Նահանգ Օդիշա

Օդիշա նահանգ Հնդկաստանի արևելքում։ Վարչական կենտրոնը Բհուբանեշվար քաղաքն է։ Բնակչությունը 41 947 358 է։ 2011 թվականի տվյալներով նահանգը բնակչության թվով 11-րդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին նահանգի անվանումը պաշտոնապես Օրիսայից փոխարինվեց Օդիշայի։

Նահանգ Օդիշա
Օդիշա


Նահանգ Օդիշա
Նահանգ Օդիշա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԲհուբանեշվար
Օրենսդրական մարմինՕդիշայի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներօրիա
Բնակչություն41 974 218 մարդ (2011)
Տարածք155 707 կմ²
Նահանգ Օդիշա
Հիմնադրված էապրիլի 1, 1936 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Բենգալիա, Ջարկխանդ, Չհատիսգարխ և Անդհրա-Պրադեշ
ISO 3166-2 կոդIN-OD
odisha.gov.in

Աշխարհագրություն

Նահանգ Օդիշա 
Նահանգի քարտեզը

Օդիշայի տարածքը կազմում է 155.707 կմ²։ Մեծությամբ 9-րդ նահանգն է Հնդկաստանում։ Ըստ ֆիզիկական և աշխարհագրական բնութագրերի՝ նահանգը կարելի է բաժանել հինգ շրջանի՝ 1. արևելքում՝ ափամերձ հարթավայրերը, 2. միջին բարձրունքները, 3. կենտրոնական սարահարթը, 4. արևմտյան բարձրավանդակը և 5. գետի հիմնական հովիտները։ Ծովափնյա հարթավայրը ձգվում է Բենգալյան ծոցի ամբողջ ափով։ Այն ներառում է ափամերձ բազմաթիվ խոշոր գետերի ու լճերի դելտաները։ Արևելյան Գաթեր լեռնաշղթայի միջին լեռնային շրջանները և բարձրությունները զբաղեցնում են նահանգի տարածքի երեք չորրորդ մասը։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 900 մետր։ Արևմտյան լեռնաշխարհը մի փոքր ցածր է և ունի ընդամենը 153-ից 305 մ բարձրություն ծովի մակարդակից։

Նահանգի ամենամեծ գետը Մահանադին է։ Սկիզբ է առնում Չաթիսգար նահանգից, հոսում է Օդիշայի տարածքով և թափվում է Բենգալյան ծոց։ Երկարությունը 860 կմ է։

Պատմություն

Օդիշան համարվում է Հնդկաստանի Կալինգա նահանգի առանցքը ու այն սակավաթիվ նահանգներից մեկը, որը Չանդրագուպտա Մաուրյայի նվաճումների ու արշավանքների ժամանակաշրջանում պահպանել է իր անկախությունը։ Ավելի վաղ ժամանակաշրջանի պատմության մասին տեղեկություններ կարելի է գտնել «Փղերի քարանձավ» կոչված վայրից։ Տեղեկություններ կան Կալինգա նահանգի թագավոր Նանդարաջայի մահապատժի մասին։ Ըստ արձանագրության՝ Նանդարաջան համարվում է «Նանդա» դինաստիայի ժառանգորդ, և որ նա կռվել է Ալեքսանդր Մակեդոնացու դեմ նրա Հնդկաստան կատարած արշավանքի ժամանակ։

