Օրալ Սեքս

Օրալ սեքս, բերանային սեքս կամ օրալ սեռական հարաբերություն, սեռական հարաբերության եղանակ, երբ մի անձը բերանով (այդ թվում՝ շուրթերով, լեզվով և ատամներով) և կոկորդով գրգռում է մյուս անձի սեռական օրգանները։ Կունիլինգուսը վուլվայի (ամոթույքի) կամ հեշտոցի բերանային սեքսն է։ Ֆելյացիան (մինետը) առնանդամի գրգռումն է բերանով։ Անիլինգուսը բերանային սեքսի տարատեսակ է, երբ բերանով գրգռվում է հետանցքը։ Մարմնի այլ հատվածների բերանային գրգռումը, օրինակ՝ համբուրելը կամ լիզելը, չեն համարվում բերանային սեքսի տարատեսակներ։

Օրալ Սեքս
Մինետ (ֆելյացիա). Էդուար Անրի Ավրիլի նկարը։

Բերանային սեքսը կարող է լինել նախախաղի մի մաս, որը իրականացվում է սեռական գրգռման հասնելու համար և նախորդի սեռական գործողությունների այլ եղանակներին (հեշտոցային կամ հետանցքային սեքսին)։ Այն կարող է նաև արտահայտվել ինքնուրույն՝ որպես էրոտիկ կամ ֆիզիկական մտերմության մի մաս։ Ինչպես սեռական գործողությունների այլ տեսակների դեպքում, այնպես էլ բերանային սեքսի ժամանակ կարող են փոխանցվել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ)։ Բայց որոշ վարակների, հատկապես՝ ՄԻԱՎ-ի դեպքում, փոխանցման ռիսկը զգալիորեն ցածր է հեշտոցային կամ հետանցքային սեքսի համեմատ։

Օրալ սեքսը հաճախ տաբու է, չնայած որ շատ պետություններ չունեն սեռական այս գործողությունն արգելող օրենքներ։ Մարդիկ հիմնականում համարում են, որ բերանային սեռական հարաբերությունը չի ազդում զուգընկերներից և ոչ մեկի կուսության վրա։ Այս առումով, կարծիքները կարող են, սակայն, տարբեր լինել։ Օրալ սեքսով զբաղվելու (անելու կամ ստանալու) հանդեպ մարդիկ կարող են ունենալ բացասական զգացումներ կամ արգելքներ, որի պատճառով կարող են խուսափել կամ մերժել այս սեռական գործողությամբ զբաղվելուց։

Իրականացում

Բերանային սեքսով զբաղվում են ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ։

Տարատեսակներ

Օրալ Սեքս 
Տղամարդը օրալ սեքս է անում կնոջ հետ։

Ֆեյսսիթինգը (անգլ.՝ facesitting), բերանային սեռական հարաբերության տարատեսակ է, երբ բերանով սեռական գործողություն ստացողը նստում է անողի դեմքին և դեմքին սեղմում (հրում) սեռական օրգանները։ Բերանային սեքս կարող են իրականացնել երկու զուգընկերները միաժամանակ, այսպես կոչված «վաթսունինը» սեռական դիրքում։ Սերմնաժայթքման հեղուկների կլլումը կամ թքումը, ինչպես նաև մարմնի վրա սերմնաժայթքումը կարող են առաջացնել տարբեր սեռական գրգռումներ։ Աուտոֆելյացիան (տղամարդը գրգռում է ինքն իր առնանդամը) բերանային սեքսի հնարավոր, բայց հազվադեպ տեսակ է։ Աուտոկունիլինգուսը (կինը գրգռում է ինքն իր հեշտոցը կամ վուլվան) շատ հազվադեպ է հանդիպում և կարող է իրականացվել շատ ճկուն ողնաշար ունեցող կանանց կողմից։

Խմբային սեքսի այն տարատեսակը, երբ մեկ կինը բերանով գրգռում է մեկից ավելի տղամարդկանց սեռական օրգանները, հայտնի է գանգսաք, բլոուբենգ կամ լայնափ անվանումներով (անգլ.՝ gangsuck, blowbang, lineup)։ Բուկակեն և գոկունը նույնպես կարող են ներառել օրալ սեքս։

