Գլոբալ Տաքացում

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում։ Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած ջերմության հավաքման գործում օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացումը նշելու համար։

Գլոբալ Տաքացում
Ջերմաստիճանների գրաֆիկը ՆԱՍԱ-յի տվյալների հիման վրա
Գլոբալ Տաքացում
Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանները ( HadCRUT3-ի տվյալների հավաքածու)

20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդն ավելացել է 1980 թվականից հետո։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակն ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում՝ սկսած 1850 թվականից։

Գլոբալ տաքացման պատճառների գիտական պարզաբանումը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի։ ԿՓՓՄԽ-ի (2007) Չորրորդ գնահատման զեկույցում 90 % հավանականությունով հաստատվեց այն, որ մարդկային գործոնով պայմանավորված ջերմաստիճանի փոփոխության մեծ մասը ջերմոցային գազերի խտության մեծացումն է։ 2010 թվականին այդ պնդումը հաստատվել է հիմնական արդյունաբերական երկրների գիտությունների ակադեմիաների կողմից։ ԿՓՓՄԽ-ի (2013) հինգերորդ զեկույցում որոշակիացվել է այդ գնահատականը՝

Գլոբալ Տաքացում Հաստատվեց մարդու ազդեցությունը մթնոլորտի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման, ջրաբանական ցիկլի գլոբալ փոփոխության, սառույցի և ձյան քանակության քչացման, ծովի միջին մակարդակի գլոբալ բարձրացման և որոշ էքստրեմալ կլիմայական երևույթների վրա... Մարդու ազդեցության վկայությունները ավելի ազդեցիկ դարձան Չորրորդ գնահատու զեկուցումից հետո։ Չափազանց հավանական է, որ մարդու ազդեցությունը տաքացման հիմնական պատճառն է դիտված ХХ դարից… Գլոբալ Տաքացում

Ջերմաստիճանի հնարավոր աճի հավանական մեծությունը, 21-րդ դարի ընթացքում, կլիմայական մոդելների հիման վրա կկազմի 1,1-2,9 °C մինիմալ էմիսիայի սցենարի, և 2,4-6,4 °C մաքսիմալ էմիսիայի սցենարի համար։ Գնահատականների ցրումը որոշվում է կլիմայի զգայունության, ջերմոցային գազերի խտության փոփոխման հետ ընդունված մոդելների ցուցանիշերին համապատասխան։

Կլիմայի փոփոխությունները և նրա հետևանքները աշխարհի տարբեր տարածաշրջաններում տարբեր կլինեն։

Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։

Տաքացումը ամենից ուժեղ արտահայտվում է Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում աճել է -10-ից -5 աստիճան 1970-ից մինչ 2002 թվականը արկտիկական սառցադաշտերի մակերեսը փոքրացել է 25%-ով, իսկ հաստությունը փոքրացել է 1,3 մետրով։

Տաքացումը բերում է նաև հետևյալ հետևանքներին՝ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախության մեծացմանը, ներառյալ տապի ալիքները, հեղեղների և երաշտների, օվկիանոսի թթվեցմանը, ջերմաստիճանային ռեժիմի խախտմամբ կենսաբանական տեսակների ոչնչացմանը։ Մարդկության համար կարևոր հետևանք է նաև սննդային ապահովության անվտանգությունը՝ բերքատվության վրա բացասական ազդեցության պատճառով (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում) և մարդկանց բնակության վայրերի կորուստը՝ ծովի մակարդակի բարձրաման պատճառով։ Մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը հանգեցնում է օվկիանոսի թթվեցմանը։

Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ, ինչպիսին Վեներայի վրա է։

Գլոբալ տաքացման հակազդեցության քաղաքականությունը ներառում է նրա մեղմացումը ջերմոցային գազերի կրճատման հաշվին, ինչպես նաև նրա ազդեցության հետ համակերպմանը։ Ապագայում, որոշների կարծիքով, հնարավոր է կլինի երկրաբանական նախագծում։ Երկրների ճնշող մեծամասնությունը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանային կոնվենցիային։ Կոնվենցիայի մասնակիցները միջազգային բանակցություններում մշակում են մեղմացման և համակերպման սահմաններ։ Նպատակ ունենալով գլոբալ տաքացումը 2,0 °C-ով սահմանափակել, համաձայնել են էմիսիայի խորը կրճատման անհրաժեշտության հետ։

Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, 2011 թվականին հրատարակված զեկուցումների և Միջազգային էներգետիկ ընկերության, 21-րդ դարում 2,0 °C-ով տաքացումը սահմանափակելու նպատակով էմիսիայի կրճատման համար արված ջանքերը, ոչ ադեկվատ էին։

2000-2010 թվականներին ջերմոցային գազերի էմիսիան աճեց յուրաքանչյուր տարում 2,2%-ով։ 1970-2000 թվականներին աճը կազմեց տարում 1,3%։

Կլիմայական համակարգի ինտենսիվության տեսակետից, անգամ մարդածին ազդեցության ավարտից հետո էլ տաքացմումը ևս 0,6 °С-ով անխուսափելի է։

Ջերմաստիճանի փոփոխություններ

1906-2005-ական թվականներին օդի մակերևույթային միջին ջերաստիճանը աճել է 0,74±0,18 °C-ով։ Տաքացման տեմպերը այդ փուլի երկրորդ կեսում համարյա երկու անգամ ավելի են, քան ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում։ Քաղաքային տեմպի էֆեկտը համարյա աննշան դեր է կատարել այդ պրոցեսում, կազմելով մոտավորապես 0,002 °C սկսած 1900 թվականից։

Համաձայն արբանյակային չափումների տվյալների, ներքին տրոպոսֆերայի ջերմաստիճանը սկսած 1979 թվականից աճել է տասնամյակում 0,13-0,22 °C տեմպով։ Գնահատման խաչաձև մեթոդները ցույց են տալիս, որ մինչ 1850 թվականը մեկ կամ երկու հազարամյակի ընթացքում ջեմաստիճանը մնացել է համարյա կայուն, ռեգիոնալ ֆլուկտուացիաներով, այնպիսին ինչպիսիք են Միջնադարյան ջերմային դարաշրջանը կամ Փոքր սառցադաշտային դարաշրջանը։

Տաքացումը, որը առաջանում է օդի ջերմաստիճանի անմիջական չափումներով, համաձայնեցվում են դիտումների լայն սպեկտրով, որոնք կատարվում են իրարից անկախ տարբեր հետազոտական խմբերի կողմից։ Այդպիսի դիտումների օրինակ կարող է լինել ծովի մակարդակի բարձրացումը (ջրի տաքացման ժամանակ թերմիկ աժով պայմանավորված), սառցադաշտերի հալումը, օվկիանոսի ջերմակլանման աճը, խոնավության աճը, գարնան վաղ սկսվելը։ Այդպիսի պատահական համընկնումների հավանականությունը համարյա հավասար է զրոյի։

Երկիրը գտնվում է Արեգակից ստացված դիսբալանսի և տիեզերքին տված էներգիայի վիճակում սկսած 1970-ական թվականներից։ Ավելցուկային էներգիայի ավելի քան 90%-ը կլանվում է օվկիանոսի կողմից, մնացած բաժինը գնում է մթնոլորտի ցամաքի մակերևույթի տաքացման վրա, ընդ որում մթնոլորտին բաժին է հասնում մոտավորապես 1%-ը։

Մի քանի տասնամյակների մասշտաբում մթնոլորտի տաքացումը համեմատաբար կայուն է, քան տասնամյակի կարգի մասշտաբում, 10 կամ 15 տարին հաճախ ցույց են տալիս տաքացման ավելի թույլ կամ ավելի ուժեղ տենդենցներ։ Այդպիսի համեմատաբար կարճաժամկետ տատանումները սահմանվում են տաքացման երկարաժամկետ տրենդով և կարող են ժամանակավոր ծածկել այն։ Մթնոլորտային ջերմաստիճանի հարաբերական կայունությունը 2002-2009-ական թվականներին, որը շատ ԶԼՄ-ներ և որոշ գիտնականներ անվանել են «ընդմիջում» կամ գլոբալ տաքացման «դադար», հանդիսանում է այդպիսի էպիզոդի օրինակ։ Չնայած մթնոլորտի մերձմակերևույթային ջերմաստիճանի աճի տեմպերը նվազել են այդ ընթացքում, օվկիանոսը շարունակել է կուտակել ջերմություն, ընդ որում ավելի մեծ խորությունների վրա, քան առաջ։