Ամեն դեպքում մ.թ.ա. III դարի երկրորդ քառորդում Օդիշան համարվում էր անկախ։ Մաուրյան պետության թագավոր Աշոկան պատերազմ է սկսել իր կառավարման ութերորդ տարում՝ մ.թ.ա 261 թվականին և նվաճել է Կալինգան։ Ըստ աղբյուրների՝ պատերազմի հետևանքով սպանվել է 100 հազարից ավելի մարդ, ներառյալ կանայք և երեխաներ։ Ասվում է, որ պատերազմի արդյունքում տեղի ունեցած արյունահեղություններն ու սպանությունները մեծապես ազդել են Աշոկայի վրա։ Օդիշա նահանգի քաղաքներից Բրահամպուրը եղել է Պուրավայան դինաստիայի մայրաքաղաքը մ.թ.ա 4-րդ դարի վերջերին։ Մ.թ.ա 4-րդ դարից այլևս Պուրավյան դինաստիայի վերաբերյալ տեղեկությունները սակավ են։ Կա վարկած, որ նվաճվել է Յաուդհեյա պետության կողմից։ Նրանք իրենց ներկայացնում էին որպես Մաուրյաններ։ Ավելի ուշ, Սովմասշյան արքայատոհմի արքաները սկսել են միավորել շրջանի նահանգները։ Յայաթ 2-րդ թագավորի օրոք տարածաշրջանը ինտեգրվել է մեկ թագավորության մեջ։ Ենթադրաբար հենց Յայաթ 2-րդ թագավորն է կառուցել Բհուբանեշվարի հայտնի Լինգարաջայի տաճարը։ Սովմաշյան դինաստիային փոխարինել է Արևելյան Գանգայի դինաստիան։ Տոհմի ուշագրավ թագավորներն են եղել Անանտավարման Չոդագանգան, որը վերակառուցել է Պուրի քաղաքի հայտնի Ջագաննաթ տաճարը, Նարասինգա Դևա Առաջինը, որը կառուցել է Կոնարակի արևի տաճարը և այլն։ Արևելյան Գանգայի դինաստիային հաջորդել է Գաջաբաթիի թագավորությունը։ Գաջաբաթիի թագավորությունը դիմակայել է Մեծ մողոլների կայսրության նվաճողական արշավանքներին մինչև 1568 թվականը, երբ պարսկական Մուղալի կայսրությունը գրավեց այն։ Մուկունդա Դևան, որը համարվում է Կալինգայի վերջին անկախ թագավորը, պարտվել և մարտում սպանվել է ապստամբ Ռամաչանդրա Բհանջայի կողմից։ 1751 թվականին Բենգալի Ալիվարդի խանը շրջանը հանձնեց Մարատհական կայսրությանը։ Բրիտանացիները օկուպացրել են Հյուսիսային Կիրկասի շրջանը, այնուհետև 1760 թվականին «Կարանտիկյան երկրորդ պատերազմի» արդյունքում աստիճանաբար Օդիշան և հարակից շրջանները միացվեցին Մադրասի նախագահության մեջ։ 1803 թվականին անգլո-մարաթական պատերազմի արդյունքում բրիտանացիները հեռացրեցին իրենց զորքերը Օդիշայի տարածքից։ Օդիշայի հյուսիսային և արևմտյան շրջանները ներառվեցին Բենգալի նախագահության կազմում։ 1866 թվականին Օդիշայում բռնկված սովի պատճառով մահացել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Սովից հետո ձեռնարկվեցին ոռոգման լայնածավալ ծրագրեր։ 1936 թվականի ապրիլի 1-ին Բիհարը և Օրիսան բաժանվել են առանձին նահանգների։ Հնդկաստանի անկախացումից հետո՝ 1947-ի օգոստոսի 15-ին, արքայական 27 իշխանություն ստորագրել են Օրիսայի՝ Հնդկաստանին միանալու փաստաթուղթը։

Ճարտարապետություն

Հին շրջանը անցյալի մասին հիշողություն է պահում պատմական մի շարք հուշարձաններում։ Նահանգի տարածքում կան շատ տեսարժան վայրեր, առավել հայտնի են Կոնարակի արևի տաճարը, Ջագաննաթի տաճարը Պուրի քաղաքում, Լինգարաջա տաճարը Բհուբանեշվարում և այլն։ Նահանգն ունի բավականին հետաքրքիր ճարտարապետական ավանդույթ։ Օդիշի կրոնական շենքերի համար օգտագործվում է «Դեուլա» (Deuḷa) բառը։ Առանձնացվում են տաճարների երեք ոճական տիպեր ՝ Ռեխա Դեուլան, Պիդա Դեուլան՝ կապված Վիշնուի, Շիվայի և Սուրիայի խորհրդանիշների հետ։ Հիշելով «Անտառապատ լեռներ» ընդհանուր բնութագրական հինդու ոճը՝ Կալինգայի տաճարները կապված են նաև մարդու մարմնի անատոմիայի հետ, որն արտացոլվում է ինչպես դասավորության, այնպես էլ տերմինաբանության մեջ։ Հին Կալինգյան թագավորության վարպետների մշակույթն ու գործը ներթափանցել են Շաքիզմի գաղափարախոսություն։

Նահանգ Օդիշա 
Լինգարաջա տաճար

Խոհանոց

Օդիշայի խոհանցը ունի դարերից եկած ավանդույթներ։ Շրի Ջագաննաթ տաճարի խոհանոցը աշխարհում ամենամեծն է՝ ավելի քան 1000 խոհարարով։ Այնտեղ կան 752 կավե օջախ, որոնք նախատեսված են կերակրելու օրական 10․000 մարդու։ Օդիշայում օշարակից պատրաստում են հատուկ աղանդեր՝ «Ռասգուլլա», որը ճանաչված է ամբողջ աշխարհում։ «Չեննապոդան» նույնպես տարածված ուտեստ է Օդիշայում։

