Ֆումիո Կիսիդա

Ֆումիո Կիշիդա (ճապ.՝ 岸田 文雄, հուլիսի 29, 1957(1957-07-29), Սիբույա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ։ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2021 թվականի սեպտեմբերի 29-ից։ Ճապոնիայի վարչապետ 2021 թվականի հոկտեմբերի 4-ից։

Ֆումիո Կիսիդա
Ֆումիո Կիսիդա
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վասադա համալսարան (1982), Kaisei Senior High School? և Kojimachi Junior High School?
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 29, 1957(1957-07-29) (66 տարեկան)
Ծննդավայր Սիբույա, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ֆումիո Կիսիդա Ճապոնիա
Հայր Fumitake Kishida?
Ամուսին Yuko Kishida?
Զավակներ Shotaro Kishida?
 
Կայք՝ kishida.gr.jp
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար (2012 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 3-ը)։

Կենսագրություն

Ֆումիո Կիսիդան ծնվել է Սիբույում, Տոկիոյում 1957 թվականի հուլիսի 29-ին, ժառանգական քաղաքական գործիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆումիտակե Կիսիդան պետական ծառայող էր էկանոմիկայի նախարարությունում, Ճապոնիայի առևտրի և արդյունաբերության տնօրեն The Small and Medium Enterprise Agency-ն էր։ Քանի որ Կիսիդաի ընտանիքը Հիրոսիմա քաղաքից էր, ամեն ամառ ընտանիքը Հիրոսիմա էր վերադառնում։ Կիսիդաի ընտանիքի շատ անդամներ զոհվել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության հետևանքով, ընտրությունների հաղթողի մի քանի հարազատներ ճառագայթվել են 1945 թվականի օգոստոսին ամերիկյան ատոմային ռմբակոծության հետևանքով։ Նրա հայրը Ֆումիտակեն և պապը Մասակի Կիսիդան քաղաքական գործիչներ են եղել, նրանք խորհրդարանի ստորին պալատի անդամներ են եղել։ Ճապոնացի քաղաքական գործիչ Եիտի Միյազավան նրա զարմիկը՝ Հիրոսիմայի պրեֆեկտուրայի նախկին նահանգապետ 1973-1981 թվականներին և արդարադատության նախարար 1995-1996 թվականներին, Հիրոսի Միյազավան ինչպես նաև Ճապոնիայի նախկին վարչապետ Քիիչի Միյազավան՝ նրա հեռավոր ազգակններն են

Ֆումիո Կիսիդան հաճախում էր PS 013 Clement C. Moore-ի տարրական դպրոց, Նյու Յորքի Քուինսի Էլմհերսթի շրջանում, քանի որ նրա հայրը այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում։ Ֆումիո Կիսիդան ավարտել է ավագ դպրոցը Casey, որտեղ նա նաև խաղացել է բեյբոլի թիմում։

Ֆումիո  Կիսիդան ուսանել է իրավունք համալսարանում Waseda և ավարտել է 1982 թվականին։ Վասեդայի համալսարանում նա ընկերացել է ապագա ճապոնացի քաղաքական գործիչ Տակեշի Իվայի հետ։

Աշխատել է ներկայումս գոյություն չունեցող Long-Term Credit Bank of Japan-ում, իսկ հետո եղե է ներկայացուցիչների պալատի անդամի քարտուղար, Ֆումիո Կիսիդան առաջին անգամ Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1993 թվականի հուլիսին Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից՝ ներկայացնելով Հիրոսիմայի 1-ին շրջանը։

Կիսիդան Օկինավայի եւ Հյուսիսային տարածքների (վիճելի Կուրիլյան կղզիների) հարցերով նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2007-2008 թվականներին, սկզբում Շինզո Աբեի աշխատասենյակում, իսկ հետո Յասուո Ֆուքուդայի աշխատասենյակում։ Նա 2008 թվականին նշանակվել է սննդամթերքի անվտանգության և սպառողների հարցերով պետական նախարար, այն ժամանակվա վարչապետ Յասուո Ֆուքուդայի կաբինետում։ Կիսիդան նաև Յասուո Ֆուքուդայի աշխատասենյակում գիտական և տեխնոլոգիական քաղաքականության, կյանքի որակի և պետական-իրավական բարեփոխումների պետական նախարար էր։

Նա մոտ էր Մաքոտո Կոգին ՝ Կոչիկայ խմբակցության առաջնորդ, որը ՃԼԴԿ-ի հնագույններից մեկն էր, և այն իր վերահսկողության տակ էր վերցրել 2012 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Մակոտո Կոգան հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Աբեի կառավարությունը

Վարչապետ Շինզո Աբեի կաբինետում արտաքին գործերի նախարար է նշանակվել 2012 թվականի դեկտեմբերի 26-ին։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կիսիդան հետպատերազմյան շրջանում իր բոլոր հետնորդներից ավելի երկար է զբաղեցնում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

2017 թվականի օգոստոսի 3-ին Աբեի կաբինետի զգալի վերադասավորումից հետո հեռացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և գլխավորել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհուրդը։

2021 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել Է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆումիո Կիսիդա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆումիո Կիսիդա» հոդվածին։

Tags:

Ֆումիո Կիսիդա ԿենսագրությունՖումիո Կիսիդա ԾանոթագրություններՖումիո Կիսիդա Արտաքին հղումներՖումիո Կիսիդա1957Հուլիսի 29ՃապոներենՃապոնիաՍիբույա (հատուկ քաղաք)ՏոկիոՔաղաքական գործիչ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈսկեպարԱվստրալիաԱուտիզմԼենկթեմուրՏեղերի վանքՍեռական հերպեսՆապաստակներՄերկուրի (մոլորակ)Ստրեպտոկոկային ֆարինգիտԹաթուլ ԿրպեյանՀայոց ցեղասպանության ճանաչումԱզոտԵղնջացանՄակրոֆագերՄակդիրՏիգրան ՄեծԵղջերուներԵրիկամաքարային հիվանդությունՊարզ թիվԲագրատունիներՀամախառն ներքին արդյունքՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)Հայերենի այբուբենԱծխածինՊատվի համար (դրամա)Վանի թագավորությունՖրանսիաՄոմիկՆեմեսիս գործողությունԶվարթնոցի տաճարԱշոտ Բ ԵրկաթՀայկական գորգՄիջին ականջի բորբոքումԴաշտանՀովհաննավանքԽոր ՎիրապՀարադրությունԱրարատԱրաբական Միացյալ ԷմիրություններԱզատությունՄարտիրոս ՍարյանՓոխաբերությունԴերանունՀովհաննես ՇիրազԼյուդվիգ վան ԲեթհովենՀին աշխարհի յոթ հրաշալիքներԵրազահանԺամանակի պարագաՎիտամին CԵվրոպական միությունՆազիկ ԱվդալյանԿոտորակ (մաթեմատիկա)ԵրազԺոզեֆ Լուի ՊրուստՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՖոսֆորԷջմիածնի Մայր ՏաճարԸղձական եղանակԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄայրցամաքՀայերենի կետադրությունՆապոլեոն ԲոնապարտԲուրգ (երկրաչափություն)ԿոստանդնուպոլիսԲանաստեղծությունԱյբուբենԴերբայական դարձվածԱրտաշես Ա ԲարեպաշտԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԲանակում (հեռուստասերիալ)ԱնասնաֆերմաՊետական կառավարման ձևՀաղորդակցային գործընթացՈւրան (մոլորակ)Օշական (գյուղ)Ավարայրի ճակատամարտՔրոմոսոմ🡆 More