Դիտումների ընթացում ամենաշոգ տարին, սկսած 19-րդ դարի վերջից, համարվում է 2015 թվականը, երբ միջին ջերմաստիճանները 0,13 աստիճանով գերազանցում էին 2014 թվականի անցած ռեկորդային համանման ցուցանիշները։ Դրան հաջորդում են 1998, 2005 և 2010 թվականները, որոնց միջև տարբերությունները վիճակագրորեն աննշան են։ Ինչպես նշված է 2014 թվականը Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության (ՀՄԿ), 13-ը 14 ամենաջերմ տարիներից մետերոլոգիական դիտումների պատմության ընթացքում արդեն ներկայիս XXI հարյուրամյակում, 2000-ական տասնամյակներում դարձել է ամենատաքը։

1986-2013 թվականների ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի ավելի շոգ էր քան 1961-1990 ժամանակաշրջանի տարիները։ 1998 թվականի ջերմաստիճանի վրա ներգործություն ունեցավ հարյուրամյակի ընթացքում ուժեղ Էլ Նինյու երևույթը։

Երկրագնդի տարբեր շրջանների ջերմաստիճանը փոփոխվում է տարբեր կերպ։ Սկսած 1979 թվականից ցամաքի վրա ջերմաստիճանը երկու անգամ ավելի արագ է աճում քան օվկիանոսի վրա։

Օվկիանոսի վրայի օդի ջերմաստիճանը դանդաղ է աճում մեծ ջերմունակության և գոլորշիացման վրա ծախսվող էներգիայի պատճառով։ Օվկիանոսում ջերմության դանդաղ տեղաշարժման հետևանքով հյուսիսային կիսագունդը ավելի արագ է տաքանում, քան հարավայինը, ինչպես նաև իր ներդրումն է ունենում բևեռային գոտիների ալբեդոյի տարբերությունը։ Արկտիկայում տաքացման տեմպերը երկու անգամ ավել են միջերկրականներից, ընդ որում այնտեղ ջերմաստիճանը տարբերվում է խիստ փոփոխականությամբ։ Չնայած Հյուսիսային կիսագնդում ջերմոցային գազերի էմիսիան շատ ավելի բարձր է, քան Հարավայինում, սակայն տաքցման պատճառը դրանում չէ, քանի որ հիմնական ջերմոցային գազերի կյանքի տևողությունը թույլ է տալիս նրանց էֆեկտիվորեն տեղաշարժվել մթնոլորտում։

Օվկիանոսների թերմիկ իներցիան և կլիմայական համակարգի այլ տարրերի դանդաղ ռեակցիան ցույց են տալիս, որ կլիմային, հավասարակշռված վիճակի հասնելու համար, անհրաժեշտ են հարյուրամյակներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթնոլորտում ջերմոցային գազերը 2000 թվականին կկարգավորվեն, որից հետո տեղի կունենա 0,5 °C-ով հետագա տաքացումը։

Տաքացման պատճառներ (արտաքին ազդեցություններ)

Գլոբալ Տաքացում 
2005 թվականի գլոբալ միջին ռադիացիոն փոխազդեցությունը (լավագույն գնահատականները և դիապազոնները անորոշության 5-95%-ով) СО2, CH4, N2O և այլ կարևոր նյութերի ու մեխանիզմների համար 1750 թվականի հետ համեմատած МГЭИК-ի Չորրորդ զեկույցի հիման վրա

Եղանակային համակարգը համագործակցում է արտաքին ազդեցությունների փոփոխությունների հետ (անգլ․ external forcings), որոնք ընդունակ են կլիման «տեղաշարժել» տաքացման կամ սառեցման կողմը։ Այդպիսի ազդեցության օրինակներ կարող են լինել մթնոլորտի գազային բաղադրության փոփոխությունը (ջերմոցային գազերի կոնցենտրացիայի փոփոխությունը), Արեգակի լուսատվության տարատեսականությունը, հրաբխային ժայթքումները, Արեգակի շուրջ Երկրի ուղեծրային պտտման փոփոխությունները։ Ուղեծրային ցիկլերը իրենցից ներկայացնում են տասնյակ հազարավոր տարիների կտրվածքով դանդաղ տարատեսականություններ, ներկա ժամանակ նրանք գտնվում են սառեցման տրենդում, որը կարող է հեռավոր հեռանկարում բերել նոր սառցադաշտային դարաշրջանի, եթե դրան չհակազդի մարդածին ազդեցության շիկացած էֆեկտը։

Ջերմոցային գազերի արտանետում

Գոյություն ունի գիտական կոնսենսիուս, որ հերթական գլոբալ տաքացումները բարձր հավանականությամբ բացատրվում են մարդկային գործոնով և ի հայտ են գալիս Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի մարդածին կոնցենտրացիայի աճով, և որպես հետևանք, ջերմոցային էֆեկտիի բարձրացումով։ Երկիրը իր վրա ընկնող արեգակնային տեսանելի լույսը փոխակերպում է ենթակարմիր ճառագայթման, որը դուրս է գալիս դեպի տիեզերք։ Ջերմոցային գազերը դժվարեցնում են այդ պրոցեսը, մասնակիորեն կլանելով ենթակարմիր ճառագայթումը և պահելով տիեզերք գնացող էներգիան մթնոլորտում։ Մթնոլորտիում ջերմոցային գազեր ավելացնելով, մարդկությունը ավելի շատ է ավելացնում ենթակարմիր ճառագայթման կլանումը մթնոլորտի կողմից, որը բերում է Երկրի ջերմաստիճանի բարձրացմանը։

Ջերմոցայն էֆեկտը հայտնաբերվել է Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիեի կողմից 1824 թվականին և առաջին անգամ որակապես ուսումնասիրվել է Սվանտե Ավգուստ Արենիուսը 1896 թվականին։

Երկրի վրա հիմնական ջերմոցային գազեր հանդիսանում են՝ ջրային գոլորշին (պատասխանատու է ջերմոցային էֆեկտի 36-70%-ի համար, առանց ամպերը հաշվի առնելու), ածխաթթու գազը (CO2) (9-26%), մեթանը (CH4) (4-9%) և օզօնը ոտը (3-7%)։ Ազոտը (N2), թթվածինը (O2) և ցանկացած այլ գազեր, որոնց մոլեկուլները ունեն էլեկտրական պոտենցիալի խիստ համաչափ բաշխվածություն, թափանցիկ են ենթակարմիր ճառագայթման համար և ջերմոցային էֆեկտի համար ոչ մի նշանակություն չունեն։ Ջրային գոլորշու յուրահատկություններից է խտացման հատկությունը և նրա կոնցենտրացիայի կախվածությումը մթնոլորտում օդի ջերմաստիճանից, որը նրան տալիս է դրական հետադարձ կապի հատկություն եղանակային համակարգում։ CO2-ի և CH4-ի մթնոլորտային կոնցենտրացիանները աճել են համապատասխանաբար 31% և 149% համեմատած 18-րդ դարի արդյունաբերական հեղափոխության սկզբի հետ։ Համաձայն առանձին հետազոտությունների, կոնցենտրացիայի այդպիսի մակարդակները հասանելի են առաջին անգամ վերջին 650 հազար տարվա ընթացքում, որի համար ստացվել են հավաստի տվյալներ բևեռային սառույցի նմուշներից։

Ջերմոցային գազերի մոտավորապես կեսը, որոնք ստացվել են մարդկության տնտեսական գործունեության արդյունքում, մնում են մթնոլորտում։ Ածխաթթու գազի ամբողջ մարդածին արտանետումների մոտ երեք քառորդը վերջին քսան տարվա ընթացքում, դարձել են նավթի, բնական գազի և քարածխի այրման և արդյունահանման հետևանք, ընդ որում ածխաթթվի մարդածին արտանետումների համարյա կեսը կապվում է ցամաքային բուսականությամբ և օվկիանոսի հետ։ CO2-ի մնացած արտանետումների մեծ մասը կապված է լանդշաֆտի փոփոխությունների հետ, առաջին հերթին անտառների հատմամբ, սակայն ցամաքային բուսականության ածխաթթու գազի արագությունը գերազանցում է անտառների մարդածին հատման հետևանքի տեղեկությանը։ ՄԱԿ-ի ԿՓԷՄԽ-ի տվյալներով, CO2-ի ընդհանուր մարդածին արտանետումների մոտ երրորդը հանդիսանում է անտառազրկման արդյունք։ Ամբողջ ջերմոցային գազերի մեկ քառորդը առաջանում է գյուղատնտեսական գործունեությունից։

