Լինուքս: օպերացիոն համակարգ

Լինուքս, յունիքսանման օպերացիոն համակարգ, որը օգտագործում է Լինուքս միջուկ։ Լինուքսը աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է։ Լինուքս օպերացիոն համակարգերից շատերը օգտագործում են նաև ԳՆՈՒ նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային (սիստեմային) ծրագրերը։ Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց ելակոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Լինուքս
Изображение логотипа
Լինուքս: Պատմություն, Տես նաև, Ծանոթագրություններ
Տուքս պինգվինը, 1996 թ. Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Լինուքսի հմայիլն է.
Տեսակնախագիծ, collaborative work? և ՕՀ
Ընտանիքյունիքսանման
Հիմք են ծառայելԼինուքս միջուկ
Միջուկի տեսակմոնոլիտ միջուկ
ԱրտոնագիրGNU General Public License
Զարգացման կարգավիճակարդի
Անվանված էԼինուքս միջուկ, Լինուս Տորվալդս և Յունիքս
Կայքkernel.org(անգլ.)
Լինուքս: Պատմություն, Տես նաև, Ծանոթագրություններ Linux Վիքիպահեստում

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։

Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են Լենովո, Այ-Բի-Էմ, Hewlett-Packard, Օրաքլ, Ամազոն, Dell, Գուգլ և Մայքրոսոֆթ դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։

2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Լինուքս ՕՀ-ի որևէ տարբերակով։

Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

Պատմություն

ԳՆՈՒ Նախագիծը

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր ԳՆՈՒ Նախագիծը։ Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը՝ kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թվականին ԳՆՈՒ նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։

Լինուքսի ծնունդը

Լինուքս: Պատմություն, Տես նաև, Ծանոթագրություններ 
Լինուս Տորվալդս - Լինուքս միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկիի համալսարանի ֆին ուսանող Լինուս Տորվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Մինիքս համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Մինիքսի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Մինիքսի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անվանում՝ անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆիննական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator)։ Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։

Արտասանությունը

Լինուքս բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր։ 1992 թվակաան Տոռվալդսը բացատրել է, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/։

Անվանման հետ կապված տարաձայնությունները

Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվանման հետ։

Նույնպես Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրված Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux, քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ն ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի թվարկված պատճառներից FSF-ը բերում է մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։

Լինուս Տոռվալդսն ինքը գտնում է, որ անվանումը այդքան կարևոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարն անվանում է անհեթեթ։

Իրականում սակայն, պարզապես Լինուքս անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց մեջ, իսկ GNU/Linux անվանումը առօրյա կյանքում օգտագործում են միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը բացակայում է նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություն է Knoppix-ը, որը պաշտոնապես իր անվանման մեջ ունի GNU բառը։

Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux՝ ի նկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը միջուկի մասին է, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel։ Գրականության մեջ հեղինակները խառնաշփոթից խուսափելու համար նշում են, թե ինչ ի նկատի ունեն Linux բառը գործածելիս։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կարգիչներ

Լինուքս: Պատմություն, Տես նաև, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինուքս» հոդվածին։

Tags:

Լինուքս ՊատմությունԼինուքս Տես նաևԼինուքս ԾանոթագրություններԼինուքս Արտաքին հղումներԼինուքսԱզատ ծրագրային ապահովումԵլակոդՅունիքսՕպերացիոն համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱդրբեջանՏիեզերքԹռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)Եվրոպական միությունՀականիշԵրիկամի քրոնիկ հիվանդությունՓղերԲագրատունիներՄամուլՀինդուիզմԾնեբեկԾծմբական թթուՀայկական դիցաբանությունԵս և նաԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթԱնտարկտիդաՄոլորակՀետգրությունՄետաղԲեզոարյան այծՍուրբ ծնունդՀայաստանի կենդանական աշխարհԲանաստեղծական կայուն ձևերՎասակ Սյունի (մարզպան)ՓորլուծությունՏուֆՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրտաշատՉինաստանՎանի թագավորության արքաների ցանկԲառակապակցությունԶինվորական կոչումներՄիքելանջելոՀեշտոցի սնկային վարակՀացահատիկային բույսերՊարզ թիվԹամարա ՊետրոսյանԿարսԱրձակՄուրացանԽոսքի մասերԼիոնել ՄեսսիԳրիգոր ԼուսավորիչՎիքիպահեստԱծականի համեմատության աստիճաններԲաշ-Ապարանի ճակատամարտԹաիլանդՕշական (գյուղ)ԱրեգակԼեղապարկԴուբայի ԷմիրությունՀավասարասրուն սեղանԿատուներՕվկիանիաԳերմանիաԹոքաբորբՎահագնՇեշտՀայաստանի ձկների ցանկՋերմաստիճանՀնդկաստանՎերածնունդՉինգիզ խանԽաչատուր ՍուքիասյանԱվանդույթՔաոս (վեպ)Շիրակի մարզՈրոշիչԲարդ համադասական նախադասությունԿաուչուկներԾխախոտՀայկական խոհանոցՍան Ստեֆանոյի պայմանագիրՋրծաղիկՀարավաֆրիկյան ՀանրապետությունԿանադաԲառարան🡆 More