Անակոնդաներ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Անակոնդաներ
Անակոնդաներ
Հսկա անակոնդա(Eunectes murinus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ինֆրակարգ Ցածրակարգ օձեր
Ընտանիք Կեղծոտանիներ
Ենթաընտանիք Վիշապօձեր
Ցեղ Անակոնդաներ
Լատիներեն անվանում
Eunectes, 1830
Wagler

Անակոնդաներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 634802
NCBI 51876

Անակոնդաներ (ջրային վիշապօձեր, լատին․՝ Eunectes)՝ օձերի մեծ ընտանիքի և վիշապօձերի ենթաընտանիքին պատկանող կենդանիներ։ Տարբերում ենք անակոնդաների 4 տեսակ, որոնք բնակեցնում են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանները և Տրինիդադ կղզու հարավային մասերի գետերի, լճերի և ճահիճների ափերը։ Նրանք վարում են կիսացամաքային, կիսաջրային կյանք և ներառում են աշխարհի ամենամեծ օձերից մեկը՝ E. murinus՝ կանաչ անակոնդա։

Անակոնդաները ոչ թունավոր օձեր են։ Սնվում են տարբեր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա, իսկ մարդու համար հիմնականում անվնաս են։

Ծագումնաբանություն

Ենթադրվում է, որ «անակոնդա» բառի հիմքը վերցված է սինհալերեն՝ henakandayā (բոժոժավոր օձ) բառից կամ թամիլերենի՝ āṇaik’k'onḍa (փղերին սպանող) բառից։

Իսկ վերջինիս գիտական անվանումը ծագում է հին հունական՝ εὐνήκτης, իսկ հռոմեականացված՝ eunēktēs բառից, ինչը նշանակում է «լավ լողորդ»։

Անակոնդաներ 
Կանաչ անակոնդա

Հետաքրքիր փաստեր

  • Անակոնդայի աչքերը և քթանցքերը տեղակայված են գլխի գագաթային հատվածում, ինչը թույլ է տալիս նրան շնչել և հետևել զոհին այն ժամանակ, երբ նրա մարմինը ամբողջովին գտնվում է ջրի մակերևույթի տակ։ Անակոնդան թունավոր չէ, սակայն նա ունի հզոր ատամնաշար և ծնոտներ, որոնց միջացով նա որսում է զոհին և պահում ջրի տակ։
  • Անակոնդաները վատ համբավ ունեն, մարդիկ մտածում են, որ նրանք կարող են հարձակվել իրենց վրա։ Բայց ավելի հաճախ, երբ անակոնդան զգում է իրենց մոտեցող մարդու քայլերը՝ հեռանում է հակառակ ուղղությամբ։ Անակոնդաների վրա հարձակվում են հովազները, խոշոր կայմանները կամ այլ անակոնդաներ։ Վիրավոր անակոնդան կարող է զոհ հանդիսանալ պիրանիաների համար։
  • Արուն գրավում է էգին (որը չափերով ավելի մեծ է քան արուն)՝ բարձր ձայներ արձակելով։ Ենթադրվում է, որ օդում էգը տարածում է հատուկ բույր զուգընկերներին գրավելու համար։ Էգերը կարող են ունենալ բազմաթիվ զուգընկերներ։
  • Ինչպես գրեթե բոլոր վիշապօձերը, անակոնդաները նույնպես կենդանածին են։ Ամեն սերունդ կազմում է տասից մինչև տասնհինգ նորածին՝ 60-90 սմ չափերով։ Հենց ծննդյան օրից, նրանք կարող են հույսն իրենց վրա դնել։ Օձերից շատ քչերն են հասնում հասունացման փուլին, քանի որ նրանց թշնամիները բազմաթիվ են՝ կայմաններ, հովազներ, պիրանիաներ, կատվառյուծներ և այլն։
  • Ինչպես վիշապօձերի և պիթոնների բոլոր խոշոր ցեղատեսակները, անակոնդան նույնպես շարունակում է աճել ամբողջ կյանքի ընթացքում։ Աճի արագությունը դանդաղում է հասուն տարիքի հասնելուց հետո։

