Tor

Tor (The Onion Router անվանման հապավումը), ազատ և բաց ծրագրային ապահովում, երկրորդ սերնդի այսպես կոչված սոխային երթուղայնացման համար։ Սա պրոքսի սերվերների համակարգ է, որի միջոցով կարելի է հաստատել գաղտնալսումներից պաշտպանված, անանուն ցանցային կապ։ Դիտվում է որպես վիրտուալ թունելների անանուն ցանց, որն ապահովում է կոդավորված տեսքով տվյալների փոխանցում։

Tor
Изображение логотипа
Tor
ՏեսակԴեմոն (ծրագիր), ծրագրային գրադարան, utility software?, software package?, ազատ ծրագրային ապահովում և network?
ՀեղինակThe Tor Project, Inc[en]
Նախագծումը՝Core Tor People
Գրված է՝C, Python և Rust
ԻնտեսֆեյսGTK+, Qt
ՕՀLinux, Windows NT, Unix-подобные ОС, iOS, Android, Maemo, FirefoxOS, OS/2
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝սեպտեմբերի 20, 2002
Զարգացման կարգավիճակգործում է և շարունակում է զարգանալ
ԱրտոնագիրBSD վերափոխված արտոնագիր
Անվանված էonion routing?
Սխալնելի հայտման էջgitlab.torproject.org/tpo/core/tor/issues
Կայքtorproject.org(անգլ.), 2gzyxa5ihm7nsggfxnu52rck2vv4rvmdlkiu3zzui5du4xyclen53wid.onion և torproject.org/el/
Ելակոդgitlab.torproject.org/tpo/core/tor/
Tor Tor project Վիքիպահեստում

Tor-ի միջոցով օգտատերերը համացանցում կարող են պահպանել իրենց գաղտնիությունը կայքեր այցելելիս, բլոգներ վարելիս, ակնթարթային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ գրելիս, ինչպես նաև այլ հավելվածներով աշխատելիս, որոնք կիրառում են Փոխանցման կառավարման հաղորդակարգ։

2011 թվականին Tor նախագիծն արժանացել է մրցանակի, որպես հասարակական օգտագործման ազատ և բաց ծրագրային ապահովում, իսկ 2012 թվականին՝ EFF Pioneer Award-ին։

Պատմություն

Tor համակարգն ստեղծվել է «բարձրորակ առանձնացնող համակարգերի ստեղծման կենտրոնում» , Free Haven[en] ծրագրի շրջանակներում DARPA -յի հետ համագործակցությամբ՝ պետական պատվերով:Ելակետային կոդը հրատարակվել է որպես ազատ հավաստագիր, որպեսզի ցանկացողները կարողանան սխալների ստուգում անցկացնել։

Ծրագրի ապահովությունը ապահովվում է Electronic Frontier Foundation, որը սկսեց մեծ աշխատանքներ ծավալել ծրագիրն ավելի ապահով դարձնելու համար։ Tor-ին նշանակալից ֆինանսական օգնություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ-ի պետական կառավարությունը, ինչպես նաև միջազգային գիտական ֆոնդը։ 2016 թվականի կարգավիճակին համաձայն Tor-ը ունի կապ մոտ 7000 կայքերի հետ, որոնք տարածված են աշխարհի յուրաքանչյուր մայրցամաքում, բացի Անտարկտիդայից, իսկ կայքերի մասնակիցների թիվը, ներառյալ Բոտ (ծրագիր) ծրագրի օգտվողները, կազմում է երկու միլիոն։ Tor Metrics-ի տվյալներով Ռուսաստանը մտավ այն երեք երկրների մեջ , որտեղ ակտիվ օգտվում են ծրագրից։

Մեր օրերում կան Tor-ի տարբեր ձևեր յուրաքանչյուրի համար։

Օգտագործում

Tor 
Ծրագրի օգտագործման քարտեզը տարբեև երկրներում

Նշանավոր անձինք Tor-ը օգտագործում են պաշտպանվելու համար, ինչպես նաև որպիսզի կոդավորեն ինֆորմացիան ինտերնետ-ցենզուրայի միջոցով։

Tor-ի փակ սպասարկումն իր օգտվողներին թույլատրում է ունենալ իրենց սեփական կայքերը, միաժամանակ չտարածելով իրենց իրական գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն։

Սոցիալական աշխատողները Tor-ից օգտվում են կարևոր հարցեր քննարկելիս՝ վեբ ֆորումում կամ հաղորդագրությունների տեսքով։

Լրագրողները Tor-ից օգտվում են ինֆորմացիա ստանալիս գաղտնիությունը ապահովվելու համար։ Օրինակ՝ Էդվարդ Սինոուդենը Tor-ի միջոցով PRISM-ի մասին The Washington Post և The Guardian թերթերին տեղեկություն է հաղորդել, իսկ իտալական ինտերնետ ակտիվիստնեը ստեղծել էին մի կայք՝ MafiaLeaks[en], որտեղ մաֆիայի մասին տեղեկություն էին ստանում։

Ոչ կառավարական կազմակերպությունները Tor-ը օգտագործում են, որպիսզի իրենց աշխատողների հետ կապվեն արտագնա աշխատանքների ժամանակ։