Կուսության պահպանություն

Օրալ Սեքս 
17-րդ դարի արձան, որը պատկերում է երկու տղամարդու հետ բերանային սեքսով զբաղվող կնոջ։ Ումամահեշուորի տաճար, Կրիտիպուր։

Բերանային սեքսը, հատկապես հետերոսեքսուալ զույգերի կողմից, կարող է օգտագործվել որպես կուսությունը պահպանելու միջոց։ Նմանօրինակ սեռական գործողություններին են պատկանում նաև հետանցքային սեքսը, փոխադարձ ձեռնաշարժությունը կամ այլ ոչ ներթափանցողական սեռական հարաբերությունները, որոնք բացառում են առնանդամ-հեշտոցային սեքսը։ Սեռական ժուժկալության և կուսությունը նման ձևով պահպանելու պատկերացումները տարածված են պատանիների և երիտասարդների մոտ։

Գեյ տղամարդիկ առնանդամ-հետանցքային ներթափանցումն են համարում «կուսությունը կորցնելու» սեռական գործողության տարատեսակը, այն դեպքում, երբ բերանային սեքսը գեյ տղամարդկանց սեռական հարաբերության հիմնական եղանակն է։ Լեսբիների դեպքում, բերանային սեքսը և ֆինգերինգն են դիտվում որպես «կուսությունը կորցնելու» սեռական հիմնական գործողությունները, չնայած որ լեսբիների մոտ նույնպես «կուսությունը կորցնելը» կարող է սահմանվել տարբեր կերպ։

Բեղմնականխում և անվտանգ սեքս

Օրալ սեքսը չի կարող բերել հղիության և հետերոսեքսուալ զույգերը կարող են զբաղվել օրալ սեքսով բեղմնականխման նպատակով։ Բեղմնավորման համար անհրաժեշտ է, որ սերմնահեղուկը առնանդամից ներթափանցի արգանդ և ֆալոպյան փողեր՝ բեղմնավորելով իգական ձվաբջիջը։ Մարդու մոտ ստամոսաղիքային ուղին որևէ կապ չունի վերարտադրողական համակարգի հետ. կնոջ կողմից կուլ տված սերմնահեղուկի սպերմատոզոիդները նախ քայքայվում են ստամոքսի թթվային միջավայրում, ապա սպիտակուցները ճեղքվում են բարակ աղիներում։ Ճեղքման արդյունքում առաջացած քիչ քանակով սննդանյութերը հետագայում ներծծվում են։ Այնուամենայնիվ, հղիության որոշակի ռիսկ կա, եթե սերմնահեղուկը որևէ կերպ շփվի հեշտոցային հատվածի հետ, ինչպես օրինակ՝ մատների, ձեռքի կամ մարմնի այլ մասերի միջոցով, որոնք նախ շփվում են սպերմայի, ապա հեշտոցային հատվածի հետ։

Օրալ սեքսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) կանխարգելման արդյունավետ եղանակ չէ, չնայած համարվում է, որ որոշ ՍՃՓՎ-եր բերանային սեքսի միջոցով ավելի քիչ են տարածվում։ Սրա պատճառով, բերանային սեքսը համարվում է սեռական հարաբերության ավելի անվտանգ եղանակ։ Պահպանակը՝ մինետի և ռաբերդամը (դենտալդամ, կոֆերդամ)՝ կունիլինգուսի ժամանակ կարող են ապահովել որոշակի պաշտպանվածություն։

Տարածվածություն

ԱՄՆ-ի Առողջապահական վիճակագրության ազգային կենտրոնի կողմից 2005 թվականի սեպտեմբերին իրականացրած հարցումը սեպտեմբերի 26-ին հոդվածի տեսքով հրապարակվել է Թայմզ ամսագրում։ Հարցումն իրականացվել է համակարգչի օգնությամբ 15-44 տարեկան 12,000 ամերիկացիների շրջանում։ Համաձայն հարցման արդյունքների՝ 15-19 տարեկանների շուրջ կեսը զբաղվել է բերանային սեքսով։ ԱՄՆ-ի Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնը 2009-ին գրել է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրալ սեքսը լայնորեն տարածված է տարբեր տարիքի (այդ թվում՝ պատանիների) սեռականորեն ակտիվ տղամարդ-կին և նույնասեռ զույգերի մոտ»։ Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ «տղամարդիկ ավելի հաճախ են ստացել բերանային սեքս, այն դեպքում, երբ տղամարդիկ և կանայք հավասարապես են արել օրալ սեքս»։

