Մուլտֆիլմ 101 Դալմատին

Հարյուր և մեկ դալմատինները, կրճատ ձևով ասվում է 101 դալմատինները, 1961 թվականին ստեղծված ամերիկյան արկածային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ուոլթ Դիսնեյի կողմից, 1956 թ.

ստեղծված հարյուր և մեկ դալմատինները նովելի հենքի վրա։ Այն Դիսնեյի 17-րդ անիմացիոն գեղարվեստական ֆիլմն էր։

Մուլտֆիլմ 101 Դալմատին
101 դալմատին
անգլ.՝ One Hundred and One Dalmatians
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, քրեական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ, դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ֆենթեզի ֆիլմ
Թեմամարդու առևանգում
ԿերպարներԿրուելլա դե Վիլ, Պոնգո, Ռոջեր Ռեդկլիֆ, Անիտա Ռեդկլիֆ, Դալմատյան շնիկներ, Պրիսսին, Պրիսսի-Ի Սեփականատերը, Պերդիտա, Միստր Սիմփկինս, Միսս Բերդուել, Բախտավոր, Patch?, Ռոլլի, Գնդապետ և Սերժանտ Թիբս
Գործողության վայրԼոնդոն
Դարաշրջան1950s?
Հորինված երկիրDisney's Pongo universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք
Հիմնված էՀարյուր մեկ դալմատիններ
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԿլայդ Ջերոնիմի, Հիմիլտոն Լասկի և Վոլֆգանք Ռեյտերման
ՍցենարիստԲիլ Պիտ
ՀնչյունավորումՌոդ Թեյլոր[…], Քեյթ Բաուեր[…], Բեթի Լու Ջերսոն[…], Բեն Ռայթ[…], Bill Lee?, Lisa Davis?[…], Մարթա Ուենթուորթ[…], Ֆրեդերիկ Ուորլոք[…], Ջ. Պետ Օ'Մալլի[…], Միմի Գիբսոն, Միկի Մագա[…], Բարբարա Բիրդ[…], Սանդրա Էբոթ, Տուրլ Ռեյվենսկրոֆտ, Դեյվիդ Ֆրանկհեմ, Թուդոր Օուեն, Քուինի Լեոնարդ, Ջորջ Պելինգ[…], Մարջորի Բեննեթ, Բարբարա Լադդի, Ռիկի Սորենսեն, Թոմ Քորնուեյ, Փոլ Ուելեր, Բազիլ Ռուիսդեյլ, Փոլ Ֆրիս, Լուսիլ Բլիս, Ռեմսի Հիլլ, Սիլվիա Մերիոթ, Դալ Մաքքենոն, Կլերենս Նեշ, Մաքս Սմիթ, Բոբ Սթիվենս, Լիզա Դենիելս, Դոն Բարկլայ և Ժաննա Բրյունս
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
Գործադիր պրոդյուսերՔեն Փեթերսոն
Բեմադրող նկարիչՔեն Անդերսոն
ԵրաժշտությունՋորջ Բրունս և Mel Leven?
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ և Ռոյ Մ․ Բրեվեր կրտսեր
ԵրկիրՄուլտֆիլմ 101 Դալմատին ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն79 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Սիկվել101 դալմատիններ 2։ Պաչտի արկածները Լոնդոնում
Թվականհունվարի 25, 1961
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե4 000 000 $
Շահույթ215 880 014 $ և 144 880 014 $
movies.disney.com/101-dalmatians-1961

Սյուժե

Ռոջեր Ռեդկլիֆը և դալմատին Պոնգոն բնակվում էին Լոնդոնյան տներից մեկում։ Պոնգոն որոշում է իր տիրոջ հետ դուրս գալ զբոսնելու, որի ժամանակ էլ պետք է գտներ նրա երկրորդ կեսին։ Նա պատուհանից ուսումնասիրում է բազմաթիվ շան հետ զբոսնող կանանց, ի վերջո գտնելով լավագույն տարբերակը։ Նա Ռոջերին ստիպում է դուրս գալ տանիս զբոսնելու համար և այգում խորամանկությամբ իրար միացնում զույգին։ Ռոջերը և Անիտան սիրահարվում են և ամուսնանում։ Անիտայի շան անունը դալմատին Պերտիդա էր։

Ավելի ուշ Պերտիդան ծնում է 15 դալմատին ձագեր։ Այդ մասին տեղեկանում է Անիտայի նախկին դասարանցի Քրուելա Դե Վիլը, որը նրանց առաջարկում է իրեն վաճառել դալմատին շներին, դրանից վերարկուի մորթի պատրաստելու համար։ Քրուելան կտրականապես մերժվում է, որից հետո նա իր գանգստերներին՝ Ջասպերին և Հորուսին, հանձնարարում է գողանալ դալմատին ձագերին։ Մի երեկո, երբ Ռոջերը և Անիտան հրավիրված են լինում երեկույթի, օգտվելով առիթից գողանում են ձագերին։ Պոնգոն և Պերտիդան չսպասելով Շոտլանդական Յարդի ուսումնասիրմանը, դիմում են «վերջալույսյան հաչոց» միջոցին, որի ժամանակ, երբ մթնշաղը սկսվում է հաչալու շնորհիվ օգնություն է խնդրում տարածքում գտնվող մյուս շներից։