Ստուգաբանություն

Հարավային Ամերիկայի anacauchoa և anacaona անվանումները առաջարկել է Փիթեր Մարթր Դ՛անգերիան, բայց հարավամերիկյան ծագման գաղափարը կասկածի տակ է դրել Հենրի Ուոլտեր Բեյթսը, ով Հարավային Ամերիկա կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ չի կարողացել գտնել նման գործածական անուն։ Անակոնդա բառն առաջացել է Քեյլոն (Շրի Լանկա) օձի անվանումից, որը Ջոն Ռեյը լատիներենով նկարագրել է իր կենդանիների համառոտ մեթոդիկա գրքում(1693)։ Ռեյը օգտագործեց Լեյդենի թանգարանի օձերի մասին կատալոգը, որը տրամադրել էր դոկտոր Թանկրեդ Ռոբինզոնը, բայց նրանց սովորությյունների մասին նկարագրությունը հիմնված էր Անդրեաս Քլեյերի վրա, որը1684 թվականին նկարագրեց մի հսկա օձի, որը գետնին էր տապալում խոշոր կենդանիներին՝ փաթաթվելով նրանց մարմնին և փշրելով նրանց ոսկորները։ Հների Յուլն իր «Հոբսոն-Ջոբսոն» նշումներում ասում է, որ այդ բառն ավելի մեծ տարածում ստացավ շնորհիվ նրա, որը 1768 թվականին Սքոթս ամսագրում տպագրվեց գեղարվեստական տեքստից մի կտոր՝ պատկանում էր Ռ.Էդվինի գրչին։ Էդվինը նկարագրում էր մի «վագր»-ի, որի վրա գալարվելով անակոնդան հասցրել էր կենդանուն սատկելու շեմին, այն դեպքում, երբ Շրի Լանկայում վագրեր առհասարակ չկային։ Յուլ և Ֆրենք Ուոլները նշել են, որ օձը իրականում պիթոն է և առաջարկել են anai-kondra-ի թամիլերեն ծագումը, ինչը և նշանակում էր փղին սպանող։ Սինհալական ծագումը նույնպես առաջարկել է Դոնալդ Ֆերգյուսոնը, որը նշել է, որ Հենականդայա բառը օգտագործվել է Շրի Լանկայում փոքր մտրակ օձի (Ahaetulla pulverulenta) նկատի ունենալու համար և ինչ-որ կերպ սխալմամբ գործածվել է նաև պիթոնի համար և ահա թե ինչպես են ստեղծվել առասպելները։

Սովորաբար Բրազիլիայում անակոնդային անվանում են սուկուրի, սուկուրիջու կամ սուկուրիուբա։

Անակոնդաներ 
Օձի կմախք

Տեսակներ և «անակոնդա» տերմինի այլ կիրառումներ

Անակոնդաներ 
4,3մետր (14 ոտնաչափ) անակոնդայի կմախքը (կենտրոնական) ցուցադրված է Օստեոլոգիայի թանգարանում այլ տեսակների հետ՝ վերջիններիս հետ համեմատության համար։
Անակոնդաներ 
Անակո4,3մետր (14 ոտնաչափ) անակոնդայի կմախքը (կենտրոնական) ցուցադրված է Օստեոլոգիայի թանգարանում այլ տեսակների հետ՝ վերջիններիս հետ համեմատության համար։նդայի տեսակ՝ փաթաթված մարդու վզին

«Անակոնդա» դասին պատկանող ցանկացած օձի տեսակ՝ ջրային մեծ խմբին պատկանող, հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում։

