Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր, ամիս և այլն)։

Երկրի ջերմաստիճանի փոփոխությունը տարվա ընթացքում
Հավայան անտիցիկլոն

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Պարբերական փոփոխություն

Եղանակի պարբերական փոփոխությունը պայմանավորված է արեգակի և իր առանցքի շուրջը երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբանական տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբերական փոփոխությունների՝ ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների ներգործման, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթնոլորտային երևույթների ազդեցություններով։ Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդու և կենդանու վարքագծի վրա։

Եղանակային դիտումներ

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 499  
 Ընթերցե՛ք «եղանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

🔥 Top trends keywords Հայերեն Wiki:

Գլխավոր էջԿառլես ՊուչդեմոնՍպասարկող:ՈրոնելՍեռական հարաբերությունԽաչատուր ՍուքիասյանՍուրմալուի գավառՀայաստանՏերունական աղոթքՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿենդանակերպի նշաններՍևանա լիճՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԵրևանՀեղնար աղբյուր (ֆիլմ)Հեշտոցի սնկային վարակՀեշտոցային արտադրությունԷդգար ՂազարյանՀղիություն (մարդ)ԿենդանակերպՕրալ սեքսՀովհաննես ԹումանյանԾաղկեվանքՊայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնումՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՏիգրան ՄեծՊայթյուն Սուրմալու առևտրի կենտրոնումԴաշտանԱրևմտյան ԵվրոպաՍուրմալու (այլ կիրառումներ)Գարեգին ՆժդեհԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՔաղցկեղՁեռնաշարժությունՀայաստանի բուհերի ցանկՓորլուծությունՊարույր ՍևակՋրծաղիկԱստղածաղիկԵգիպտոսՆշիկաբորբՕգոստոսի 18Տաթևի վանքԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍասնա ծռերՎրաստանԼոռու մարզԱրարատԱստվածաշունչՍրբանային սեքսՀարցական նշանԹուրքիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԹութքԿոմիտասԿենդանիների հատկանիշների ցանկԳյումրիԱղավնո (գյուղ)Ավարայրի ճակատամարտՀայաստանի ազգային հերոս44-օրյա պատերազմՀաղպատի վանական համալիրՄարդու առնանդամՎանաձորՄենավոր ընկուզենին (ֆիլմ)Հայաստանում Եվրոպական քոլեջՍաղմոսավանքԱրգիշտի ՔյարամյանԿրծքագեղձի քաղցկեղԿիլիկիայի հայկական թագավորությունՀորոսկոպԱկտուալիզմԿատեգորիա:Գրողներ այբբենական կարգովԽաչվերացՀաղարծնի վանքՄաշկաբորբԱստվածածնի վերափոխման տոն🡆 More