Արտաշատի Պայմանագիր

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։

Արտաշատի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
Մ.թ.ա. 66 թ.
Արտաշատ
Մեծ Հայք Մեծ Հայք
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
Կնքման օրվանից
Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին
Մեծ Հայքը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք
Մեծ Հայքը ճանաչվել է Հռոմի բարեկամ և դաշնակից,
Հօգուտ Հռոմին` Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից, Կիլիկիայից
Ստորագրել են Տիգրան Մեծ և Գնեոս Պոմպեոս
Կողմեր Մեծ Հայք Մեծ Հայք

Արտաշատի Պայմանագիր Հռոմի Հանրապետություն

Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրդատի և Տիգրանի դեմ պատերազմին։ Պոմպեսը կարճ ժամանակահատվածում խոշոր բանակ է ստեղծում, և, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմն է գրավում Հրահատ III-ին՝ նրան դարձնելով Հայաստանի վտանգավոր հակառակորդ։ Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված հռոմեա-պարթեական դաշինքի կնքման գործում դեր է կատարում նաև Տիգրան Կրտսերը։

Մ.թ.ա 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը` իրենց կորցրած հողերը վերագրավելու և Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով։ Հայաստան մտնելուն պես Պոմպեոսը պաշարում է Արտաշատը, սակայն հայկական զորքերի կողմից երկար դիմադրությունից հետո Պոմպեսը վերադառնում է հայրենիք՝ պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին։ Հռոմեական զորքերի հրամանատարի հեռացումից հետո, Տիգրան Մեծը հարձակվում է և հաղթում որդուն, որին հաջողվում է փախչել։ Պոմպեոսը, Միհրադտին պարտության ենթարկելուց հետո, աշնանը հարձակվում է Մեծ Հայքի վրա և շարժվում դեպի Արտաշատ։

Տիգրան Մեծի համար ստեղծվում է բարդ իրավիճակ։ Նա միայն իր բանակով, առանց դաշնակից ուժերի չէր կարող դիմակայել Հին Հռոմին և Պարթևական թագավորությանը։ Մեծ Հայքի այդ ժամանակ կայուն չէր նաև ներքին դրությունը։ Այս ծանր պայմաններում մ.թ.ա 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև։

Կետեր

Մ.թ.ա 66 թվականին կնված Արտաշատի պայմանագիրը պարունակում էր հետևյալ կետերը՝

  • Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը։
  • Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին (բացառությամբ Հայկական Միջագետքի
  • Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն։
  • Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում (Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմ հաղթանդեսի տանելու հանգամանքով պայմանավորված)։
  • Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 138 Արտաշատի Պայմանագիր 

Tags:

Գնեոս ՊոմպեոսՏիգրան Մեծ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍիրտԽատուտիկ սովորականՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՆաիրի ԶարյանՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՄամփրե արքանԿոկորդաբորբԱմբերդ (ամրոց)Ավշային հանգույցԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՀնձանՄեր հայրենիքԼիմֆոմաԵրկրաշարժՎերածնունդՀենրիխ ՄխիթարյանԿենդանիների հատկանիշների ցանկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍպիտակ ձին (պատմվածք)ՎիտամինԲարորակ ուռուցքներՀայաստանի պաշտպանության նախարարության շենքՄագնեզիումԳևորգ ԿասպարովՀայաստանի ազգային հերոսԷներգիաՍննդային շղթաԿենաց ծառՏիգրան ՄեծԻնդոնեզիաԿոտայքի մարզՎագրՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿրեատինինՔարԱղտոտումԵրկաթԲանկՄարգարյանՏիպ 1 շաքարային դիաբետԲագրատունիներՍասնա ծռերում գործող անձանց անուններՈրոշիչՄանրանկարչությունԿանդիդոզԲնությունՖրանսիաՀայկական դիցաբանությունԼիտրՊրենատալ զարգացումՔարային շինանյութերԿարտոֆիլՈւզբեկստանԴուբայի ԷմիրությունՓոշոտումՄետաղՋրածինՎարդանանց պատերազմԱՄՆ-ի նախագահների ցանկՕրալ սեքսԺողովրդավարությունՀաղորդակցային գործընթացՍոս ՍարգսյանՇնչառությունՀրամայական եղանակՄեսրոպ ՄաշտոցՕվկիանոսԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)Սուրբ ծնունդԱրարատի մարզԿռունկներԹաջ ՄահալՄոսկվաՇիրակի մարզԿրծքագեղձի քաղցկեղԿոտորակ (մաթեմատիկա)🡆 More