Նրանց հայրենակից Քոլոնելը, Ծեր Անգլիական Հովվաշունը, Կապիտանը, Գորշ ձին և սերժանտ Տիբբսը՝ Հել Հոլում (Քրուելայի լքված և ավերված ընտանեկան կալվածքը, որը հայտնի է նաև Դե Վիլ անվամբ) գտել էին 15 դալմատիններին այլ բազմաթիվ ձագերի հետ, որը Քրուելան գնել էր տարբեր խանութներից։ Պոնգոն և Պերտիդան լուրը ստանալուց հետո արագ գնում են այդտեղ, որի ժամանակ հանդիպում են բազմաթիվ դժվարությունների։ Դրանցից էր Սթուր գետի կոտրված սառցաբեկորների վրայով անցնելը։ Գետը բավականին վարարուն էր և սառը։ Նրանց ընկերները մինչ հասնելը դուրս էին հանել դալամտիններին, երբ նրանց հսկող Ջասպերը և Հորսուսը դիտում էին հեռուստաշոու։ Հեռուստաշոուից հետո տեսնելով, որ չկան ընկնում են իրենց հետևից։ Որոշ ժամանակ անց տեղ են հասնում Պերտիդան և Պոնգոն, որոնք նրանց շեղում են մինչ իրենց ընկերներ՝ կապիտանը և սերժանտ Տիբբսը հասցնում են ապահով վայր։

Պոնգոն և Պերդիտան բավականին ուրախացած վերագտնելուց հետո, հասկանում են, որ նրանց հետ կան 99 դալմատիններ։ Պոնգոն և Պերտիդան որոշում են ընդունել բոլոր ձագերին, համոզված լինելով, որ Ռոջերը և Անիտան երբեք չեն մերժի նրանց։ Դալմատինները ճանապարհ են ընկնում դեպի Լոնդոն, խոր ձյան միջով։ Մյուս կենդանիները օգնում են նրանց ճանապարհին։

Ռոջերը և Անիտան միայնակ փորձում են մի կերպ տոնել Սուրբ Ծնունդը։ Այդ ժամանակ գրում է երգ նաև Քրուելայի մասին։ Նրանք շատ կարոտում էին իրենց սիրելի ընկերներին։ Հանկարծ դրսում հաչոցներ է լսվում, և դռան բացվելուց հետո տունը լցվում է շներով։ Նրանց լվանալուց և մաքրելուց հետո լիաթոք ուրախանում են միասին։ Հաշվի առնելով արդեն իրենց ընտանիքի մաս կազմող մյուս 84 դալմատիններին։ Նրանք որոշում են կայացնում՝ Լոնդոնում մեկ այլ մեծ տուն գնել, որպեսզի նրանք կարողանան պահել բոլոր 101 դալմատիններին։

Արտադրություն

Պատմության ծրագրում

Դոդի Սմիթը մինչ ֆիլմը գրել էր «Հարյուր և մեկ դալմատին» գիրքը 1956 թ.: Ուոլտ Դիսնեյը 1957 թ.-ին տեսնելով և կարդալով սյուժեն, անմիջապես գրավում է այն իր ուշադրությունը, և անմիջապես ստանում իրավունք ստեղծելու գրքի ֆիլմը։ Սմիթը միշտ գաղտնի հույս էր հայտնել, որ Դիսնեյը այն կդարձնի ֆիլմ։ Դիսնեյը Բիլ Փիթին հանձնարարեց պատմությունը գրել, որը նա միայնակ արեց, առաջին անգամ նշանավորվելով, որ Դիսնեյի անիմացիոն ֆիլմի պատմությունը գրված է մեկ մարդու կողմից։ Փիթը Դիսնեյին առաջարկեց գրել մանրամասն սցենար` նախքան պատմատախտակ կազմելը։ Փիթը սկզբնական պատմությունը բավականին խտացրեց։

Երաժշտություն

Ի տարբերություն Դիսնեյի նախորդ աշխատանքների, 101 դալմատինում ընդամենը երեք երգ կա, որոնցից մեկը, Քրուելա Դե Վիլի ժամանակ է հնչում, որը զբաղեցնում է հիմնական ֆիլմը։ Մյուս երկու երգը «Կանին քրոնիկները» (կատարվում է Լուչիլ Բլիսսի և Անաստասիայի կողմից 1950 թվականին «Մոխրոտը» անիմացիոն ֆիլմում) և «Dalmatian Plantation», որը հնչում է ֆիլմի վերջում։ Կոմպոզիտոր Մել Լիվենը ֆիլմի համար շատ այլ երգեր է գրել, բայց դրանք ընդգրկված չեն ֆիլմի մեջ։