    Ածխաթթու գազի արտանետման ծավալներն աշխարհում, 2000-2021


Պինդ աէրոզոլային մասնիկներ և մուր

Գլոբալ Տաքացում 
Աէրոզոլային մասնիկների ռադիացիոն փոխազդեցության փոփոխությունները մթնոլորտում և ձյան ու սառույցի վրա։ Անկախ կոմպոնենտների դերում ցույց է տված (black carbon) մուրը, ձյան վրայի մուրը, օրգանական ածխածնը (ՕԱ), երկրորդական օրգանական աէրոզոլները (ԵՕԱ), նիտրատները և սուլֆատնեըր։ Օգտագործվել են МГЭИК-ի Հինգերորդ գնահատիչ զեկույցի առաջին աշխատանքային խմբի նյութերի տվյալները տված Shindell et al 2013c և Lee et al։ 2013-ը GISS-E2 մոդելի և OsloCTM2.արդյունքների հետ համապատասխանեցված

Որպես մինիմում 1960-ականների սկզբից, և ծայրահեղ դեպքում, մինչ 1990 թվականը դիտվել են Երկրի մակերևույթին հասնող արեգակնային լույսի աստիճանաբար կրճատում։ Այդ երևույթը անվանում են գլոբալ խավարում Նրա գլխավոր պատճառը հանդիսանում են հրաբխային ժայթքումներից և արդյունաբերական գործունեությունից մթնոլորտ ընկած փոշու մասնիկները։ Այդպիսի մասնիկների առկայությունը մթնոլորտում ստեղծում է սառեցնող էֆեկտ, որը առաջանում է նրանց կողմից արեգակնային լույսի անդրադարձման շնորհիվ։ CO2-ն՝ բնածո վառելիքի այրման կողմնակի արտադրանքը և աէրոզոլը երկար տարիներ մասնակիորեն փոխարինում էին իրար, քչացնելով տաքացման էֆեկտը այդ ընթացքում։ Աէրոզոլային մասնիկների ռադիացիոն ազդեցությունը կախված է նրանց խտությունից։ Մասնիկների արտանետման կրճատման խտացման փոքրացումը կանխորոշվում է մթնոլորտում նրանց կյանքի տևողությամբ (մեկ շաբաթվա կարգի)։ Մթնոլորտում ածխաթթու գազը ունի հարյուրամյակների հասնող կյանքի տևողություն, այսպիսով, աէրոզոլերի խտության փոփոխությունը, առաջացած CO2-ով, ունակ է տաքացմանը տալ լոկ ժամանակավոր ընդմիջում։ Ածխածնի (մուր) մանրացիր մասնկները, ջերմաստիճանի վրա, իրենց ազդեցությամբ զիջում են միայն CO2-ին։ Նրանց փոխազդեցությունը կախված է նրանից, թե գտնվում են արդյոք նրանք մթնոլորտում կամ ցամաքի մակերևույթին։ Մթնոլորտում նրանք կլանում են արեգակնային ռադիացիան, տաքացնելով օդն ու սառեցնելով մակերևույթը։ Մրի բարձր խտությամբ մեկուսացված շրջաններում, օրինակ, Հնդկաստանի գյուղական շրջաններում, տաքացման համարյա 50%-ը երկրի մակերևույթին քողարկվում է մրե ամպերով։ Մակերևույթին թափվելու դեպքում, հիմնականում Արկտիկայի սառցադաշտերի կամ ձյան վրա, մրի մասնիկները առաջացնում են մակերևույթի ջերմացում նրա ալբեդոյի իջեցման պատճառով։

Արեգակնային էներգիայի ցրման և կլանման անմիջական փոխազդեցությունից բացի, աէորոզոլային մասնիկները ծառայում են որպես խոնավության խտացման կենտրոններ, նպաստելով մեծաքանակ մանրացիր կաթիլներից ամպերի ձևավորմանը։ Այսպիսի ամպերը ավելի ուժեղ են անդրադարձնում արեգակի լույսը, քան թե ավելի մեծ կաթիլներից կազմված ամպերը։

Աէրոզոլային մասնիկների այս դերը ամենից ուժեղ արտահայտվում է ծովի վրայի ամպերի վրա։ Աէրոզոլերի խաչաձև էֆեկտները իրենցից ներկայացնում են, տարբեր տեսակի ռադիացիոն փոխազդեցությունների գնահատման գործում, ամենամեծլ աղբյուրը։ Աէրոզոլային մասնիկների ազդեցությունը աշխարհագրորեն անհավասարաչափ է, այն ավելի լավ արտահայտված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, հատկապես Ասիայում։

Արեգակնային ակտիվության փոփոխություն

Արեգակի լուսատվությունը և նրա սպեկտրը փոփոխվում են մի քանի տարուց մինչև հազարամյակներ տևող ժամանակային ինտերվալով։ Այդ փոփոխություններն ունեն պարբերական բաղադրիչներ, որոնցից առավել արտահայտվածը հանդիսանում է 11-ամյա արեգակնային ակտիվության ցիկլը (Շվաբեյի ցիկլ)։ Փոփոխություններն իրենց մեջ ներառում են անպարբերական տատանումներ։ Վերջին տասնամյակներում (1978 թվականից սկսած) արեգակնային ակտիվությունը չափվում է արբանյակների միջոցով, ավելի վաղ ժամանակաշրջանների համար այն հաշվարկվում էր կողմնակի ինդիկատորների օգտագործմամբ։ Արեգակնային ռադիացիայի փոփոխությունները այլ բազմաթիվ գործոնների հետ մեկտեղ, ազդեցություն ունի Երկրի կլիմայի վրա։

Արեգակնային ընդհանուր ռադիացիայում փոփոխությունները չափազանց փոքր են այնպիսի տեխնոլոգիաներով չափումների համար, որոնք հասանելի էին մինչ արբանյակային դարաշրջանը։ Արեգակի ընդհանուր լուսատվությունը վերջին երեք 11-ամյա արեգակնային ակտիվության ցիկլերի ընթացքում փոփոխվել է մոտավորապես 0,1% ամպլիտուդով, կամ մոտավորապես 1,3 Վտ/մ2-ով, ուղիղ չափումների ժամանակ տեղի է ունենում աննշան բացասական տրենդ։ Երկրի մթնոլորտի վերին սահմանից դուրս ստացվող Արեգակնային էներգիայի քանակությունը, միջինում կազմում է 1366 Վտ/մ2։ Լուսատվության ուղիղ փոփոխությունները ավելի վաղ ժամանակաշրջանի համար գոյություն չունեն, որի համար կողմնակի ինդիկատորների մասին հրատարակությունները գիտական գրականության մեջ նկատելիորեն տարբերվում են։ Հիմնականում գերակշռում է այն կարծիքը, որ Երկիր հասնող արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը, վերջին 2000 տարիների ընթացքում մնացել է համեմատաբար կայուն, ընդամենը 0,1-0,2% փոփոխություններով։ Արեգակի լուսատվության փոփոխությունները հրաբխային գործունեության հետ, ենթադրվում է, նպաստել են անցյալում կլիմայի փոփոխությանը, օրինակ, ինչպես Մաունդերովյան մինիմումի ժամանակ։ Վերջին տասնամյակներում նրանց ազդեցությունը իրենց մեծությամբ էլ հենց ուղղված են ցրտեցման կողմը։ ԿՓՓՄԽ-ի հինգերորոդ զեկույցը գնահատում է Արեգակի ազդեցությունը կլիմայի վրա սկսած 1986 թվականից մինչ 2008 թվականը −0,04 Վտ/մ2 մեծությամբ։

Ներկայիս տաքացման հնարավոր պատճառներից Արեգակի դեմ այլ փաստարկ է հանդիսանում մթնոլորտում ջերմաստիճանային փոփոխությունների բաշխումը։ Դիտումներն ու մոդելները ցույց են տալիս, որ ջերմոցային էֆեկտի մեծացման արդյունքում տաքացումը բերում է մթնոլորտի ներքին շերտերի (տրոպոսֆերայի) շիկացմանը և միաժամանակ վերին շերտերի (ստատոսֆերայի) սառեցմանը։ Եթե տաքացումը լիներ առանց Արեգակի ազդեցության, ապա ջերմաստիճանի բարձրացումը կդիտվեր և տրոպոսֆերայում, և ստատոսֆերայում։

Կլիմայի զգայունություն և հետադարձ կապեր

Կլիմայական համակարգը ներառում է իր մեջ հետադարձ կապերի շարք, որոնք փոխում են արտաքին ազդակների նկատմամաբ համակարգի ռեակցիան։ Դրական հետադարձ կապերը ուժեղացնում են կլիմայական համակարգի արձագանքը ելքային ազդեցությունների հանդեպ, իսկ բացասականները՝ թուլացնում

