Viaf

VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան։

VIAF
Viaf
viaf.org(անգլ.)
Տեսակname authority file?, data set?, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog?
Գրանցումչկա
Լեզուբազմալեզու
ՍեփականատերOCLC
Բացված2003
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է
Viaf VIAF Վիքիպահեստում

VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին։

Նախագծի համառոտ պատմություն

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը (LC), Գերմանական գրադարան (DNB) և OCLC ձեռնամուխ եղան հայեցակարգային նախագծի ստեղծման, որպեսզի անձնական անունների մատենագիտական գրառումները կապվեն միասնական համակարգով։

VIAF Կոնսորցիումը ձևավորվել է LC, DNB և OCLC գրավոր համաձայնությամբ 2003 թվականի օգոստոսին։ Համաձայնագիրը ստորագրվել է Բեռլինում կայացած IFLA 69-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Ֆրանսիայի ազգային գրադարանը (BNF) համաձայնագրին միացել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ի կոնսորցիումում։

Այս չորս կազմակերպությունները՝ LC, DNB, BnF և OCLC, ստանձնեցին կոնսորցիումում ղեկավարների դերը՝ ընդհանուր պատասխանատվություն ունենալով VIAF-ի, VIAF հոսթինգի և ծրագրային ապահովման մատակարարման, ինչպես նաև տվյալների մատենագրական բովանդակության համար։ Լրացուցիչ կազմակերպություններն արդեն ավելի ուշ միացան կոնսորցիումին՝ տրամադրելով ելակետային նիշքերը և VIAF-ի առաջխաղացման համար փորձ։

2010 թվականին հաստատությունների ղեկավարների շրջանում սկսվեցին լուրջ բանակցություններ և քննարկումներ VIAF-ի համար համապատասխան երկարաժամկետ կազմակերպական պայմանավորվածության համար։ Բազմաթիվ տարբերակների և աշխատանքի սկզբունքների քննարկումից հետո հեղինակները համաձայնեցին VIAF-ը վերագրել OCLC ծառայությանը։ 2011 թվականին քննարկվեցին անցման մանրամասները և բոլոր մասնակիցների համաձայնությունից հետո 2012 թվականին սկսվեց անցումը։

Նախագծի նկարագրություն

Համակարգի նպատակն է կապել մի քանի ազգային նույնականացուցիչներ (ինչպես, օրինակ, գերմանական GND, (նախկինում PND անձանց համար), ամերիկյան LCCN, ֆրանսիակն BNF և այլ) դասակարգման և որոնման միասնական համակարգում։ VIAF գրառումը ստանում է ստանդարտ եզակի համար, պարունակում է սկզբնաղբյուրի նախնական գրանցումների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև հղվում է դեպի բնօրինակ աղբյուրները։ Տվյալներն ազատորեն հասանելի համացանցի միջոցով և կարող են օգտագործվել հետազոտությունների և տվյալների փոխանակման նպատակով նաև գրադարանային ֆոնդերի միջոցով էլեկտրոնային տարբերակով։ Փոխադարձ թարմացումը կատարվում է ըստ Բաց արխիվների նախաձեռնության (OAI)։

Նիշքերի համարներն ավելացվում են նաև Վիքիպեդիայի կենսագրական և այլ հոդվածներում։

Օգտագործելով VIAF կայքի միջերեսը (ինտերֆեյս)՝ համակարգը թույլ է տալիս մատենագիտական գրառումների որոնում կատարել բնագրի լեզվով կամ օգտվողի լեզվով։ Տվյալների արտածումը տեղի է ունենում նույնանուն գրառումների միաձուլման ճանապարհով։ Որոնման ընթացքում օգտագործվում է ներքին ինդեքսավորումը։ Դա արվել է, որպեսզի բացառվի արգելափակումը և խուսափվի կայքի ծանրաբեռումից։ Հավաքագրման և որոնման ալգորիթմները բաժանվում են երեք կատեգորիայի՝ ուժեղ, չափավոր և թույլ, որպեսզի ապահովի ավելի մեծ անվտանգություն VIAF վիրտուալ ընդլայնված գրառումների կառուցման ժամանակ։ Գործողությունն օգտագործում է OAI պրոտոկոլ կենտրոնական սերվերից ազգային և տարածաշրջանային գործակալություններից նույնականացման նիշքի մետատվյալները հավաքագրելիս։ Համակարգը իրենից ներկայացնում է վիրտուալ ենթակարգավորում, քանի որ ամբողջական գրառումը մնում է նույնականված նիշքի բնօրինակում, իսկ տվյալների միայն մի փոքր մասն է հավաքված կենտրոնական սերվերում։ Ներկայումս նախագծում մասնակցում են 38 կատալոգագիր հաստատություններ, այդ թվում՝ 11-ը թեսթային ռեժիմում (նրանց թվում է անգլերեն Վիքիպեդիան)։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։ Թեև VIAF գործառույթները ճշգրիտ են միայն շնորհիվ գործակալությունների կողմից տրամադրած տվյալների որակի, VIAF-ը դառնում է ավելի հետևողական և հուսալի համակարգ։

