Երվանդ Պետրոսյան: հայ բանաստեղծ

Երվանդ (Ֆերդինանդ) Մարկոսի Պետրոսյան (փետրվարի 23, 1940(1940-02-23) - հունիսի 12, 2016(2016-06-12), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Պետրոսյան
Երվանդ Պետրոսյան: Կենսագրություն, Մրցանակներ, Երկեր
Ծնվել է1940 փետրվարի 23
Վախճանվել էհունիսի 11, 2016(2016-06-11) (տարիքը 76)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներ«Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ»
ԿուսակցությունԽՄԿԿ
Երվանդ Պետրոսյան Վիքիդարանում
Երվանդ Պետրոսյան: Կենսագրություն, Մրցանակներ, Երկեր Yervand Petrosyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1940 թվականին փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1977 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Գրքերից են՝ «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» և այլն։

Մրցանակներ

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2010
  • «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերն արժանացել են ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի, 2007
  • «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն արժանացել է «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 1999
  • «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1989

Երկեր

  • «Թե ինչպես գարունը եկավ» HEQIAT.am
  • Ծաղկաձորյան լուսաբաց, Եր., 2013։
  • Շարժասանդուղքի վրա, Եր., 2011։
  • Հազար ու մի հանելուկ։ ՄՀՄ գրատուն, 2011, էջ 64։
  • Ոսկե կռունկներ։ Հեքիաթներ, առասպելներ, զրույցներ։ «Էդիտ պրինտ» հրատարակչություն, 2011, էջ 287։
  • Գրքերի երամ, Եր., 2009։
  • Ամպ ու արև մեր բակում։ (Բանաստեղծություններ)։ Անտարես, 2006, էջ 23։
  • Գայլը, մուկը և մյուսները։ Մանկական բանաստեղծություններ։ Անտարես, 2005, էջ 24։
  • Մրգահանդես։ Բանաստեղծություններ։ Զանգակ-97, 2004, էջ 23։
  • Երգեր մանուկների համար։ Անտարես, 2004, էջ 22։
  • Պապ ու թոռ, Եր., 2003։
  • Գիրք ելից, Եր., 2003։
  • Հեքիաթ մոծակի և փղերի մասին։ Մրջյունիկ թագավորը։ «Նոյան տապան» գրատուն, 2002, էջ 12։
  • Կաթ-կաթ հեքիաթ։ Զանգակ-97, 1999, էջ 38։
  • Հազարան հավք։ Բանաստեղծություններ։ Արևւիկ, 1989, էջ 40։
  • Պատուհան։ «Հայաստան» հրատարակչություն, 1968, էջ 61։

Թարգմանություններ (ռուսերենից և էստոներենից)

Երվանդ Պետրոսյան: Կենսագրություն, Մրցանակներ, Երկեր  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լեելո Տունգալ, Յոթ ծովից այն կողմ, Եր., 2011։
  • Ժամանակակից ռուս մանկագիրները մանուկներին, Եր. 2011։
  • Վլադիմիր Մայակովսկի, Այս գրքույկը (համահեղինակ), Եր., 1983։

Գրականություն

  • Մկրտիչ Մկրտչյան, Հաճելի հանդիպում (Երվանդ Պետրոսյանի «Պատուհան» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Ծանոթագրություններ

Երվանդ Պետրոսյան: Կենսագրություն, Մրցանակներ, Երկեր Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Պետրոսյան» հոդվածին։
Երվանդ Պետրոսյան: Կենսագրություն, Մրցանակներ, Երկեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Պետրոսյան» հոդվածին։

Tags:

Երվանդ Պետրոսյան ԿենսագրությունԵրվանդ Պետրոսյան ՄրցանակներԵրվանդ Պետրոսյան ԵրկերԵրվանդ Պետրոսյան Թարգմանություններ (ռուսերենից և էստոներենից)Երվանդ Պետրոսյան ԳրականությունԵրվանդ Պետրոսյան ԾանոթագրություններԵրվանդ Պետրոսյան1940196619772016ԲանաստեղծԵրևանԼրագրողԽՄԿԿԽՍՀՄ Գրողների միությունՀայՀայաստանՀունիսի 12Փետրվարի 23

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԶատիկԿառլես ՊուչդեմոնՄատենադարանՀունաստանՄերկուրի (մոլորակ)Միքայել ԱլիմյանՀայաստանի քաղաքներըՀայաստանՄովսես ԳորգիսյանՓայծաղԱրաքսԱրիստոտելՆորավանքՀրանտ ՄաթևոսյանՀայերեն հայհոյախոսությունԱղտոտումԼիոնել ՄեսսիԼյարդՎարդան ՄամիկոնյանԱդամ ՍմիթԿիպրոսՀարավաֆրիկյան ՀանրապետությունԵրվանդունիների թագավորությունՑեղասպանությունԲյուրականի աստղադիտարանՀրամայական եղանակՀաղթանակի օրՄաշկաբորբԱրգանդի վզիկի քաղցկեղՍննդային թունավորումներԳուլիվերի ճանապարհորդություններըԱվստրալիաԵրիկամի քրոնիկ հիվանդությունԻնքնաթիռԱրձակՍան Ստեֆանոյի պայմանագիրԱրա Գեղեցիկ և ՇամիրամԿատարԱղիների բորբոքային հիվանդությունՀայաստանի Հանրապետության նախագահՍինդրիկԷպիլեպսիաԱպրիլի 17Ենթաստամոքսային գեղձի բորբոքումԱլբերտ ԱզարյանՍպիտակուցներՀայաստանի գետերի ցանկՀրեաներԹբիլիսիՄրջյուններՇնչառությունԿարմիր գիրքՖոսֆորԳարեգին ՆժդեհԱրյունահոսությունՔիմիական տարրերի ցանկԱրցախյան շարժումՍանահինի վանական համալիրՎասակ Սյունի (մարզպան)Գրիգոր ԶոհրապԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵս և նաԼևոն ԲԱրագածոտնի մարզԽոսքի մասերԸնկերությունԱնդրեյ ԲիտովՄոնթե ՄելքոնյանԱմենայն Հայոց ԿաթողիկոսԳարունԿոռուպցիաԱլերգիաԽաչատուր ԱբովյանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՏիպ 1 շաքարային դիաբետՄայիսի 1 (տոն)Ալեքսանդր ՄակեդոնացիՀայաստանի ազգային հերոս🡆 More