Օրալ սեքսի տեսակներ

Մինետ

Մինետ կամ ֆելյացիա (ֆր.՝ faire des minettes - խսկց. շոյել, խուտուտ տալ), օրալ սեքսի հավաքական անվանումը, որի դեպքում սեռական անդամը պասիվ կերպով գրգռվում է բերանով, լեզվով, ատամներով կամ զուգընկերոջ կոկորդով։

Աուտոֆելյացիա

Աուտոֆելյացիան (հունարեն՝ αὐτός - իրեն և լատիներեն՝ fello - ծծել), ինքնաբավարարման ձև, որի ժամանակ տղամարդը իր սեփական առնանդամը տանում է բերանը։ Այն անելը հաջողվում է շատ քիչ տղամարդկանց, քանի որ դրա համար պահանջվում է ունենալ երկար առնանդամ և շատ ճկուն մարմին։

Կունիլինգուս

Օրալ Սեքս 
Կունիլինգուս

Կունիլինգուս (լատին․՝ cunnus - կանացի արտաքին սեռական օրգաններ + լատին․՝ lingo - լիզել), օրալ սեքսի տեսակ, կնոջ վուլվայի և կլիտորի սեռական գրգռում՝ բերանով, լեզվով կամ/և ատամներով։ Կունիլինգուսի առավել տարածված ձևերը՝ համբուրելը, ծծելը, լիզելը կամ թեթև կծելն են։

Անիլինգուս

Անիլինգուս (լատին․՝ anus - հետանցք + lingo - լիզել) կամ ռիմինգ (անգլ.՝ rimming), սեռական գործողություն, որը ենթադրում է հետանցքի գրգռումը լեզվով կամ շուրթերով՝ սեռական հաճույք պարգևելու կամ սեռական գրգռում առաջացնելու նպատակով։

Ռիսկեր և այլ հետազոտություններ

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Օրալ Սեքս 
Կինը իրականացնում է ֆելյացիա։

Օրալ սեքսի միջոցով կարող են տարածվել քլամիդիոզը, մարդու պապիլոմավիրուսը, սիֆիլիսը, գոնորեան, հերպեսը, հեպատիտը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներ (ՍՃՓՎ)։ ՄԻԱՎ-ով վարակված մարդու մարմնական հեղուկների սեռական ճանապարհով փոխանցման ցանկացած ձև առաջ է բերում ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկ։ Բերանային սեքսի ժամանակ ՍՃՓՎ-երով վարակվելու ռիսկը զգալիորեն ավելի ցածր է քան հեշտոցային կամ հետանցքային սեքսի ժամանակ։

ՍՃՓՎ-երի փոխանցման ռիսկը մեծանում է, երբ օրալ սեքս ստացող զուգընկերը սեռական օրգանների վրա ունի վերքեր կամ եթե բերանային սեքս անող զուգընկերը ունի արյունահոսող լնդեր կամ վերքեր, այտուցներ բերանում։ Ատամները լվալը, ատամնաթելով ատամները մաքրելը, ատամների բուժումը օրալ սեքսից անմիջապես առաջ կամ հետո նույնպես մեծացնում է հիվանդությունների փոխանցման ռիսկը, քանի որ բերանում առաջանում են փոքր քերծվածքներ։ Այս վերքերը, նույնիսկ երբ ունեն մանրադիտակային չափսեր, մեծացնում են ՍՃՓՎ-երի փոխանցման ռիսկը։ Այսպիսի պայմաններում կարող են փոխանցվել նաև այլ հիվանդություններ հարուցող բակտերիաներ և վիրուսներ։ Վերոնիշյալ գործոնների պատճառով բժշկական տարբեր աղբյուրներ խորհուրդ են տալիս անհայտ ՍՃՓՎ կարգավիճակ ունեցող անձի հետ բերանային սեքսով զբաղվելիս օգտագործել պահպանակներ կամ պատնեշային այլ արդյունավետ մեթոդներ։