Մասնակիցներ գրադարաններ

Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1 Իտալական գրադարանների միասնական կատալոգի ինստիտուտ Istituto Centrale per il Catalogo Unico Հռոմ Viaf  Իտալիա ICCU IT/ICCU/RAVV/088390
2 Viaf  Գերմանիայի ազգային գրադարան Deutsche Nationalbibliothek Մայնի Ֆրանկֆուրտ Viaf  Գերմանիա GND DNB/11864291X
3 Viaf  Գեթի հետազոտական ինստիտուտ Getty Research Institute Լոս Անջելես, Կալիֆոռնիա Viaf  ԱՄՆ JPG ULAN/500327036
4 Viaf  Կանադայի գրադարան և արխիվ Bibliothèque et Archives Canada Օտտավա, Օնտարիո Viaf  Կանադա LAC LAC/0040H0370F
5 Viaf  Ալեքսանդրինի գրադարան Bibliotheca Alexandrina Ալեքսանդրիա Viaf  Եգիպտոս EGAXA EGAXA/vtls000791617
6 Viaf  Կոնգրեսի գրադարան + 8 գրադարան Library of Congress (NACO consortium) Վաշինգտոն ԿՇ Viaf  ԱՄՆ LCCN n/79/068416
7 Viaf  Viaf  Ազգային խորհրդարանային գրադարան (Ճապոնիա) 国立国会図書館 Տոկիո և Կիոտո Viaf  Ճապոնիա NDL NDL/00458898
8 Viaf  Ավստրալիայի ազգային գրադարան National Library of Australia Կանբերրա Viaf  Ավստրալիա NLA NLA/000036180076
9 Viaf  Ֆրանսիայի ազգային գրադարան Bibliothèque nationale de France Փարիզ Viaf  Ֆրանսիա BNF cb11926775j
10 Viaf  Իսրայելի ազգային գրադարան הספרייה הלאומית Երուսաղեմ Viaf  Իսրայել NLI NLI/000131866
11 Viaf  Պորտուգալիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de Portugal Լիսաբոն Viaf  Պորտուգալիա BNP PTBNP/56654
12 Viaf  Իսպանիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de España Մադրիդ Viaf  Իսպանիա BNE BNE/XX933715
13 Viaf  Շվեդիայի ազգային գրադարան Kungliga Biblioteket Ստոկհոլմ Viaf  Շվեդիա SELIBR SELIBR/97268
14 Viaf  Չեխիայի ազգային գրադարան Národní knihovna České republiky Պրահա Viaf  Չեխիա NKC NKC/jn19981002230
15 Viaf  Սեչենյի անվան ազգային գրադարան Országos Széchényi Könyvtár Բուդապեշտ Viaf  Հունգարիա NSZL NSZL/000000001730
16 RERO: Արևմտյան Շվեյցարիայի գրադարանային ցանց Réseau des bibliothèques de Suisse occidentale or Westschweizer Bibliothekverbund Viaf  Շվեյցարիա RERO RERO/vtls013481645
17 Ֆրանսիական համալսարանների գրադարանային կոնսորցիում Système universitaire de documentation Viaf  Ֆրանսիա SUDOC SUDOC/085948470
18 Viaf  Շվեյցարիայի ազգային գրադարան Schweizerische Nationalbibliothek, Bibliothèque nationale suisse, Biblioteca nazionale svizzera, Rete delle bibliotheche della Svizzera occidentale Բեռն Viaf  Շվեյցարիա SWNL SWNL/vtls000204495
19 NUKAT: Լեհաստանի գիտական գրադարանների միասանական կատալոգ NUKAT: katalog zbiorów polskich bibliotek naukowych Վարշավա Viaf  Լեհաստան NUKAT NUKAT/n/94202820
20 Վատիկանի գրադարան Bibliotheca Apostolica Vaticana - Viaf  Վատիկան BAV BAV/ADV10242315
21 BIBSYS BIBSYS Տրոնհեյմ Viaf  Նորվեգիա BIBSYS BIBSYS/x90952390
22 Ֆլամանդական հանրային գրադարաններ Flemish Public Libraries Բրյուսել Viaf  Բելգիա BIBNET BIBSYS/x90952390
23 Viaf  Դանիայի թագավորական գրադարան + 1 գրադարան Danish Library Center Կոպենհագեն Viaf  Դանիա ВВС 8709791159102x
24 Լատվիայի ազգային գրադարան Latvijas Nacionālā bibliotēka Ռիգա Viaf  Լատվիա LNB-LNC LNB-LNC10-000012145
25 Viaf  Լեհաստանի ազգային գրադարան Biblioteka Narodowa w Warszawie Վարշավա Viaf  Լեհաստան NLP NLP-a21143511
26 Viaf  Կատալոնիայի գրադարան Biblioteca de Catalunya Բարսելոնա Viaf  Իսպանիա BNC BNC-a10604303
27 Viaf  Լյուքսեմբուրգի ազգային գրադարան Bibliothèque nationale de Luxembourg Լյուքսեմբուրգ Viaf  Լյուքսեմբուրգ

Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմում

Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1 Viaf  Ռուսաստանի ազգային գրադարան Российская национальная библиотека Սանկտ Պետերբուրգ Viaf  Ռուսաստան RSL RSL/nafpn-000084026
2 Viaf  Նիդերլանդների ազգային գրադարան Koninklijke Bibliotheek Հաագա Viaf  Նիդերլանդներ NTA NTA/068808658
3 Viaf  Ազգային ժողովի գրադարան 国家图书馆管理局 - Viaf  Սինգապուր NLB NLB/18487957
4 Viaf  Լիբանանի ազգային գրադարան المكتبة الوطنية اللبنانية‎ Բեյրութ Viaf  Լիբանան LNL LNL/33485
5 Պերսևս նախագիծ ‎‎Perseus Թաֆթսի համալսարան (Մաքս Պլանկի միություն) Viaf  ԱՄՆ (Viaf  Գերմանիա) PERSEUS PERSEUS/author.236.1
6 Viaf  Վիքիպեդիա ‎‎Wikipedia Սան Ֆրանցիսկո Viaf  ԱՄՆ Wiki
7 International Standard Name Identifier ISNI Լոնդոն Viaf  Միացյալ Թագավորություն ISNI ISNI/0000 0001 2137 6443
8 Viaf  Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան Nacionalna i sveučilišna knjižnica u Zagrebu Զագրեբ Viaf  Խորվաթիա
9 2 չփաստաթղթավորված նախագիծ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Viaf Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VIAF» հոդվածին։

Tags:

Viaf Նախագծի համառոտ պատմություն[7]Viaf Նախագծի նկարագրությունViaf Մասնակիցներ գրադարաններViaf Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմումViaf ԾանոթագրություններViaf Արտաքին հղումներViafԱնգլերենԳերմանիայի ազգային գրադարանԿոնգրեսի գրադարանՉափորոշչային վերահսկողություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թվաբանական պրոգրեսիաԳյումրիԿանադաԱմբերդ (ամրոց)ԲագրատունիներՎանՎանի թագավորության արքաների ցանկՄիխայիլ Իպոլիտով-ԻվանովՖրանսիաԻլհամ ԱլիևՍողոմոն ԹեհլիրյանՆախադասությունՎիրուսներԱնիՄաշկաբորբՇունԵվրոպաԾծմբական թթուՃապոնիաԱնասնապահությունԱնմոռուկԳեղարքունիքի մարզԱղիների բորբոքային հիվանդությունԿարսՄեջքի ցավՄոնա ԼիզաՄերկուրի (մոլորակ)Սահակ Ա ՊարթևՀին ՀռոմՀայկական գամփռԵս և նաՀայաստանի պետական խորհրդանիշներՎերականգնվող էներգիաՀատկացուցիչՔարտեզՀայաստանի գետերի ցանկԳևորգ Մարզպետունի (վեպ)Կապ (խոսքի մաս)ԱրծաթՆերսիսյանՊյութագորասի թեորեմՀավերժության հայկական նշանՀնդեվրոպական լեզուներՀյուսիսային ԱմերիկաԶվարթնոցի արծիվԶուգահեռագիծԳալակտիկաներՇավարշ ԿարապետյանՆաիրի ՀունանյանՄաշկի սնկային հիվանդություններՈրոտանՕշական (գյուղ)ՄակերեսՀայաստանի Ազգային ժողովՄովսես ԳորգիսյանՈրոշիչՊարբերական հիվանդությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Գրիգոր ԶոհրապՊոլ ՄորֆիԱմերիկայի Միացյալ ՆահանգներՌափայել ՊատկանյանԱրտակ ՄախսուդյանՀեշտոցային արտադրությունԵղջերուներԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԱրտազատական համակարգԿենսաբանական դասակարգումԿենդանակերպի նշաններԿիրանց (Տավուշի մարզ)Նյարդային համակարգՍպիտակ ձին (պատմվածք)ԲրազիլիաՀայկական մշակույթԺամանակի պարագաԱվշային հանգույց🡆 More