Հետադարձ կապերին են վերաբերում՝ մթնոլորտի ջուրը (ջրային գոլորշու ջերմոցային հատկություների շնորհիվ օդի ջերմացման ժամանակ խոնավության աճը նպաստում է հավելյալ տաքացմանը), ալբեդոյի փոփոխությունը (մոլորակի վրայի սառույցի և ձյան մակերեսը փոքրանում է տաքացման հետ մեկտեղ, որը բերում է արեգակնային էներգիայի կլանման աճին և, հետևաբար հավելյալ տաքացմանը), ամպային ծածկույթի փոփոխությոնը (կարող են ազդել ինչպես տաքացման, այնպես էլ սառեցման վրա), ածխաթթվային ցիկլի փոփոխությունը (օրինակ, բնահողից CO2-ի անջատումը) ՀԻմնական բացասական հետադարձ կապ է հանդիսանում Երկրի մակերևույթից, նրա ջերմացման հետ մեկտեղ, ենթակարմիր ճառագայթման աճը դեպի տիեզերք Ստեֆան-Բոլցմանի օրենքի համաձայն ջերմաստիճանի կրկնապատկումը բերում է մակերևույթից էներգիայի 16 անգամ ավել ճառագայթմանը։ Հետադարձ կապերը հանդիսանում են կլիմայական համակարգի ջերմոցային գազերի խտության աճի ձգայունության որոշման գլխավոր գործոններից։ Մեծ ձգայունությունը նշանակում է (այլ կողմնակի հավասար պայմաններում) ջերմոցային գազերի տրված մակարդակի ազդեցությամբ ավելի տաքացում։ Որոշ հետադարձ կապերի մեծության անորոշությունները (մասնավորապես ամպերի և ածխաթթվային ցիկլի) այն բանի գլխավոր պատճառն են, որ կլիմայի մոդելները ունակ են կանխագուշակել տաքացման մեծությունների սոսկ հնարավոր դիապազոնները, և ոչ թե էմիսիայի տրված սցենարի համար նրանց ճշգրիտ մեծությունները։

ԿՓՓՄԽ-ի կանխագուշակումները արնդրադարձնում են էմիսիայի ընտրված սցենարների «հավանաբար» եզրով ընդգրկված հնարավոր նշանակությունների դիպազոնը (փորձագետների կարծիքի հավանականության ավելի քան 66%-ը)։

Հետևանքներ

Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանն զուգընթաց՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը ևս բերում է մթնոլորտային տեղումների քանակի և բաշխման փոփոխությունների։ Արդյունքում կարող են տեղի ունենալ այնպիսի բնական կատակլիզմներ, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները և այլք։ Ամենայն հավանականությամբ տաքացումը կարող է բարձրացնել այդպիսի երևույթների հաճախության մասշտաբը։ Քանի որ համակարգ «ներմուծվուծ է» ավելի շատ էներգիա, մթնոլորտը իրեն ավելի բուռն կերպով է պահում։

Կլիմայի գլոբալ տաքացումը չի սահմանափակվում միայն ջերմաստիճանի բարձրացմամբ։ Տեղի է ունենում նաև օվկիանոսների աղային խտության փոփոխություն, օդի խոնավության բարձրացում, անձևային տեղումների բնույթի փոփոխություն և արկտիկական սառույցի հալում մետավորապես 600 հազար կմ² արագությամբ՝ տասնամյակի ընթացքում։ Մթնոլորտը դառնում է ավելի խոնավ, բարձր և ցածր աշխարհագրական լայնություններում գալիս են ավելի շատ անձրևներ, և քիչ՝ արևադարձային և մերձարևադարձային ռեգիոններում։

Մթնոլորտում ածխաթթու գազի քանակության մեծացումը թթվեցնում է օվկիանոսը։ Միջին և բարձր լայնություններում գյուղմթերքների արտադրողականությունը տեղական ջերմաստիճանի 1 - 3 °C-ով բարձրացման դեպքում, որոշակիորեն աճում է, հետագա տաքացումը որոշ ռեգիոններում բերում է արտադրանքի իջեցմանը։ Ցացր լայնություններում (հիմնականում երաշտային և արևադարձային վայրերում) գյուղտնտեսությունը խիստ խոցելի է, նույնիսկ տեղական ջերմաստիճանի ոչ շատ մեծ բարձրացումը՝ (1 - 2 °C) մեծացնում է սովի վտանգը։ Գյուղտնտեսական արտադրանքի պոտենցիալը գլոբալ մասշտաբով աճում է տեղական միջին ջերամստիճանի մինչև 1 - 3 °C-ով մեծացման դեպքում, նվազելով նրա հետագա ցածրացման ժամանակ։

Կլիմայի տաքացումը կարող է հանգեցնել բիոլոգիական տեսակների արեալների (տարածման տերիտորիա) խառնմանը բևեռային զոնաներին և մեծացնել ափամերձ զոնաների և կղզիների բնակիչ՝ քչաքանակ տեսակների ոչնչացման հավանականությունը, որոնց գոյությունը ներկա պահիս գտնվում է վտանգի տակ։ Կլիմայի փոփոխության և էկոհամակարգերի փոխադարձ ազեցությունը առայժմ վատ է ուսումնասիրված։ Մնում է անհասկանալի՝ ուժեղանում, թե թուլանում են գլոբալ տաքացման էֆեկտները բնական մեխանիզմների գործունեության արդյունքում։ Օրինակ, ածխածնի դիօքսիդի կոնցենտրացիայի աճը բերում է բույսերի ենթակարմիր լուսասինթեզին, որը խոչընդոտում է նրա կոնցենտրացիայի հետագա աճը։ Այլ տեսանկյունից, հանքային տարրերի անբավարարությունը և հիմնականում կլիմայի չորայնությունը ցածրացնում են ածխաթթու գազի վերամշակումը։

ԿՓՓՄԽ-ի կանխատեսում

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի աշխատանքային զեկույցում (Շանհայ, 2001 թիվ) բերված է XXI դարում կլիմայի փոփոխության յոթ մոդելները։ Զեկույցում արված հիմնական եզրակացությունները՝ գլոբալ տաքացման շարունակություններն են, որոնք ուղեկցվում են

  • ջերմոցային գազերի էմիսիայի մեծացմամբ (չնայած համաձայն մի քանի սցենարների դարեվերջում, արդյունաբերական թափոնների վրայի արգելքների գործունեության արդյունքում, հնարավոր են ջերմոցային գազերի անկում);
  • մակերևույթային օդի ջերմաստիճանի աճով ( XXI դարի վերջում հնարավոր է մակերևույթային ջերմաստիճանի աճ 6 °C-ով երկրագնդի առանձին մասերում);
  • օվկիանոսի մակարդակի բարձրացումով (միջինում 0,5 մ հարյուրամյակի ընթացքում)

Եղանակային գործոնների առավել հավանական փոփոխություններին են վերաբերում

  • տեղումների առավել ինտենսիվությունը;
  • ավելի բարձր մաքսիմալ ջերմաստիճանները, Երկրագնդի համարյա բոլոր ռեգիոններում շոգ օրերի քանակի մեծացմամբ և սառնամանիքային օրերի քանակի նվազմամբ; ընդ որում մայրցամաքային շրջանների մեծամասնությունում ջերմության ալիքները ավելի հաճախակի կդառնան;
  • ջերմաստիճանի տարբերության ցածրացումը։

Թվարկված փոփոխույունների հետևանք կարելի է համարել քամիների ուժեղացումը և արևադարձային ցիկլոնների ինտենսիվության մեծացումը (որոնց ուժեղացման տենդենցը նշվել է դեռևս XX դարում), ուժեղ տեղումների քանակի, երաշտային շրջանների էական մեծացումը։ Միջկառավարական հանձնախումբը ընդգծել է մի շարք շրջաններ, որոնք ավելի խոցելի են եղանակային փոփոխությունների նկատմամբ։ Դա Սահարայի շրջանն է, Ասիայի մեգա-դելտաները, ոչ մեծ կղզիները։

