Գյուղ Աղավնո

Աղավնո, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար։

Գյուղ
Աղավնո
Գյուղ Աղավնո
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքապետԱնդրանիկ Չավուշյան
Մակերես4889,0 կմ²
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն175 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Աղավնո (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աղավնո (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Գյուղ Աղավնո

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։

2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ։

Անուն

Բնակավայրի հայկական անունը Աղավնո է։ Ավելի ուշ այն սկսել են նաև անվանել Արիավան։ Գյուղը հաճախ նույնացվում է 13-րդ դարում Ստ․ Օրբելյանի հիշատակած Շաբակի գյուղի հետ։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Զաբուխ (երբեմն՝ Զաբուկ), ինչը նաև Հագարի գետի աջակողմյան վտակ Աղօղլան կամ Ահմեդլի գետի ստորին հոսանքի անվանումներից մեկն է։

Աշխարհագրություն

Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է Աղավնո գետը։ Ունի 4889,0 հա տարածք, որից 1099,2 հա-ը անտառային նշանակության են։

Վարչական կենտրոն Բերձոր քաղաքից հեռու է 14 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ։

Պատմություն

Աղավնոն Արցախի Հանրապետության հինավուրց բնակավայրերից է։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական Աղահեճ գավառի Շաբակի (երբեմն՝ Շապոկի) գյուղի հետ, որն, ըստ Ստ․ Օրբելյանի, 7 դրամ հարկաչափ էր վճարում Տաթևի վանքին։ Սակայն Տեղ և Աղավնո գյուղերի միջև գտնվող Շպկի կոչվող գյուղատեղի առկայությունը կարող է բացասել Շաբակիի և Աղավնոյի նույնացումը։ Գյուղի նախնական հայաթափման տարեթիվը հայնի չէ։

Հայ-թուրքական ընդհարումներ, 1905-1906 թթ.

1905-1906 թվականներին հայ-թուրքական (թաթարական) ընդհարումների ժամանակ բնակավայրի թրքացած քրդերը շրջանի ամենաակտիվ հակահայ կազմավորումներից մեկն էին։ Պարբերաբար հարձակումներ են գործել մոտակա հայաբնակ բնակավայրերի նկատմամբ։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 29-30, երբ զաբուխցի թուրքացած քրդերը հսկայական ուժերով հարձակում են գործել Ղարաղշլաղ կոչվող գյուղի վրա։ Դիմադրության հանդպելով՝ նահանջել են։

Արցախյան ազատամարտ (1991-1994)

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)

44-օրյա պատերազմ

Եռակողմ համաձայնագիր

Գյուղ Աղավնո 
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհն անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը։

Աղավնոյի հանձնում

2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո գյուղը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։

Պատմամշակութային հուշարձաններ

Աղավնոյի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականներից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Այնուամենայնիվ, առկա տեղեկությունները վկայում են, որ բնակավայրի տարածքում գտնված որոշ պատմամշակութային հուշարձանների մասին։ 1898 թվականին գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը գյուղի մերձակայքում գտնվող հնավայրն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերել է հայկական գերեզմանոցի հետքեր, մասնավորապես, տապանաքարերի բեկորների։

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Գյուղ Աղավնո 
Սրբոց Նահատակաց եկեղեցին

Աղավնո գյուղում՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ է գտնվում 2002 թվականին կառուցված հայկական առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցին։

Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը։

Արցախյան ազատամարտի հուշահամալիր

Գյուղ Աղավնո 
Արցախյան ազատամարտում զոհված մի շարք ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր

Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ։

Բնակչություն

Ի տարբերություն մյուս գյուղերի՝ վերաբնակեցման գործը Աղավնոյում սկսվել է դեռևս պատերազմական թեժ օրերին։ 1992 թվականի հունիսից այստեղ հաստատվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ցեղասպանության զոհ դարձած Լավրենտ Առաքելյանի և Լյուդմիլա Խոջաևայի ընտանիքը։ 1994 թվականի պատերազմի ավարտից հետո այդ գործընթացը նոր թափ ստացավ։

2014 թվականին Աղավնոյում սկսել են իրականացնել բնակարանաշինության ծրագիր։ Մինչև 2019 թվականին կառուցվել է 50 առանձնատներից բաղկացած առանձին թաղամաս։ Նախատեսվում էր կառուցել ևս 10 նոր բնակարաններ։ Այդ քաղաքականության շնորհիվ Աղավնոյում վերաբնակեցման գործը նոր ընթացք ստացավ։ Արդյունքում ավելացավ դպրոցահասակ երեխաների թվաքանակը։

2015 թվականին Աղավնո համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 175 մարդ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 143 135 128

Համայնքային կյանք

Աղավնոյի համայնքային ենթակառուցվածքները զարգացած էին։ Գյուղում կար գյուղապետարան, միջնակարգ դպրոց և այլ հաստատություններ։

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը Աղավնո գյուղի մոտ գործում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության հիմնական անցագրային-հսկիչ կետը։

Կրթություն

1994 թվականի սեպտեմբերից գյուղում գործում է Գարեգին Նժդեհի անունը կրող միջնակարգ դպրոց։ Սկզբում դպրոցն ուներ 43 աշակերտ։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ Գյուղ Աղավնո 

Tags:

Գյուղ Աղավնո ԱնունԳյուղ Աղավնո ԱշխարհագրությունԳյուղ Աղավնո ՊատմությունԳյուղ Աղավնո ԲնակչությունԳյուղ Աղավնո Համայնքային կյանքԳյուղ Աղավնո ԿրթությունԳյուղ Աղավնո ՏնտեսությունԳյուղ Աղավնո ԾանոթագրություններԳյուղ ԱղավնոԱրցախի ՀանրապետությունՀայաստանՍյունիքի մարզՔաշաթաղի շրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտային անբավարարությունԱռնո ԲաբաջանյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱրգանդի վզիկի քաղցկեղՀայաստանԱրհեստական բանականությունԱլգորիթմԱռիթմիաՄարտի 26Հայաստանի պատմական մայրաքաղաքներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՎահանաձև գեղձի քաղցկեղԿատուներԾիրանՄարինա ԲերբերյանԳլաուկոմաԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԹթվածնաքաղցԲլոգՓարվանա լիճ44-օրյա պատերազմՄանրանկարչությունՄարդ բանականԶանգվածի պահպանման օրենքԱլմա-Աթայի հռչակագիրՀիսուսՑիտոզոլՀիմնական գույներԴպրոցԿաթնասուններՄայրցամաքԼևոն ՇանթՖրանսիաԼադանիվաՀասարակությունԴուբայՍրբանային սեքսԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄիավորված ազգերի կազմակերպությունՌոբերտ ՔոչարյանՄեծ Հայքի նահանգների ցանկԵռանկյունՊարացետամոլՀղիություն (մարդ)Մարդու պապիլոմավիրուսԱվելացված արժեքի հարկՀին ՀռոմԹիրեոտրոպ հորմոնՄարտիրոս ՍարյանՄուսուլմանՀամակարգիչԵգիպտոսԱրարատԱրաքսՔութեշՈւսուցման մեթոդներՄիզուղիների ինֆեկցիաներՀայաստանի բուհերի ցանկԵրևանի վարչական բաժանումԼեզվի փիլիսոփայությունՊահքԼոպերամիդՈսկու պաշարներԲագրատունիների թագավորությունՎերածնունդՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎարդգես ՍուրենյանցՎահան ՏերյանԱշխարհի նոր յոթ հրաշալիքներՀայկական դրամԳերճնշումՀայաստանի անտառներԱմբրոքսոլԿառլես Պուչդեմոն🡆 More