Փանջաբի Գրականություն

Փանջաբի գրականություն, Հնդկաստանի Փանջաբ նահանգում և Պակիստանի տարածքի նշանակալի մասում ապրող փանջաբցիների գրականությունը։ Ամենավաղ շրջանի հուշարձանները վերաբերում են 8-10-րդ դարերում, երբ իրենց հիմներն են ստեղծել Գորաքնաթը, Զալանդհարինաթը, Չարպատը (890-990) և այլ արտահայտիչներ։ Այդ շրջանում են ստեղծվել վարաները։ Առաջին հայտնի բանաստեղծը սուֆի Ֆարիդն է։ Փանջաբի ժողովրդի համախմբման ընթացքը և հակաավատատիրական շարժումների աճն է արտահայտվել սիքերի սուրբ գրքում։ փանջաբի գրականության մեջ կարևոր տեղ է գրավում «Տասներորդ գուրույի գիրքը» (1724), որտեղ ամփոփվել են սիքերի գուրու Գովինդ Մինգհի (1666–1708) գեղարվեստական ու փիլիսոփայական երկերը, ինչպես նաև նրա հետևորդների ստեղծագործությունները։ 18 և 19-րդ դարի 1-ին կեսի գրականությունը զարգացել է ազգային ինքնագիտակցության բարձրացման և ավատատերերի դեմ պայքարի նշանաբանով․ այդ ժամանակի տրամադրություններն են արտացոլվել սուֆիների պոեզիայում։ 19-րդ դարի առաջին կեսին, բրիտանական գաղութատիրության դեմ փանջաբցիների պայքարի հետ կապված, փանջաբի գրականությունում զարգացել է հայրենասիրական թեման, 19-րդ դարի կեսից ուժեղացել են ազատասիրական և դեմոկրատական մոտիվները։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շատ գրողներ հանդես են եկել ոչ միայն փանջաբերենով, այլև ուրդու, հինդի և անգլերեն լեզուներով։ 20-ական թվականներին հեղափոխական գրկականության ձևավորման սկիզբը դարձան Գադար ազգային–հեղափոխական կուսակցության հրատարակումները։ 20–30-ական թվականներին զարգացել են լրագրությունը, վեպի, պատմվածքի, հրապարակագրության ժանրերը։ 1926 թվականին առաջադեմ գրողները միավորվել են փանջաբի գրական ընկերության, իսկ 1936 թվականից՝ Առաջադեմ գրողների համահնդկական ասոցիացիայի մեջ։ 1947 թվականին Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց և Պակիստանի երևան գալուց հետո էլ փանջաբի գրականությունը շարունակեց մարտական ավանդույթները։ 1960–1970-ական թվականներին աճել է գրականության սոցիալական կշիռը, ուժեղացել է առաջադեմ գրողների պայքարը ընդդեմ մոդեռնիզմի, ինչպես նաև փանջաբի գրականության կրոնահամայնքային սահմանափակության վիճակին վերադարձնելու՝ աջակողմյան փորձերի դեմ։ Հնդկաստանում փանջաբի գրականությսն առաջատար ուղղությունը քննադատական ռեալիզմն է։ Պակիստանում հատկապես 1860-1870-ական թվականներին փանջաբի գրականության մեջ աչքի են ընկել Մ․ Նիյազին, Ա․ Նագին, Մ․ Սոֆդարը, Մ․ Բհաթին, Զ․ Իքբալլը, Ա․ Էհսանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 330 Փանջաբի Գրականություն

Tags:

89099016661708172418601870194719601970ԱնգլերենՀինդիՀնդկաստանՈւրդուՊակիստանՓանջաբՓանջաբցիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկրաշարժԱկսել ԲակունցԱվստրիաՍիլվա ԿապուտիկյանԱնդրեյ ԲիտովՀամանուններԻսրայելա-իրանյան հարաբերություններՆԱՏՕԲացահայտիչՎոլեյբոլՎանՈւրալ (գետ)ԽենթըՎիտամին ակումբԱղավնիներԱրշիլ ԳորկիՀամաստեղություններԽաղաղ օվկիանոսԲուլինգԽատուտիկ սովորականԳրիգոր ԼուսավորիչԱլբերտ ՀովհաննիսյանԱմառՀնդկաստանԱրյան շրջանառությունՊղինձՀաղպատի վանական համալիրՆախադասությունԷրիթրոցիտներՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՎերաբերության խնդիրՍասանյան ՊարսկաստանՄարտիրոս ՍարյանԷնդոմետրիոզԺառանգական հիվանդություններԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀրամայական եղանակԱրցախի պատմությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրամ ԽաչատրյանԱրարատի մարզԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ամենայն Հայոց ԿաթողիկոսՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՖրանսիաՀամբարձում (տոն)Վահանաձև գեղձի քաղցկեղԻսլամՀակոբ ՊարոնյանՀատկացուցիչՇնչառությունԱղբյուր ՍերոբՄարսողական համակարգՆոր ԶելանդիաՀարցական և հարաբերական դերանուններԿենդանակերպՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍարդերԱրյան ճնշումԳևորգ ԷմինՄարդու առնանդամի չափսՀայկական դրամԱնալ սեքսԿոմիտասՀայերենի կետադրությունԱրմատ (բառագիտություն)ԻսպանիաԳործիական հոլովՄայիսի 1 (տոն)Քիմիական ռեակցիաներԴաշտանային ցիկլՄուտացիաԲնության պահպանությունՀաղարծնի վանքԳլաուկոմա🡆 More