Եվրոպայում բացասական փոփոխություններին վերաբերում են ջերմաստիճանի բարձրացումը և երաշտի ուժեղացումը հարավում (արդյունքում կքչանան ջրային ռեսուրսները և հիդրոէներգետիկայի արդյունահանումը, գյուղմթերքներիը,կվատանան տուրիզմի պայմանները), ձյան ծածկույթի փոքրացումը և լեռնային սառցադաշտերի բացակայությունը, ուժեղ հեղեղների ռիսկի մեծացումը և աղետալի ջրհեղեղներին գետերում, ամառային տեղումների ուժեղացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, անտառային հրդեհների հաճախության մեծացումը, արևադարձերում հրդեհներին, անտառների արտադրողականության քչացումը, Հյուսիսային Եվրոպայում բնահողի անկայունությունը։ Արկտիկայում՝ ծածկույթային սառցադաշտի փոքրացումը, ծովային սառույցների մակերեսի փոքրացումը, ափերի էրոզիայի ուժեղացումը։

Ենթադրյալ հետևանքներ Ռուսաստանի համար

Ռուսաստանի համար Ռոսհիդրոմետ կենտրոնը ընդգծում է հետևյալ ռիսկերը, որոնք կապված են գլոբալ տաքացման հետ՝

  • միևնույն շրջաններում երաշտների ինտենսիվության, կրկնելիության և շարունակական լինելը, էքստրեմալ տեղումները, ջրհեղեները, գյուղտնտեսության համար վտանգավոր բնահողի գերխոնավեցումը;
  • անտառային զանգվածներում հրդեհավտանգայնությունը;
  • հավերժական սառնության ստիճանաբար անկումը;
  • էկոլոգիական հավասարկշռության փոփոխությունը, մի բիոլոգիական տեսակի դուրս մղումը մյուսի կողմից;
  • զգալի բնակեցված մասերի օդի օդափոխման համար ծախսվող էլեկտրաէներգիայի աճը։

ԱԽՏԽ-ի կլիմայական կենտրոնի գիտա-խորհրդատվական կոմիտետի կարծիքով դրական փոփոխությունները, կլինեն հետևյալները՝

  • Հյուսիսային ծովային ճանապարհով նավագնացության ժամկետի երկարացումը;
  • հողագործության հյուսիսային սահմանի հեռացումը ավելի հյուսիս,և դրա հետ կապված գյուղմթերքների աճը;
  • ձմեռային սեզոնում էներգիայի քանակի քչացումը որոշակի շրջանների համար։

Կանխում և հարմարեցում

Գլոբալ տաքացման պատճառների և հետևանքների գնահատումը հիմք է հանդիսանում պետությունների, կորպորացիաների և առանձին մարդկանց մակարդակով նրա կանխման և հարմարեցման համար։ Բազմաթիվ էկոլոգիական կազմակերպություններ հորդորում են, հիմնականում մասնավոր սպառողնեին, ինչպես նաև տեղական ինքնվարական, շրջանային և կառավարական մակարդակներով, կլիմայի փոփոխության դեմ միջոցներ կիրառել։ Մինչ 2012 թվականը գլոբալ տաքացման դեմ հիմնական հակազդեցությունը համաշխարհային համաձայնության Կիոտյան արձանագրությունն էր (համաձայնեցված է 1997 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարին), այն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության Շրջանային կոնվենցիայի հավելումն է։ Արձանագրությունը ընդգրկում է աշխարհի ավելի քան 160 երկիր և ծածկում է ջերմոցային գազերի համաշխարհային արտենտումների մոտ 55%-ը։ Արձանագրության առաջին փուլը ավարտվել է 2012 թվականին, երկրորդ փուլը համաձայնեցվել է մասնակիցների կողմից, նոր համաձայնության համար միջազգային բանակցությունները սկսվել են 2007 թվականին Բալի կղզում (Ինդոնեզիա) և շարունակվել են 2009 թվականին Կոպենհագենում ՄԱԿ-ի կոնֆերենցիայի ժամանակ։ Անցյալ տարիների ընթացքում անց են կացվել կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի Շրջանային կոնվենցիայի երկիր-մասնակիցների ավելի քան 20 միջազգային կոնֆերենցիաներ[en]։ 2010 թվականի Կանկունայի (Մեքսիկա) կոնֆերենցիայի ժամանակ երկրները իրենց նպատակը համարեցին տաքացման սահմանափակումը 2 °C-ով և այդ նպատակի համար հայտարարեցին «ընդունել անհապաղ միջոցներ»։ Չնայած էկոլոգիական կազմակերպությունների և գիտնականների կողմից արված քննադատություններին, կլիմայի փոփոխության միջազգային բանակցութնունների երկիր-մասնակիցները մինչ ներկա ժամանակները շրջանցում են իրենց պարտականությունների որոշման համար բյուջետային մոտեցման կիրառումը СО2-ի էմիսիայի հետ, գոյություն ունի ճեղքվածք, միջազգային բանակցությունների մասնակիցների կողմից քննարկվող պարտականությունների, և ժամանակակից գիտական տվյալներին անհրաժեշտ էմիսիայի կրճատման միջև։

Գլոբալ Տաքացում 
СО2-ի էմիսիոն բյուջետի սպառման ժամկետները ներկայիս էմիսիայի մակարդակի պահպանմամբ։ ԿՓՓՄԽ-ի տվյալների համաձայն (տես աշխ․ 64 Table 2.2 IPCC’s 5th AR Synthesis Report)։ Էմիսիան 2010-2014 թվականները վերցված է Global Carbon Project-ի գնահատականի համաձայն, հերթական էմիսիայի տվյալները Friedlingstein et al 2014-ից

Միջազգային-իրավական բնույթի իրական սահմանափակումների բացակայությունը նպաստում է ինվեստիցիաների իներցիոն սցենարի և գործերի իրական վիճակի տնտեսության մեջ հասունացող անհամապատասխանության միջև և հայտարարաված վտանգավոր տաքացման սահմանափակման նպատակին։ Ընդ որում ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Չինաստանը ներկայումս արդեն տնօրինում են այն ինֆրոստրուկտուրայի օբյեկտներին, որոնք իրենց գործունեության ընթացքում մթնոլորտ են արտանետում ավելի շատ СО2, քան բաժին է ընկնում այդ երկրներին էմիսիոն բյուջետի 2 °C-ի հավասարաչափ բաշխման դեպքում։ Էներգոինֆրաստրուկտուրայի գլոբալ գնահատականները ցույց են տալիս, որ աշխարհում 2017 թվականից հետո չպետք է գործարկվեն բնածո վառելիքով աշխատող նոր էլեկտրոկայաններ։ Համաձայն, Դուբայում ընդունված, որոշման ոչ մի պարտավորեցնող կլիմայական համաձայնություն չի գործի մինչ 2020 թվականը, չնայած այդ ժամկետում լայն ճանաչված անհրաժեշտության էմիսիայի կրճատման համար կիրառված ոչ միայն էական ջանքերի, այլև արտանետումների գլոբալ պիկին հասնելուն։

Էմիսիայի սահմանափակված գումարային բյուջետի ցանկացած ուշացում նրա պիկին հասնելու համար, կտրուկ մեծացնում է ապագա կրճատումների անհրաժեշտ արագությունն ու բովանդակությունը, դարձնելով նրանց քաղաքականապես և տեխնիկապես անիրագործելի։ Համաձայն որոշ հետազոտությունների, ներկայումս 2 °C-ով տաքացման սահմանափակման միակ «խելացի հավանականության» ապահովման հնարավորությունը հանդիսանում է զարգացած երկրների տնտեսության չափերի կրճատումը և նրանց անցումը հակաաճի մարտավարությանը։ 2013 թվականին բնածո վառելիքի այրումից և ցեմենտի արդյունահանումից СО2-ի էմիսիան կազմել է 36,1 Գտ СО2։ ԱՄՆ-ի և Եվրամիության բաժինը կազմելէ ընդհանուր ծավալի 14% և 10%-ը, իսկ Չինաստանինը՝ 28%։ Չինաստանը 2006 թվականին առաջին անգամ СО2-ի արտանետումների բացարձակ քանաքով հավասարվել է ԱՄՆ-ի հետ, իսկ ներկայումս գերազանցում է ԱՄՆ-ին և Եվրամիությանը միասին, իսկ բնակչության մեկ անձի հաշվով հավասարվել է Եվրամիության հետ։ Գիտնականները ենթադրում են, որ գոյություն ունեցող տենդենցների պահպանման դեպքում մինչ 2019 թվականը, ածխաթթու գազի արտադրման Չինաստանի բաժինը ավելի շատ կլինի քան ԱՄՆ-ի, Եվրամիության և Հնդկաստանի բաժինները։

Կլիմայի փոփոխության մեղմացման ջանքերի գնահատականները գիտական գրականության մեջ ռեգիոնների և երկրների համար