ՄՊՎ և բերանի քաղցկեղ

Մարդու պապիլոմավիրուսով (ՄՎՊ) պայմանավորված բերանի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ հայտնաբերվել է կապ բերանային սեքսի հետ։ 2005 թվականին Մալմիոյի համալսարանի ատամնաբանության ֆակուլտետի կատարած հետազոտության համաձայն՝ ՄՊՎ-ով վարակված անձի հետ բերանային սեքսով զբաղվելը կարող է մեծացնել բերանի քաղցկեղ ունենալու ռիսկը։ Հետազոտությունը պարզել է, որ բերանի քաղցկեղ ունեցող անձանց 36 տոկոսը ունեցել է ՄՊՎ, այն դեպքում, երբ ստուգիչ խմբի մոտ այն 1 տոկոս էր։

«The New England Journal of Medicine»-ում հրապարակված մեկ այլ հոդված ենթադրել է, որ ուղղակի կապ կա բերանային սեքսի և կոկորդի քաղցկեղի միջև։ Հեղինակները կարծում են, որ կոկորդի քաղցկեղը այս դեպքում նույնպես պայմանավորված է ՄՊՎ-ի փոխանցմամբ։ Հետազոտողները եզրակացնում են, որ այն մարդկանց մոտ, որոնք իրենց կյանքում ունեցել են օրալ սեքսի մեկից հինգ զուգընկեր, կոկորդի քաղցկեղ ունենալու ռիսկը կրկնակի անգամ ավելին է բերանային սեքսով չզբաղված անձանց համեմատ, իսկ հինգից ավելի զուգընկեր ունեցողների մոտ՝ ռիսկի գործոնը աճում է 250 տոկոսով։

Վիժման հավանականության նվազեցում

Ֆելյացիան կարող է նվազեցնել վիժման ռիսկը՝ կնոջ մոտ հղիության ժամանակ առաջացնելով իմունոլոգիական տոլերանտություն։ Պատճառն այն է, որ կնոջ իմունային համակարգը «ճանաչում է» տղամադրու սերմնահեղուկի սպիտակուցները. այս գործընթացը հայտնի է ծնողական տոլերանտություն (անգլերեն՝ paternal tolerance) անվանումով։ Հղիության ժամանակ առաջացող տարբեր իմունոլոգիական խնդիրների ռիսկը ամենաշատը նվազում է, երբ կնոջ ստամոքսաղիքային ուղին ներծծում է տղամարդու սերմնահեղուկի սպիտակուցները։

Մշակույթ և օրալ սեքս

Օրալ Սեքս 
Մինետը 69 սեռական դիրքում։

Օրալ սեքսի հանդեպ մշակութային պատկերացումները չափազանց տարբեր են։ Հատկապես ֆելյացիան (մինետը) աշխարհի շատ մասերում և պետություններում համարվել և համարվում է տաբու կամ առնվազն չի խրախուսվել։ Որոշ երկրների օրենքների համաձայն՝ բերանային սեքսը համարվում է ներթափանցողական սեքսի տարատեսակ՝ սեռական բռնությունները բացառելու նպատակով։ Բայց պետությունների մեծ մասում չկան օրենքներ, որոնք արգելում են բերանային սեքսը։

Հին Հռոմում ֆելյացիան համարվել է տաբու։ Սեռական հարաբերությունները Հին Հռոմում դիտվում էին հիմնականում ղեկավարման և հնազանդման պրիզմայով։ Սա պարզ երևում է լատիներեն երկու բառերի առկայությամբ՝ irrumare (ներթափանցել բերանային եղանակով) և fellare (ներթափանցվել բերանով)։ Այս համակարգում, տղամարդու համար զզվելի և նվաստացուցիչ էր մինետ անելը, քանի որ դա կնշանակեր, որ նա ներթափանցվել կամ ղեկավարվել է։ Չնայած դրան, ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող կնոջ կամ տղամարդու (ծառա, պարտապան կամ ստրուկ) կողմից բերանային սեքս ստանալը նվաստացնող չէր։ Հռոմեացիները բերանային սեքսը ավելի ամոթալի էին համարում, քան անալ սեքսը. դա անողները ենթադրվում էր, որ ունեին բերանի տհաճ հոտ և անցանկալի հյուրեր էին սեղանի շուրջ։

