Աշխարհի Շուրջը 80 Օրում

«Աշխարհի շուրջը 80 օրում» (ֆր.՝ Le tour du monde en quatre-vingts jours), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ճանապարհորդական վեպը, որը պատմում է էքսցենտրիկ և ֆլեգմատիկ անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի աշխարհի շուրջ ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվել է գրազի արդյունքում։ Վեպը գրվել է 1872 թվականին, հրատարակվել 1873 թվականին։

Աշխարհի շուրջը 80 օրում
ֆր.՝ Le Tour du monde en quatre-vingts jours և անգլ.՝ Around the World in Eighty Days
Աշխարհի Շուրջը 80 Օրում
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ-թերթոն, ճանապարհորդական վեպ, արկածային և մանկական արվեստի գործ
Բնօրինակ լեզուֆրանսերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ֆրանսիս Կրոմարտի, Ֆիքս, Էնդրյու Սպիդի, Ֆիլիեաս Ֆոգ, Աոուդա և Ժան Պասպարտու
Ստեղծման տարեթիվ1871
Նկարագրում էՉինաստան, Հոնկոնգ, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոնդոն, Լիվերպուլ, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր, Ճապոնիա, Ադեն, Իտալիա և Ֆրանսիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՄորթիների երկրում
ՀաջորդԽորհրդավոր կղզին
ՆկարազարդողԱլֆոնս դը Նեվիլ
ԵրկիրԱշխարհի Շուրջը 80 Օրում Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
Հրատարակված էLe Temps
Հրատարակման տարեթիվ1872 և 1873
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/80tage/80tage.html
Աշխարհի Շուրջը 80 Օրում Around the World in Eighty Days Վիքիպահեստում

Սյուժե

Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։

Ճանապարհը

Ճանապարհը Միջոցը Տևողությունը
ԼոնդոնՍուեզ շոգեքարշ, փոստանավ 7 օր
ՍուեզԲոմբեյ փոստանավ 13 օր
ԲոմբեյԿալկաթա շոգեքարշ, փիղ 3 օր
ԿալկաթաՀոնկոնգ փոստանավ 13 օր
ՀոնկոնգՅոկոհամա փոստանավ 6 օր
ՅոկոհամաՍան Ֆրանցիսկո փոստանավ 22 օր
Սան ՖրանցիսկոՆյու Յորք շոգեքարշ 7 օր
Նյու ՅորքԼոնդոն փոստանավ, շոգեքարշ 9 օր
Արդյունք 80 օր

Կերպարներ

  • Ֆիլեաս Ֆոգ, անգլիացի ձեռնարկատեր, շատ հարուստ մարդ։ Սովոր է ապրել իր սահմանած կանոններով և չի կարողանում տանել անգամ դրանց մի փոքր խախտումը (դա է ապացուցում այն, որ նա հեռացրել է իր նախկին սպասավորին՝ Ջեյմս Ֆորստերին, այն բանի համար, որ նա սափրվելու համար բերել էր սահմանվածից 2° ցածր ջերմաստիճանով ջուր)։ Կարողանում է պահել իր խոսքը՝ գրազ է եկել 20 հազար ֆունտ ստերլինգի վրա, որ կշրջանցի աշխարհը ութսուն օրում, ծախսել է 19 հազար և ենթարկվելով բազմաթիվ վտանգների կատարել է իր խոստումը և շահել գրազը։
  • Ժան Պասպարտու, ֆրանսիացի, Ֆիլեաս Ֆոգի սպասավորը՝ Ջեյմս Ֆոստերից հետո։ Ծնվել է Փարիզում։ Փորձարկել է բազմաթիվ մասնագիտություններ (մարմնամարզության ուսուցչից մինչև հրշեջ)։ Իմանալով, որ «պարոն Ֆիլեաս Ֆոգը ամենակոկիկ մարդն է և ամենամեծ տնակյացը Միացյալ Թագավորությունում», գալիս է նրա մոտ ծառայության։
  • Ֆիքս, հետախույզ՝ որը ամբողջ գրքի ընթացքում հետապնդում է Երկրագնդով մեկ Ֆիլեաս Ֆոգին՝ համարելով նրան գող, որը կողոպտել է Անգլիական բանկը։
  • Աուդա, հնդկական ռաջայի կինը, որը նրա մահից հետո պետք է ամուսնու դիակի հետ այրվեր կրակի վրա։ Աուդային փրկում է Ֆիլեաս Ֆոգը և նա դառնում է Ֆոգի ուղեկիցը մինչև Անգլիա, որտեղ նրանք ամուսնանում են։
  • Էնդրյու Ստյուարտ, Ջոն Սելիվան, Սամուել Ֆալլենտին, Թոմաս Ֆլենագան և Գոտյե Ռալֆ, Ռեֆորմ ակումբի անդամներ, որոնք թղթախաղի ժամանակ Ֆոգի հետ գրազ են գալիս, որ նրան չի հաջողվի ճանապարհորդել աշխարհի շուրջ 80 օրում։
  • Էնդրյու Սպիդի, «Հենրիետա» նավի նավապետ,, որը Ֆոգի համար դարձավ ամենալուրջ արգելքը ԱՄՆ–ից Անգլիա վերադառնալու ճանապարհին։