Կլիմայական հետազոտությունները հուսալիորեն ստեղծել են գծայինին մոտ կապ գլոբալ տաքացման և CO2-ի կուտակային թափոնների միջև՝ սկսած ինդուստրիացման սկզբից։ Դա նշանակում է, որ գլոբալ տաքացման ինչ-որ ներքին սահմանված սահմանի (օրինակ, 2 °C), հաջողության հասնելու նպատակով, պահպանման համար, անհրաժեշտ է էմիսիոն բյուջետ, այսինքն CO2-ի հետագա միասնական արտանետումների սահմանափակում։ Էմիսիայի հաշվարկային քվոտաները էականորեն փոքր են, քան հայտնի բնածո վառելիքի պաշարները։ Էմիսիոն բյուջետը իրենից ներկայացնում է, որ ապագա գումարային CO2-ի արտանետումները, որոնք համապատասխանում են տրված տաքացմանը, իրենից ներկայացնում են գլոբալ վերջնական ընդհանուր պաշարը։ Այն պետք է բաժանվի երկրների միջև, կամ նախօրորք ձեռք բերված միջազգային համաձայնության միջոցով, կամ ներկայացվի անհատական կարգով որոշված ազգային ջանքերի արդյունք։ Կլիմայի փոփոխության մեղմացման գլոբալ ջանքերի բաշխման պրոբլեմը դիտարկվում է գիտական գրականության մեջ։ Կլիմայի մոդելավորումը ցույց է տալիս, որ եթե XXI դարի համար ջերմաստիճանի 2 °C-ով բարձրացման սահմանափակման հավանականությունը գոնե 50%-ով դառնում է հասանելի։ Այնուամենայնիվ, Anderson & Bows 2008, Raupach և այլոց աշխատանքները (մանրամասն տես ներքևում) 2 °C-ի 50% հավանականությունը իրական նպատակ են հանդիսանում կլիմայի փոփոխության մեղմացման համար։ Օրինակ, 1,5 °C-ով ենթադրյալ տաքացման 80%-ով հավանականության սահմանը հավասար է զրոյի, որը այդ նպատակը դարձնում է անահասանելի Ենթադրելով երկրների միջև էմիսիոն բյուջետի նախկին բաշխման սկզբունքը հաշվի առնելով նրանց պատմական ներդրումը էմիսիայի մեջ, այն զարգացած երկրների քվոտան (թույլատրված սահմանը) հասցնում է բավականաչափ փոքր կամ զրոյական արժեքի։։ Anderson & Bows-ի 2008 թվականի աշխատանքում տարբեր երկրների կողմից պահանջվող անհրաժեշտ ջանքերի որոնման պրոբլեմը քննարկվում է ելնելով զարգացող երկրների համար տնտեսական զարգացման հնարավորության ապահովման անհրաժեշտությունից (Կոպենհագենյան համաձայնության արդարացիության սկզբունք)։ Այդ պատճառով այդ երկրների համար էմիսիայի պիկը տեղաշարժվում է մինչ 2025 թվականը, ընդ որում զարգացող երկրների էմիսիոն բյուջետը որոշվում է ինչպես գլոբալ էմիսիոն և զարգացող երկրների բյուջետի տարբերություն։ Պրակտիկ գործողությունների անհապաղ սկզբի պայմանի դեպքում այն կբերի զարգացող երկրների համար յուրաքանչյուր տարում 8-10%-իէմիսիայի իջեցմանը։ Հեղինակների կարծիքով, այդպիսի տեմպերը անհամատեղելի են տնտեսական աճի հետ։ Համաձայն Raupach և այլոց 2014-ը, էմիսիոն բյուջետի բաժանման լուծումը կարող է ներկայացվել կոմպրոմոսի տեսքով երկու ծայրահեղ մոտեցումների միջև՝

  • անկախ բնակվելու երկրի, առանձին անհատի հաշվարկով էմիսիայի հավասար իրավունքը;
  • առանձին երկրների ընթացիկ փաստացի էմիսիային համապատասխան էմիսիոն բյուջետի բաշխում։

Հեղինակների կարծիքով, բանակցությունների համար կարևոր հետաքրքրություն կարող է ներկայացնել վերը քննարկված մոտեցումնների կոմպրոմիսի տարբերակը նրանցից յուրաքանչյուրի հավասար բաժնով։ Աշխատանքում կան մի շարք երկրների համար հնարավոր կրճատումների դիապազոնը, գնահատվում է լրացուցիչ գործոնների նկատի առնելու հնարավորությունը։

10 տարով կլիմայի փոփոխության մեղմացման պրակտիկ գործողություննեի սկզբի ուշացումը կարող է նշանակել СО2-ի գլոբալ տեմպերի էմիսիայի իջեցման տարում 5,5%-ից մինչև 9%։ Սպառման հիման վրա էմիսիայի հաշվարկը ենթադրում է էմիսիայի վերագրումը այն երկրների ապրանքների արտադրումից, որտեղ այդ ապրանքները սպառվում են, անկախ նրանից թե որտեղ են դրանք արտադրվում։ Այս մոտեցումը բերում է միայն կրճատումների տոկոսների չափավոր իջեցմանը էքսպերտ-երկրների համար (օրինակ Չինաստանը), քանի որ նրանց համար որպես որոշիչ գործոն մնում է ներկայումս էմիսիայի տեմպի աճը։ Այնուամենայնիվ, այսպիսի մոտեցումը համարվում է բանակցությունների հաջողության համար ամենաօգտակարը։ Chancel & Piketty 2015-ի աշխատանքում հեղինակները ուշադրություն են դարձնում Կիոտյան արձանագրության ստորագրումից հետո երկրների միջև գոյություն ունեցող СО2-ի իջեցման անհավասրության վրա։ Այդ նույն ժամանակ, աճում է էմիսիայի բաշխման հավանականությունը առանձին երկրների սոցիալական խմբերի միջև։ Երկրի բնակչության 10 %-ը, որոնք ունեն ավելի մեծ շահույթ, պատասխանատու են СО2-ի գլոբալ էմիսիայի համարյա կեսի համար։ Նկատի ունենալով այս փաստը, պետություններին պոտենցիալ կերպով հնարավորություն է տալիս ձևավորել ավելի հասեագրված եղանակային քաղաքականություն, որը, շոշափելով բնակչության համեմատաբար քիչ մասը, թույլ կտա հասնել էմիսիայի ավելի ռադիկալ կրճատմանը։ Հայտնի եղանակագետ Քեյվին Անդերսոնի կարծիքով, մեկ տարվա ընթացքում 30%-ով գլոբալ էմիսիայի կրճատմանը կարելի է հասնել, եթե սահմանափակվի բնակչության «վերին» 10%-ի անհատական էմիսիան։ Մի շարք առաջավոր եղանակագետներ արտահայտվել են, գլոբալ էմիսիայի, հաջորդ յուրաքանչյուր տասնամյակում երկու անգամ իջեցման օգտին։ Նրանց կարծիքով, ունեցած տեխնոլոգիաների և քաղաքական գործիքների կիրառմամբ այդ նպատակը հասանելի է։ Հնարավոր միջոցառումները ներառում են CO2 մեկ տոննայի արտանետման համար 50 $-ի չափով վարձավճարը և սկսած 2030 թվականից գլոբալ արգելքը ճանապարհներին ցանկացած տիպի ներքին այրման շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների օգտագործմանը։