Հասարակական կազմակերպությունները, օրինակ՝ Indymedia-ն, խորհուրդ են տալիս Tor-ը օգտագործել կազմակերպության անդամների տվյալների ապահովության համար։ EFF-ն ապահովում է Tor-ի ֆինանսական հարցերը, քանի որ դրա մեջ տեսնում է տվյալներ պահպանման բարձր որակ։

Կորպորացիաները Tor-ը օգտագործում են որպես հաղորդակցման ապահով միջոց։

Հատուկ ծառայությունները Tor-ը օգտագործում են հատուկ առաջադրանքների կատարման հարցերում։

Tor-ը PRISM-ի դեմ

Մայք Փերիի կարծիքով՝ The Tor Project-ի մի հաղորդավար Tor-ի գրագետ օգտագործման միջոցով այլ միջոցների հետ մեկտեղ այն կարող է ավելի բարձր մակարդակով պաշտպանել ծրագրերը, ինչպես PRISM-ը։ Այս կարծիքին է նաև InformationWeek[en], Ars Technica-ի գրասենյակը, Freedom of the Press Foundation[en], ինչպես նաև Անդրեյ Սոլդատովը և Բրյուս Շնեյրը։

Հարմարությունը և Tor-ի աշխատման եղանակը

Անանուն օգտագործման ձև

Tor 
Tor-ի աշխատման եղանակը

Tor-ի օգտագործողները իրենց հարմարության վրա ներբեռնում են «սոխային» պրոկսի սերվեր , որը միացվում է Tor-ին։ Դա ձևավորում է Tor ցանցը, որը օգտագործում է տարբեր մակարդակների կոդավորում[en]: Յուրաքանչյուր տվյալների հավաքածու ընկնում է ցանցի մեջ, անցնում է երեք տարբեր պրոքսի սերվեր։ Դրանք ընտրվում են պատահականության սկզբունքով։ Ուղարկվելուց հետո տվյալների հավաքածուն կոդավորվում է երեք Բանալիով։ Սկզբում երրորդ կապի, հետո՝ երկրորդ և վերջում՝ առաջն կապի համար։ Երբ առաջին ցանցը ստանում է հավաքածուն ապակոդավորում է առաջին մակարդակը և հասկանում որտեղ պետք է ուղարկի։ Երկրորդ և երրորդ ցանցերը ստանում են անանուն կամ կոդավորված միջոցով՝ միաժամանակ։

Անանուն փակ ծառայություններ

2004 թվականից սկսած Tor-ը նաև կարող է գաղտնիություն պահել ցանցերի համար, որի միջոցով կարելի է գաղտնի պահել գտնվելու վայրը՝ աշխատելով գաղտնի ցանցերի համար նախատեսված կարգավորումներում։ Գաղտնի ծառայություններից օգտվել կարող են միայն Tor ցանցի օգտագործողները:

Tor  Արտաքին պատկերներ
Tor-ի գաղտնի ցանցերի աշխատանքի սխեման
Tor  Փուլեր ը գաղտնի ցանցերի հետ հաղորդակցման համար
Tor  Տիպալոգիա ն գաղտնի ցանցերի.

Ծանոթագրություններ


Tags:

Tor ՊատմությունTor ՕգտագործումTor Հարմարությունը և -ի աշխատման եղանակըTor ԾանոթագրություններTor

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀապավումՍպիտակի երկրաշարժԱրշակ ԲՄիսաք ՄեծարենցՍրտի կծկումների հաճախականությունՄերկուրի (մոլորակ)Հայ ֆիդայական շարժումԱրգենտինաՀայաստանի լեռներԲուլինգԳիսաստղԼյուքսեմբուրգԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵրաժշտությունԱնդրանիկ ՍողոյանԱղիների բորբոքային հիվանդությունԱրարատԱրյան ընդհանուր հետազոտությունՀավասարասրուն սեղանՕվկիանոսԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄանթաշի ջրամբարԱպրիլի 14Հայկական խոհանոցԳաստրիտՀեպատիտ BԵռանկյան մակերեսՄաչու ՊիկչուԶոլի ԱդոկՀամակարգային կարմիր գայլախտՎահանագեղձՏեղի պարագաԱծխաջուրԹաթուլ ԿրպեյանԳլխավոր էջԷպիլեպսիաՈրդան կարմիրՄեծ Հայքի նահանգների ցանկՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՍաուդյան ԱրաբիաՔարՀայաստանի զինանշանՆավթՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԽոսրովի անտառ պետական արգելոցՎիգեն ԽեչումյանՔարերի սիմֆոնիաԽոր ՎիրապՍրտային անբավարարությունԼյարդի ցիռոզՀայաստանի առաջին բաժանումՄհեր ՄկրտչյանՄոմիկՀիպերթիրեոզՀամո ԲեկնազարյանՈւսուցման մեթոդներԱնահիտ ՊարսամյանԿռունկներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարագաներՀովհաննես ԹումանյանՖրանսիաԾծմբական թթուԼյարդԵղրևանիԿաթնասուններՀայերԲանակում (հեռուստասերիալ)Չարլի ՉապլինԱնտարկտիդաՍաղմոսավանքԱրտաշես և ՍաթենիկՀայերենՅուԹյուբՌոբերտո ԿավալիՍեռական հարաբերությունԻսրայել🡆 More