Չինական դաոսիզմում կունիլինգուս անելը համարվում էր հոգևոր բավարարվածություն պատճառող գործողություն, որը կարող էր ապահովել երկարակեցություն։ Ժամանակակից արևմտյան մշակույթում օրալ սեքսը լայնորեն տարածված է պատանիների, երիտասարդների և մեծահասակների շրջանում։

Մարդիկ տարբեր պատճառներ են առաջ քաշում, թե ինչու չեն սիրում օրալ սեքսը։ Որոշները նշում են, որ այն անբնական է, քանի որ չի նպաստում վերարտադրմանը։ Մյուսները այն համարում են պակաս մտերմիկ, քանի որ դեմ դիմաց կատարվող գործողություն չէ։ Որոշները կարծում են, որ այն նվաստացուցիչ և կեղտոտ գործողություն է, որը որոշ դեպքերում առնչություն ունի մարմնի տարբեր հատվածների սիմվոլիզմի հետ։ Ի հակադրություն այս հայացքների, որոշ մարդիկ կարծում են, որ բերանային սեքսը «զույգերի հնարավոր ամենամտերմիկ հարաբերություն է, քանի որ այն անելու համար պետք է կատարյալ վստահություն և խոցելիություն»։

Չնայած լայնորեն տարածված պատկերացումներին, թե լեսբիական սեռական հարաբերությունները բոլոր ԿՍԿ-ների (կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ) դեպքում միշտ ներառում է կունիլինգուս, որոշ ԿՍԿ-ներ խուսափում են կունիլինգուսից՝ գործողությունը չսիրելու, հոգեբանական, սոցիալական կամ ֆիզիոլոգիական տարբեր գործոնների պատճառով։ Այլ ԿՍԿ-ներ կարծում են, որ այն անհրաժեշտություն է և կազմում է լեսբիական սեռական գործողությունների հիմնական մասը։ Լեսբի զույգերի մոտ կունիլինգուս չսիրելը ավելի հավանական է, որ խնդիր համարվի հետերոսեքսուալ զույգերի համեմատ. կունիլինգուսը չսիրելը հաղթահարելու նպատակով, լեսբի զույգերը ավելի հաճախ են դիմում հոգեբանական աջակցության։

Կրոն

Իսլամը չի արգելում սեռական օրգանների բերանային գրգռումը, բայց որոշ հեղինակավոր իսլամիստ հետազոտողներ այն խորհուրդ չեն տալիս, համարելով, որ բերանի մեջ սերմնաժայթքումը անցանկալի է։

Քրիստոնեության ավանդական ուղղությունների մի մասը ագելում է բերանային սեքսը։ Աստվածաշնչում, սակայն, ուղղակի արգելք նշված չէ։ Այս պատճառով, որոշ ուղղություններ ներկայումս չեն արգելում սեռական օրգանների բերանային գրգռումը։

Կաթոլիկությունը, ուղղափառությունը, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցին սեքսը համարում են միայն սերնդի շարունակման միջոց։ Դրա պատճառով, սեքսի ցանկացած տեսակ, որը չի բերում բեղմնավորման՝ դատապարտվում է։

Եհովայի վկաները ամուսնության ժամանակ իրականացված բերանային սեքսին բացասաբար են վերաբերվում՝ համարելով այն վավաշոտության արտահայտման ձև։ Ամուսնությունից դուրս իրականացված սեռական հարաբերությունների բոլոր ձևերը Եհովայի վկաների կողմից դատապարտվում են։

Բուդդայականության ուղղությունների մի մասում արգելված են ոչ հեշտոցային սեռական գործողությունները։

Հասարակություն

Դերյագինը նշում է, որ հասարակության ավելի ցածր շերտերում և հատկապես քրեական ենթամշակույթում, բերանային սեքսը դիտում է որպես ոչ միայն օրգազմի հասնելու, այլ դիմացինին նվաստացնելու միջոց։ Քրեական միջավայրում ֆելյացիա իրականացնող անձինք գրավում են ցածր դիրք. նրանց վրա ստիպողաբար դաջում են հատուկ դաջվածքներ։