Կիոտյան արձանագրություն

Կիոտյան արձանագրւթյունը՝ միջազգային պայմանագիր է, որը ներառում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության Շրջանային կոնվենցիայի նպատակների իրականացումը (ՄԱԿ-ի ԿՓՇԿ), պարտավորեցնելով մասնակից-երկրներին ջերմոցային գազերի կրճատումը։ Այն ստորագրվել է 1997 թվականին և ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի տասնվեցից։ Նրան միացել են 192 երկիր։ Կոնվենցիայի պաշտոնական նպատակը հանդիսանում է մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի կրճատումը մինչ «այն մակարդակի, որը չի թողնի եղանակային համակարգի վրա նրա անթոպոգեն ազեցությանը» (երկրորդ հոդված)։ Արձանագրությունը ներառում է 38 զարգացած երկրների (թվարկված Շրջանային կոնվենցիայի 1 Հավելվածի մեջ) քանակական պարտավորությունները ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման մասին։ Կախված կոնկրետ երկրից նրա էմիսիան 2012 թվականին պետք է կազմեր 92-110% սկսած 1990 թվականի մակարդակից։ Նախատեսվում էր երկրների միջև թույլատրված մասնաբաժինների առևտուր, ինչպես նաև էմիսիայի կրճատման ազգային պարտավորությունների կատարման հնարավորություն այլ երկրներում համապատասխան ուղղվածության պրոեկտների մեջ ինվեստիցիաների ներդրման, այդ թվում այն երկրների, որոնք չեն մտնում 1 Հավելվածի մեջ։ Մասնակից-երկրները ստեղծել են ջերմոցային գազերի էմիսիայի հաշվարկման ազգային համակարգեր։ Այն երկրների համար, որոնք չեն մտնում 1 Հավելվածի մեջ, այդպիսի համակարգերի ստեղծումը անհրաժեշտ պայման էր հանդիսանում զարգացած երկրների հետ համատեղ պրոեկտներում ինվեստիցիաների ստացման համար։ Նախատեսվում էր պարտականությունների կատարման մոնիտորինգ և սանկցիաներ նրանց չիրականացման համար։ Իրադարձությունների իրականացման առաջին փուլը ավարտվել է 2012 թվականին, պլանավորված էր երկրորդ փուլը, որի համար արձանագրության մեջ Դոհայի կոնֆերենցիայի ժամանակ արվել են շտկումներ, բայց նրանց վավերացւոմը դադարեցվել է։ 2015 թվականի նոյեմբերի վիծակով շտկումները վավերացրել են ընդամենը 59 պետություն, այն ժամանակ, երբ նրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էին որպես մինիմում 144 պետության մասնակցություն։ Ընդ որում պարտավորված 37 երկրներից երկրորդ փուլի շրջանականերում շտկումները վավերացրել են ընդամենը 7 -ը։ Ռուսաստանը, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի հետ, մասնակցել է Կիոտոյի առաջի փուլին, բայց հրաժարվել է մասնակցել երկրորդին։ ԱՄՆ-ն ստորագրել է առաջին փուլի համաձայնագիրը, բայց չի վավերացրել այն։ Կլիմայի հաջորդող կոնֆերենցիաների ժամանակ Կիոտյան արձանագրության երկարաձգումը չի քննարկվել։ Կողմերի ծախսերը համաձայնագրի մեջ շատ չէին՝ 1 Հավելվածի երկրների համար համապատասխան իջեցումները կազմում էին ավելի քան 0,05%։ Համաշխարհային բանկը էմիսիայի սահմանափակման մեջ աննշան է գնահատում Կիոտյան արձանագրության դերը։ Արձանագրությունը ստորագրվել է 1997 թվականին, սակայն մինչ 2006 թվականը բնածո վառելիքի այրումից էմիսիան (արտաճառագայթումը) աճել է 24%-ով, հիմնականում այն երկրների հաշվին, որոնք չեն մտնում 1 Հավելվածի մեջ։

Եղանակային թերահավատություն

Եղանակային թերահավատություն են անվանում գլոբալ տաքացման համընդհանուր գիտական պատկերացումների նկատմամբ անվստահությունը` ներառյալ նրանց բացառումը։ Եղանակային թերահավատները բացառում կամ կասկածանքի են ենթարկում Եղանակի փոփոխման գիտական կոնսենսիուսը[en]։ Կասկածանքների առարկա կարող են հանդիսանալ հենց տաքացման փաստը, մարդկանց դերը այդ պրոցեսում կամ նրա վտանգավորությունը։ Եղանակային թերահավատությունը հանդիսանում է աշխարհի շատ երկրներում տարածված հասարակական տրամադրվածություն։ Այն խոչընդոտում է գլոբալ տաքացման վերացմանը ուղղված քաղաքական որոշումները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորաբար ավելի տարածված է տաքացման մարդածին բնույթի թերահավատական վերաբերմունքը, քան բուն ջերմաստիճանի բարձրացման փաստը։ Այնուամենայնիվ, վերջինս ևս մնում է առավել տարածված, ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակչության մեկ երրորդը այն կարծիքին է, որ ոչ մի տաքացում էլ տեղի չի ունենում (Leiserowitz et al., 2010 a; b)։ Համաձայն հարցումների, բրիտանացիների 40%-ը համաձայն է «գլոբալ տաքացման լրջությունը չափազանցված է» հասկացության հետ։ Եվրոպայում այդ տեսակետին համաձայն է բնակչության 27%-ը։ Այլասիրական, հավասարապաշտական և կոլեկտիվիստային կարծիքներով մարդիկ ավելի քիչ են հակված եղանակային թերահավատությանը, քան դաժան պաշտոնակարգության և անհատապաշտության կողմնակիցները։ Պատճառները, որոնք դրդում են մարդկանց թերահավատորեն վերաբերվել կամ չհետաքրքրվել կլիմայի փոփոխություններով, կարող են բազմազան լինել։ Դրանց թվում է ընդհանուր անվստահությունը շրջակա միջավայրի գիտության և այդ ոլորտում ցանկացած հեղինակության կամ հայտարարության հանդեպ, սեփական վարքը չփոխելու ցանկությունը, անօգնականությունից առաջացած վհատությունները,, այդ նույն ժամանակ, երբ ուրիշներին ուղղակի զզվեցրել է այս թեման։ Թերահավատական տրամադրվածության հերթական դինամիկայի համար վիճակագրական նշանակություն ունեն նույնիսկ այն փաստերը, ինչպես եղանակը։ Էական դեր են կատարում կլիմայի փոփոխության բացառման համար կազմակերպությունների գաղափարական և ֆինանսային մոտիվացված քարոզչությունը։ Եղանակային թերահավատությունը կապված է նաև կլիմայի փոփոխության կոնսենսիուսի ժամանակ ծագած կասկածանքի հետ։ Ոչ մեծ, բայց լավ կազմակերպված շարժումը, որը լույս սփռեց թերահավատական գրականության վրա (Jacques и др., 2008) կարող է տպավորություն ստեղծել, որ գիտնականների մեջ կան էական տարաձայնություններ։ Հավելյալ գործոն է հանդիսանում հավասարակշռության համար երկու կողմերին խոսքի տրամադրման լրագրողական նորմը, նույնիսկ եթե գիտնականների մեջ կա լայն համերաշխություն (Boykoff & Boykoff, 2004, Hargreaves и др., 2003)։ Հարցումները ցույց են տալիս, որ հինգ ամերիկացներից երկուսը համարում են, որ «գիտնականների մեջ կան բազմաթիվ տարաձայնություններ այն հարցի վերաբերյալ, թե տեղի ունի՞ գլոբալ տաքացում, թե՞ ոչ» (Leiserowitz и др., 2010 a)։ Չնայած դրան` գործնականում գիտական հասարակության մեջ կա համընդհանուր համաձայնություն կլիմայի փոփոխության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ։ Anderegg և այլք (2010) ցույց տվեցին, որ կլիմայի հետազոտությունների 97-98%-ը կողմ է կլիմայի փոփոխության մարդածին բնույթին, որը շարադրված է ԿՓՓՄԽ-ի կողմից, և որ հետազոտությունների փորձն ու գիտական նվաճումները, կլիմայի փոփոխության անթրոպոգենությունը կասկածանքի տակ առնող կարծիքները ավելի քիչ են, քան նրա կողմնակիցները(См также Doran & Zimmerman, 2009)։

Էկոլոգիական կազմակերպությունների տեսակետը

Հասարակական կազմակերպությունների համատեղ նամակը

Գրինպիսը, WWF-ը և Միջազգային էկոլոգիական իրավունքի կենտրոնը կարծում են, որ բնածո վառելիքի բիզնեսի տոպ-մենեջերները կլիմայի փոփոխության բացառման ֆինանսավորման և կլիմայի փոփոխությոն պայքարի դեմ կիրառված քաղաքական միջոցների հակառակման համար կարող են ենթարկվել պատասխանատվության։ Էկոլոգիական կազմակերպությունները պաշտոնական նամակով դիմել են խոշոր ապահովագրական կոմպանիաներին, ինչպես նաև բնածո վառելիքի արդյունահանման կոմպանիաներին և մի շարք այլոց, պահանջելով այն բանի համար բացատրություն, թե ով պետք է վճարի այդպիսի թեմաներով նրանց ղեկավարներին կամ աշխատակիցներին արված հայցերի հաշիվները։

Ներդրված կապիտալի բոյկոտ

2011 թվականից մի շարք էկոլոգիական խմբեր անց են կացնում բոյկոտ բնածո վառելիքի ներդրման մեջ, պարզաբանելով իրենց տեսակետը հետևյալ կերպ՝

Գլոբալ Տաքացում  Եթե կործանվի կլիման՝ ապա դա սխալ է, և այդ կործանումից եկամուտ ստանալն էլ սխալ է։
- — 350.org
Գլոբալ Տաքացում 