Ժողովրդագրություն

Նահանգ Օդիշա 
Սոլնիցա տաճար

Ըստ 2011 թվականին Հնդկաստանում իրականացված մարդահամարի՝ Օդիշա նահանգի բնակչությունը կազմում է 41.974․218 մարդ, որից 21.212.136 (50.54%) տղամարդիկ են, իսկ 20.762.082-ը (49,46%)՝ կին։ Բնակչության խտությունը կազմում է մեկ կիլոմետրում 270 մարդ։ 2011 թվականի տվյալների համաձայն՝ գրագիտության մակարդակը կազմում է 73%, ընդ որում ՝ տղամարդկանց 82% -ը, իսկ կանանց 64% -ը։

2004-2005 թվականներին աղքատության մակարդակը նահանգում կազմել է 57,15%։ 2005 թվականից սկսած պետությունը միջոցներ է ձեռնարկել և կտրուկ իջեցրել է աղքատության մակարդակը՝ հասցնելով 24,6 % -ի։ Վերջին տվյալների համաձայն՝ աղքատության մակարդակը կազմում է 32,6 %։ 1996–2001 թվականների տվյալները ցույց են տվել, որ նահանգում կյանքի միջին տևողությունը 61,64 տարի է։ Ծնելիության մակարդակը նահանգում կազմում է յուրաքանչյուր 1000 մարդու համար մեկ տարում 23,2 %։ Մահացության մակարդակը յուրաքանչյուր 1000 մարդու համար տարեկան 9,1 %։

Տնտեսություն

Նահանգը ունի ածխի, երկաթի հանքաքարի, բոքսիտի, քրոմիտի և ալյումինի զգալի պաշարներ։ Զարգացած են մետալուրգիան և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Նահանգի համար կարևոր դեր են խաղում բարենպաստ աշխարհագրական, տրանսպորտային դիրքը և հսկայական առափնյա գիծը։ Նահանգը գրավիչ է շատ ներդնողների համար, հատկապես հանքաարդյունաբերության և մետաղագործության ոլորտում։ Զարգանում է նաև տեղատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերությունը։

Կրոն

Նահանգի բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է Հինդուիզմ։ Բնակչության որոշակի հատված էլ դավանում է Շիվայիզմ, Շատկիզմ, Վիշնուիզմ և այլն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նահանգ Օդիշա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիշա (նահանգ)» հոդվածին։

Tags:

Նահանգ Օդիշա ԱշխարհագրությունՆահանգ Օդիշա ՊատմությունՆահանգ Օդիշա ՃարտարապետությունՆահանգ Օդիշա ԽոհանոցՆահանգ Օդիշա ԺողովրդագրությունՆահանգ Օդիշա ՏնտեսությունՆահանգ Օդիշա ԿրոնՆահանգ Օդիշա ԾանոթագրություններՆահանգ Օդիշա Արտաքին հղումներՆահանգ ՕդիշաԱրևելքԲհուբանեշվարՀնդկաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռոբերտ ՔոչարյանԻնտերնացիոնալեՄովսես ԳորգիսյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԵռանկյան մակերեսԶվարթնոց միջազգային օդանավակայանՎերականգնվող էներգիաԵվրասիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԼեհաստանԱրարատԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱծանցյալԵվրոպայի դրոշներՀայաստանՑորենԱրարատի մարզՍպիտակի երկրաշարժԳարեգին ԲՆյարդային համակարգՁկներՌուսաստանԱլերգիաՍևանավանքԼևոն Տեր-ՊետրոսյանՎիրուսներՎեներա (մոլորակ)Սպիտակավոր վանքԱլյումինԱրյան խումբՆորավանքՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԳերմանիաԴաունի համախտանիշԵվրոպական միությունԼուսինՀռոմեական կայսրությունԽոր ՎիրապՍեռական հերպեսՔարերի սիմֆոնիաՓիլիսոփայությունՍևանի ճակատամարտԱքիլեսյան գարշապարՎբեթՀայաստանի ձկների ցանկՄեքսիկաԻսրայելՍրտային անբավարարությունՍպիտակ ձին (պատմվածք)Հրամայական եղանակՀիսուսի ծնունդԱպրիլի 23Բացառական հոլովՄարդ բանականԱստղիկԱպրիլի 22Բնության պահպանությունԿենդանակերպՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայերենՍիֆիլիսՁգողականությունԹթվածինՊղինձՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄուրացանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍերգեյ ՓարաջանովԼեյկոցիտԹեհրանՏիգրան ՄանսուրյանՆերսիսյանԿռունկներՎանՊապ թեստՎիտամին D-ի անբավարարություն🡆 More