Ներկա իրադրությունը

Աշխարհի Շուրջը 80 Օրում 
Ֆիլեաս Ֆոգի ճանապարհորդությունը քարտեզի վրա

Հեղինակի կենդանության օրոք սովորականից ավելի հայտնի այս վեպը մինչ այսօր ծառայում է որպես բազմաթիվ էկրանավորումների հիմք, իսկ Ֆիլեաս Ֆոգի կերպարը դարձել է անգլիական ինքնատիրապետման և նպատակին հասնելու վճռականության կերպար։

Էկրանավորում

Կինոմատոգրաֆիայում

  • 1956 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)
  • 1989 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)
  • 2004 — Աշխարհի շուրջ 80 օրում (ԱՄՆ)

Մուլտիպլիկացիայում

Նեվիլի և Բենետտի կողմից ստեղծված նկարազարդումները

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աշխարհի Շուրջը 80 Օրում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի շուրջը 80 օրում» հոդվածին։

Tags:

Աշխարհի Շուրջը 80 Օրում ՍյուժեԱշխարհի Շուրջը 80 Օրում ՃանապարհըԱշխարհի Շուրջը 80 Օրում ԿերպարներԱշխարհի Շուրջը 80 Օրում Ներկա իրադրությունըԱշխարհի Շուրջը 80 Օրում ԷկրանավորումԱշխարհի Շուրջը 80 Օրում Նեվիլի և Բենետտի կողմից ստեղծված նկարազարդումներըԱշխարհի Շուրջը 80 Օրում ԾանոթագրություններԱշխարհի Շուրջը 80 Օրում Արտաքին հղումներԱշխարհի Շուրջը 80 Օրում18721873Ժյուլ ՎեռնՎեպՖլեգմատիկՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱռաքյալներՀայոց ցեղասպանության ճանաչումՋուրՀակոբ ՊարոնյանՄեջքի ցավՊրենատալ զարգացումՇեղանկյունԱրցախի ՀանրապետությունՄարի ԱնտուանետԽոսրովի անտառ պետական արգելոցՄիքայել ԱլիմյանՓորլուծությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱռաջին համաշխարհային պատերազմՎասակ Սյունի (մարզպան)ՀամացանցԲացառական հոլովԵրկրորդ համաշխարհային պատերազմՄակրոֆագերԳոյական անունՈրոշիչՀացահատիկային բույսերՀրաչյա ԱճառյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններԾաղկազարդԶանգվածի պահպանման օրենքՊյութագորասԺառանգականությունԺենգյալով հացՀայկական մշակույթԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԵղջերուԸնտանի կենդանիներԱրագածՎիտամին AԵս և նաԱնսեռ բազմացումՕրալ սեքսԴաշտանԱռնո ԲաբաջանյանՃարտարապետությունՔիմիական ռեակցիաներՀայաստանի դրոշԱջանտաՍևրի պայմանագիրԱրման ԾառուկյանՄերկուրի (մոլորակ)Արամ ԽաչատրյանՀաստ աղիքների բորբոքումԽատուտիկԱղտոտումԶինվորական կոչումներԱրտիստը (Շիրվանզադե)ՓղերԲազմացումԱզոտԸղձական եղանակՓիլիսոփայությունԳագիկ ԱԶուգահեռագիծՀարադրությունՀայ պատմիչներՀելլենիզմՀովհաննես ԹումանյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՎահագն ԴավթյանՍպիտակ ձին (պատմվածք)ԳետԹամարա ՊետրոսյանԾիրանի փողըՀամամոլորակային հիմնախնդիրներԹռչուններԿարմիր գիրքՖրանսիայի քաղաքներՔաղցկեղՕլիմպիական խաղերՂարաքիլիսայի ճակատամարտ🡆 More