Բոյկոտի նախաձեռնողներից մեկի՝ Բիլ Մակ-Կիիբենի-ի կարծիքով, այդ գործողությունը կազմակերպություններին ուղղակի վնաս կբերի։ Նա հիմնվում է աշխարհում խոշոր Peabody Energy ածխային կազմակերպության օրինակի վրա, որը մինչ իր սնանկ ճանաչվելը իր պաշտոնական հաշվում հաստատում էր, որ, այլ բաների հետ մեկտեղ, «ներդրումային կլիմայի վրա ազդում են հականերդրումային ջանքերը, որը կարող է էականորեն շոշափել մեր արտադրանքի պահանջարկը»։

Վատիկանի տեսակետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աննախադեպ քայլ կատարեց, հրատարակելով հատուկ կոնդակ, որը նվիրված էր կլիմայի պրոբլեմին և շրջակա միջավայրի պահպանմանը։ Պապի կարծիքով, «մեր տունը քանդվում է, ավելի շատ տուժվում են աղքատները»։ Նա մատնանշում է «մոտակա տարիների ընթացքում» ջերմոցային գազերի էմիսիայի ռադիկալ կրճատման անհրաժեշտությունը, հարուստ երկրները պետք է սահմանափակեն չվերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը։ Հարուստ երկրներին նաև պահն է մտածել տնտեսական աճի դադերացման և նույնիսկ «հետադարձ քայլերի մասին, քանի դեռ ուշ չէ»։ Պապը քննադատում է բնակչության աճի վրա ուշադրության սևեռմանը, նշելով արտոնյալ փոքրամասնության սպառման մակարդակի «ծայրահեղ» կարևորության մասին։ Նա մեղադրում է նրանց, ովքեր ունենալով քաղաքական և տնտեսական իշխանություն ունեն «պրոբլեմի քողարկման» մեջ։ Կլիմայի վերաբերյալ միջազգային բանակցությունների ձախողումը բացատրվում է Սուրբ Աթոռի «մասնավոր հետաքրքրություններ» ազդեցության փաստաթղթով, որոնք ընդհանուր հանրօգուտի վրա գերազանցությունն են վերցնում և ինֆորմացիայով մանիպուլյացիա կատարելում, որ իրենց ծրագրերը իրականացվեն։ Կոնդակի հրատարակմանը նախորդել էր Պապական գիտությունների ակադեմիայի հատուկ զեկույցը, որում ապացուցվում էր, որ 2 °C-ով տաքացման սահմանը պահանջում է «հարյուրամյակի կեսերին էներգետիկ համակարգի խորը դեկարբոնացումը և 2070 թվականի սկզբներին էմիսիայի զրոյի հասցմանը», ընդ որում հարցը միայն չի վերաբերում ապագա սերունդների ապահովվախությանը, այլ ընդհանրապես մարդկային քաղաքակրթության պահմանմանը։

Թվեր և փաստեր

Գլոբալ Տաքացում 
1970 թվականից լեռնային սառցադաշտերի հաստության փոփոխության քարտեզը։ Գազարագոըյն և կարմիր գույները բարակեցումներն են, կապույտը՝ հաստացումները։

Գլոբալ տաքացման հետ կապված առավել ակնհայտ փաստերից է սառցադաշտերի հալումը։

  • վերջին կես դարում ջերմաստիճանը Անտարկտիկայի հարավ-արևմուտքում, Անտարկտիտական թերակղզում, աճել է 2,5 °C-ով։ 2002 թվականին Անտարկտիկական թերակղզում գտնվող, 48 000 կմ² մակերեսով Լարսենի սառցադաշտից, պոկվել է 3250 կմ² մակերեսով սառցաբեկոր։ Քանդման ամբողջ պրոցեսը տևել է ընդամենը 35 օր։ Սառցադաշտի հալումը հանգեցրել է ավելի քան հազար հատ սառցաբեկորների արտանետմանը Ուէդդելի ծով։ 20-րդ դարի 50-ական թվականներից սկսած սառցադաշտերի մակերեսը կրճատվել է մեկ երրորդով։ Անտարկտիկայի սառույցների զանգվածը փոքրանում է արագացվեծ տեմպերով։ Ամեն դեպքում Անտարկտիկայի ապասառեցումը աճում է։

Նշվում է հավերժական սառցայնության պրոցեսի վատթարացման արագացում։

  • 1970-ականների սկզբներից Արևմտյան Սիբիրի բազմաթիվ տարիների ընթացքում սառած ապարների ջերմաստիճանը բարձրացել է 1,0 °C-ով, իսկ կենտրոնական Յակուտիայում՝ 1-1,5 °C-ով։ Ալյասկայի հյուսիսում 1980-ական թվականների կեսերից սառած հանքատեսակների ջերմաստիճանը բարձրացել է 3 °C-ով։
  • 2005 թվականի սեպտեմբերին ամերիկացի հետազոտող Դենիս ՇՄիտտը[en] հայտնաբերեց, որ թերակղզին, որը մանում էր Լիվերպուլի Երկրին[Liverpool Land] (Գրենլանդիա), դեռևս 2002 թվականին, կղզի է դարձել։ Մինչ այդ սառցի հաստ շերտը չէր թողնում հայտնաբերել ջուրը և հասկանալ, որ հետազոտողների առջև կղզի է, ոչ թե թերակղզի։ Օբյեկտը կոչվեց Տաքացման Կղզի։

Գլոբալ տաքացումը կարող է բերել եգիպտացորենի բերքատվության նվազմանը և արդեն 2030 թվականին մոտ՝ Աֆրիկայում սննդային ճգնաժամի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միջազգային համաձայնություններ

Այլ

Գլոբալ Տաքացում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբալ տաքացում» հոդվածին։

Tags:

Գլոբալ Տաքացում Ջերմաստիճանի փոփոխություններԳլոբալ Տաքացում Տաքացման պատճառներ (արտաքին ազդեցություններ)Գլոբալ Տաքացում Կլիմայի զգայունություն և հետադարձ կապերԳլոբալ Տաքացում ՀետևանքներԳլոբալ Տաքացում Կանխում և հարմարեցումԳլոբալ Տաքացում Եղանակային թերահավատությունԳլոբալ Տաքացում Էկոլոգիական կազմակերպությունների տեսակետըԳլոբալ Տաքացում Վատիկանի տեսակետԳլոբալ Տաքացում Թվեր և փաստերԳլոբալ Տաքացում Տես նաևԳլոբալ Տաքացում ԾանոթագրություններԳլոբալ Տաքացում Արտաքին հղումներԳլոբալ ՏաքացումԵրկիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտամկանի ինֆարկտԱզոտԹոքի քաղցկեղՍասնա ծռերՀաղորդակցային գործընթացԳրիգոր ԶոհրապՀամամոլորակային հիմնախնդիրներԾծմբական թթուԹուղթ (նյութ)ԼեյկոցիտԳևորգ Ե ՍուրենյանցԱլեքսանդր ԹամանյանԱղասի ԱյվազյանՆյութափոխանակությունԱրագածՀայկական մշակույթՏուֆՈրդանման ելունի բորբոքումԱլգորիթմՎերածնունդԳլխավոր էջԱրեգակնային համակարգԶինվորական կոչումներՍինուսիտՌոբերտ ԱբաջյանՄաշկաբորբԱրմավիրԻսրայել ՕրիԽատուտիկԱրտադրյալՅուպիտեր (մոլորակ)ԱֆրիկաԶատիկԾիծեռնակներԴանիել ՎարուժանՎիքիպահեստՊահանջարկԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Բարորակ ուռուցքներՐաֆֆու ստեղծագործությունների ցանկՄթնոլորտի աղտոտումՀատապտուղՉինաստանԳերմանիաՍեռական հերպեսՀեշտոցԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՁյունԱլկալիական մետաղներՀայերենի կետադրությունԴեմոկրիտեսՋերմաստիճանՔարՌափայել ՊատկանյանԿենդանակերպԲնությունԱրամ ԽաչատրյանՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԿաթնասուններԳառնու հեթանոսական տաճարՄիացյալ ԹագավորությունՀոգեբանությունՎանի թագավորության արքաների ցանկԱծականի համեմատության աստիճաններՐաֆֆիՎիտամին CՊրիզմաՆոյյան տապանՀայրենիք (հասկացություն)Ֆեռնան ՄագելանԱծանցՏեսակարար ջերմունակությունՄատյան ողբերգությանՋրծաղիկԿարմրուկԱրգենտինա🡆 More