Դերերում

Պոնգո - հայր դալմատին, Պերտիդայի ամուսին, Ռոջերի ընտանիքից։

Պերտիդա - մայր դալմատին,Պոնգոյի ամուսին, Անիտայի ընտանիքից։

Ռոջեր - Պոնգոյի տեր, Անիտայի ամուսին, սիրում է գրել երգեր սիրո մասին։

Անիտա - Պերտիդայի տեր, Ռոջերի ամուսին։

Դեպի շուկա

Մեկ հարյուր և մեկ դալմատիստներ առաջին անգամ թողարկվեց 1961 թ. հունվարի 25-ին, թատրոններում։ Ֆիլմը թատերականացված էլ է 1969, 1979, 1985 և 1991 թվականներին։ 1991 թ. վերարտադրությունը եղել է ներքին շահույթի տարվա լավագույն 20-րդ ֆիլմը։

Մեդիա

Մեկ հարյուր և մեկ դալմատինն առաջին անգամ դուրս է եկել VHS-ի վրա 1992 թ. ապրիլի 10 -ին, որպես Walt Disney Classics վիդեոհոլովակ։ 1992 թ. հունիսին այն վաճառվել է 11.1 միլիոն օրինակով։ Այդ ժամանակ, վաճառքով բոլոր ժամանակների վեցերորդ վաճառված տեսանյութն էր։ Այն վերսկսվեց 1999 թ. մարտի 9-ին, որպես Walt Disney Masterpiece Collection վիդեոհոլովակ։ Տեխնիկական խնդիրների պատճառով այն երբեք չի թողարկվել LaserDisc-ի միջոցով, իսկ DVD-ով թողարկվելուց առաջ հետաձգվել է բազմաթիվ անգամներ։ 2008 թ. մարտի 4-ին թողարկվեց երկու սկավառակի Platinum Edition DVD-ը։ Այն թողարկվել է 2012 թ. սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մուլտֆիլմ 101 Դալմատին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «101 դալմատին (մուլտֆիլմ)» հոդվածին։

Tags:

Մուլտֆիլմ 101 Դալմատին ՍյուժեՄուլտֆիլմ 101 Դալմատին ԱրտադրությունՄուլտֆիլմ 101 Դալմատին ԴերերումՄուլտֆիլմ 101 Դալմատին Դեպի շուկաՄուլտֆիլմ 101 Դալմատին ԾանոթագրություններՄուլտֆիլմ 101 Դալմատին Արտաքին հղումներՄուլտֆիլմ 101 Դալմատին19561961Ուոլթ Դիսնեյ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երակների վարիկոզ լայնացումՍիլվա ԿապուտիկյանՍերգեյ ՓարաջանովՆապոլեոն ԲոնապարտՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԿաթվածՀայկական առածներ և ասացվածքներԿարսի պայմանագիրՄաշկի սնկային հիվանդություններԼյարդի հիվանդություններՎարդգես ՍուրենյանցՓոխառությունԵս և նաՄարդու աչքՏավուշ (գյուղ)Հասարակ հերպեսԿարմիր քամիՄշակույթԱլգորիթմՎահանաձև գեղձի քաղցկեղՆԱՏՕԲուդդայականությունՄիքայել ՆալբանդյանԵրաժշտական գործիքներԼյուդվիգ վան ԲեթհովենԿապանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՇունԱմերիկայի հայտնագործումՀամացանցՀայաստանի Հանրապետության բնակչությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հավասարասրուն սեղանՍպիտակուցներԱրցախյան շարժումԵղնջացանԴերենիկ ԴեմիրճյանԵվրոպական միությունՇվեյցարիաԲուլինգՎաղ հղիության արյունահոսությունԺողովրդավարությունԶարթի՛ր, լաօՎարդԶատիկԹարախակույտԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱնանիա ՇիրակացիՄողեսներՕրգազմՄուտացիաՀայկական դիցաբանությունՆեպտունԱշոտ Բ ԵրկաթՍուրբ Յոթ ՎերքՂարաքիլիսայի ճակատամարտԵռանկյան բարձրությունՀեշտոցային արտադրությունԱգաթա ՔրիստիԷնվեր փաշաՍտեփան Զորյան (գրող)Հայաստանի գետերի ցանկԻնֆեկցիոն մոնոնուկլեոզMercedes-BenzՊարագաներԿանադաՍելեկցիաԻնքնաթիռԿապույտ հազԴաունի համախտանիշԲնությունՏերունական աղոթքՄելանոմաԵռանկյան մակերեսԿենդանիներՋավախքԵրվանդունիների թագավորությունՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)🡆 More