, հնարամիտ, երբեք չտրտնջացող զինվորի կերպար։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 694 Զինվոր 
Զինվոր Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվոր» հոդվածին։
Զինվոր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվոր» հոդվածին։

Tags:

Զինվոր ՄշակույթումԶինվոր ՊատկերասրահԶինվոր ԾանոթագրություններԶինվորԶինված ուժեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշոտ Բ ԵրկաթԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎրաստանՔիմիական ռեակցիաներՀովհաննես ԱյվազովսկիՔարային շինանյութերՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)ՀինդուիզմՀնդկաստանԽՍՀՄ փլուզումԱղավնիներԹրոմբոցիտՀենրիկ ՍևանՄարդու պապիլոմավիրուսԲնությունԵրեքնուկՀամանուններԱրտազատական համակարգՔարերի սիմֆոնիաԵրկիրԿոտրվածքԿոնԾիրանԻնգա և Անուշ ԱրշակյաններՎերածնունդԳեղարքունիքի մարզԵրիկամային անբավարարությունԱլեքսանդր ՄակեդոնացիԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Մաշկային հիվանդություններՍերժ ՍարգսյանՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՀայաստանի կուսակցությունների ցանկԱնանիա ՇիրակացիԱնտառՕնիկ ԳասպարյանՍպիտակ ձին (պատմվածք)Կարմիր գիրքԷպոսՄիրիամ ՖարեսԹաթուլ ԿրպեյանՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՀեշտոցային արտադրությունՍտորոգյալՎիլյամ ՍարոյանԱլյումինԲաշ-Ապարանի ճակատամարտՀայերԵրևանի պետական համալսարանՀայաստանի տնտեսությունԲջիջՎահանաձև գեղձի քաղցկեղԱրարատի մարզԱրհեստական բանականությունԴիվերսիֆիկացիաՏուբերկուլոզՀավասարասրուն սեղանԱնուղղակի խնդիրԽոր ՎիրապԿապանԱնսեռ բազմացումՍակավարյունությունԱրցախի ՀանրապետությունՔութեշՍելեկցիաՀաղպատի վանական համալիրԽուստուփՎայոց ձորի մարզԴավիթ ՄուրադյանԿոկորդաբորբԱնահիտ ՊարսամյանԾիածանՍիամանթոՄիակազմ նախադասություններՄետաղՀամախառն ներքին արդյունքՍևրի պայմանագիր🡆 More