Գրենլանդիա

Գրենլանդիա (գալ.՝ Kalaallit Nunaat, դան․՝ Grønland, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), կղզի-պետություն Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք։ Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով։ Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր։ Մինչև 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։ Բնակչությունը 2013 թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ Մայրաքաղաքը Նուուկն (Գոթհաբ) է։ Բնակչության 90 %-ը կազմում են գրենլանդացիները։

Գրենլանդիա
Grønland (դան.)
Kalaallit Nunaat (գրենլ.)
Գրենլանդիայի դրոշ
Դրոշ
Գրենլանդիայի զինանշան
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Nunarput utoqqarsuanngoravit (գրենլ.)
Գրենլանդիայի դիրքը
Գրենլանդիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նուուկ (Գոդթաբ)
մլն կմ) 64°10′N, 51°44′W
Կառավարում խորհրդարանական ժողովրդավարական սահմանափակ միապետություն
 -  միապետ Ֆրիդրիխ X
 -  գերագույն հանձնակատար Միկաելա Էնգել
 -  վարչապետ Կուուպիկ Կլեյստ
Ինքնավարություն Դանիայի Թագավորության սահմաններում 
 -  Նորվեգական իշխանություն 1261 թվական 
 -  Հետադարձ վերականգնվում 1721 թվական 
 -  Զիջել է Դանիայի 1814 թվական հունվարի 14 
 -  Ամտի վարչական բաժանման կարգավիճակ 1953 թվական հունիսի 5 
 -  ինքնավարություն 1979 թվականի մայիսի 1 
 -  ինքնավարության խորագում 2009 թվական հունիսի 21 
Տարածք
 -  Ընդհանուր 2,166,086 մլն կմ կմ²  (12-րդ)
 -  Ջրային (%) 83.1
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 56,749 
 -  Խտություն 0.027 /կմ² (աշխարհի 241-րդ)
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $2.122.000.000 
 -  Մեկ շնչի հաշվով $37,517 
ՄՆԶԻ (1998) 0.927 (շատ բարձր
Արժույթ Դանիական կրոնա (DKK)
Ժամային գոտի (ՀԿԺ+0 մինչև −4)
Ազգային դոմեն .gl
Հեռախոսային կոդ ++299

Բնակչության շուրջ 90 %-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավարևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալսարանը։ 2009 թվականի հունվարից պետական լեզու է գրենլանդերենը (Էսկիմոսյան լեզու)։

Ափերը ողողում են Գրենլանդական ծովը, Դանիական նեղուցը, Բաֆֆինի ծովը, Լաբրադորի ծովը։

Կլիմա

Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է։ Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -70°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -28° սառնամանիքներ։ Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ։ Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում։ Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել 8-10°-ի։ Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի։ Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով։ Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում ծովը։ Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, Լաբրադորյան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև Նյուֆաունդլենդ (նոր գտնված երկիր) կղզի։ Այսբերգները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում։ Այդպիսի մի սառցասարը 1912 թվականին դարձավ Տիտանիկի նավաբեկության պատճառ։ Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա։ Միայն հարավային և հարավարևմտյան ափերին ամռանն աճում են մամուռներ և քարաքոսեր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը)։

Անվանում

Անվանումը դան․՝ Grønland բառացի նշանակում է «կանաչ երկիր», թեև այդ անունը բոլորովին չի համապատասխանում ցուրտ և անբարեբեր երկրին։

Կղզին առաջին անգամ հայտնաբերել է իսլանդացի նավորդ Գունբյորնը մոտ 875 թվականին, սակայն ափ դուրս չի եկել։ 982 թվականի ամռանը իսլանդացի վիկինգ Էյրիկ Ռաուդին (հայտնի է նաև Էյրիկ Շիկահեր և Էյրիկ Տորվադսոն անուններով) առաջին անգամ հետազոտել է այդ կղզու հարավարևմտյան ափի մի հատված, որն այդ ժամանակ ծածկված է եղել կանաչ բուսականությանբ, և կղզին անվանել է «Կանաչ երկիր»։ Գրենլանդիա կղզին ուսումնասիրել է նաև նորվեգացի Ֆ. Նանսենը։ Նա կազմակերպում է փոքրիկ՝ հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր՝ արևելքից արևմուտք։ Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին։ Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ՝ դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ :

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրենլանդիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենլանդիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 209 Գրենլանդիա 

Tags:

Գրենլանդիա ԿլիմաԳրենլանդիա ԱնվանումԳրենլանդիա ԾանոթագրություններԳրենլանդիա Արտաքին հղումներԳրենլանդիա2013Ատլանտյան օվկիանոսԳալիսերենԴանիաԴանիերենՀյուսիսային ԱմերիկաՀյուսիսային Սառուցյալ օվկիանոսՄայրաքաղաքՆորվեգիաՆուուկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկրների հեռախոսային կոդերի ցանկՇաքիի ջրվեժՎարդան ՄամիկոնյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրծիվներԵվրասիաԹուրքմենչայի պայմանագիրԴիվերսիֆիկացիաԵգիպտոսՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիաՎիտամին CՄուտացիաՍինուսիտՌուսաստանԱրշակ ԲԱղերԼևոն ՄութաֆյանՀովհաննես ՔաջազնունիՆեմեսիս գործողությունԱզատի ջրամբարՄիքայել ՆալբանդյանՀովհաննես ԲաղրամյանԿալցիումի օքսիդՋաննի ՌոդարիՄուսա լեռան քառասուն օրըՏաթևի վանքՆիկոլ ՓաշինյանՕրենքով գողՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրագածոտնի մարզ44-օրյա պատերազմԱրգանդՔութեշՍառը պատերազմՎիլյամ ՍարոյանԱրարատՕձերՊրիզմաԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍաղմոսավանքՏնտեսագիտությունՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայաստանի քաղաքներըՄաշկային հիվանդություններԵվրոպայի դրոշներՆախադաշտանային համախտանիշՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրշակունիների թագավորությունՇաղկապՍպիտակավոր վանքԳլխուղեղի բորբոքումՀերպեսԽատուտիկ սովորականՁկներՀրանտ ՄաթևոսյանՎլադիմիր ԼենինԱստվածաշունչՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունԿիստաՀոլոքոստՀակոբ ՊարոնյանԱրգանդի միոմաԱպրիլի 24Արմավիր1915ՐաֆֆիՀայաստանի առաջին հանրապետությունՍտեփանավանի դենդրոպարկՆախադասությունՍևանավանքԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳրիգոր ՆարեկացիՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)Ներարգանդային պարույրՀովհաննես Ադամյան🡆 More