Տերմինաբանություն և գռեհկաբանություն

Էգ չղջիկները բերանային սեքս են անում, որ երկարացնեն խաչասերման ժամանակը։

Հայերենում կան մի շարք բառեր և մեղմասություններ, որոնք վերաբերվում են բերանային սեքսին և սեռական այլ գործողություններին։ Օրալ սեքսին վերաբերվող ամենատարածվածը գռեհկաբանությունը «ծծել» բայն է, որը օգտագործվում է առավելապես ֆելյացիան (մինետը), բայց նաև կունիլինգուս անելը նկարագրելու համար։

Այլ կենդանիներ

Բերանային սեքսը տարածված է կենդանական աշխարհի շատ տեսակների մոտ։ Ենթադրվել է, որ բերանային սեքսով զբաղվելը պրիմատների, ոչ պրիմատների և մարդու մոտ էվոլյուցիոն առավելություն է։ Օրինակ՝ ֆելյացիան հանդիպում է թևոտուկ չղջիկ Cynopterus sphinx-ի մոտ՝ խաչասերման ժամանակ։ Այս կենդանիների զույգերը ավելի երկար ժամանակ են խաչասերվում, եթե էգը լիզում է արուի սեռական օրգանները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Օրալ Սեքս ԻրականացումՕրալ Սեքս Օրալ սեքսի տեսակներՕրալ Սեքս Ռիսկեր և այլ հետազոտություններՕրալ Սեքս Մշակույթ և օրալ սեքսՕրալ Սեքս Տերմինաբանություն և գռեհկաբանությունՕրալ Սեքս Այլ կենդանիներՕրալ Սեքս Տես նաևՕրալ Սեքս ԾանոթագրություններՕրալ ՍեքսԱմոթույքԱնիլինգուսԱտամԼեզու (օրգան)ԿոկորդԿունիլինգուսՀեշտոցՄարդու առնանդամՄինետՇրթունքՍեռական հարաբերությունՎերարտադրողական համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դավիթ ԲեկՏիգրան ՊետրոսյանՄայիսյան հերոսամարտերՇրջակա միջավայրԵրկաթ պակասորդային սակավարյունությունՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԱռաջին համաշխարհային պատերազմՍպարտակի ապստամբությունՈւղղանկյուն եռանկյունԻսրայելՕքեյԴերենիկ ԴեմիրճյանԱրտադրյալՌուսաստանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԿառլես ՊուչդեմոնՍոս ՍարգսյանՀունաստանԳրիգոր ԶոհրապԲեզոարյան այծՆոյԵնթակայական դերբայԼեոնիդ ԵնգիբարյանԿրծքագեղձի քաղցկեղՄրջյուններԿռունկներՀայոց ցեղասպանության ճանաչումՀավասարասրուն սեղանՀայաստանի ազգային հերոսԱլեքսանդր ԹամանյանՍտորոգյալՏուբերկուլոզԱուտիզմԴարձվածքՖրանսիայի քաղաքներԵվրոպաՍրտամկանի ինֆարկտԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հոգնակի թիվՀեքիաթՇիրակի մարզՇնչառությունԳեղարքունիքի մարզՀայկական ֆիլմերի ցանկՀայաստանի տնտեսությունՎազգեն ՍարգսյանԱրյան ճնշումԱյրին (նորավեպ)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումԵրկիր ՆաիրիՄեյոզՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱրտաշես Ա ԲարեպաշտՖեյսբուքՋուրԱնասնաֆերմաՀրեաներԱվանդությունՖերմենտՆաիրի ԶարյանՆորավանքԱրգենտինաՋոն Մեյնարդ ՔեյնսՏիգրանակերտ (մայրաքաղաք)ՇունԽոյ (կենդանակերպի նշան)Սպիտակի երկրաշարժԹիրեոտրոպ հորմոնԴերբայՄոնղոլական կայսրությունԴավիթ ԱնհաղթԳուրգեն ՄահարիՎանա լիճԱրիստոտելՋրի աղտոտումԵրկաթԴաունի համախտանիշ🡆 More