Ցերիում: քիմիական միացություն

Ցերիում (լատին․՝ Cerium), քիմիական տարր է, որի նշանն է Ce, պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդների ընտանիքին։ f տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, L և M թաղանթները լրացված են։

58 Լանթան

Ցերիում Պրազեդիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
58Ce
Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում
Ցերիում
Կռելի, երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՑերիում / Cerium (Ce), Ce, 58
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
140,116(1) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe]4f15d16s2
Ատոմի շառավիղ181 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ165 պմ
Իոնի շառավիղ(+4e) 92 103.(+3e) 4 պմ
Էլեկտրաբացասականություն1,12 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալCe←Ce3+ −2,34 В
Օքսիդացման աստիճաններ4, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 540,1 (5,60) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1072 Կ
Եռման ջերմաստիճան3699 Կ
Մոլյար ջերմունակություն26,94 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ21,0 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5,160
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 11,3 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
58
Ցերիում
140,115
4f15d16s2

Պատմություն

Ցերիումը հայտնաբերել են 1803 թվականին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցելիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտ միներալից անջատեցին «ցերիումական հողը»։

Ցերիումը անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։

Բնության մեջ

Ամենատարածված լանթանոիդն է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4,5․10−3 %, ծովի ջրում՝ 5,2×10−6 мг/л, տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են ցերիումի 33 բնական միներալները, որոնցից ցերիումով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիաը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30 % ցերումի օքսիդ)։ Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։

Հանքավայրեր

Խոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։

Ստացում

Մաքուր (98,95 %) ցերիումը ստանում են Ցերիումի (IV) օքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ցերիումը մտնում է ֆեռոցերիում (6% Fe, 40-75% Се, մինչև 24 % La, Pr, Nd, երբեմն՝ 4,5-7 % Mg), միջմետաղ (7-10 % Fe, մինչև 93 % լանթանիդներ՝ 70 % Се), համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր։

Ֆիզիկական հատկություններ

Ցերիումը երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ է, առաջացնում է ալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։

    Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումի հալման ջերմաստիճանը 798 °C է, եռմանը՝ 3467 °С, խտությունը՝ 6678 կգ/մ3 (20 °С)։

Մաքուր ցերիումը մածուցիկ մետաղ է։ Ցերիումը քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ․ թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։

Քիմիական հատկություններ

Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումի չի պաշտպանում։ 160 °C-ում ցերիումը այրվում է օդում։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ցերիումի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ցերիում (IV) օքսիդիչ է։ Ցերիումը միանում է (տաքացնելիս) հալոգենների, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի և այլ տարրերի հետ։

      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 
      Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Ցերիումը հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։

Կիրառություն

Ցերիումը օգտագործվում են որպես պողպատը, թուջը, ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ցերիումի մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող և այլն) ակտիվ միջոց է։

Ցերիումը օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), ցերիումի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչ ապակիներ ստանալու համար։

Ցերիումի մագնեզիումի նիտրատը՝ Ce2Mg3(NO3)12·24H2O-ն կիրառում են ջերմաչափություն մեջ։

Իզոտոպներ

Բնական ցեզիումը բաղկացած է 136Се (0,198 %), 138Се (0,25 %), 140Се (88,48 %) և 142Се (11,07 %) կայուն իզոտոպներից։

Ստացվել են 131-135, 137, 139, 141 և 143-148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է 144Ce (T1/2 = 275 օր)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Абрагам А., Блини Б. Электронный парамагнитный резонанс переходных ионов. Том I. — М.: Мир, 1972. — 652 с.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ցերիում: Պատմություն, Բնության մեջ, Ստացում 

Tags:

Ցերիում ՊատմությունՑերիում Բնության մեջՑերիում ՍտացումՑերիում Ֆիզիկական հատկություններՑերիում Քիմիական հատկություններՑերիում ԿիրառությունՑերիում ԻզոտոպներՑերիում Տես նաևՑերիում ԾանոթագրություններՑերիում ԳրականությունՑերիում Արտաքին հղումներՑերիումԱտոմԼանթանիդներԼատիներենՊարբերական համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սիրտ-անոթային հիվանդությունԳրիգոր ԼուսավորիչԱրջերՄետաղԲագրատ ԳալստանյանՏրդատ ԳԵրվանդ ՔոչարՇավարշ ԿարապետյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱդամ ՍմիթԵրազՊղինձԳորշ արջԾծմբական թթուԱլմա-Աթայի հռչակագիրԱշտարակ (քաղաք)Հայաստանի անկախության հռչակագիրՎինսենթ վան ԳոգՊարզ թիվԵրևանՄանրանկարչությունԿարսի պայմանագիրՐաֆֆիՊարզ նախադասությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսՖուտբոլԻններորդ ալիքԶանգվածի պահպանման օրենքԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԼիտրՀակոբ ՊարոնյանԽաչքարԼիոնել ՄեսսիԳլխուղեղի ուռուցքՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀամախառն ներքին արդյունքՍպիտակուցներԼիբանանՄթնոլորտի աղտոտումԱռիթմիաԷկոհամակարգՍևանի ճակատամարտԿիրանց (Տավուշի մարզ)Մեր հայրենիքՄիրիամ ՖարեսՄիհրան ՊողոսյանԵրաժշտությունՄագաղաթԳոյական անունՌուսական այբուբենՀայրենիք (հասկացություն)ՀեշտոցՄայիսյան հերոսամարտերՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկ և ԲելՄհեր ՄկրտչյանԱրյունահոսությունՀեքիաթՏավուշի մարզԽոսքի մասերԱղիների բորբոքային հիվանդությունՍուրբ ծնունդԳալակտիկաներԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Կոտորակ (մաթեմատիկա)ԷկզեմաՄինչամուսնական սեքսՄարսողությունՄամփրե արքանԴիվերսիֆիկացիաԱկրոստիքոսԱլերգիաԱծական անունՎանի թագավորության արքաների ցանկՄարդու պապիլոմավիրուսԴատաԼեքս🡆 More