Աստղածաղիկ: բույսերի ցեղ

Աստղածաղիկ (լատին․՝ Aster), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200-250 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 2 տեսակ։

Աստղածաղիկ
Աստղածաղիկ: բույսերի ցեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ցեղ Աստղածաղիկ (Aster)
L., 1753

Ձևաբանություն

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչևագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Ցանում են սիզամարգերում, թմբերի վրա, եզրածուներում, խառնածուներում՝ կտրած ծաղիկ ստանալու համար։ Միամյա աստղածաղիկներից մշակության մեջ տարածված են ասեղնաձև, Ունիկում, Ռադիո, Ջայլամի փետուր, Կոմետա, Քաջվարդանման, Տրիումֆ, Ամերիկյան թփային, Վիկտորիա և այլ խմբեր։

Տարածվածությունը Հայաստանում

Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Աստղածաղիկ: բույսերի ցեղ 
Աստղածաղիկ: բույսերի ցեղ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ» հոդվածին։
Աստղածաղիկ: բույսերի ցեղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 581 Աստղածաղիկ: բույսերի ցեղ 

Tags:

ԱստղածաղկազգիներԲարդածաղկավորներԸնտանիքԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹոքաբորբԲաթումի պայմանագիրՆեմեսիս գործողությունԳրիգոր ԼուսավորիչՄխիթարյան միաբանությունՇաքիի ջրվեժՐաֆֆիԱրեգակնային համակարգՄիջատներՀայրենական մեծ պատերազմԼադանիվաԳևորգ ՉաուշՀեշտոցային արտադրությունՀայերենԼոռու մարզԱրշակ ԲՄելինե ԴալուզյանՌուսաստանՄիջին ականջի բորբոքումԵրիկամՈսկերիչների փողոց (Երևան)Ստեփանավանի դենդրոպարկԱռիթմիաՁիՀայ գրերի գյուտՍինգապուրՀովհաննես ԲաղրամյանՀանրապետության հրապարակ (Երևան)ԵգիպտոսՄինչամուսնական սեքսՓսորիազԼեոնիդ ԵնգիբարյանՍալոմե (նկար)Հավասարասրուն սեղանՀայաստանի թռչունների ցանկԱմինաթթուԹումոԱրյան ընդհանուր հետազոտությունԿասպից ծովՌևմատոիդ արթրիտԱշնան արև (ֆիլմ, 1977)Հայկական ազգային հագուստ (տարազ)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՏիպ 1 շաքարային դիաբետԵռանկյան մակերեսԱրյան շրջանառությունՍահմանական եղանակՁկներԵրկաթՕդնոկլասնիկիԿոչականՓիղԱրմավիրԱնհանգիստ ոտքերի համախտանիշՉարենցավանՄինաս ԱվետիսյանՖագոտ (երաժշտական գործիք)ԳլաուկոմաԿարեն ՋանիբեկյանԿաթնասուններԱնդրանիկ ԶաքարյանՍտեփան Զորյան (գրող)Հայկական դիցաբանությունՎազգեն ՍարգսյանԵհովայի վկաներԱնդրանիկ ՍողոյանԷյֆելյան աշտարակՄակբայԱրմավիրի մարզԱսորեստանԹարախակույտԽոսրովի անտառ պետական արգելոցԱլեքսանդր Խաչատրյան (դերասան)Էպիլեպսիա🡆 More