  • Կանաչ անակոնդա (Eunectes murinus)՝ բոլոր օձերից ամենամեծը, հասնում է մինչև 5.2 մետր երկարության։ Վերևից նա սևականաչ երանգ ունի (ինչի պատճառով անվանվում է նաև կանաչ անակոնդա) և երկշարք գորշ մեջքային բծեր, ներքևից՝ բաց դեղնավուն և սև բծերով, կողային մասերից՝ դեղին բծեր համապատասխան մուգ եզրաշերտերով։ Այս օձը ապրում է Հարավային Ամերիկայի մերձարևադարձային շրջաններում՝ խոշոր լճերում և ճահիճներում (նաև ափերին) ։
  • Դեղին անակոնդա (Eunectes murinus)՝ ձևավորված առանձնյակների չափերը չեն գերազանցում 3 մետրը։ Սնվում է ջրում տարատեսակ կաթնասուններով, ջրալող թռչուններով, երիտասարդ կայմաններով։ Հազվադեպ է ափ դուրս գալիս այն էլ ջրից ոչ հեռու։ Պարագվայական անակոնդայի էգը ծնում է 6-30 ձագեր։ Ծննդաբերությունը տեղի է ունենում ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Հանդիպում են Բոլիվիայում, Պարագվայում, Ուրուգվայում, Բրազիլիայի հարավում և Արգենտինայու։
  • Մուգ նշաններով անակոնդա (Eunectes deschauenseei)՝ հանդիպում է Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում և Ֆրանսիական Գվինեայի առափնյա շրջանում։
  • Բոլիվիական անակոնդա (Eunectes beniensis)՝ հայտնաբերվել է Բոլիվիայում 2002 թվականին Լուտց Դիրկսենի (անգլ.՝ Lutz Dirksen) կողմից և գտնվում է հետազոտման փուլում։
  • Այս տերմինը նախկինում կիրառվել է անճշտորեն՝ նշելով, որ ցանկացած չափերով մեծ օձ գալարվելով խեղդում է իր զոհին, չնայած՝ նման կիրառությունը վաղուց հնացած է։
  • «Անակոնդան» օգտագործվում է նաև որպես թշնամուն սեղմելուն, խեղդելուն ուղղված գործողության փոխաբերություն, օրինակ՝ «Անակոնդա» ծրագիրը, որն առաջարկվել էր Ամերիկյան քաղաքացիական պատերազմի սկզբում, որում Զինված Ուժերը պետք է արդյունավետորեն «խեղդեին» Համադաշնությունը։ Մեկ այլ օրինակ, թե ինչպես բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում անակոնդան խեղդվում մարտական պայմաններում, որն իրականացվում է հետևյալ կերպ․ ձեռքերով փաթաթվում ես հակառակորդի պարանոցին և թևատակերից բռնում, հետո սեղմում հակառակորդի բազկի երկգլուխ մկանը և եթե հայտնվեք նման իրավիճակում ու ցույց չտաք հանձնվելու նշան, հնարավոր է կորցնեք գիտակցությունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անակոնդաներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակոնդաներ» հոդվածին։
Անակոնդաներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակոնդաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361 Անակոնդաներ 

Tags:

Անակոնդաներ ԾագումնաբանությունԱնակոնդաներ Հետաքրքիր փաստերԱնակոնդաներ ՍտուգաբանությունԱնակոնդաներ Տեսակներ և «անակոնդա» տերմինի այլ կիրառումներԱնակոնդաներ ԾանոթագրություններԱնակոնդաներ Արտաքին հղումներԱնակոնդաներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇաղկապՎահան ՏերյանՄարսողությունՄակդիրԱմինաթթուՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրգանդի վզիկի քաղցկեղԴաշտանՀրաչյա ԱճառյանՎիտամին DԱրյան խումբՍիլվա ԿապուտիկյանՏիգրանակերտ (մայրաքաղաք)ԳեղարդԼիտրՀայաստանի Հանրապետության նախագահՀինդուիզմԵղնջացանՄեղուներՔարերի սիմֆոնիաՌոմանոս ՄելիքյանՀակոբ ԱսլանյանԱրցախյան ազատամարտՍպիտակ ձին (պատմվածք)Հայկ և ԲելՊահանջարկՇնչառությունԱծականի համեմատության աստիճաններՎիտամին D-ի անբավարարությունՀարադրությունՁվարանի կիստաՀայկական լեռնաշխարհԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀաղորդակցային գործընթացԸնձառյուծՎիտամինՀայաստանի առաջին հանրապետությունԱղերՀամանուններՕվկիանոսԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀայոց ցեղասպանության ճանաչումԶատիկՄիջին ականջի բորբոքումՆար-ԴոսՀակահիստամինային դեղերԵս և նաՇվեդիաԹորոս ՌոսլինՆապոլեոն ԲոնապարտԱնդրեյ ԲիտովՄայրցամաքԵրկիրԻսրայել ՕրիԷջմիածնի Մայր ՏաճարԱլբերտ ԱզարյանԲանաստեղծությունՉինաստանՓիղՌափայել ՊատկանյանՄիավորված ազգերի կազմակերպությունՄիսաք ՄեծարենցՍահմանադրությունՂարաքիլիսայի ճակատամարտՍևրի պայմանագիրՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԱգաթանգեղոսԱլժիրՑեղասպանությունԿորյունԱնգլերենՆևրոզներԱվշային հանգույցԲաշ-Ապարանի ճակատամարտՀեքիաթԼեոնիդ ԵնգիբարյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշ🡆 More